ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:
Աշխարհի բոլոր երեխաները, անկախ սեռից, տարիքից, ազգությունից ու սոցիալական դիրքից, ունեն իրավունքներ: Պետությունն էլ պարտավոր է ապահովել այդ երկրում ապրող երեխաների իրավունքները:Երեխա է համարվում 18 տարին չլրացած անձը. այս դրույթն ամրագրված է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայում և ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում: 1989թ նոյեմբերին ընդունված հռչակագիրը սահմանում է երեխաների իրավունքները, որոնք պարտավորվում են ապահովել դրան միացած բոլոր երկրները, այդ թվում և Հայաստանը:
Ըստ այդմ` երեխան
- Ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք:
- Երեխաներն իրավունք ունեն շփվել երկու ծնողի հետ և լինել ընտանիքի անդամ: Այն երեխաները, ովքեր չեն ապրում ծնողների հետ, իրավունք ունեն պարբերաբար նրանց հետ հանդիպել:
- Երեխաները չպետք է անօրինական ճանապարհով դուրս հանվեն իրենց հայրենիքից կամ բռնի կերպով պահվեն արտերկրում:
- Երեխաներն ունեն անվճար կրթություն ստանալու իրավունք:
- Պետությունները պարտավոր են պաշտպանել երեխաներին պատերազմներից: 15 տարեկանից փոքր երեխաները չպետք է զորակոչվեն:
- Բոլոր փախստական երեխաներն ունեն պաշտպանության և օգնության իրավունք:
- Երեխաները չպետք է զբաղվեն ծանր և վտանգավոր աշխատանքով: Իսկ աշխատելու դեպքում նրանց որոշակի արտոնություններ պետք է տրվեն:
- Պետությունները պարտավոր են պաշտպանել երեխաներին բռնությունից, անմարդկային վերաբերմունքից, շահագործումից և սեռական ոտնձգություններից:
- Երեխան ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք:
Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններ|՝
- չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքները.
- պահպանել անվտանգության կանոնները.
- չուշանալ ուսումնական պարապմունքներից և մասնակցել ուսումնական պլանով որոշված բոլոր պարապմունքներին. ուսումնական պարապմունքի ժամանակը այլ նպատակով չօգտագործել.
- չ՛ծխել
- ուսումնական պարապմունքների հաճախել կոկիկ հագնված, առանց շպարի
- բացակայության դեպքում նախօրոք տեղեկացնել սահմանված կարգով.
- սահմանված կարգով մասնակցել ուսումնական պլանով որոշված ճամբարներին, ստուգատեսներին, ծեսերին, տոներին.
- սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնա-հասարակական նախագծերի իրականացմանը.
- վարել իր ուսումնական բլոգը.
- հետևել կայքին, դասավանդողների ուսումնական բլոգներին և սահմանված կարգով մասնակցել կայքի աշխատանքներին.
- վարել էլեկտրոնային հասցե, պատասխանել ուսուցչի, Դպրոցի կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակի ղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին.
- մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանմանը, ուսումնական տարածքի և գույքի խնամքին.
- սահմանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության հաշվետվությունները։
Հարց 1 ՝ Կա՞ն կետեր , որոնք չեն համապատասխանում օրենքին ։
Հարց 2 ՝ Կա՞ն կետեր, որոնք բացակայում են կանոնադրության մեջ։
Իմ կարծիքով այստեղ ամեն ինչ ճշգրիտ գրված էր և ոչ մի խախտում չկա։ Ըստ այս կետերի երեխան իր իրավունքները չպետք է խախտի և չպետք ՝է։