Գավառական նամականի: Ակսել Բակունց

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Դո՛ւրս գրեք հատվածներ, որտեղից երևում է որ.

  • քաղաքը փոքր է,- Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ: 
  • քաղաքը հարուստ չէ,- Քաղաքից գյուղ կամ ոտքով պիտի գնալ, կամ ձիով: Քաղաքում միայն եզան երկու սայլ կա, որ լծում են միայն այն դեպքում, երբ տուն շինելու համար հարկավոր է գետից քար բերել:
  • քաղաքի ճանապարհները ասֆալտապատ չեն,- : Կառք չկա. միայն մի կառք գործկոմն ունի, բայց ճամփեքը առապար են, քարոտ,
  • քաղաքում բոլորն իրար ճանաչում են,- մի ծայրից կարելի է մեկին մյուս ծայրից բարձրաձայն կանչել, և նա կգա, ճաշիդ կհասնի:
  • մի մարդը մի քանի գործ է անում:- Մեր քաղաքը միայն մի ժամագործ ունի, որ ազատ ժամերին կոշիկ է կարկատում, պարապ չմնալու հաւմար: 

բ) Ինչո՞ւ հետևյալ նկարագրությամբ հաստատվեց, որ խորհրդային իշխանությունը հաստատ է.  «Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտ տվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում: Շատերը միայն այդ օրը համոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ…(երդվյալ հակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է»: 

Անցյալ գարնանն էր, որ մեր քաղաքի գլխով առաջին անգամ աերոպլան թռավ, իսկական և ոչ թե հնարովի. շատերը նույնիսկ ձայնը լսեցին, մի խուլ դռռոց: Այդ օրը քաղաքն անօրինակ տեսքէր ստացել, ասես ժողովրդյան պատուհաս էր շարժվում դիմացի լեռներից: Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտ տվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում: Շատերը միայն այդ օրը համոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ…(երդվյալ հակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է: Այդ օրը քաղաքի ամենից լավ օրն էր. դեռ մինչև հիմա էլ շատ մարդիկ մի բան հիշել տալու դեպքում, ավելացնում են:

Գավառական նամականի: Ակսել Բակունց

Գորիս (Զանգեզուր), 18 դեկտ.

Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ: Եթե հիշատակում են խոշոր ավանները, մեր քաղաքն էլ նրանց կարգում են դասում և նշանակում: Խորհրդային Միության մեջ հազարներով են մեր քաղաքի չափ բնակավայրեր, որոնք չունեն գործարանի և ոչ մի ծխնելույզ, ոչ մի անգամ սուլիչի ձայն չեն լսել, խոտով պատած և աղբոտ փողոցներով երբեք օթո չի անցել. քաղաքի մի ծայրից կարելի է մեկին մյուս ծայրից բարձրաձայն կանչել, և նա կգա, ճաշիդ կհասնի:

Մեծ քաղաքում կզարմանան, եթե մի օր երկաթուղի չլինի. մեր քաղաքն ուրախ է, եթե շաբաթը մի անգամ փոստ է գալիս: Այդ լուրը բերնե բերան տարածվում է. փոստը գալուց մի օր առաջ են իմանում, որ արդեն այսինչ գյուղից ճանապարհվել է: Ցրիչ չկա. նամակդ ինքդ գնա ստացիր. մտիր փոստ և վարիչին ընկերաբար ասա, որպես մոտ ծանոթի՝

— Օհա՜ն, ես նամակ չունե՞մ.

Եթե դու չունենաս ոչինչ, գոնե կիմանաս, թե քաղաքում ուրիշ էլ ով նամակ կամ լրագիր ստացավ. հարցրու Օհանից, նա անգիր գիտե:

Մեր քաղաքը միայն մի ժամագործ ունի, որ ազատ ժամերին կոշիկ է կարկատում, պարապ չմնալու հաւմար: Քաղաքը փոքր է, հազիվ հիսուն ժամացույց լինի. դե հո ամեն ամիս չպիտի տանեն ժամագործի մոտ: Կառք չկա. միայն մի կառք գործկոմն ունի, բայց ճամփեքը առապար են, քարոտ, միայն տոն օրերին են լծում, ձիերը զարդարում գույնզգույն փնջերով ու զանգուլակներով ևման ածում քաղաքի կարճ ու լայն փողոցներով:

Քաղաքից գյուղ կամ ոտքով պիտի գնալ, կամ ձիով: Քաղաքում միայն եզան երկու սայլ կա, որ լծում են միայն այն դեպքում, երբ տուն շինելու համար հարկավոր է գետից քար բերել:

Շատ մարդ ձի չունի, իսկ կան բաժիններ, որ մի քանի ձի ունեն: Մեր քաղաքի բոլոր բաժինների վարիչները (նույնիսկ զագսի) ձի ունեն՝ շրջան գնալու համար: Եթե ժողովուրդը գիտե, որԱթասանց Իվանը փոխօգկոմի վարիչն է, նա շատ լավ ճանաչում է և նրա ձիուն, Իվանի ձիուն: Եթե այդ ձին մի ուրիշ մարդ նստի, տեսնողը պիտի ճանաչի և ասի.

— Էս ընկեր Իվանի ձին է…

Մեր փոքրիկ քաղաքում, որ երկաթուղուց 200 վերստ հեռու է, բարձր լեռներով շրջապատված, հնուց ավանդ մնացած սովորույթ շատ կա. իգիթ լինելու, լավ ձի քշելու, փողոցներով սրարշավանցնելու, գյուղին մոտենալիս ձիու սանձը մի քիչ թափահարելու, որ ձին վիզը կեռ պահի, բարձրախոս լինելու և էլի այսպես տեսակ-տեսակ շարժ ու ձև, իրեն կեցվածքին ու տեսքին վայելուչ ձևտալու անմիտ սովորույթ:

Անցյալ գարնանն էր, որ մեր քաղաքի գլխով առաջին անգամ աերոպլան թռավ, իսկական և ոչ թե հնարովի. շատերը նույնիսկ ձայնը լսեցին, մի խուլ դռռոց: Այդ օրը քաղաքն անօրինակ տեսքէր ստացել, ասես ժողովրդյան պատուհաս էր շարժվում դիմացի լեռներից: Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտ տվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում: Շատերը միայն այդ օրը համոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ…(երդվյալ հակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է: Այդ օրը քաղաքի ամենից լավ օրն էր. դեռ մինչև հիմա էլ շատ մարդիկ մի բան հիշել տալու դեպքում, ավելացնում են:

— Հերու էր, էն որ այերոպլանգան շուռ էր գալիս երկնքում:

Շատ անիմաստ կլիներ մեր փոքրիկ քաղաքի գոյությունը, եթե նրա հիշատակման արժանի կողմերը՝ փոստը լիներ, կամ զագսի ձին և կամ թե անցյալ տարվա աերոպլանը:

Գրաբարյան օրեր

 Լուարուք զի ասացաւ առաջնոցն թէՄի՛ սպանաներզի որ սպանանիցէպարտական լիցի դատաստանի:


Առաջարկ ստացա առաջնորդից, թէ մի սպանիր նրան պատասխան կտաս դատարանի առջև։

5:22 Այլ ես ասեմ ձեզ եթէԱմենայն որ բարկանայ եղբօր իւրում տարապարտուցպարտաւոր լիցի դատաստանիեւ որ ասիցէ ցեղբայր իւր Յիմարպարտաւոր լիցի ատենիեւ որ ասիցէ ցեղբայր իւր Մորոսպարտաւոր լիցի ի գեհեն հրոյն:

Կարող եմ ձեզ մի բան ասել՞ եթե ամենայն բարկանաս եղբորտ վրա պատասխան կտաս դատարանում

5:23 Եթէ մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյեւ անդ յիշեսցես եթէ եղբայր քո ունիցի ինչ խէթ զքէն:

