Երկկողմ հարաբերություններ

Վրաստան Վրաստան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993թ. հուլիսից: 2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ձևավորված է միջխորհրդարանական բարեկամական խումբ: Երկու երկրների միջև գործում է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի 11-րդ նիստը կայացել է 2021թ. դեկտեմբերի 20-ին Թբիլիսիում:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնատարների և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունենում պարբերական խորհրդակցություններ:

Վրաստան

Իրավապայմանագրային դաշտ

  • Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։
  • Երկու երկրների միջև հիմնարար փաստաթուղթը 2001թ. հոկտեմբերին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրն է:

Առևտրատնտեսական կապեր

  • Հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խումբ է ձևավորվել 2013թ.: Առևտրատնտեսական բնագավառում գործում են առևտրի, երկակի հարկերից խուսափելու, ավտոմոբիլային և օդային հաղորդակցության, իրավական օգնության, ներդրումների խրախուսման և տնտեսական կապերի զարգացման և այլ ոլորտների համար նպաստավոր պայմաններ ստեղծող մի շարք փաստաթղթեր:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև

ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/

ՏարիԱրտահանումՆերմուծում (ըստ ծագման երկրի)Ներմուծում (ըստ արտահանող երկրի)
202162171.7109028.4308042.5
202057450.072981.7322269.5
201969265.479727.6485358.9
201868685.570774.3372748.7

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

  • գյուղմթերք
  • հանքային ջրեր
  • քիմիական արտադրանք
  • դեղամիջոցներ

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

  • լեռնարդյունահանող սարքավորումներ
  • բուսաբուծական և թռչնաբուծական ապրանքներ
  • գյուղմթերք
  • սննդի արդյունաբերության արտադրանք

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s