
Եւ իբրեւ եմուտ ի նաւն, գնացին զկնի նորա աշակերտքն նորա:- Եվ երբ նա մտավ նավը նրա աշակերտնները մոտեցան նրան։
եւ ահա շարժումն մեծ եղեւ ի ծովուն մինչ նաւին ծածկել յալեաց անտի, եւ ինքն ննջէր— Եվ ահա ծովում մեծ ալեկոծություն եղավ ալիքները ծածկում էին նավը իսկ նա քնած էր։
Եւ մատուցեալ աշակերտքն յարուցին զնա եւ ասեն. Տէր, փրկեա զմեզ զի կորնչիմք-Աշակերտները մոտենալով արթնացրին նրան և ասացին․ Տեր, փրկիր մեզ, որովհետև կորչում ենք։
Եւ ասէ ցնոսա. Ընդէ՞ր վատասիրտք էք, սակաւահաւատք: Յայնժամ յարուցեալ սաստեաց հողմոցն եւ ծովուն, եւ եղեւ խաղաղութիւն մեծ:-Եվ նրանց ասաց․ Ինչու՞ եք վախենում և քիչ եք հավատում ։ Այդ ժամանակ վեր կենալով սաստեց քամիներն ու ծովը և եղավ մեծ խաղաղություն։
Եւ մարդիկն զարմացան, եւ ասէին. Որպիսի՛ ոք իցէ սա, զի եւ հողմք եւ ծով հնազանդին սմա:
Եվ մարդիկ զարմացան, ու ասացին․ — Ինչպիսի մարդ է սա, քանի-որ քամիներն ու ծովը հնազանդվում են նրան ։