Տրնդեզի, հարսանեկան երգեր

m

 Երգեր և կարաոկեներ՝

1.Տրնդեզ

Տերընդեզ դարմանը կես,
Առ հաց ու կես ելիր գեղես:
Տերընդեզ մխի դին տես
Մե փութ ցանես, հազար քաղես:
Տրընդեզ փեշդ վառե,
Որ ազատվես օձե չարե:
Տերընդեզ մխի դին տես
Մե փութ ցանես, հազար քաղես:

2. Այլի, հո

Եկանք, եկանք, այլի հո~

Ինչու եկաք, այլի հո~

Աղջկա տեսիլ, այլի հո~

Աղջիկ չունենք, այլի հո~

Տեսել ենք, տեսել, այլի հո~

Որտեղ եք տեսել, այլի հո~

Ձեր այգու մեջ, այլի հո~

Ինչ էր անում, այլի հո~

Թել էր մանում, այլի հո~

Ինչ կաչ գլխին, այլի հո~

Կապույտ լաչակ, այլի հո~

Ինչ կար մեջքին, այլի հո~

Արծաթ գոտի, այլի հո~

Ինչ կար ոտին, այլի հո~

Կարմիր մաշիկ, այլի հո~

Բա ոնց եկաք, այլի հո~

Պռատ գառով, այլի հո~

Պոչատ հավով, այլի հո~

Տատիս տատի ծակված թավով, այլի հոոոո~…..

3. Պսակ-պսակ

Պսակ-պսակ

Տիկնի պսակ.

Փեսեն էկավ՝

Լիքը քսակ,

Տիրնանինե, տիրնանինե,

Զուռնի ձենը

Գեղով մին է…

Բոյը՝ չինար,

Մեջքին՝ քամար,

Աչքերը՝ ծով,

Ունքը կամար,

Տիրնանինե, տիրնանինե,

Զուռնի ձենը

Գեղով մին է…

4.Աղջկե՛ք, պար բռնեցեք

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի երես գովեցեք:

Ա՜յ երես, շարմաղ երես,

Դու մեզ չթողնես սևերես:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի աչեր գովեցեք:

Ա՜յ աչեր, սիրուն աչեր,

Արևի պես փայլու աչեր:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի կռներ գովեցեք:

Ա՜յ կռներ, ուժեղ կռներ,

Դուք կշարժեք մեծ-մեծ լեռներ:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի հասակ գովեցեք:

Ա՜յ հասակ, բարձր հասակ,

Քեզ կվայելե դափնեպսակ:

5. Եղնիկ


-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

6. Էն դիզան

Էն դիզան, բետ-բետ դիզան, տեսեք էն ո՞րն է։
Էն դիզան, բետ-բետ դիզան, գեղի ռեսներն են։

Ճնճղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է,
Ճնճղներ ճըլվըլալեն, մեր տիրացուքն է։

Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է,
Էն արև, երկնուց արև, մե՜ր թագավորն է։

Էն լուսին ամպերի մեջ, տեսեք էն ո՞րն է,
Էն լուսին ամպերի մեջ մեր թագուհին է։

7. Առնեմ երթամ իմ յարը

Առնեմ երթամ իմ յարը,

Առնեմ երթամ էն սարը,

Առնեմ երթամ էն սարը,

Սեր անելով, իմ յարը:

Յար եմ գտել՝ յարի՜ պես,

Ընկուզենի ծառի  պես,

Ուր որ երթամ՝ կայնած է

Էն մեր սիրուն սարի պես:

Առնեմ երթամ իմ յարը,

Առնեմ երթամ էն սարը,

Առնեմ երթամ էն սարը,

Սեր անելով, իմ յարը:

8. Սաթոյին գովելու համար ենք եկել

Աղջի, ինչ լավ նազ ունիս,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Չորեք դիմաց մազ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել,

Խունջիկ-մունջիկ մի անի,

Սաթոյին գովելու համար ենք եկել

Մեր տուն գալու կամ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Սարի ետև տուն ունիմ,

Մեջը ոսկի սուն ունիմ:

Աչքերըդ անգին քար են,

Ունքերըդ մարդ կըվառեն,

Բարակ, նազուկ մատներըդ

Իստակ սիպտակ մարմար են:

9.Թագվորի մեր, դուս արի

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Տես քեզ ինչե՞ր ենք բերե,

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Քեզ նուշ, անուշ ենք բերե:

Վարդ ոււ ծաղիկ ենք բերե,

Մեխակ, շուշան ենք բերե:

Քե տախտ ավլող ենք բերե,

Կովեր կթող ենք բերե,

Բեր գընացող ենք բերե,

Լըվացք արող ենք բերե:

Սարի կաքավ ենք բերե,

Սարի եղնիկ ենք բերե,

Կեր-խում անող ենք բերե,

Քեզ զարդարող ենք բերե: