Հսկա Բալադ։

Լավ չեմ հիշում, թե որ դարում,
Հին ժամանակ, մեր աշխարհում
Ասում են թե՝ կար մի իշխան.
Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,

Որ թե մարդիկ նըրա աչքում,
Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
Ինչ որ աներ ու կամենար,
Օրենք էր էն երկրի համար.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
      Ուներ անթիվ ու անքանակ
Ոչխարի հոտ, մարդի բանակ,
Կովի նախիր, խոզի բոլուկ,
Երամակներ ձիու, ջորու,

Էս բոլորը ցըրված, փըռված
Մինչև ծովի ափը հեռու:
Մինչև ուր որ քըշեր, տաներ,
Իր աշխարհքի սահմանն էն էր.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
      Մի անգամ էլ էս իշխանը
Երբ նըստած էր իրեն տանը,
Լեղապատառ ներս ընկավ տուն
Իր հոտերի վերակացուն.

— Ապրած կենաս, մեր տեր իշխան,
Հապա՜, էսպես հրաշք մի բան.
Արածում էր ծովի ափին
Բազմությունը քո հոտերի,
Մին էլ տեսնենք՝ ծովի միջին

Մի վիթխարի մարդ է գալի:
Մի վիթխարի մարդ եմ ասում,
Որ մենք իր մոտ լու ենք չընչին,
Ծովը մինչև ծունկն է հասնում,
Իսկ գըլուխը ամպի միջին:

Եկավ, կանգնեց մեր հանդիման
Ու որոտաց ամպի նըման.
«Ո՞վ է, ասավ, էսպես բերում
Թողնում ապրանքն իմ հանդերում.
Կորե՛ք իսկույն, դուք մարդուկներ,

Ձեռըս քանի չի հասել դեռ…»
Էն ժամանակ վեր կացա ես
Ու պատասխան տըվի էսպես.
«Էդ սևակնած, մութ ամպերում
Զուր ես էդքան բարձըր գոռում.

Ով էլ լինես, ուսկից էլ գաս,
Էս մի բանը լավ իմանաս,
Դու, երկնահաս, ահեղ հըսկա,
Մեծ իշխանի ապրանքն է սա,
Ո՞վ է գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգա նըրա դիմաց»:
Բայց ինձ իսկի չըլսեց էլ
Էն անճոռնի աժդահակը,
Էն ամպերից ցած կըռացավ,
Ձեռը կոխեց ծովի տակը,

Դուրս հանեց մի ձուկն ահագին
Ու դեմ արավ արեգակին,
Որ խորովի…» — Հազիվ էսքան
Պատմեց հովիվն իշխանական
Ու վեր ընկավ, շունչը փչեց:

Խիստ զայրացավ իշխանը մեծ.
— Ո՞վ է, ասավ, համարձակվել
Իմ տերության սահմանն եկել
Ու էդպես էլ վըրես հաչում…
Ինձնից ուժեղ չեմ ճանաչում

Ես ոչ մի տեղ և ոչ մեկին…
      Էսպես ասավ ու զայրագին
Հըրամայեց՝ զորքերը գան:
Հըրամայեց՝ զորքերն եկան.
— Կեցցե՛ մեր տեր, մեր թագավոր,

Անհաղթ, անմահ, ամենազոր…
— Ապրե՛ք, ասավ իշխանը սեգ,
Ելեք իսկույն ու գընացեք,
Մանուկ ու ծեր
Իմ առյուծներ,

Ո՞վ է, տեսեք, վըրես հաչում
Ու իմ ուժը չի ճանաչում:
Ցույց տըվեք դուք, որ ոչ մի տեղ
Չըկա ոչ ոք ինձնից ուժեղ…
Ասավ՝ զորքերն իրենց կարգին

Փող փըչեցին, թըմբուկ զարկին,
Շըրըխկոցով, զըրընգոցով
Ճամփա ընկան դեպի մեծ ծով:

   Հասան, տեսան — ա՜յ քեզ հըսկա,
Գըլուխն էստեղ, ոտներ չըկա.

Գընա՜, գընա՜, թե որ գըտնես…
Երկար ու մին ձըգված էսպես,
Հըսկայական քընով քընած:
Էստեղ, էնտեղ դիրքեր բռնած՝
Դես չոքեցին, դեն պառկեցին,

Հա զարկեցին ու զարկեցին,
Տեսան տեղից ժաժ չի գալի,
Խըռըմփում է զարհուրելի,
Խըռըմփոցից, ինչ-որ խոսում,
Մարդիկ իրար ձեն չեն լըսում:

Մոտ գընացին, էլի՜, էլի՜…
Դարձյալ տեղից ժաժ չի գալի:
Կամաց-կամաց սիրտ առնելով,
Գոռգոռալով, հարայ տալով,
Դուրս թափվեցին թաքուստներից,

Ելան վըրեն, դեսից, դենից,
Որը ոտին,
Որը քըթին,
Որը լանջին,
Որն ականջին,

Փորի վըրա, միրքի միջում,
Ձի են քըշում, նիզակ ճոճում,
Զարկում, զարկում,
Ձըգում, թըքում,
Հայհոյում են էսպես, էնպես…

Մին էլ հըսկան էն սարի պես
Վըրա նստեց—մե՜ծ, ահարկու.
Ինչ պատահեց—ոչ տեսնես դու:
Հազարներով մարդն ու իր ձին
Տակովն եղան, կոտորվեցին.

Որն էլ գըլխից, քըթից, լանջից,
Կամ ուսերից, կամ ականջից
Ներքև ընկավ՝ թե մարդ, թե ձի,
Նըրա օրն էլ դու իմացի:
      Շատ զարմացավ հըրեշ հըսկան,

Թե, տեր աստված, արդյոք էսքան
Մանըր-մունըր ինչ բաներ են,
Որ եկել են թափվել վըրեն:
Տեսավ, ինչ որ կենդանի կան՝
Վազ են տալի, թե ետ գընան.

Բուռն արավ իր բըռնովը մեծ,
Իրար խառնեց, ողջ հավաքեց
Գըրպանն ածավ
Ու վեր կացավ,
Լընգլընգալեն իրիկունը

Գընաց հասավ իրենց տունը:
Տանը իը պես մեծ, ահագին
Մի մեր ուներ, բարի մի կին:
Գընաց հըսկա մորը պատմեց
Թե իրեն հետ ինչ պատահեց,

Ու գըրպանից հանեց բոլոր՝
Ահից խելառ ձին-ձիավոր:
Բարի կինը հենց որ տեսավ,
— Ամա՜ն, որդի, վա՜յ ինձ, ասավ.
Ի՞նչ ես անում էդ խեղճերին,

Բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին
Ոնց են դողում: Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,

Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,

Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
Բա՛ց թող, որդիս,
Բա՛ց թող՝ գընան,

Ապրեն ազատ
Ուր կամենան:

 Ու, հընազանդ մոր խըրատին,
Իսկույն հանեց հըսկա որդին
Իր գըրպանից ձին-ձիավոր,

Իրար խառնած զորքը բոլոր,
Թողեց գընան՝
Ուր կամենան:

Թումանյանական իմ հերոսը՝

Թումանյանական իմ հերոսը՝
  • Ընտրի՛ր  Թումանյանի որևէ ստեղծագործության հերոսի:

Ես ընտրում եմ Գիքորին

  • Գրի՛ր, թե տվյալ ստեղծագործության մեջ ինչ դեր ունի:

Գիքորը ապրում էր գյուղում և օրերից մի օր նրա հյարը, որոշում է նրան տեղափոխել քաղաք, որպեսզի նրա տղան աշխատի և մարդ դառնա,  բայց նրա մայրը դեմ էր և ասում էր ես չեմ ուզում իմ տղան գնա այդ անիրավ աշխարհը, սակայն Հայրը  չեր լսում:

  • Բնութագրի՛ր նրան և արտահայտիր կարծիքդ նրա մասին:

Իմ կարծիքով Գիքորը շատ  մյամիտ բարի և շատ պարզ  գյուղի երեխա էր, որ անչափ սիրում էր իր ընտանիքը, որ  կործանվեց քաղաքի առեվտրի դաժան աշխարհում նա այտ աշխարհի մարդը չէր:  Նա իր հայերնի բնության նման պարզ էր  մաքուր և անարատ:  Իսկ քաղաքի առեվտրական դաժան խաբեբա հարեբերությունները կործանեցին նարն:

Եվ այս պտմությունը ասում է, որ պետք է հյուրին լավ ընդունել հատլյեպես, որ  հյւորը լլավ նպատկներով է քո տանը: Եվ պետք է մարդուն կամեցող լին

Եթե կան տվյալներ  հեղինակի կողմից հերոսի  անվան ընտրության կամ նրա նախատիպի մասին՝ գրի՛ր (այս մասին դասարանում խոսել ենք՝ «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքը քննարկելիս,

