Դերենիկ Դեմիրճյան գլուխ 2

Կարդալ պատմվածքի երկրորդ հատվածը (մինչև … ու անդունդների նիշերով):

  • Ինչպե՞ս կբացատրես վանահոր հասցեին ասված այս արտահայտությունը՝  նա «հոգևորաց» չէ, այլ «մարմնավորաց» է: Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս վանականներից: Նա ուներ հոգի նա ինչ- որ մեկին էր մարմանավորում ով մադկանց ինչ- որ կարևոր բան էր զգուշացնում իսկ հոգևորաց
  • Կարո՞ղ ես արևելահայերեն դարձնել (թեկուզ՝ մոտավոր) վանահոր խոսքերը. Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական… Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք… Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարն մրջյունն։ Եղեք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցեք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են… Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն:
  • Քո կարծիքով կառուցելն ինչու՞ է ամեն ինչից վեր դասում, իսկ դու ինչքա՞նով ես քեզ կառուցող համարում, ինչ ես «կառուցում»

Դերենիկ Դեմիրճյան

derenik«Գիրք ծաղկանց»

Մաշի ձեռս, դառնա ի հող,
Գիրս մնա հիշատկող։
(Միջնադարյան)

Պատմվածքը ներբեռնել այստեղից.  Գիրք ծաղկանց:

Կարդալ պատմվածքի առաջին հատվածը (մինչև … փոքրիկ Զվարթը):

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք: Քրակույտներ- մունձիկ մանիշատ ցավագար չարոց է եզան ձկնակին շուլալելով կռնչալ
  • Բնութագրիր Զվարթին: Զվարթը իր անունին շատ բնորոշ էր․ երբ ես կարդացի պատկերացրեցի նրան ուրախ զվարդ նա իր աշխարհով էր ապրում և նա իրականությունից կտրված էր նրան թվում էր ինչը նա պատկերացնում է դա իրական է և իմ կարծիքով նրան չէին ընդունում նենց ինչպես ինքը կար։
  • Բնութագրիր հասարակությանը, որտեղ ապրում էր Զվարթը: Հասարակությունը շատ մեծ նշանակություն ունի և Զվարթը կարծես ուշադրություն էլ- չեր դարձնում նրա փոխարեն իր Մայրիկը և Հայրիկն էին ուշադրության կենտորնում։
  • Ի՞նչ հակասություն կար նրանց միջև (ցույց տուր մեջբերումներով), որն էր դրա պատճառը: Դու բնակա՞ն ես համարում այդ հակասությունը. ինչու՞: Նրանք մարդուն հասկանում էի տարօրինակ նրանք չէին սիորւմ տարբերվող մարդկանց։ Եթե մարդը ուրախ է ուրեմն տարօրինակ է եթե մարդ իրենց նման տխուր օրեր չի ապրել ուրեմն իրվաունք չունի ուրխ լինելու։

Հանդիպում-քննարկում Մհեր Արշակյանի հետ

Մենք երեկ հանդիպեցինք գրող, հրապարակախոս և լրագրող Մհեր Արշակյանի հետ մենք կարդացել էինք Կաֆկայի կերպարանափոխությունը և պետք է քննարկում ունենաինք այդ պատմվածքի վերաբերալ։ Հանդիպում-քննարկումն սկսվեց Կաֆկայի մասին մի փոքր զրույցով, խոսեցինք նրա մասին հետաքրքիր փաստերից, նրա կյանքից և գործունեությունից։ Վորից հետո անցանք նովելի քննարկմանը։ Քանի որ Կաֆկան փիլիսոփայական ռեալիզմի ժանրի գրող է, խոսակցությունը խորը փիլիսոփայական էր։ Պարոն Մհերը մեզ այնքան հետաքրքիր բաներ ասաց, թե նեվելի վերաբերյալ, թե հերոսների։ Ամեն — մի թեմայի շուրջ մենք խորանում էինք և գտնում էինք այդ ամենի բանալին և ճանապարհը։ Նաև խոսեցինք հարգանքի մասին սիրո պատմվացքի բուն իմաստի նաև հարցեր տվեցին։ Մենք խոսում էինք յուրաքանչյուրս մեր ներսում եղածի, որ հնարավոր է բոլորս փոխաբերական իմաստով ինչ, որ չափով Ուտիճ ենք։

Երբ կդադարենք պատերազմել

Պատերազմները դա վրդոհմունքի ճիչն է։ Առաջին հերդին մարդ պատերազմում է ինքը իր հետ հետո ուրիշների։ Երբ մարդ կդաթարի ինքը իր հետ պատերազմի այդ ժամանակ նա կդաթարի չարությունը։ Երբ կդաթարի պատերազմները ամեն բան խաղաղ կլինի բայծ և շռայլ։ Մարդիկ լուրջ չեն վերաբերվում իրենց հողին այն վախը չի լինի իրենց հողը կորցենելու։ Մարդկանց կտրվի երկրի ազատությունը որը նրանք կշռայլեն և եթե խելամիտ լինի բանակը կհզորացնեն թեպետ և վերացել են պատերազմները բայց և երկիրը զարգանում է ավելի վատ իրադարթություն կարող է տեղի ունենալ։ Երբ դու կլինես սահմանին դու կմոռանաս քո եսի մասին և կկռվես ուրիշի եսի համար։ Պատերազմները մի սարսափելի երևույթներ են, որը մտել է մեր կյանք և մեր անբաժանելի մասնիկն է դարցել բացի սահմանին կանգնելուց մարդը ինքը իր ներսում է իր հետ պատերազմում։ Նա կարծես իրականության հետ է պատերազմում։ Մարդիկ իրենք իրենց եսի համար են պատերզմում բայց երբ քո վրա են հարձակվում դու կորցնում ես քո եսը և պատվիտ համար կռվում ես քո՝ հայրենիքի։ Պատերազմը երբ դաթարեց մարդիկ կփոխվեն ավելի բարեհամբույր կլինեն։ ԵՎ ամենակարևորը սիրտ կունենան։Կդաթարենք պատերազմել այն ժամանակ երբ մարդկությունը կվերանա։ Երբ դաթարեն պատերզմները մենք շունչ կքաշենք և կնայենք մեր շուրջ և կվայելենք մեր երկրի պատիվը կշնչենք մեր երկրի խաղաղության բույրը

Ջաննի Ռոդարի

rodari

Ռոդարիական օրեր …

«Կապույտ լուսակիրը», «Մեկ և Յոթ»  պատմվածքները:

  • Ի՞նչ է խորհրդանշում այստեղ կապույտ գույնը: Վրդոհմունք։ Օրենք
  • Քո կարծիքով, ինչու՞ է ազատ ճանապարհը տանում դեպի երկինք: Ազատ ճանապարհը կարող է մարդկանց մոլորեցնել և կործանել։ Ճանապարը եթե ազատ է ուրեմն դու արդեն կործանվել ես։ Որովեհետեվ մարդկանց ճանապարը միշտ դժվարություններով է։ Կա որիշ կողմ դու ազատ ճանապահով կքայլես այն ժամանակ երբ արդեն քո գործը վերջացրած կլինես այսպես ասած քո միսյան կատարած կլինես և հանգիստ կգնաս իսկ եթե խոչնդոտներով լինի ուրեմն դեռ դու մարդկանց պետք է դեռ դու շատ օգտակար անելինքներ ունես։
  • Զուգահեռներ անցկացրու այս պատմվածքի և մեր օրերում կատարվող դեպքերի միջև:

Ճիշտն ասած նմանատիպ իրավիճակները միշտ եղել են և չենք կարող խուսափել խոսքը մարդկանց վեճերի ոչ քաղաքակրթության մասին է օրենքի խաղտման և այլն։

Էռլոմ Ախվլեդիանի

Վանոն և յոթ Նիկոն

Մի անգամ Նիկոն յոթ հոգի էր: Իսկ Վանոն մեկն էր, այն էլ` պստիկ:
Մի Նիկոն Վանոյին մեծացրեց և ասաց. Վանոն իմն է:
Երկրորդ Նիկոն Վանոյին հագցրեց և ասաց. Վանոն իմն է:
Երրորդ Նիկոն ոչ մեծացրեց, և ոչ էլ հագցրեց, բայց այնուամենայնիվ ասաց. իմն է Վանոն:
Չորրորդ Նիկոն գլխարկ դրեց Վանոյի գլխին և դրա համար իրենն էր համարում Վանոյին:
Հինգերորդ Նիկոն բոլոր Նիկոներից ուժեղ էր և ասաց. Վանոն իմն է:
Վեցերորդ Նիկոն, ճիշտ է, ոչինչ չէր ասում, բայց հենց դրանով էլ պարզ ասում էր, որ Վանոն իրեն է պատկանում:
Յոթերորդ Նիկոն Վանոյի ուսուցիչն էր և շատ բան սովորեցրեց Վանոյին, բայց վերջը ուզում էր նաև սովորեցնել, որ Վանոն հենց միայն իրենն է:
Վանոն փոքր էր և դրա հետ մեկտեղ նաև մեկը և որտեղից իմանար` ում է պատկանում: Մեկ մի Նիկոյին էր ասում, որ քոնն եմ, մեկ երկրորդ Նիկոյին էր ասում` քոնն եմ, մեկ երրորդ Նիկոյին էր ասում` քոնն եմ, և մեկ էլ բոլորին միասին էր ասում, որ ձերն եմ:
Մի անգամ Վանոն գնաց, նստեց ծառի տակ և մտածմունքի մեջ ընկավ. «Ո՞ւմն եմ: Կարծես ես առաջին Նիկոյինը չեմ: Կարծես ոչ էլ երկրորդ Նիկոյինն եմ: Երրորդ Նիկոյինը հո չեմ ու չեմ: Չորրորդ Նիկոյինը` ոչ: Հինգերորդի՞նը` ոչ: Դե որ յոթերորդ Նիկոյինը չեմ, բա վեցերորդինը ինչպե՞ս պետք է լինեմ»:
Հետո վեր կացավ տեղից, անտառն անցավ ու դուրս եկավ հովիտը: Ծաղիկներ հավաքեց ու երկնքին նայեց: Հետո կրկին անտառ մտավ: Կրկին ծառի տակ նստեց և հանկարծ ասաց. «Կարծես ինքս ինձ եմ պատկանում»:
Վանոն վեր թռավ ու վազեց, ու ինքն իրենն էր:
Վանոն վեր թռավ ու հռհռաց, ու ինքն իրենն էր:
Վանոն ընկավ ու լաց եղավ, ինքն էր, իրենը:
Ցավ էր զգում ու իրենն էր Վանոն:
Երգում էր ու իրեն էր պատկանում Վանոն:
Երջանիկ էր ու իրեն էր պատկանում Վանոն:
Մեռնում էր Վանոն ու ինքն էր, իրենը:
Մեռնում էր Վանոն, փոքրիկ Վանոն, մեկ Վանոն և ուրախանում էր, որ ոչ մեկինը չէր ու ինքն իրենն էր…

Պետք է ինքդ քեզ հարքես և սիրես որ ուրիշներն ել սիրեն: Եվ իմ կարծիքով ամեն մարդ պատասխանատու է իր համար:

ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐՈՎ

Հնարագետ մարդու պատմությունը

Մի հնարագետ մարդ էր ապրում: Հնարում էր ամեն բան: Հնարում էր այն, ինչ դեռ չէին հասցրել հնարել, և այն էլ էր հնարում, ինչ վաղուց արդեն հնարված էր: Հնարում էր այն, ինչ չարժե հնարել, և այն էլ էր հնարում, որի հնարելը անհնար էր:
Անուղղելի հնարագետ էր հնարագետ մարդը:
Սկզբում ինքն իրեն հնարեց: Հետո մի լեռ հնարեց և լեռան ստորոտում մի խրճիթ հնարեց: Հետո խաղաղ կյանք հնարեց և լեռան ստորոտում հնարած խրճիթում սկսեց ապրել:
Հնարագետ մարդու գոյության մասին իմացան ուրիշները: Նրա մոտ եկան ու խնդրեցին. «Մեզ էլ հնարիր»: Եվ հնարագետ մարդը հնարեց մեզ բոլորիս:
Վերջում նա անվերջանալի ճանապարհ հնարեց և բռնեց այդ ճանապարհը…

Իմ կարծիքով նա անում էր են և ասում էր այն ինչ մարդիկ ուզում էին լսել: Եվ եթե նա իրեն լավ է զգում հնարելով և երջանիկ է և այսպես ասած մթի ուժով նա շարժվում է առաջ: Եվ եթե մի բան շատ մտածի շատ ուզի ամպայման կկատարվի:

Մեկ մարդու պատմությունը

Ապրում էր մի մարդ: Ինքը մեկն էր և վիշտ էլ մեկը ուներ, թե ինչո՞ւ եմ մեկը: Այս կողմ էր ընկնում` մեկն էր, այն կողմ էր ընկնում` էլի մեկն էր ու մեկը:
Ուրիշները մխիթարում էին. «Ինչո՞ւ ես վշտանում, տնաշեն, մենք բոլորս մեկ-մեկ չե՞նք որ»:
— Ոչ,— պատասխանում էր,— այսքան մարդ կա աշխարհում և միթե, ինձնից բացի, նրանցից ոչ մեկը ես չեմ:
Ճանապարհ ընկավ. «Գուցե երկրորդն էլ լինեմ»:
Երազում էր. «Մեկս որ երկնքին նայեր, երկրորդս գետինը կդիտեր, մեկս որ պարեր, երկրորդս կերգեր, մեկս որ ցավ զգար, երկրորդս առողջ կմնար, մեկս որ մեռներ, երկրորդս կենդանի կմնար…»:
Հոգնեց և քնեց:
Երազ տեսավ, իրենից բացի բոլորը ինքն էր: Վախեցած վեր թռավ և շտապ վերադարձավ իր գյուղը:

Իմ կարծիքով նա այդ հիմար մթքերով չեր բացահայտել իր բազմակոմանի լինելը թե ինչ նախասիրություններո ունի: Չէ, որ ամեն մարդ ունի իր տաղանդը իր շնորհքը: Նա կարծես ուրիշի կյանքով էր ուզւոմ ապրել:

Վարանոտ մարդու պատմությունը

Վարանոտ մարդ էր ապրում, այնքան վարանոտ, որ նույնիսկ սենյակից դուրս գալ վախենում էր:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե որևէ մարդու հանդիպեմ, հետո նա վատ աչքով նայի, կռվի հետս և ծեծի… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե հանկարծ աղջկա հավանեմ, նա էլ ինձ հավանի, սիրեմ և սիրվեմ, ամուսնանալ ուզենամ և նա էլ համաձայնի… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե հանկարծ կինս սիրեկան բերի, փաղաքշեն և սիրեն իրար: Իսկ ես ոչինչ չիմանամ… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, ու որդիս մենակ մնա, հետո լուցկու հետ խաղա ու հրդեհի տունը, ինքն էլ մեջը այրվի: Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Վայ թե առաստաղը քանդվի և ես էլ տակը մնամ` տանը որ մնամ»:

Իմ կարծիքով եթե ամեն ինջին այդպես նայես դու ուղղակի չես կարող ապրել: Եթե դու չես վստահում և վախենում ես ինքդ քեզնից դու ուրշներին ել չես հարգի դու մարդկակնցի կվախենաս սխալ քայլերից և այլ բարդ բաներից:

Մոռացկոտ մարդու պատմությունը

Մոռացկոտ մարդ էր: Ամեն ինչ մոռանում էր: Դեռ պատահեց այնպես, որ մոռացավ նախորդ գիշերվա երազը: Հետո մոռացավ լվացվել: Հետո չէր հիշում, նախաճաշել է թե չէ, ու հենց այնպես, «գուցե պետք գա» մտածելով, մի քանի անգամ նախաճաշեց: Հետո աշխատանքի գնալ մոռացավ և մնաց տանը: Հետո այն էլ մոռացավ, որ տանն է մնացել և երկրորդ անգամ տանը մնաց:
Մոռացկոտ մարդը մոռացավ, որ կին ունի և երկրորդ անգամ ամուսնացավ: Հետո երկրորդ կնոջը թողնել մոռացավ և երրորդին բերեց:
Միայն մի անգամ մոռացավ մոռացկոտ մարդը, որ մոռացկոտ է. իրենից վերցրած պարտքերը հիշեց: Անհանգստացավ մոռացկոտ մարդը: Երկար ժամանակ հիշում էր իր մոռացկոտությունը և վերջապես հիշեց:
Եվ նա ավելի շատ մոռացավ, քան գիտեր:
Ի վերջո, մոռացկոտ մարդը այն էլ մոռացավ, որ ծնվել է և նորից ծնվեց, միայն թե այս անգամ էլ մոռացկոտ ծնվեց մոռացկոտը:

Մի անգամ Նիկոն կարծում էր, որ Վանոն թռչուն է, իսկ ինքը` որսորդ:
Վանոն տխրել և մտածում էր. «Ի՞նչ անեմ, ախր ես թռչուն չեմ, ես Վանոն եմ»: Բայց Նիկոն չէր հավատում. գնեց մի երկփողանի հրացան և սկսեց երկնքին նայել: Սպասում էր, թե երբ պետք է Վանոն թռչի, որ ինքը սպանի նրան: Սակայն երկինքն այդպես էլ դատարկ մնաց:
Վանոն վախենում էր, որ հանկարծ իսկապես թռչուն կդառնա և վեր կբարձրանա, գրպաններում միշտ քար էր պահում, որ չթռչի, շատ էր ուտում, որ ծանրանա, չթռչի, չէր նայում ծիծեռնակներին, որ չսովորի թռչել, երկնքին չէր նայում, որ թռչելու ցանկություն չունենա:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— դեն գցիր այդ հրացանդ և մի՛ նայիր երկնքին: Ես թռչուն չեմ, ես Վանոն եմ… Ախր ես ո՞ր օրվա թռչունն եմ…
— Թռչուն ես և վերջ: Շուտով կթռչես և ես կկրակեմ: Ես որսորդ եմ:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— ախր ես ի՞նչ թռչուն եմ, երբ ես Վանոն եմ:
— Սիրտ մի նեղացնի՛,— ջղայնացավ Նիկոն,— սիրտ մի նեղացնի, թե չէ գետնի վրա կսպանեմ, իբրև թե թռիչքի պատրաստվելու ժամանակ եմ կրակել:
Վանոն լռեց և հեռացավ:
Երբ տուն հասավ Վանոն, լավ կերավ, բազմաթիվ գրպաններ կտրեց, մեջը քարեր լցրեց ու մտածմունքի մեջ ընկավ. «Երևի Նիկոն չգիտի, թե ինչ բան է թռչունը, թե չէ ինձ թռչուն չէր դարձնի: Գնամ, բացատրեմ, թե ինչ բան է թռչունը, այն ժամանակ ինձանից ձեռք կքաշի և այսքան ուտելու ու գրպաններս քարեր լցնելու կարիք այլևս չեմ ունենա»:
Վանոն գնաց Նիկոյի մոտ և բացատրեց, թե ինչ բան է թռչունը:
— Նիկո,— ասաց Վանոն,— թռչունը ոտքեր ունի…
— Դու էլ ունես,— բացականչեց Նիկոն:
— Սպասիր, Նիկո, թռչունը մարմին ունի…
— Դու էլ ունես…
— Թռչունը աչքեր ունի…
— Ինչ է… Դու աչքեր չունե՞ս…
— Հա, բայց ես որ թևեր չունեմ:
Նիկոն մտածմունքի մեջ ընկավ, մտածմունքի մեջ ընկավ և հետո զայրացած բղավեց Վանոյի վրա.
— Սուս կաց: Շուտով դուրս կգան, թևեր դուրս կգան, և դու կթռչես: Ես կկրակեմ, որովհետև որսորդ եմ և կսպանեմ քեզ: Իսկ եթե թևեր դուրս չգան քո վրա, գիտցիր գետնի վրա կսպանեմ, որպես թևաթափ թռչուն:
Վշտացավ Վանոն և գնաց տան կողմը: Հանում էր քարերը գրպաններից և արցունքի պես թափում ճանապարհին՝ իսկ արցունքները ծանր էին քարերի նման:
«Ի՞նչ անեմ,— մտածում էր Վանոն և շարունակում գնալ: Քարերն էր թափում և լաց լինում.— ի՞նչ անեմ, որ թռչուն չեմ և թռչել չեմ կարող: Ի՞նչ անեմ, որ Նիկոն որսորդ է և ինձ սպանել է ուզում: Ի՞նչ անեմ, երբ նշանակություն չունի նրա համար, կթռչեմ, թե չեմ թռչի…»
Արևն իջնում էր…
Վանոն նայեց երկնքին: Վանոն գրպանում այլևս քարեր չուներ և թեթևություն զգաց: Վանոն ծիծեռնակին նայեց և թռչել սովորեց: Վանոն երկնքին նայեց և Վանոյի մեջ թռչելու ցանկություն առաջացավ:
— Եթե իսկապես թռչուն եմ, ավելի լավ է երկնքում մեռնեմ,— ասաց նա և… թռավ:
Երկինքը լցվեց:
Նիկոն նշան բռնեց և կրակեց: Կրակեց և դիպավ: Դիպավ և գցեց:
— Բա ասում էիր թռչուն չե՞ս,— բացականչեց Նիկոն:
Երկինքը կրկին դատարկվեց:

Իմ կարծիքով մարդիկ պետք է իրենք իրենց սեփական կարծիքը ունենան և դրանով ուղորդվեն, որովհետև մենակ նրանք գիտեն ինչ են ուզում՝ իրենք իրենցից։ Պետք է ուրիշների կարծիքը լսել, բայց միշտ քո կարծիքը ունենալ և քո կարծիքին մնաս։ Դե դա այն դեպքում երբ մենակ քեզ է վերաբերվում։ Իմ կարծիքով չպետք է թողնես որ քեզ կառավարեն և ասեն են ինչ ուզում են։

Պարույյր Սևակ Պոեմներից գիրք ․

Իմ գրիքը դեռ ընթացքի մեջ է։ Ես այս գրքով շատ բան սովորեցի։ Կարդացել եմ դիմակներ ժողովածուից այնտեղ ինձ դուր եկավ ծաղրածուն։ Ինձ համաւ Պարույր Սևակը ուսուցիչ է այո ես նրանից այնքան բան սովորեցի, որ ինձ համար կարծես մի դաս էր։ Այդ իր ամեն մի խոսքը մի կյանքի օր էր։ Կարծես ես կյանքից ամեն մի օր այդ խոսքերով պատկերացրեցի։ Մի քանի անգամ երբ կարդում եմ տարբեր բաներ եմ հասկանում։ Նա մարդկանց շատ լավ է հասկանում և իր գիրքը մի ամբողջ կյանքի ճշգրիտ օրեր են դու կարող ես այդ խոսքերով ապրես և ճիշտ ապրես։ Ես դեռ չեմ վերջացրել բայց ինչքան բան եմ սովորել։

Արևուն պես

Արև մի պարզ երանգ։ Մի պարզ լույս որը մեր ամեն օրվա լավն է մեր բարևն է, մեր օրվա ժպիտն է: Նա մեզ հետ ամենուր է: Երբ քայլում ես արևից մի շողք պոկվում է ընկնում է գետնին և քեզ է նմանվում: Քեզ հետ քայլում է ուրախացնում է քեզ կարծես ամեն մեկս մեր սեփական արևը ունենք: Ամեն մեկս մեր արևը մեզ հետ տանում ենք նա մեր սրտում է։ Երբ մարմինտ տաքանում է և գլխիտ արևի մի լույս է ընկնում դու դառնում ես իսկական արևիկ: Եվ կարծես արևից ծնված լինես: Երբ արևը մեզ տաքացնում է մենք դմացինին դրական էներգիա ենք տալիս: Ես սիրում եմ արև սիրում եմ ոչ , թե երևույթ այլ ինձնից մի փոքր մասնիկ ունեմ, իմ սեփական արև որով ջերմացնում եմ նրանց ում գլխին ամպեր են կուտակվել և նա գնացել է ամպերի ետև: Կարծես արևը ինձ համար հայելի լինի ես տեսնում եմ իմ արտացոլանքը նրա մեջ: Բայց եթե քո արև կորչել է ապա դու էլ ամպերին քշիր թեկուզ և բարձրացիր ամպերի վրայով՝ քայլիր։ Գտիր քո արևը։ Ունեցիր արևից մի լուսավոր կետ և երբ քայլում ես երկնքում գտիր այդ կետը և այդ կետով նայիր մարդկանց։ Մարդկանց մեջ գտիր արևը թեկուզ նրանք վատն են, բայց մինջև արևի մոխրանալը նրանք ունեցել են արև: Նա կարծես ինձ հետ կատակ անի ընկնում է աչկերիս մեջ և սիպված ես արևային ակնոց եմ կրում։ Արևը ինձ համար մի ուղղորդող է դեպի լավ ճանհապար, կարծես նա իր ամեն մի երևույթով ինձ ուղղորդի: Արևը մեր ջուրն է մեզ արևն է տաքացնում <<և մենք աճում ենք>>: Ես միշտ ձգտում եմ դեպի նրան։ Միշտ կատակում եմ արևի պես, արևը դեռ իմ սրտում չի մոխրացել։ Արևը գեղեցկացնելու մի շնորհք ունի երբ արևը տակ ես քո աչկերը քո մազերը գեղեցկանում են: Արևը սիրում է մեզ կարծես նա տեսնում է մեզ իր մեջ: Ես ունեմ սրտում մի արևը որը մի լուսավոր կետում է երբ փոթորիկ է ես իմ ներսում եղած արևից լուսացնում եմ ինձ: Պետք է նաև փոթորիկներ որպեսզի դեպի արևին էլ ավելի ձգտել դա կյանքում է նաև այդպես: Եթե փոթորիկ է դու եղիր արևուն պես ձգտիր դեպի արև։ Ես իմ հոգում արևուն պես եմ կարծես իմ անունն էլ արևիկ լինի կամ արև՞: Եթե մենք լինենք ինչպես արև արևից օրինակ վերձնենք փոթորիկները կկորչեն:

Ձնծաղիկը Լ․Ենգիբարյան

Այսօր ես  հավաքում եմ դեղին, նարնջագույն, կարմրավուն տերևները աշնանային անտառում: Հրաշք ոսկին իմ ձեռքերի մեջ է ու իմ շուրջը: Իսկ ես մտածում եմ այն մասին, որ շուտով երկար ու խստաշունչ ձմեռ է գալու: Եվ որքա՜ն ուժ ու հավատ է հարկավոր փոքրի՜կ ձնծաղկին, երբ նա լույս աշխարհ գա գարնանը՝ ամայի ու մերկացած անտառում:  Որքա՜ն ուժ ու հավատ է պետք է որ լինի նրա փոքրիկ թերթիկների մեջ, որպեսզի դրանք չդողան և կարողանան ամեն ինչ սկսել նորից արդեն ո՜րերորդ անգամ: Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, որ քեզ համար հիմա շատ դժվար է… Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, դու հիմա բոլորովին միայնակ ես…Բարեկամս, ես հավատում եմ քեզ, ինչպես Ձնծաղիկին, քանի դեռ ողջ է քո մեջ թեկուզ և մի թերթիկ, թեկուզ մեկ թերթիկ, եղիր Ձնծաղիկի պես…

  • Ձնծաղիկի պես ․․․ Արդեն որերորդ անգամ … (Ձնծաղիկի խոհերից) — ստեղծագործական աշխատանք։

Ծնծաղիկ դա կարծես ձյունից ծնված մի կաթիլ լինի, որը գարնանը աճում է։Ձնծաղիկը դա մարդու դժվարությունից հետո կարծես հաղթանակ է։ Կարծես դու ինչ- որ դժվար գործ ես արել ու այդ գործի շնորհակալություն է նույնը ձմեռից հետո գարնան ձնծաղիկը։ Լեոնիդ Ենգիբարյանը վերցրե էր ամենանուրբ ծաղիկը որը խորհրդանշում է բարի գեղեցիկ նուրբ ծաղիկ։ Նա հավատում է ինչպես ձնծաղիկ։ Ձնծաղիկը կարծես խենթ ծաղիկ լինի։ Ձնձաղիկը ինձ համար անհասկանալի մի գարնան գեղեցիկ երևույթ է բայց միևնույն ժամանակ շատ պարզ իսկ նրա թեթիկները կարծես նրա քողը լինեհ։ Նա այնքան շքեղ է, որ եթե դու լինես թեկուզ մեկ թերթիկ դու կփրկես ինքտ քեզ։ Նրան այստեղ ինձ թվում է նմանեցնում է պարզության։ Նրա նման հեշտ չէ լինելը բայց կարող ես նրա նման ծաղկես։ Եթե ծաղկես ինչպես իր օրինակով դու հաջողակ կլինես։ Դժվար է ծաղիկի նման լինել են ել ցրտաշունչ ձմեռվանից հետո։ Նաև դժվար է մարդ լինելը ես եկա այն մթքին որ ասվում թեկուզ ձնծաղիկի թերթիկ ինկաթի ունի թեկուզ մարդու մեկ հատկանիշ։