Պատահույթ

Առաջադրանքներ

1) Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.

ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի բնակարանում ապրող հարևանին։

բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։

գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը  նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։

դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։

2) Տուփում կա 10 կոնֆետ: Նրանցից 9-ը կարմիր թղթով են, մեկը`  կապույտ: Տուփից, առանց նայելու, հանում են մեկ կոնֆետ: Կարելի՞ է արդյոք նախապես ասել, թե այն ինչ գույնի կլինի: Ի՞նչ երկու պատահական իրադարձություններ կարող են տեղի ունենալ:

Կարող ես ասել և կարող ես փոխել կոնֆետը:

3) Քանի՞ ելք ունի խաղոսկրը նետելու պատահական փորձը:

Կարթղ է վնասի մարդկանց:

4) Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.

ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։

բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս  մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։

գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ  դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։

դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։

ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի

մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։

5) Զամբյուղում կան կարմիր, դեղին և կանաչ խնձորներ: Զամբ յու-

ղից մի խնձոր են հանում: Ի՞նչ ելքեր ունի այդ պատահական փորձը:

Կարող ես պատահաբար հանես կրմիրը կամ կանաչը, կամ դեղինը:

6) Քանի՞ ելք ունի այն պատահական փորձը, երբ միաժամանակ նետվում է երկու մետաղադրամ:

Կարող է դիպչի և վնասի ինչ, որ մեկին: