Հայոց ԼԵզու Ինքնաստուգում

սզ1. Սյունակներում դեմ դիմաց գրված բառերից ընտրել
մեկական արմատ և տրված վերջածանցներից մեկը,
կազմել 6 բարդ բառ:


ա)ղ

Բնագետ               խճանկար                    ենի
արևամուտ           շրջադարձ                   ություն
հրաշամանուկ      արհեստավարժ           ան
միջանցք               տնանկ                         իչ
նորավեպ              հեքիաթասաց              ային
հնակարկատ         ամանոր                       յալ

բնանկարիչ

արևադարձային

մանկավարժություն

միջանկյալ

վիպասան

հնամենի

բ)

Մոլախաղ                      լուսնաշուրջ                ոց
Վիմագիր                       իրիկնապահ                իչ
ապակեթել                     բյուրեղանոթ               ան
ողբանվագ                     երգահան                    ե
վայելչակազմ                 հսկայակերպ              ային
արքայամայր                 քաղաքադուռ             ակ

2. ա. Կազմել 6 բարդ բառ` սյունակներից ընտրելով մեկական արմատ:

Պտուղգաղութ
խաղաղասերփրփուր
սրբավայրկերակուր
խրձադեզկարոտագին
բուժօգնությունբուրմունք
անուշսեղանատամ

Պտղակեր

Սիրակարոտ

Գաղթավայր

Անուշաբույր

Փրփրադեզ

Ատամնաբուժ

բ. Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական արմատ և վերջածանց` կազմել 6 վերջածանցավոր բառ:

Փաստաբանարք
տնատերանի
ստուգատեսոց
հոգնատանջացի
անջնջելիացու
չարալեզուանք

Փաստացի

տիրացի

ստուգարք

տանջանք

ջնջոց

լեզվանի



3. Ո՞ր բառում -իք ածանց չկա:

1.կարծիք 2.աղիք 3.չարիք 4.տանիք

4.Ո՞ր բառում -ուկ ածանց չկա:

1.փափուկ 2.նորելուկ 3.հանելուկ 4.բանուկ

5.Ո՞ր բառում է -եղեն ածանցով ածական կազմվել:

1.հրուշակեղեն 2.սպիտակեղեն 3.հրեղեն 4.բանջարեղեն



6 Արտագրել` մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ դեպքերում։

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՅՐԱՐԱՏ ՆԱՀԱՆԳԻ ԱՐՇԱՐՈՒՆԻՔ ԳԱՎԱՌՈՒՄ` ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ԱՐԱՔՍ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏԵՐԸ ԽԱՌՆՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ԵՎ ԿԱԶՄՈՒՄ Մ

Ի ՀԱՐԹ ԹԵՐԱԿՂԶԻ, ՄԵԾԱԶԴԵՑԻԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԱՊԱՐԱՆՔՆ ԷՐ։

Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունքի գավառում ՝ այնտեղ ուր Արաքս և Ախուրյան գետերը խառնվում ռն իրար և կազմում մի հարթ թերակղզի խառնվում են նախարարներից մեկի ապարանքն եր։

7.ա. Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով իրար մոտ (հոմանիշ) բառերը (ընդամենը 5 եռյակ):

Թափառական-աստանդական

լավատեղյակ-բանիմաց, գիտակ

շատակեր-անկուշտ, որկրամոլ

պանդուխտ- բոլորանվեր, անձուրաց

անարգ- ստոր, նվաստ

բ. Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով իրար հակառակ (հականիշ) բառերը (ընդամենը 5 զույգ):

ապառիկ- կանխիկ

վախկոտ- խիզախ

խոսուն-մունջ

Փխրուն — պինդ

Զառամյալ- դեռատի

Զառամյալ, ապառիկ, կոկիկ, վախկոտ, դեռատի, խոսուն, մեղկ, պինդ, փխրուն, կանխիկ, խիզախ, մունջ։

8. ա. Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ` ըստ անհրաժեշտության ենթարկելով համապատասխան փոփոխությունների:

  • Մենք խուսափում էինք նրա գործած քստմնելի արարքի մասին որևէ հարց տալ, թեև ինքը պահանջ էր իր □□□ մտքերն արտահայտել

(ինքը, գործել, արտահայտել, հարց տալ)

  • Հաճախ նա գիշերները վեր թռավ խայթվածի պես, գալարվում անկողնու մեջ, ճչում հրդեհում այրելու նման, հետո լռում սարսափած։

(սարսափել, անկողին, վեր թռչել, այրել)

  • Միայն հետմիջօրեի  տապին փոքր-ինչ ննջում էր այգու ստվերախիտ մի □□□ ` ծառերով քողարկված հոլիկում։

(քողարկել, հետմիջօրե, այգի, անկյուն)

9. Առանձնացնել այն գոյականները, որոնք հոգնակին կազմում են — եր վերջավորությամբ:

Կոճակ, քարանձավ, վերնատուն, մեծատուն, հացատուն, ուսապարկ, պատմաբան, միլիոնատեր, տուփ, վիպասան:

Հացատներ- ուսապարկեր, տուփեր

                         Կապ

Կապի քերականական հատկանիշները

  • Սպասարկու խոսքի մաս,
  • նյութական իմաստից զուրկ,
  •  կապվող բառի հետ միասին դառնում են բայական անդամի լրացում՝ խնդիր կամ պարագա։

ԿԱՊԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  1. Կապվող բառից առաջ

 մոր պես

 տոնի առթիվ

 նրա մասին

 սրտի մեջ

2․Կապվող բառից հետո

 դեպի տուն

 իբրև մարդ

 առանց քեզ

 առ այն

3 Կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո

  անկախ մեզնից /     մեզնից անկախ

  բացի քեզնից /   

       քեզնից բացի

 համաձայն օրենքի / օրենքի համաձայն

    Անիսկական կապեր                  Իսկական կապեր

Հոլովվում են                       Չեն հոլովվում

մոտ                                   շնորհիվ

վրա                                  

տակ                                   նկատմամբ
պես                                           

     չափ                                       ըստ

      մեջ                                        ընդդեմ      

                                                   հանդեպ    

                                                   բացի

                                                    փոխարեն

  • Կապական բառեր
    պատճառով,      ժամանակ, կապակցությամբ, ձեռքից, երեսից, դիմաց, համեմատ, համաձայն, սկսած, չնայած
  • Հիշել՝

Հանձին + եզակի թիվ

     օրինակ՝ հանձին Արամի

Հանձինս + հոգնակի թիվ

    օրինակ՝ հանձինս Արամի և Արսենի

  • Կարևոր՝ (անձնական դերանվան տրական հոլով)

Ինձ մոտ

Ինձ պես

Ինձ համար

Ինձ վրա

Ինձ հետ

Ինձ նման

Առաջադրանք

1Ընդգծել կապերը

Համաձայն, վու՜յ, գուցե, նման, առաջ, շնորհիվ

Ցավոք, բացի, բացառությամբ, բազմիցս

Երբեք, դեպի, ուստի, նախքան, փոխարեն

Չնայած, վրա, հետո, պես, ձեռքից, առ

Ի, արագորեն, ապա, հաստատ, փոխանակ

2Նախադասություններից քանիսու՞մ կապ կա։

Ինձ շատ էր հետաքրքրում այն տեսակցությունը, որ պիտի ունենայի Սառայի հետ։
Նախքան ամեն ինչ կավարտվեր, ես դուրս եկա դահլիճից։
Այդ մասին մենք հետո կխոսենք։
Երեխի նման մտա ես աշխարհ,
Անվերջ միամիտ, անխելք անձնվեր։
Չնայած անձրևըդեռչէր դադարել, բայց դուրս եկանք տնից։