ո՞վ էր ՆեսոնԹումանյանի լավագույն ընկերներ նա եթե ուսում ստանար նա շատ լավ մարդ կդառնար նրանք ուղակի շատ ախքատ էին և չէին կարող ուսման վարց տալ: Եվ Հովհաննես թումանյանը շատ էր ափսոսում իր ընկեր նեսոին նա ասում էր, որ իրենց գյուղում սովորական բան էր գողությաուն անելը բայց, որ իր մանկության ընկեր Նեսոնէր դա անում: Ախր Հովհաննես Թումանյանը գիտեր, որ Նեսոն ատպիսին չէր դառնա:

  • ․․) :

Բարոն Մյունխհաուզեն

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
1737 թ., ք. Հանովեր, 
Գերմանիա
1794 թ., ք. Մակրոս,
 Իռլանդիա
«Բարոն Մյունխհաուզենի արկածները» տիկնիկային ներկայացումից
Բարոն Մյունխհաուզենը գերմանացի գրող Ռուդոլֆ Էրիխ Ռասպեի «Բարոն Մյունխհաուզենի արկածները» գրքի գլխավոր հերոսն է: 
 
Բարոն Մյունխհաուզենը ծիծաղաշարժ, բարալիկ հյուսքով կեղծամ էր կրում և հագնվում էր պճնամոլի պես: Երեկոյան նրա մոտ էին հավաքվում ընկերներն ու բարեկամները և, բուխարու շուրջը նստած, լսում հյուրասեր տանտիրոջ զարմանահրաշ պատմությունները, որոնք այնքան անհավանական ու արտառոց էին, այնքան ծիծաղաշարժ: Մյունխհաուզենը պատմում է, թե մի անգամ որսի ժամանակ եղջերուին կրակել է բալի կորիզով, որովհետև գնդակները վերջացել էին: Իսկ մեկ տարի անց, երբ կրկին հանդիպել է նույն եղջերուին, նրա ճակատին բուսնել էր հասուն պտուղներով մի հրաշալի բալենի: Այս անգամ նա արդեն անուշ է արել և՜ եղջերուի տապակած միսը, և՜ բալի կոմպոտը:
Մեկ այլ անգամ Մյունխհաուզենի վրա հարձակվում է մի կատաղած շուն: Բարոնը շան վրա է նետում իր մուշտակը: Գազազած շունը հարձակվում է մուշտակի վրա: Վերջինս էլ իր հերթին է գազազում և պատառ-պատառ անում բարոնի բոլոր հագուստները, նույնիսկ նոր համազգեստը: Բարոնն ստիպված գնդակահարում է մուշտակին:
Մյունխհաուզենն ընկերներին պատմել է նաև, թե ինչպես մի անգամ կենդանի գայլից տիկ է հանել, ինչպես է Լուսին թռել՝ թնդանոթի արկին նստած, կամ Լուսին մագլցել բակլայի երկար ցողունով:
Բարոն Մյունխհաուզենի արտառոց պատմությունները լոկ սովորական ստեր չեն. դրանք արտահայտում են առօրյա ճղճիմ կյանքի կապանքներից ձերբազատվելու մարդու ձգտումը: Մյունխհաուզենի զարմանալի ու 

Մյունխհաուզենի արձանը Մոսկվայի մետրոպոլիտենի «Մոլոդյոժնայա» կայարանի մոտ. պատկերված է այն դրվագը, երբ Մյունխհաուզենը քաշում է իր մազերից` ձիու հետ ճահճից դուրս գալու համար:

անհավանական արկածները սիրելի են և՜ մեծերին, և՜ փոքրերին: Նրա պատմություններն ընթերցողին գերում են իրենց սրամտությամբ ու անսովոր հնարամտությամբ: 

Ռասպեն 1786 թ-ին «Մյունխհաուզենի արկածները» գիրքը հրատարակել է
անգլերեն` գերմաներեն «Ուղեցույց զվարճասերների համար» (1781–83 թթ.) ժողովածուի հիման վրա` այն լրացնելով անգլիական պատմությունից քաղած դրվագներով: Բանահյուսական, անտիկ և արևելյան անեկդոտներից քաղված սյուժեները խմբավորել է ռուսական բանակում իրականում ծառայած, սրամիտ պատմությունների հեղինակ բարոն Մյունխհաուզենի կերպարի շուրջը:
Մեկ տարի անց այդ գիրքը գերմաներեն է թարգմանել Գոթֆրիդ Ավգուստ Բրյուգերը, որը մեծ հաջողություն է ունեցել, և դրանով ամբողջացել է Մյունխհաուզենի գրական կերպարը:
Գիրքը հայերեն թարգմանվել և լույս է տեսել մի քանի անգամ, վերջին անգամ՝ 1978 թ-ին: