Ճամփորդություն դեպի Լոռի

chochkan.jpg

Մարց, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Մարց գետի ափին։ Ալավերդի քաղաքից 16կմ հարավ-արևելք։

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1050 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 33 կմ հյուսիս-արևելք։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղի շրջակայքում կան հին գյուղատեղիներ։ Գյուղից 5 կմ հարավ-արևմուտք գտնվում է Իգատակի վանքը (1255թ.), գյուղի մեջ՝ «Տերտեր» եկեղեցին և 13-14դդ. մատուռներ։

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն — մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայբանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[4], կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր»դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։

Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ[5]:

Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա[5]: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում՝ Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունումհայ մշակութային կյանքի կենտրոնն էր[6]: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բացառիկ և պոետիկ ստեղծագործությունների։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։

 

Օձուն, գյուղ Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 47 կմ հյուսիս-արևելք։ Տարածքը 53.13 կմ², բնակչությունը՝ 5812 մարդ։ Գյուղը գտնվում է Դեբեդ գետի ձախ կողմում՝ ծովի մակերևույթից 1125 մ բարձրության վրա։ Մատենագրական աղբյուրներում Օձունը հիշատակվում է սկսած 8-րդ դարից։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։

Գյուղի կենտրոնում են գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին (Խաչգունդ եկեղեցի), Օձունի տաճարը (6-7 դդ.), Սուրբ Հովհաննես (Խաչգունդ) (717-728 թթ.) և Ծիրանավոր (Ծաղկեվանք) եկեղեցիները (5-7 դդ.), Հոռոմայրի վանական համալիրը (18 դ.), Օձունի կոթող-մահարձանը (5-6 դդ.)։

Դսեղ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ Գյուղն ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրների, հիմնադրվել է դեռևս մ.թ.ա., որի վերաբերյալ կան գիտական հիմնավորումներ ունեցող տվյալներ[2]:

  • Բնակչությունը՝ 2500,0
  • Մակերեսը՝ 39.47 կմ2
  • Գյուղի մակարդակը ծովից բարձր է՝ 1250-1350 մ

Գոյություն ունի Դսեղ անվան ստուգաբանության հետ կապված երկու տարբերակ. ա) Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն`բնակավայրերից զատված, առանձնացված տեղ, բ) ըստ ավանդազրույցների` ձորի գյուղերից տարբերելու համար սարահարթի գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դսեղ:

This slideshow requires JavaScript.

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s