Դալտոնիզմ. հիվանդություն, թե տեսողության առանձնահատկություն

Դալտոնիզմ. հիվանդություն, թե տեսողության առանձնահատկություն

Դալտոնիզմը սովորաբար բնածին վիճակ է, որն առաջանում է գենետիկական արատների պատճառով: Սակայն այն կարող է դրսևորվել նաև կյանքի ընթացքում` աչքի վնասվածքի, տեսողական նյարդի հիվանդությունների պատճառով, նաև օրգանիզմի տարիքային փոփոխությունների արդյունքում:

Դալտոնիզմը կամ գունային կուրությունը  ոչ թե հիվանդություն է, այլ տեսողության առանձնահատկություն, երբ մարդը չի կարողանում տարբերել գույներն ու երանգները: Դալտոնիզմը XVIII  դարի վերջին առաջին անգամ նկարագրել է Ջոն Դալտոնը: Նա ի ծնե չէր տարբերում կարմիր և կանաչ գույնի երանգները և դա գիտակցեց միայն 26 տարեկանում, ինչից հետո էլ սկսեց ուսումնասիրել այս թեման:

Ինչու մարդը չի կարողանում տարբերել գույները

Աչքի ցանցենու կենտրոնական մասում տեղակայված են գունազգայուն ընկալիչներ: Դրանք նյարդային բջիջներ են, որոնց մեջ պարունակվում են գունազգայուն գունանյութերի մի քանի տեսակներ` էրիտրոլաբ, քլորոլաբ և ռոդոպսին: Գունային նորմալ տեսողությամբ մարդիկ ընկալիչներում անհրաժեշտ քանակությամբ ունեն գունային բոլոր երեք տեսակներն էլ: Դալտոնիզմով մարդկանց մոտ այս գունանյութերն ախտահարված են կամ ընդհանրապես գոյություն չունեն: Ամենից հաճախ հանդիպում է կարմիր գունանյութի արատը:

Դալտոնիզմի ժառանգական փոխանցումը պայմանավորված է X-քրոմոսոմի արատներով և գործնականում միշտ  մորից գենետիկորեն անցնում է որդուն: Դրա հետ մեկտեղ, գենը կրող կինը սովորաբար նորմալ է տեսնում, իսկ նրա որդու մոտ դալտոնիզմի առաջացման հավանականությունը 50% է կազմում: Աղջիկների մոտ գունային տեսողության խանգարումներ հազվադեպ են հանդիպում: Դրա համար նրանք պետք է ժառանգեն երկու ծնողների արատային X-քրոմոսոմները:

Դալտոնիզմի տարբեր աստիճաններով տառապում է տղամարդկանց 2-8%-ը:

Դալտոնիզմի տեսակները

Գոյություն ունեն տերմիններ±±, որոնք նշանակում են գունային կուրության այս կամ այն տեսակը: 

Պրոտանոպիան թույլ չի տալիս կանաչ երանգները կարմիրից տարբերել: 

Դեյտերանոպիայի դեպքում անհնար է կանաչ գույնը տարբերել կապույտից:

Կապտա-մանուշակագույն լուսապատկերի հատվածի գունային կուրությունը կոչվում է տրիտանոպիա, այն շատ հազվադեպ է հանդիպում: Հետաքրքիր է, որ նա, ով տառապում է տրիտանոպիայով, ոչ միայն չի տարբերում կապույտ գույնի երանգները, այլ նաև տառապում է, այսպես կոչված, հավկուրությամբ. մթության մեջ առարկաները վատ է տեսնում:

Գոյություն ունի դալտոնիզմի նաև չորրորդ տեսակը` աքրոմասիան: Սա  ամենածանր ձևն է, երբ մարդը, բառի բուն իմաստով, շրջապատող աշխարհն ընկալում է սև-սպիտակ գույներով:

Շնաձկները տառապում են դալտոնիզմով, այսպիսի եզրահանգման են եկել Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Այս ստորջրյա գիշատիչները շուրջբոլորն ամեն ինչ սև-սպիտակ գույներով են տեսնում:

Դալտոնիզմի ախտորոշումը

Դալտոնիզմի ճիշտ ախտորոշում կայացնելու և տեսակը որոշելու համար կօգնի Ռաբկինի գունային աղյուսակը: Դա 27 գունային վանդակներ են, որոնք լցված են միևնույն պայծառության պատկերային շրջանակներով: Դրանցում զետեղված են տարբեր երանգների երկրաչափական պատկերներ և թվեր: Գունային կուրությամբ տառապող մարդը դրանք տարբերել չի կարող:

Ինչպես իմանալ, որ երեխան դալտոնիկ է

Բավական բարդ է որոշել, արդյոք երեխայի մոտ դալտոնիզմ առկա է, թե ոչ, քանի որ նա մոտ 3 տարեկանում է միայն սկսում տարբերել գույները: Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես է երեխան գունազարդում նկարները, օրինակ, եթե նա խոտը գունավորում է շագանակույն  կամ կարմիր երանգով, իսկ երկինքը` կանաչ: Կա ևս մեկ հետաքրքիր միջոց, որոշելու թե մանկիկի մոտ դալտոնիզմ առկա է, թե ոչ: Նրա առաջ դրեք միանման առարկաներ, օրինակ, երկու կոնֆետ: Դրանք պետք է տարբերվեն միայն գույնով, մեկը` մոխրագույն կամ սև փաթեթավորմամբ, մյուսն ավելի վառ գույնի: Սովորաբար երեխան ձգտում է գունավորին, իսկ,  եթե նա վատ է տարբերում գույները, ապա կվերցնի որը պատահի: Եթե երեխան հիմնական գույները ճիշտ չի անվանում, իսկ  բաց կանաչավուն կամ բաց վարդագույն առարկաները սպիտակ է տեսնում, դա նույնպես կասկածի տեղիք է տալիս, որ նրա մոտ գունային կուրություն է:

Ինչպես է բուժվում դալտոնիզմը

Ցավոք, դալտոնիզմն անբուժելի է: Գիտնականները մեկ անգամ չէ, որ փորձել են դալտոնիկների գունային առանձնահատկությունները փոխհատուցել ամեն տեսակի ակնոցների և կոնտակտային ոսպնյակների օգնությամբ, որոնք ներկված են եղել յուրահատուկ ձևով: Սակայն այս փորձերն անարդյունք են եղել, քանի որ գիտնականներին հաջողվել է միայն գունավորել պատկերը, դրա հետ մեկտեղ, նրանք չեն կարողացել հաշվի առնել մարդու գունային ընկալման հոգեֆիզիոլոգիան:

Այնուամենայնիվ, գիտնականները շարունակում են  տեսողության նման առանձնահատկությունների բուժման մեթոդներ մշակել: Օրինակ, վերջերս, Վաշինգտոնի համալսարանի բժիշկները կարողացել են դալտոնիզմից բուժել երկու փորձակապիկների: Փորձարկումների ընթացքում գիտնականները կենդանիների աչքերի ցանցենու հատվածում ներմուծել են անվտանգ վիրուս, որն իր գենոմի մեջ պարունակում է գունազգայուն ընկալիչի պակասող գենը: Երկու կապիկներն էլ, փորձարկումից հետո մոխրագույն ֆոնի վրա սկսել են տարբերել կարմիր և կանաչ երանգները:

Առաջիկայում գիտնականները պատրաստվում են մի շարք հետազոտություններ անցկացնել, որոնք կոչված են ապացուցելու, որ տվյալ մեթոդն անվտանգ է մարդկանց համար: Եվ այդ ժամանակ բուժման այս մեթոդը կարող է օգտագործվել դալտոնիզմով տառապող մարդկանց բուժման համար:

Մաշկի կառուցվածք հարցերից պատասխանում

  1. Մաշկը ինչ դեր ունի մարդու կյանքում Մաշկը կատարում է պաշպանման ֆունքցիա մարդու օրգանիզմում նա պահմապանական շերտ է կրում։
  2. Մաշկի ֆունքցիանները

Մաշկը կատարում է արտազատական ֆունկցիա.մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանմանը և յուրաքանչյուր 1 գ քրտինքից օրգանիզմից հեռանում է 2,45 կՋ էներգիա։

as
  1. Ինչ գեղձեր գիտեք, որ գտնվում են մաշկում և դրանք ինչ ֆունքցիա են կատարում

կազմում են յուրաքանչյուր անհատին հատուկ պատկեր։

Բուն մաշկում գտնվում են ճարպագեղձեր, քրտնագեղձեր, մազապարկեր, ընկալիչներ, արյունատար և ավշային անոթներ։

Ճարպագեղձերը բշտիկավոր պարզ գեղձեր են, գտնվում են մարմնի ամբողջ մակերեսին, բացառությամբ ափերի և ներբանների։ Ճարպագեղձերի մաշկային ճարպը,օծում է մազեր, վերնամաշկի արտաքին շերտը, փափկացնում դրանք։ Ճարպն արգելում է ջրի և այլ հեղուկների ներթափանցումը մաշկով։ Տարիքին զուգընթաց արտազատվող ճարպի քանակը պակասում է, ուստի մազերն ու մաշկը դառնում են չոր։

