Ստորակետը դրվում ՝ (,)
1. Բարդ ստորադասական նախադասության շաղկապից առաջ (որ, եթե, որպեսզի, որովհետև և այլն…)
2. Համադաս նախադասությունների միջև (և, ու, կամ, և այլն…) եթե ենթական փախված չէ
3. Եթե ցույց է տալիս թվարկում
4. Միջանկյալ բառերից հետո (սակայն, իհարկե, ցավոք և այլն…)
5.
6. Կոչականից հետո
7. Կրկնվող շաղկապից հետո
8. Դերբայական դարձվածքից հետո և առաջ, եթե միջադաս է
9. Բացահայտչից հետո, եթե նախադասության վերջին բառը չէ
Բութը դրվում է (`)
1. Բացահայտչի/բացահայտալի միջև
2. երբ դերբայական դարձվածքը վերջադաս է կամ առաջադաս
3. Անորոշ առումներով թվվարկվող ենթականերից առաջ
4. Հիմունքի և զիջման առաջադաս և վերջադաս պարագաները տրոհելու համար
5. թվարկման դեպքում, եթե դա կատարվում է (նախ, ապա, և այլն… )
6. Այն բառերի վրա որոնց հաջորդում է ամփոփում
7. Զեղչված ստորոգյալի դեպքում
8. Կարճ ուղղակի խոսքը, հեղինակի խոսքից անջատելու դեպքում
Միջակետը դրվում է՝ (.)
1. Անշաղկապ նախադասությունների մեջտեղում, եթե ինքնուրույնությունը շատ է
2. Եթե որովհետև բառը դրեցինք ու ստացվեց, դնում ենք միջակետ
Շեշտը դրվում է ՝ (՛)
1. Հրաման արտահայտող բառերի վրա
2. Կոչականի վրա
3. Բնաձայնական ձայնարկությունների վրա
4. Կրկնակի շաղկապների վրա
Հարցական նշանը դրվում է՝(՞)
1. Հարցական դերանունների վրա
2. Հարց արտահատող բառի վրա
Երկնքում ամպրոպ էր որոտում, բայց անձրև չէր գալիս:
Պատից կախված էին նիզակներ, տեգեր, դաշույններ:
Հեյ, ո՞վ կուզի թել ու ասեղ:
Իշխանուհու կողքին էր միաայն նրա հավատարիմ աղախինը՝ Սարգիսը:
Հրավերն ընդունելուց հետո նա ասաց՝ կգամ:
Հայրն ասաց. անիծվես, եթե չկատարես կամքս: