ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Այս բանաստեղծությունը ավելի տխուր է ավելի թախծոտ։ Հեղինակը ուզում է ասել, որ մարդը և բնությունը շատ շատ կապված են։ Այս բանաստեղծության մեջ մարդ ավելի տխուր է ինչպես հասկացա մարդ առտասվում է բնության նման։ Երբ տրամադրություն չի ունենում նեխված է լինում և կարող է ուրշներին նեղացնել նույն պես։

Հանս Քրիստյան Անդերսեն թիթեռնիկը։

Թիթեռնիկի կերպարը հեղինակը դնում էր մարդու կերպարի մեջ։ Այսինքն այդ հատկանիշները ինքահավան կամ գոռոզ մարդիկ ունեն։ Թիթեռնիկը նայում էր գեղեցկությանը նա չէր նկատում բնավորությունը ։ Նա եթե սիրում էր ինչ- որ մեկին և տեսնում էր, որ հետագայում գեղեցիկ չէր լինում նա էլ չէր սիրում։ Նա չէր պատկերացնում, որ ամեն մեկը յուրովին է սիրելի և բոլորս էլ թերություններ ունենք երբեմն մեր թերություններն են մեզ սարքում մարդ

Հեծանիվի Մասին

տեղեկությունը վերցրել եմ-https://www.iammedia.am/hy/post/How-the-invention-of-the-bicycle-became-a-means-of-protecting-womens-rights

Հեծանիվ (velocipede) բառն առաջացել է լատիներեն velox «արագ» և pes «ոտք» բառերից: Այն հայտնաբերել է գերմանացի պրոֆեսոր բարոն Կարլ ֆոն Դրեզը 1817 թ.: Սկզբնական շրջանում հեծանիվը երկանիվ ինքնագլոր էր առանց ոտնակների, ուներ ղեկ ու փայտյա կմախք և ընդհանուր առմամբ նման էր հեծանիվի:

Առաջին հեծանիվը, որ նման է այժմ օգտագործվողներին, ստեղծել է անգլիացի գյուտարար Ջոն Ստարլին 1884 թ.: Այն կոչվում էր Rover` «Թափառական»: Այն ուներ հավասար չափսի անիվներ, հետևի անիվի շղթայական փոխանցում և վարորդի նստատեղ անիվների մեջտեղում:

Հեծանիվները կատարելագործվեցին հատկապես XX դարի երկրորդ կեսին: 1974 թ. սկսվեց տիտանի կորպուսով հեծանիվների մասսայական արտադրությունը, 1975 թվից մոդայիկ դարձան ածխապլաստիկե հեծանիվները, որ ավելի թեթև ու ամուր էին: 1983 թ. ստեղծվեց համակարգիչ հեծանիվների համար, իսկ 1990 – ականների սկզբից տարածում գտավ արագությունների փոխանցման ինդեքսային համակարգը:

Հեծանիվների արտադրությունը հսկայական դեր խաղաց փոխադրության այլ միջոցների, առաջին հերթին ավտոմոբիլների ու ինքնաթիռների տեխնիկական բազայի ստեղծման համար, սակայն քչերը գիտեն, որ հեծանիվը դրական դեր խաղաց կանանց իրավահավասարության համար պայքարում: Հեծանիվի շնորհիվ մոդայիկ դարձան կանացի տաբատները, որ օգնեցին կանանց ազատվելու կորսետներից և այլ ճնշիչ հագուստներից: Ահա ինչպես է արտահայտվում այդ մասին ամերիկյան կանանց իրավունքների պայքարի նշանավոր ջատագով Սյուզան Էնտոնին New York World պարբերականին տված հարցազրույցում, 1896 թվականին.

«Ես կարծում եմ, որ կանանց իրավունքների համար հեծանիվն ավելի շատ բան է արել, քան մնացած բոլորը միասին վերցրած: Այն կնոջը տալիս է ազատության ու անկախության զգացողություն: Ամեն անգամ սիրտս անսահման ուախությամբ է լցվում, երբ տեսնում եմ կնոջը հեծանիվի վրա: Դա ազատ ու անկախ կնոջ կերպար է մեր երկրում»։

Այսպես՝ հեծանիվի գյուտը նպաստեց կանանց իրավունքների պաշտպանությանն ու նրանց իրավունքների ամրապնդմանը։

10 փաստ յասամանի մասին

Նրանք, ովքեր յասամանի սիրահար են, շատ լավ հասկանում են դրանց արժեքը, չէ՞ որ յասամանին սպասելը ադքան էլ հեշտ չէ, քանի որ այն տարվա մեջ 3 մեկ անգամ է ծաղկում, այն էլ՝ 3 շաբաթով:

Եթե այս գեղեցիկ ծաղկի մասին քիչ տեղեկություն ունեք, ապա այս 10 փաստերը հենց ձեզ համար են։

Յասամանը ծաղկում է գարնանը, այն էլ՝ 3 շաբաթով։
Image result for lilac desktop
Սակայն մի քանի տեսակ, ինչպիսիք են Մայերան կամ էլ Բումերանգը, տարվա մեջ մի քանի անգամ են ծաղկում։
Image result for Flower bouquet
Թոմաս Ջեֆերսոնը յասամանի սիրահար էր, և նա դրա մասին գրել է իր բույսերի գրքի մեջ։
Image result for Common lilac
Յասամանի որոշ տեսակներ կարող են դիմակայել նույնիսկ -300C-ի:
Image result for Lilac
Յասամանի փարթամ ծաղիկներ ստանալու համար նրանց ավելի քիչ կտրեք։
Image result for Flower
Յասամանի ավելի քան 1000 տեսակ գոյություն ունի։
Image result for lilac
Յասամանը պատկանում է Ձիթենու ծառի ընտանիքին։
Image result for lilacs bouquet
Այս բույսը կարող եք օգտագործել կոկտեյլների մեջ։
Image result for Shrub
Գույների լեզվում մանուշակագույն յասամանը համարվում է առաջին սիրո նշան։
Related image
Նյու Հեմփշիրի պետական ծաղիկը յասամանն է համարվում: Ապրիր ազատ կամ էլ մահացիր։
Related image

Ես՝ ամպրոպից հետո_

Երբ ամպրոպ է լինում, ես հետաքրքրությամբ դիտում եմ պատուհանից դուրս և հիանում բնության գլուխգործոցով։ Երբ ամպրոպ է լինում, թվում է, թե երկիրն ավելի չար է դառնում, բայց վերջում բարիանում է, և մի գեղեցիկ 7 գույանանի հրաշք է դուրս գալիս։ Պարտադիր չէ՝ միայն բնության մեջ լինի ամպրոպ։ Մարդկանց մոտ էլ է լինում ամպրոպ, ուղղակի ուրիշ ձևով է արտահայտվում։ Մարդ երբ ջղայնանում է, իսկական ամպրոպ է տեղի ունենում։ Հետո բարիանում է և բացվում։ Իմ կյանքում էլ են եղել ամպրոպային օրեր կամ պահեր։ Ամպրոպից հետո մարդը ավելի բաց է լինում, ավելի մաքուր։ Պատահել է, երբ ջղայնացած եմ եղել, կամ նեղված և լաց եմ եղել անձրևի նման։ Բնության մեջ շատ կարևոր է ամպրոպ երևույթը նա մաքրում է բնությունը։ Մեր կյանքում կարող է այդքան էլ լավ չանրադառնա ամպրոպը։ Բայց պետք է կառավարենք մեզ և համբերատար լինենք։ Ահա այդպիսին է ամպրոպը մեր և բնության կյանքում։

ամպրոպ Archives - 365news

Հ․Սահյան ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ

Հայտնի է, որ Համո Սահյանին անվանում են բառանկարիչ. յուրաքանչյուր բանաստեղծությունն անգիր անելուց առաջ փորձեք գնահատել «կտավը»: Բնություն-մարդ կապն ինչպես  է արտացոլվում ստեղծագործություններում:

Այս բանաստեղծությունը շատ հավանեցի, որովհետև բնությունը մարդու բնավորության հետ շատ է կապված և երբ անձրև է գալիս կան մարդիկ, որ տխրում են և կան մարդիկ, որ ուրախանում են և տանը պատուհանագոքին մեկ բաժակ թեյով նստած հետևում են անձրևին։ Իսկ երբ կայծակ է լինում գիշերը մենք վախեցած մեր սավանները մեր վրա ենք քաշում։ Իսկ արևի ժամանակ ուրախանում ենք։

ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ

«Լաց լինել» բառը

Այս պատմությունը դեռեւս տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա վաղը: Ո՞ր պատմությունը: Ահա թե ո՛րը:
Վաղը մի իմաստուն, ծեր ուսուցչուհի շարք կանգնեցրեց իր աշակերտներին եւ բերեց Անցյալ ժամանակների թանգարան, որտեղ ցուցադրված էին անցյալից մնացած, այժմ արդեն բոլորովին անօգտագործելի իրեր, ինչպես օրինակ՝ արքայական թագը, թագուհու զգեստի տուտը կամ այն ջարդոնը, որ Մոնց քաղաքում անվանում են տրամվայ:
Մի ցուցափեղկում դրված էր քիչ փոշոտված «Լաց լինել» բառը:
Վաղվա աշակերտները կարդացին քարտը եւ ոչինչ չհասկացան:
_Սինյորա ուսուցչուհի, այս ի՞նչ է նշանակում:
_Գուցե սա հնադարյան զարդարա՞նք է:
_Գուցե սա մնացել է դեռ էտրուսկների՞ց:
Ուսուցչուհին բացատրեց, որ այդ բառը մի ժամանակ կարելի էր հանդիպել ամեն քայլափոխում եւ ցավ էր պատճառում: Նա ցույց տվեց երեխաներին մի փակ սրվակ, որի մեջ պահած էին արցունքներ, հիմա արդեն մոռացվել է, թե ումն են դրանք: Գուցե դրանք այն ստրուկինն էին, որին ծեծում էր տերը, կամ գուցե մի երեխայինը, որ տուն չուներ:
_Այս արցունքները նման էին ջրի,_ասացին աշակերտները:
_Բայց նրանք այրում էին ու քայքայում աչքերը,_ասաց ուսուցչուհին:
_Գործածելուց առաջ նրանց եռացնու՞մ էին:
Ոչ, աշակերտներն առաջվա պես ոչինչ չէին հասկանում եւ արդեն սկսում էին ձանձրանալ: Այն ժամանակ բարի ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս սրահները, որտեղ ցուցադրված էին ավելի հասարակ իրեր, ինչպես, օրինակ՝ բանտի երկաթե վանդակ, ոստիկանական խուզարկու շուն,_ մի խոսքով, այնպիսի իրեր, որոնց մասին վաղվա աշխարհում արդեն ոչ-ոք գաղափար անգամ չէր ունենա:

Առաջադրանքներ

Ի՞նչ ես կարծում, կգա՞ այնպիսի ժամանակ, երբ վերը նշված իրերն ու երևույթները չեն լինի. իսկ պե՞տք է, որ չլինեն. ինչու՞:

Իմ կարծիքով երբ չլինեն առարկաները։ մարդիկ կսկսեն հույսը դնեն իրենց վրա։ Իրենք իրենց սխալները ինքնուրույն կհսկանանք։

Պատկերացրու քո վաղվա աշխարհը — ի՞նչ կցանկանաս, որ այնտեղ չլինի — ինչու՞: Իսկ փոխարենը ի՞նչ (ինչե՞ր) լինի:

Իմ վաղվա աշխարհի մասին

Երազելով իմ վաղվա աշխարհի մասին ես տեսնում եմ միայն լավը: Իմ աչքի առաջ միայն լավ բաներն են գալիս: Երբ երզում եմ `թե ինչ կլինի հետո միայն լավ բաների մասին եմ մտածում, և ամենակարևորը ինչ նպատակ, որ ես դնում եմ, որ պետք է անեմ ես քիչ քիչ փորձում եմ իրականացնել: Ես ունեմ իմ հեքիաթը որտեղ ապրումմ եմ ես, և ինձ շրջապատող մարդիկ գուցե կան նաև հերոսներ որոնք իրական չէն։ Գիտեք շատ բարդ է պատկերցնել թե ինչ կլինի քո աշխարհում ։ Եթե ուզում ենք , որ մեր աշխարհում ամենինչ գեղեցիկ լինի ժ, մենք առաջին հերթին պետք է առաջինը հավատանք մեր երազանքների։ Ինձ թվում է, որ աշխարոհում անհնար բան չկա ուղակի պետք է ցանկություն։ Պետք է միշտ մի քայլ առաջ նայել թե ինչ կլինի հետո: Մեկ մեկ, բոլորս ուզում ենք շուտ մեծանալ, բայց հետո մտածում եմ երանի ենք տալու այս բոլոր ժամանակները։ Դրա համար պետք է միշտ լավ անցկացնել անիմաստ բաների վրա չվատնել մեր ժամանակը։ Իմ կարծիքով աշխարհում բարին ավելի շատ է ։ Մենք ենք ստեղծում այդ պռոբլեմները չար բաները մեր սխալ պահվացքով։ Եկեք երազենք մեր սեփական աշխարհի մասին ձկտենք դրան։

Եկեք լավ տեսանկյունից նայենք աշխարհին

Ծեր մորաքույր Ադան Ջաննի Ռոդարի

Gianni-Roddari11

Ծեր մորաքույր Ադան, երբ շատ ծերացավ, գնաց բնակվելու ծերանոցում` երեք մահճակալով մի սենյակում, որտեղ արդեն երկու ծեր կանայք էին ապրում, նրա չափ ծեր: Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին:
-Կեցցեք, հիմա մրջյունները կհավաքվեն,- բարկացած ասացին մյուս երկու ծեր կանայք:
Սակայն ծերանոցի այգուց մի թռչնակ եկավ, կտցահարեց թխվածքաբլիթը և թռավ գնաց:
-Ահա խնդրեմ,- մռթմռթացին ծեր կանայք,-ի՞նչ օգուտ ստացաք սրանից: Կտցահարեց և թռավ գնաց: Ճիշտ` ինչպես մեր զավակները, որոնք, ո՞վ գիտե, աշխարհի որ ծայրում են, և մեզ, որ խնամել ենք նրանց, այլևս չեն հիշում:
Ծեր մորաքույր Ադան ոչինչ չասաց, բայց ամեն առավոտ մի թխվածքաբլիթ էր փշրում պատուհանագոգին, և թռչնակը գալիս էր այն կտցահարելու, միշտ նույն ժամին, հաճախորդի պես ճշտապահ, և տեսնել էր պետք, թե ինչպես էր նյարդայնանում, երբ փշուրները պատրաստ չէին լինում:
Որոշ ժամանակ անց թռչնակը բերեց նաև իր փոքրիկներին, քանի որ բույն էր հյուսել և չորս ձագ էր ունեցել, և նրանք էլ հաճույքով կտցահարում էին ծեր մորաքույր Ադայի թխվածքաբլիթը և գալիս էին ամեն առավոտ, ու եթե այն չէին գտնում, մեծ աղմուկ էին բարձրացնում:
-Ձեր թռչնակներն այստեղ են,- այդ ժամանակ, մի փոքր նախանձելով, ասում էին ծեր կանայք ծեր մորաքույր Ադային: Եվ նա մանրիկ քայլերով վազում էր դեպի իր պահարանը, մի չոր թխվածքաբլիթ էր գտնում սուրճի և անիսոնի կոնֆետների թղթերի արանքում և ասում.
-Համբերություն, համբերություն, արդեն գալիս եմ:
-Ա~խ,- մրմնջում էին մյուս ծեր կանայք,- երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ Ձերը, մորաքույր Ադա, որտե՞ղ են Ձեր երեխաները:
Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.
-Կերեք, դե´, կերեք, թե չէ թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:
Ու երբ վերջացնում էին կտցահարել թխվածքաբլիթը`
-Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:
Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեին:
Հետո ծեր մորաքույր Ադան մահացավ, իսկ նրա երեխաները դա իմացան բավական ժամանակ անց, և արդեն չարժեր թաղման համար ճամփա ընկնել: Բայց թռչնակներն ամբողջ ձմեռվա ընթացքում վերադառնում էին պատուհանագոգի մոտ և բողոքում էին, թե ինչու ծեր մորաքույր Ադան չի պատրաստել թխվածքաբլիթը:

Առաջադրանքներ

Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:

Մորաքույր ադան ինչպես հասկացա շատ կենդանասեր էր և շատ էր սիրում բնությը և թռչուններին նա պատուհանագոքի վայրը ընտրեց, որովհետև նա իրեն շատ լավ էր զգում երբ թռչուններին օգնում էր։ Եվ շնորհակալության չէր ել սպասում։

… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:

Նրանք չարացած էին,, ոչ միայն մարդկանց հանդեպ, այլ նաև թռչունների հանդեպ։

… Ծեր  մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:

Իմ կարծիքով ոչ։ Ամեն մարդու ունի իր տարորինակությունը։ Երբ նայում ենք, որ նա զբաղվում էր թռչուներն կերակրելով և նրան դուր էր գալիս ինչու պետք է տարորինակ լինի։

…Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Որ տեսակետն ես դու պաշտպանում.ինչու՞:

Ղ.Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը

Կարդալ Ղ.Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը և համեմատել 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթների հետ՝  փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:

Նմանակություներից են՝․

Եվ համոզված գրում, որ ամեն ինչ պետք է հարմարեցնել մեր ազգի առանձնահատկություններին, նրա տնտեսական պայմաններին, քաղաքական իրադրությանը։ Եվ իրավացիորեն բողոքում էր և մերժում այն «մասնագետ մանկավարժներին», որոնք աղանդավորի մոլեռանդությամբ ընդօրինակում են ուրիշներին։ Իսկ պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։ Դպրոցական կրթության նախաշեմը համարելով ընտանեկան դաստիարակությունը և դրանում հիմնավորելով մոր անփոխարինելի դերը, կարևորում է դպրոցի շրջանակներում աղջիկների համակողմանի դաստիարակությունը և զարգացումը, կապահովենք այդ, կունենաք կիրթ մայր-դաստիարակչուհիներ, եթե ոչ, չենք ունենա «կրթված մայրեր»։

Նա համոզված էր՝ մանուկն ի ծնե ավելի շատ հակված է դեպի լավն ու բարին, նրան դաստիարակելն դյուրին է, միայն պետք է ճանաչել նրան իր տարիքի և անհատականության մեջ և դրական օրինակ լինել սանի համար, օգտագործել նաև համոզումը, զրույցը, խրախուսանքը, երբեմն էլ պարսավանքը, որոշ վերապահումներով և պատիժը, բայց ոչ երբեք մարմնական։ Եվ դրանք արդյունավետ կլինեն, եթե վարվեք արդարամտությամբ, համագործակցված, լինենք հետևողական, անհրաժեշտության դեպքում նաև խստապահանջ։

Ուսուցման տեսության հարցերին անդրադառնալիս նա մեկնաբանում է հիմունքներն ու սկզբունքները, բովանդակությունն ու մեթոդները, կազմակերպման յուրահատկությունները և այդ ամենին ցուցաբերում գիտամանկավարժական մոտեցում։ 

Օրինակ, մեթոդների ընտրության հարցում ընդունելի է համարում ամեն մի նպատակահարմար ընդունելի, երբեմն իսկ արտաքնապես մերժելի թվացող միջոց, հնարք, եղանակ, անգամ «ճար ու դարման», միայն թե չաղճատվի դասի բովանդակությունը, չմթագնի նպատակը։

Աղայանը նույն խորաթափանցությամբ պարզաբանում է նաև ֆիզիկական դաստիարակության հարցերը

Մեծ թերություն էր համարում, որ կյանքում, հատկապես դպրոցում համարյա թե տեղ չուներ ֆիզիկական դաստիարակությունը, առանց որի դաստիարակության մյուս կողմերը թերի են։ Մեզ պետք են առողջ սերունդներ, դրա նախապայմանը «մարմնավարժությունն» է և աշխատանքը

Ֆիզիկական դաստիարակության առանցքը «առողջ հոգին առողջ մարմնում» դրույթն էր. «Երեխայությունից սկսած… ես իմ մարմինը պնդացրել եմ, պողպատ եմ շինել»… իսկ դրա գրավականներն են՝ զբոսանքներ, շրջագայություններ, ֆիզիկական աշխատանք, մարզում, վարժություններ, խաղեր և այլն… Իր անձնական կյանքում Աղայանը լայնորեն օգտագործել է աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության միջոցները և օրինակ ծառայել շրջապատի համար։Որտեղ, ինչ պայմաններում էլ աշխատել է նա, ձգտել է իրագործել իր մտորումները, և դպրոց մտցնել աշխատանքային ուսուցումը և ֆիզիկական դաստիարակությունը։ (Երևանում աշխատելիս նախակրթարանում անցնում էր հատուկ մարմնամարզական պարապմունքներ, թեմականում՝ մարմնամարզության ժամեր, առավոտյան լիցքային վարժություն պարապմունքներ… և ոչ միայն Երևանում)։

Վախերի դեմ պայքարե՞լ․

Վախերը տարբեր մարդիկ տարբեր ձև են հասկանում։ Մարդ կարող է ամենաչնչին բանից վաղենալ ու համարել վախ, բայց ուրշների համար կարող է վախենալու չթվալ։ Բայց դե իհարկե այդ վախերը տարիքային վախեր են և անցողիկ են։ Ես երբ փոքր էի ես մտածում էի, որ գիշերը իմ անկողնու տակ հրեշ կա և մի անբողջ գիշեր գրեթե չէի քնում։ Իսկ հիմա հիշում եմ ու ծիծաղում։ Կան իհարկե բաներ, որից ես վախենում եմ բայց դե հաստատ մտածում եմ մեկ — երկու տարի հետո զարմանալու եմ։ Դրանք սովորական վախեր են, որոնք կարող ես շտկել տարիների ընթացքում։ Իմ կարծիքով աշխատանք ձախողելոից պետք չէ վախենալ դրանով դու կձախողես ինքտ քեզ և քո աշխատաքը։ Վախենալ պետք է բայց նաև պետք է իմանալ , որ դեպքում է ճիշտ։ Ամենակարևորը ընկերանալուց մի վախեցիր, մի ամաչիր ընկերանալուց դրանով դու օգնում ես դիմացինին և քեզ նոր բաներ սովորելու։ Մի վախեցիր կյանքից մի վախեցիր չստացվելուց մեկ անգամ չի ստացվի երկու անգամ չի ստացվի մեկ է մի օր ստացվելու է և շատ հեշտությամբ։