  1. Մաշկի բջջիջները ինչպես են վերականգնվում Մարդու բիջջիջները իրենք իրենց վերականգնվում են։
  2. Գրել համացանցից գտնել հետաքրքիր փաստեր մաշկի մասին
  3. 2. Մաշկը մեր ամենամեծ օրգանն է, որը կազմում է մարմնի քաշի 15 տոկոսը:
  4. 3. Մաշկի, ինչպես և աչքերի գույնը պայմանավորվում է մելանին գունանյութի արտադրությամբ:
  5. 4. Մաշկն ինքնուրույն թարմանում և փոփոխվում է 28 օրը մեկ:
  6. 5. Կերատին սպիտակուցային նյութը մաշկն անջրանցիկ է դարձնում:
  7. 6. Այն ինքնուրույն վիտամին D է արտադրում արևի տակ գտնվելիս:

Ապրիլ ամսվա ամփոփում



1. Սննման հիգիենա

Սննդի հիգիենայի հիմնական խնդիրներն են՝ մարդկանց ռացիոնալ սննդի հիմունքների մշակումը, ելնելով էներգիայի և առանձին սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ և հանքային աղեր) նկատմամբ օրգանիզմի պահանջից, տարիքից, սեռից, աշխատանքի բնույթից, բնակլիմայական պայմաններից և այլն։

2. Մարսողական օրգանների հիվանդություններ, դրանց կանխարգելումը:
Ստամոքս-աղիքային հիվանդությունները հաճախ առաջանում են հիվանդաբեր մանրէների ազդեցության հետևանքով: Այդպիսի մանրէներն օրգանիզմ կարող են թափանցել ջրի, ոչ լավ լվացված բանջարեղենի, մրգերի, ինչպես նաև կեղտոտ ամանեղենի և չլվացված ձեռքերի միջոցով:  Շատ հաճախ հանդիպվող ստամոքսաղիքային հիվանդություներից են դիզենթերիան, որովայնային տիֆը, խոլերան։ Նրանք սովորաբար առաջանում են ջերմության բարձրացմամբ, աղիների աշխատանքի խանգարմամբ։  Պետք է ճիշտ սնունդ օգտագործել՝ օրը 3-4 անգամ:

3. Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում

Բոլոր սնունդների մրգերի բանջարեղենների մեջ կան վիտամիններ, որոնք ներթափանցում է մեր օրգանիզմ և մեր օրգանիզմին սնուցում է վիտամիններ, որի շնորհիվ մենք շտանում ենք որոշակի քանակությամբ էներգիա շուտ չենք հիվանդանում և այլն:

4. Վիտամինների թերֆունկցիաից առաջացող հիվանդություններ, դրանց աղտանշանները և կանխարգելումը:   
Վիտամինային անբավարարությունախտաբանական վիճակ, առաջանում է օրգանիզմում վիտամինների բացակայության կամ պակասի հետևանքով։ Մարդու վիտամինային պահանջը մեծանում է ֆիզիկական ծանր աշխատանքի, հղիության,  և վարակիչ հիվանդությունների ժամանակ։ Աղիներում վիտամինների կլանումը կատարվում է սպիտակուցների և տարբեր այլ գործոնների օգնությամբ: Վիտամինները նպաստում են նաև վերքերի ապաքինմանը: Սակայն վիտամինները չեն հանդիսանում նյութերի սինթեզման կամ էներգիայի աղբյուր:

5. Մարսողական համակարգի կառուցվածքը և մարսողությունը բերանում:

Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:
Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են:  Բերանի խոռոչի մուտքը սահմանափակվում է շրթունքներով, որոնք ունեն նուրբ մաշկ՝ հարուստ արյան անոթներով և նյարդային վերջույթներով: Բերանի խոռոչում սնունդը մանրացվում է, շաղախվում թքով և տեղի է ունենում մասնակի մարսողություն:

6. Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան:
Մարսողական համակարգին են պատկանում նաև մարսողական գեղձերը՝ թքագեղձերը, լյարդը ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գնտվող հսկայական թանակությամբ մանր գեղձեր։

Մաշկի նշանակությունը

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:

Ուշադրություն

Մաշկի գործառույթներ են՝

1. Մաշկը կատարում է արտազատական գործառույթ:

2. Մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

3. Արյան պահուստային և զգայնության օրգան է:

4. Մաշկում պարունակվում է հատուկ գունանյութ (մելանին), որը պաշտպանում է ստորև գտնվող հյուսվածքները արևի ուլտրամանուշակագույն  ճառագայթների կործանարար ազդեցությունից:

5. Մաշկում սինթեզվում է ռախիտ հիվանդությունը կանխող D վիտամին:

6. Խոչընդոտում է ախտահարույց մանրէների ներթափանցմանը օրգանիզմ:

7. Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:

almaghrbtoday-ألياف-تتحول-إلى-فيتامينات-عند-ملامستها-جسم-الإنسان1.jpg

Մաշկի մակերեսը կազմում է 1,5−2 մ²: Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից:

Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդային վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, շփման զգացողությունը, ինչպես նաև հպումը:

մաշծ.jpg

Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է (էպիդերմիս), ներքինը՝ բուն մաշկը (դերմա), և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:

Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:

Մահացած բջիջներին փոխարինում են վերնամաշկի ավելի խորանիստ բջիջները, որոնք օժտված են բազմանալու մեծ ունակությամբ և պարունակում են գունանյութ, որով պայմանավորված է մաշկի գույնը: Այն, ինչպես արդեն նշվեց, ունի պաշտպանողական նշանակություն: Արեգակի ճառագայթների ազդեցությունից գունանյութի քանակն ավելանում է, և մաշկը մգանում է:

Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:

Դրա շնորհիվ մաշկն առաձգական է, կարող է ձգվել և ապա վերադառնալ իր նախկին դիրքին: Բուն մաշկում կան մեծ քանակությամբ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր և քրտնագեղձեր, մազարմատներ:

21-06-2017 09-16-12-w600-w600.jpg

Ճարպագեղձերից արտադրված ճարպն օծում է մաշկը` դարձնելով այն ճկուն և առաձգական: Քրտնագեղձերը արտազատում են քրտինք: Դա հեղուկ է, որ պարունակում է ջուր, աղեր, միզանյութ, որոնք քրտինքին տալիս են աղի համ և յուրովի հոտ:

Քրտնարտադրության շնորհիվ մարմինը պաշտպանվում է գերտաքացումից: Եղունգներն ու մազերը մաշկի եղջերային գոյացություններ են: Մազերի արմատները տեղակայված են բուն մաշկի խորանիստ շերտում, որտեղ բջիջների բազմացման շնորհիվ տեղի է ունենում մազերի աճ:

1111.jpg

Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:

Այն թուլացնում է հարվածների ուժը, ցնցումները և համարվում է նաև պահեստային սննդանյութերի՝ ճարպերի կուտակման վայր:
 

Մաշկի տեսակները

Տարբերվում են մաշկի 3 տեսակ` յուղոտ, չոր, նորմալ:

Յուղոտ մաշկը փայլում է, նրա անցքերը լավ են երևում, այդպիսի մաշկը նման է նարնջի կեղևի: Չոր մաշկը բարակ է, հաճախ թեփոտում է: Նորմալ մաշկը այդպիսի թերություններ չունի:

shutterstock_506730262.jpg

Սնման հիգիենան: Մարսողական օրգանների հիվանդությունները և դրանց կանխարգելումը :

Լիարժեք սննդի ընդունումը և ճիշտ ռեժիմը բնականոն մարսողության կարևոր նախապայմաններ են։ Սննդանյութերի յուրացման համար անհրաժեշտ է որ այն ունենա լավ տեսք, հոտ և համ։ Այդպիսի սնունդը դառնում է ախորժաբեր և նպաստում է մարսողական նյութերի արտազատմանը։ Սովորաբար պետք է սնունդ ընդունել օրեկան 3-4 անգամ, այդ սննդակարգի դեպքում մարսողությունը ավելի լավ է կատարվում։

Հաճախ հիվանդաբեր մանրեներ թափանցում են օրգաններ ջրի, լավ չլվացած մրգի կամ բանջարեղենի միջոցով։ Աղիներում այդ նյութերը բազմանում են և առաջացնում են թունավոր նյութեր։ Շատ հաճախ հանդիպվող ստամոքսաղիքային հիվանդություներից են դիզենթերիան, որովայնային տիֆը, խոլերան։ Նրանք սովորաբար առաջանում են ջերմության բարձրացմամբ, աղիների աշխատանքի խանգարմամբ։

Խոլերիայի հարուցիչ բակտերիան բավականին կայուն է, բայց մահանում է քլորակրի ազդեցությունից։ Խոլերիան դրսեվորում է վարակից 2-3 օր հետո։ Խոլերիայի հարուցիչները, ընկնելով բարակ աղի, արագորեն բազմանում են, առտազատում են թույն, երբեմն առաջացնում են լուծ։