Եթե մատուցես քո պատարաքը սեղանին հիշիր եթե եղբայրորդ հետ ինչ որ վիճաբանություններ ունես


5:25 Լեր իրաւախոհ ընդ ոսոխի քում վաղագոյնմինչդեռ իցես ընդ նմա ի ճանապարհիգուցէ մատնիցէ զքեզ ոսոխն դատ
աւորիեւ դատաւորնդահճիեւ արկանիցիս ի բանտ:
Քո ոսողի հետ միշտ իդեալախոս եղիր մինչ նրա հետ ճանապարհում ես գուցէ մատնի քեզ ոսողը դատապրտի և դատավորնավորին հանձնի, ու դատավորը դահճին ու դու բանտում հայտնվես:
5:25 Agree with thine adversary quickly, whiles thou art in the way with him; lest at any time the adversary deliver thee to the judge, and the judge deliver thee to the officer, and thou be cast into prison:
5:26 Ամէն ասեմ քեզոչ ելանիցես անտի մինչեւ հատուցանիցես զյետին նաքարակիտն:
Ավելի քան ասեմ քեզ, ոչ այնտեղից դուրս չես գա մինչև հատավաճառտ յետին չնախատես։

Կարդում ենք գրաբար

ՀԱՍԿՔ
Առն միոջ էին երկու որդիք: Մին ի նոցանէ յոյլ էր եւ սնափառ, միւսն (մեւսն)` վաստակասէր եւ հեզ: Եւ մինչ անդրանիկն ամբարտաւան զկծեցուցանէր յոխորտ բանիւք զսիրտ կրտսեր եղբօրն, լուաւ զայն հայր նոցա եւ արկ (էարկ) առակ մի այսպէս.
«Ի ժամանակի յորում հնձողք պատրաստէին զմանգաղս ի հունձս, մի ի հասկացն ամբարձեալ զգլուխ իւր ի վեր` սնափառութեամբ իւիք ծաղր առնէր զայլս` որոց գլուխքն խոնարհեալ կային յերկիր»:
Յայնժամ ոմն ի նոցանէ խօսեցաւ եւ ասէ.
«Թէ էր քո գլուխ ատոք ի ցորեան` ոչ այնքան ի վեր ամբառնայիր զայն»:
«Ի սնամէջ խելապատակս լայնանիստ բնակէ հպարտութիւն»:

Աշխարհաբար

Մի մարդ ուներ երկու որդի։ Նրանցից մեկը ծույլ էր և պարծենկոտ, միուս որդին աշխատասեր և հեզ։ Եվ մինչ ավագ որդին վատ խոսքերով ճնշում էր փոքր եղբորը հայրը դա լսեց և առակ պաատմեց։ Մի ժամանակ հնձողները պատրաստում էին մանգաղները որ հնձեն։ Հասկերից մեկը բարձրացրեց գլուխը ՝․ պարծենկոտությամբ ծաղրում էր մյուսներին որոնց գլուխները խոնարված էին ներքև։ Նրանցից մեկը ասած ։ Եթե քո գլխի մեջ ցորեն լցրած լիներ դու չէր կարողանա վեր նայեիր։ Դատարկ ուղեղում հպարտությունը շատ է տարածվում։

Հարցազրույց տատիկիս հետ- Մեր բառբառի վերաբերյալ․

Cute Warm Grandmother Granddaughter Decorative Element, Grandmother,  Granddaughter, Grandson PNG Transparent Clipart Image and PSD File for Free  Download

Ես մի քանի հարց ուղղեցի իմ տատիկին մեր բառբառի և մեր գյուղի վերաբերյալ և ստացա հարցերի պատասխանները։ Մերր գյուղը Մարտունի քաղաքի Վարդենիկ գյուղն է բլորին շատ ծանոթ է։

Գետը համայնքում» փնջային հավաք. Վարդենիկ, Կոռնիձոր — Սիրուն Զանգի
Շարունակել կարդալ “Հարցազրույց տատիկիս հետ- Մեր բառբառի վերաբերյալ․”