Մաթեմատիկա օլիպիադայի խնդիրններ

  1. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը մեծացնենք
    6 անգամ, մյուսը փոքրացնենք 2 անգամ։
    1) կմեծանա 3 անգամ 2) կմեծանա 4 անգամ
    3) կմեծանա 8 անգամ 4) կմեծանա 12 անգամ
  2. Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա երեք
    բնակարան։ Բնակարանները համարակալված են 1-ից սկսած։ Գտնել 23-րդ հարկի
    բնակարանների համարների գումարը։
    1) 195 2) 204 3) 213 4) այլ պատասխան
    3․ Թիվը իր 1
    մասից մեծ է 24-ով։ Որքանո՞վ է այդ թիվը մեծ իր 1
    4
    մասից։
    1) 18 2) 27 3) 30 4) 32
  3. 1, 5, 17, 53, 161․․․, ․․․, թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտնել 161-ից
    հետո գրված թիվը։
    1) 481 2) 483 3) 485 4) այլ պատասխան
    5․ Դաշտում կովեր են արածում։ Դրանց ոտքերի թիվը 24-ով ավել է գլուխների թվից։
    Քանի՞ կով է արածում դաշտում։
    1) 12 2) 10 3) 8
    4) 6
  4. Ամիսներից մեկում կար 5 կիրակի օր։ Սակայն ամսվա առաջին և վերջին օրերը
    կիրակի չէին։ Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա 20-ը։
    1) երկուշաբթի 2) երեքշաբթի 3) չորեքշաբթի 4) հինգշաբթի
    7․ Արամը գտել է 2022-ից մեծ այն ամենափոքր թիվը, որն ունի երեք կրկնվող
    թվանշան։ Նարեկը գտել է 2022-ից փոքր այն ամենամեծ թիվը, որը նույնպես ունի
    երեք կրկնվող։ Ինչքանո՞վ է Արամի գտած թիվը մեծ Նարեկի գտած թվից։
    1) 100 2) 111 3) 112 4) այլ պատասխան
  5. Քառանիշ թիվը սկսվում է 8 թվանշանով։ Եթե այդ թվանշանը տեղափոխեն թվի
    վերջը, թիվը 2187-ով կփոքրանա: Գտնել սկզբնական թվի թվանշանների գումարը։
    1) 23 2) 25 3) 27 4) 28
    9․ Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների գումարը
    հավասար է 4-ի:
    1) 8 2) 9 3) 10 4) 11
  6. Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը 7-ի բաժանելիս
    մնացորդում ստացվում է 2։
    1) 11 2) 12 3) 13 4) 14
    11․ Միքայելը միևնույն թիվը բաժանում է 7-ի և 8-ի, այնուհետև ստացված
    մնացորդները բազմապատկում։ Նշվածներից ո՞ր թիվը նա չի կարող ստանալ։
    1) 25 2) 27 3) 28 4) 30
    12․ Ինքնաթիռը 3 ժամ 20 րոպեում անցավ 3300 կմ։ Այդ ընթացքում ինքնաթիռը
    յուրաքանչյուր վայրկյանում քանի՞ մետր էր անցնում։
    1) 165 2) 330 3) 300 4) 275
    13․ Պահակը մեկ օր աշխատում է, հաջորդ երկու օրը հանգստանում։ Առաջին անգամ
    երբ նա գնաց աշխատանքի երկուշաբթի էր։ Շաբաթվա ի՞նչ օր էր, պահակի 20-րդ
    աշխատանքային օրը։
    1) երկուշաբթի 2) երեքշաբթի 3) չորեքշաբթի 4) հինգշաբթի
    14․ Ուղղի վրա նշված են A, B, C, D, E, F կետերը։ Քանի՞ հատված կա, որոնց
    ծայրակետերը նշված կետերն են։
    1) 5 2) 10 3) 15 4) այլ պատասխան
    15․ Անին որոշեց ծննդյան օրը իր բոլոր 31 համադասարանցիներին կոնֆետ
    հյուրասիրել։ Նա հաշվեց, որ եթե աղջիկներից յուրաքանչյուրին տա 4 կոնֆետ, իսկ
    տղաներից յուրաքանչյուրին՝ 3 կոնֆետ, ապա պետք է գնի 111 կոնֆետ։ Քանի՞ աղջիկ
    է սովորում այդ դասարանում։
    1) 16 2) 17 3) 18 4) 19
    16․ Տասը ափսեում մրգեր են դրված։ Ցանկացած երկու ափսեում եղած մրգերի քանակը
    չի գերազանցում 7: Ամենաշատը քանի՞ միրգ կարող է լինել բոլոր ափսեներում
    միասին։
  7. Լևոնի սլաքավոր ժամացույցով ժամը 7 անց է 43 րոպե։ Դավիթի սլաքավոր
    ժամացույցի ժամ ցույց տվող սլաքը գտնվում է այն դիրքում, որ դիրքում գտնում է
    Լևոնի րոպե ցույց տվող սլաքը։ Դավիթի ժամացույցը քանի՞ րոպեով է առաջ Լևոնի
    ժամացույցից։
    18․ Նարեն 24 տարեկան է։ Երբ նա այնքան տարեկան էր, որքան Մանեն հիմա,
    վերջինիս տարիքը 2 անգամ փոքր էր Նարեի այժմյան տարիքից։ Քանի՞ տարեկան է
    Մանեն։
  8. Արմենը վերցրեց 78 միատեսակ քառակուսի և դրանք կողք կողքի դնելով`
    ստացավ ուղղանկյուն: Ամենաշատը քանի՞ տարբեր պարագծերով ուղղանկյուն
    կարող է նա ստանալ:
  9. Կլոր սեղանի շուրջ դրված աթոռները մի ուղղությամբ հերթով համարակալված
    են՝սկսած 1-ից։ Պարզվում է, որ 16 և 37 համարներով աթոռների միջև կա այնքան
    աթոռ, ինչքան 40 և 6 համարներով աթոռների միջև։ Քանի՞ աթոռ է դրված կլոր
    սեղանի շուրջ։
Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s