Դիզենթերիան առաջանում է, երբ մարդը վարակվում է վարակված սննդամթերք օգտագործելիս։

Շատ վտանգավոր են բոտուլիզմի հարուցիչները, որոնք եղջերավոր անասուներից տարածվում են հողում մրգերի և բանջարեղենի միջև։

Share this:

Մարսողությունն աղիներում: Սննդանյութերի ներծծումը

shutterstock_354629873.jpg

Ստամոքսից սննդախյուսն անցնում է բարակ աղիներ, որը մարսողական խողովակի ամենաերկար հատվածն է (4,5−6)մ:

Բարակ աղու սկզբնամասը կոչվում է 12-մատնյա աղի, որի մեջ են բացվում լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը: 

Բարակ աղու լորձաթաղանթում գտնվող գեղձերի կողմից արտադրվում է մեծ քանակությամբ աղիքահյութ, որի ազդեցության տակ տեղի է ունենում սննդանյութերի հետագա մարսումը:

մարսողականgd-w658.jpg

Բարակ աղիում են մարսվում սննդի հիմնական բաղադրամասերից ածխաջրերը, ճարպերն ու սպիտակուցները: Այստեղ սպիտակուցները քայքայվում են` վերածվելով ամինաթթուների, ճարպերը` գլիցերինի և ճարպաթթուների, ածխաջրերը` գլյուկոզի: Բարակ աղու լորձաթաղանթը առաջացնում է բազմաթիվ մանր ելուստներ՝ թավիկներ, որոնք խիստ մեծացնում են ներծծող մակերեսը և նպաստում առպատային մարսողությանը:

Բարակ աղիում մարսողության գործընթացը կատարվում է 3 փուլով` խոռոչային, առպատային մարսողություն և ներծծում:

Խոռոչային մարսողությունը տեղի է ունենում աղիների խոռոչում ֆերմենտների ազդեցությամբ. սննդի խոշոր մոլեկուլները մտնում են աղիքի խոռոչ, որտեղ կատարվում է դրանց մարսողությունը:

Առպատային մարսողությունը կատարվում է աղիքի լորձաթաղանթի մակերեսային շերտում, որտեղ սննդի մասնիկները թափանցում են միջթավիկային տարածություն:

shutterstock_651966376.jpg

Բարակ աղիում մարսողական հյութով շաղախված և ապա նաև մարսված սննդանյութերը տեղաշարժվում են դեպի հաստ աղի: Դա կատարվում է աղիքի պատի օղակաձև և երկայնակի մկանաթելերի պարբերական կծկման շնորհիվ: Օղակաձև մկանաթելերն աղիքի մի մասում կծկվում են, իսկ հարևան տեղամասում թուլանում, և այդ ընթացքում սննդանյութերը տեղաշարժվում են կծկման հատվածից թուլացման հատվածը:

Հաստ աղի: Բարակ աղու շարունակությունը հաստ աղին է, որն ունի 1,5−2 մ երկարություն: Հաստ աղիում կուտակվում է սննդանյութերի չմարսված զանգվածը, որը կարող է այստեղ պահպանվել 12−20 ժ: Այդ ընթացքում որոշ մանրէների ազդեցությամբ շարունակում են քայքայվել սննդի դեռևս չմարսված բուսական (մասամբ նաև կենդանական) ծագում ունեցող բաղադրամասերի ճարպերն ու բարդ ածխաջրերը (օսլա, ցելյուլոզ) և ջրի հետ ներծծվում է հաստ աղու պատերում գտնվող արյան անոթների մեջ: Սննդի չմարսված մասերից ձևավորվում է կղանքը, որը հաստ աղու վերջնամասի` ուղիղ աղու միջոցով հեռացվում է օրգանիզմից:

Ուշադրություն

Բարակ աղուց հաստ աղի անցման տեղում գտնվում է կույր աղին` իր որդանման ելունով, որում կան մեծ քանակությամբ ավշային գեղձեր: Վերջիններս կատարում են պաշտպանական գործառույթ:

Հաճախ մարդու կույր աղի են ներթափանցում մանրէներ կամ չմարսված սննդի կոշտ մասնիկներ և առաջացնում են բորբոքային երևույթներ: Դա վտանգավոր է կյանքի համար, և այդպիսի դեպքերում վիրահատության միջոցով հեռացնում են կույր աղու որդանման ելունդը:

hwkb17_007_09.jpg

Ներծծում: Ներծծումը սննդանյութերի տեղափոխությունն է աղու խոռոչից դեպի արյան անոթներ: Որոշ նյութեր, ինչպիսիք են ալկոհոլը, հանքային աղերը, ջուրը, գլյուկոզը, արյան մեջ են թափանցում նաև ստամոքսի պատերից: Սակայն մարսված նյութերի հիմնական մասի ներծծումը կատարվում է բարակ աղիներում: Բարակ աղու լորձաթաղանթում կան հսկայական քանակությամբ թավիկներ, որոնք մեծացնում են ներծծման մակերեսը: Յուրաքանչյուր թավիկ մոտ 1 մմ երկարություն ունեցող լորձաթաղանթի ելուն է, որի պատը ծածկված է միաշերտ էպիթելով, իսկ ներսում գտնվում են արյան և ավշային անոթներ, նյարդաթելեր:

Թավիկներ: Ածխաջրերի քայքայման հետևանքով առաջացած գլյուկոզը և սպիտակուցների քայքայումից ձևավորված ամինաթթուներն անմիջականորեն ներծծվում են արյան մեջ: Օրգանիզմի բջիջներում այդ նյութերից նորից սինթեզվում են արդեն օրգանիզմին բնորոշ սպիտակուցներ և ածխաջրեր: Ճարպերի քայքայումից առաջացած ճարպաթթուներից ու գլիցերինից թավիկի էպիթելում սինթեզվում են օրգանիզմին բնորոշ ճարպեր և ներթափանցում ավշային մազանոթներ: Ներծծման գործընթացն ընթանում է էներգիայի մեծ ծախսով և կարգավորվում է ինչպես նյարդային, այնպես էլ հումորալ մեխանիզմով:

shutterstock_387748708.jpg

Մարսողության նյարդային և հումորալ կարգավորում:

Ուշադրություն

Մարսողական համակարգի գործառույթը կարգավորվում է նյարդային և հումորալ եղանակներով:

Այսպես` սնունդը գրգռում է բերանի խոռոչի ընկալիչները, որոնցից գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով անցնում է երկարավուն ուղեղ (թքարտադրության կենտրոն): Այստեղից կենտրոնախույս նյարդերով գրգիռն անցնում է թքագեղձեր, և թքազատությունն ուժեղանում է: Դա ոչ պայմանական ռեֆլեքս է: Սակայն թքազատությունը կարող է ուժեղանալ նաև սննդի տեսքից, հոտից (պայմանական ռեֆլեքս):

Մարսողական գեղձերի հումորալ կարգավորումն իրականանում է  սննդանյութերի և նրանց քայքայման արգասիքների միջոցով: Սննդանյութերի քայքայումից հետո նրանցում գտնվող կենսաբանական ակտիվ նյութերը ստամոքսի պատից ներծծվում են արյան մեջ և նպաստում ստամոքսահյութի արտադրմանը:

38ML7V2.gif

Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթները

Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:

Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:

Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

mars.jpg

Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

Ուշադրություն

Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

մարս-w500.jpg

Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:

марс.png

Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը: Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է:

Ուշադրություն

 Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա:

Օրինակ` սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը` լիպազի, իսկ ածխաջրերը` ամիլազի կողմից (բարակ աղիում): Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ` պեպսինը` թթվային, ամիլազը` հիմնային: Ֆերմենտներն ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ` 36−37°C:

Մարսողական համակարգի խանգարումները առաջացնում են մի շարք հիվանդություններ, ինչպես նաև պատճառ են դառնում գիրության:

Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները:

Նկարում գիրության առաջացման փուլերն են.

shutterstock_559278454.jpg

Մարսողական համակարգի մասին առավել պարզ պատկերացում ստանալու համար դիտե՛ք տեսանյութը:

Մարտ ամիս ամփոփում

  1. Մանրամասն ներկայացնել արյան բաղադրությունը

 Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

  • Արյան կարգեր

Գոյություն ունեն արյան 4  խմբեր և 8 տեսակներ: Սովորաբար սա անվանում են ABO համակարգ:

Արյան խմբերը հիմնված ենթե ձեր արյան կարմիր բջիջների մակերեսին երկու հատուկ հակածիններց որն է առկա:

О (I) խումբը չունի A և B հակածիններից և ոչ մեկը, սակայն α և β հակամարմիններից՝ երկուսն էլ

A (II) խումբն ունի A հակածին և β (բետա) հակամարմին

B (III) խումբն ունի B հակածին և α (ալֆա) հակամարմին

AB (IV) խումբն ունի A և B հակածինները, սակայն α և β հակամարմիններից՝ և ոչ մեկը:

  • Ներկայացնել թոքերի կենսական տարողությունը

Թոքերը մկանային օրգան չեն, դրանք պասիվ կերպով հետևում են լայնացող կրծքավանդակի պատերին, որի հետևանքով թոքերում ընկնում է օդի ճնշումը: Մթնոլորտային օդը թափանցում է թոքեր, որոնք լայնացել են, տեղի է ունենում ներշնչում:

  • Շնչառական շարժումներ

Շնթառական շարժումները արտահայտվում են հիմնականում տարբեր ձևերով։ Տարբեր մարդ ըստ տարիքի ըստ հասակի տարբեր ձևով է շնչում։ Շնչառությունը հիմնականում կատարում է 2 ֆունկցիա շունչ և արտաշունչ։ Չափահաս մարդու մոտ այն մոտավորապես հավասար է 3500 սմ³: Թոքերի կենսական տարողությունը կախված է հասակից, սեռից, մարզվածության մակարդակից

  1. Մանրամասն ներկայացնել արյան բաղադրությունը

 Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

  • Արյան կարգեր

Գոյություն ունեն արյան 4  խմբեր և 8 տեսակներ: Սովորաբար սա անվանում են ABO համակարգ:

Արյան խմբերը հիմնված ենթե ձեր արյան կարմիր բջիջների մակերեսին երկու հատուկ հակածիններց որն է առկա:

О (I) խումբը չունի A և B հակածիններից և ոչ մեկը, սակայն α և β հակամարմիններից՝ երկուսն էլ

A (II) խումբն ունի A հակածին և β (բետա) հակամարմին

B (III) խումբն ունի B հակածին և α (ալֆա) հակամարմին

AB (IV) խումբն ունի A և B հակածինները, սակայն α և β հակամարմիններից՝ և ոչ մեկը:

  • Ներկայացնել թոքերի կենսական տարողությունը

Թոքերը մկանային օրգան չեն, դրանք պասիվ կերպով հետևում են լայնացող կրծքավանդակի պատերին, որի հետևանքով թոքերում ընկնում է օդի ճնշումը: Մթնոլորտային օդը թափանցում է թոքեր, որոնք լայնացել են, տեղի է ունենում ներշնչում:

  • Շնչառական շարժումներ

Շնթառական շարժումները արտահայտվում են հիմնականում տարբեր ձևերով։ Մարդիկ, ըստ տարիքի, ըստ հասակի տարբեր ձևով են շնչում։ Շնչառությունը հիմնականում կատարում է 2 ֆունկցիա։ Շունչ և արտաշունչ։ Չափահաս մարդու մոտ այն մոտավորապես հավասար է 3500 սմ³: Թոքերի կենսական տարողությունը կախված է հասակից, սեռից, մարզվածության մակարդակից

Շնչառություն վարժություն

Խմբավորե՛ք, թե ո՛ր իրավիճակում շնչառական գործընթացն ինչպես է

փոխվում: Հիﬓավորե՛ք  շնչառական գործընթացիարագությունը.

  1. հաճախ
  2. դանդա ղ
  3. խորը

Իրավիճակներ

ա) Միջավայրում CO2-ի շատացում-խորը

բ) Դրական զգայական իրավիճակ-հաճախ

գ) Արյան ﬔ ջ O2-ի նվազում-խորը

դ) Քնած ժամանակ-դանդաղ

ե) Սառը ջրի ﬔ ջ ընկղմվելիս-խորը

զ) Անձրևից հետո-հաճախ

է) Ծանր ֆիզիկական աշխատանքից հետո-խորը

ը) Բացասական զգայական իրավիճա-հաճախ

Շնչառական շարժումներ: Թոքերի կենսական տարողությունը: Շնչառության կարգավորումը

Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում՝ գրավելով նրա համարյա ամբողջ ծավալը: Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր: Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16−20 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից: Ընդ որում արտաշնչման փուլն ավելի երկարատև է: Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է մոտ 21000:

Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես 700 մլն շնչառական շարժում:

Շնչառությունն իրականանում է շնչառական մկանների՝ ստոծանու և միջկողային մկանների ռիթմիկ կծկումների շնորհիվ: Ստոծանին մկանային միջնապատի դեր է կատարում` բաժանելով որովայնի խոռոչը կրծքավանդակից:

Ներշնչման ժամանակ կծկվում են արտաքին միջկողային մկանները, կողոսկրերը փոքր-ինչ բարձրանում են, միաժամանակ կրծոսկրը շարժվում է դեպի առաջ: Այդ բոլորի հետևանքով կրծքավանդակի չափերը մեծանում են: Ստոծանու մկանների կծկման հետևանքով նրա գմբեթը հարթվում է, և կրծքավանդակը մեծանում է նաև ուղղաձիգ ուղղությամբ:

Թոքերը մկանային օրգան չեն, դրանք պասիվ կերպով հետևում են լայնացող կրծքավանդակի պատերին, որի հետևանքով թոքերում ընկնում է օդի ճնշումը: Մթնոլորտային օդը թափանցում է թոքեր, որոնք լայնացել են, տեղի է ունենում ներշնչում:

շնչառ.jpg

Իսկ ինչպե՞ս է կատարվում արտաշնչումը:

Միջկողային և ստոծանու մկանների թուլացման հետևանքով կողոսկրերն իրենց ծանրության տակ ուղղվում են ներքև, ստոծանին զբաղեցնում է իր նախկին դիրքը, կրծքավանդակի խոռոչը փոքրանում է, թոքերը սեղմվում են, նրանցում օդի ճնշումը մեծանում է և օդը շնչառական ուղիներով դուրս է մղվում, տեղի է ունենում արտաշնչում: Ավելի խորը շնչառությանը մասնակցում են նաև որովայնի մկանները:

Հանգիստ ներշնչման ժամանակ մարդը ներշնչում է մոտ 500 սմ³ օդ և նույնքան էլ արտաշնչում: Դա կոչվում է շնչառական ծավալ: Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ³-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ³-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում:

Օդի այն առավելագույն քանակը, որը կարելի է արտաշնչել ամենախորը ներշնչումից հետո, կոչվում է թոքերի կենսական տարողություն:

Չափահաս մարդու մոտ այն մոտավորապես հավասար է 3500 սմ³: Թոքերի կենսական տարողությունը կախված է հասակից, սեռից, մարզվածության մակարդակից:

Օրինակ

6 տարեկան երեխայի թոքերի կենսական տարողությունը 1200 սմ³ է, կնոջը` մոտ 3500 սմ³, տղամարդունը՝ մոտ 4500 սմ³: Մարզված մարդկանց մոտ այն կարող է հասնել մինչև 9000 սմ³: Ամենախոր արտաշնչումից հետո թոքերում պահպանվում է մոտ 1000 սմ³ (այսպես կոչված մնացորդային օդ), որի պատճառով թոքերը չեն դատարկվում մինչև վերջ, նույնիսկ մահից հետո:

gif 1.gif

Շնչառության կարգավորումը: Շնչառության կարգավորումն իրականացվում է նյարդային և հումորալ մեխանիզմներով:

Ուշադրություն

Երկարավուն ուղեղում գտնվում է շնչառության կենտրոնը, որտեղ մոտավորապես յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ առաջանում են գրգիռներ, որոնք հաղորդվում են կրծքավանդակի միջկողային մկաններին և ստոծանուն:

Դրա շնորհիվ մկանները կծկվում են, և կրծքավանդակը լայնանում է, տեղի է ունենում ներշնչում: Նույն մկանների թուլացման հետևանքով տեղի է ունենում արտաշնչում:

Շնչառական կենտրոնի վրա որոշակի ազդեցություն են թողնում մեծ կիսագնդերի կեղևում տեղակայված բարձրագույն շնչառական կենտրոնները: Դրանց ազդեցության հետևանքով շնչառության հաճախականությունը փոխվում է խոսելու ընթացքում:

Շնչառության կարգավորմանը մասնակցում են պաշտպանական ռեֆլեքսները` հազը և փռշտոցը:

Հազի միջոցով օդատար ուղիներից փոշին և մանրէները լորձի ավելցուկի հետ հեռացվում են բերանի խոռոչով, իսկ փռշտոցի դեպքում` քթի խոռոչով: Երկու դեպքում էլ տեղի է ունենում կտրուկ արտաշնչում:

Շնչառության հաճախականությունը փոխվում է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլև մարդու հուզական վիճակի փոփոխության դեպքում: Հուզմունքի պահին շնչառությունը տեղի է ունենում ընդհատումներով, իսկ գերլարվածության ժամանակ` աղմկոտ և հաճախ: Դրական զգայական իրավիճակում մարդու շնչառությունը դանդաղում է:

Ուշադրություն

Այսպիսով՝ արթուն և հարաբերական հանգստի պայմաններում չափահաս մարդը 1 րոպեում կատարում է մոտավորապես 16 շնչառական շարժում, քնած ժամանակ` 12:

how-we-breathe.gif