Հնաբանություններ և նորաբանություններ

Լեզուն անընդհատ զարգանում է ու փոփոխվում, որովհետև անընդհատ զարգանում
է հասարակական կյանքը։ Ստեղծվում են նոր իրողությունները, դուրս են
մղվում հները։Նոր իրողություններն արտահայտելու համար ստեղծվում
են նոր բառեր, իսկ հնացած երևույթներն արտահայտելու համար եղած բառերն
աստիճանաբար դուրս են գալիս գործածությունից։ Այն բառերը, որոնք
դուրս են եկել ընդհանուր գործածությունից, կոչվում են հնաբանություններ։ Անհրաժեշտության դեպքում հնաբանությունները կարող են գործածվել
արդի հայերենում։ Օրինակ՝ աշտե, այրուձի, ատենադպրի, գահավորակ, սենեկապետ
բառերը հնաբանություններ են։
Առանձնացվում է հնաբանությունների հիմնական երկու խումբ՝ պատմաբառեր
և հնաբառեր։ Պատմաբառեր են այն հնաբանությունները, որոնց ցույց են տալիս լեզվի զարգացման անցյալ շրջաններին բնորոշ առարկաներ ու երևույթներ,
օրինակ՝ սեպուհ, տեգ, հրովարտակ, տանուտեր։ Հնաբառերը այն հնաբանություններն
են, որոնք արդի հայերենում ունեն իրենց համարժեք ձևերը, օրինակ՝
ցորյան (ցորեն), լյառն (լեռ), մարմարիոն (մարմար) մատուցանել (մատուցել),
կառափ (գլուխ, գանգ), զի (որովհետև)։ Այսինքն, ի տարբերություն պատմաբառերի,
հնաբառերն անփոխարինելի չեն և ժամանակակից հայերենում ունեն իրենց
համարժեքները։

Գործնական աշխատանք
Այպանել, սյուն, միջանցք, աշտե, մարդպետ, ուղևոր, ատենադպիր,
պահարան, այրուձիարդ, հետո, ի փառս, սենյակ, գրադարան, հանգույնզի,
որովհետև, վաղր, հանապազ։ 

Հայոց լեզու վահանով

Պ. Բեդիրյան, Բառերի խորհրդավոր աշխարհից

Վահանով

Նրա խիստ դատին
Արհամարհանքին դիմեմ վահանով
Եվ սուր նետերը ուղղված իմ սրտին
Փշրե՛մ, ջախջախե՛մ աննված թափով  ։

(Շուշանիկ Կուրղինյան, «Ապրել եմ ուզում)

Ո՞վ չգիտե, որ վահանը մեր նախնիների զինանոցի կենսական բաղադրիչ է եղել, սրի անբաժան զուգակիցը, պաշտպանության անգնահատելի միջոցը։ Ահա թե ինչու հայերենում վահան բառը (և նրա հոմանիշներն այլ լեզուներում) վաղուց ի վեր ստացել է «ամուր, ամրակուռ պաշտպան կամ պաշտպանություն» փոխաբերական նշանակությունը։ Ահա, բացի վերևինից, մի օրինակ էլ Ավետիք Իսահակյանից.

զարկեցիր նենգ թշնամուն բարբարոս,
ոխի դեմ դարձար վահան ու պատվար։ («Սիրելի հերոս Ս.Գ. Զաքիյանի անմահ հիշատակին»)

(Փակագծերի մեջ ասեմ, որ վահան առարկայի արտաքին նմանության զուգորդությամբ վահան կամ վահանակ անունն են ստացել շատ առարկաներ. կա ղեկավարման վահանակ, նույնիսկ բասկետբոլի վահանակ)։

Եվ հին աշխարհի կանայք՝ մայր, քույր թե կողակից, իրենց հարազատ պատանիներին կամ տղամարդկանց կռվի ուղարկելիս հույսով, հավատով կամ հորդորանքով մրմնջում էին մաղթանքի սուրբ խոսքեր, մարտաշունչ ու հայրենասիրական հետևյալ բառերը՝ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։

Սա նշանակում է ՝ «Կա՛մ վահանը ձեռքիդ, այսինքն՝ հաղթանակած վերադարձիր, կա՛մ հերոսաբար զոհված»։ Այս վերջինը լավ հասկանալու համար պետք է գիտենանք, որ հին աշխարհում հույների մեջ սովորություն է եղել մարտերում զոհված հերոսների դին ծննդավայր տեղափոխել նրանց վահանների վրա։

Եվ այդ հի՜ն-հին ժամանակներից «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» բանաձևումը դարձել է թևավոր խոսք. այն արտասանում են մարդիկ, երբ կանգնած են վճռական, ճակատագրական գործողությունների շեմին։

Առաջադրանքներ

Հին աշխարհի ո՞ր սովորությունից է ծագում «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» արտահայտությունը։ Հին աշխարհի կանայք՝ մայր, քույր թե կողակից, իրենց հարազատ պատանիներին կամ տղամարդկանց կռվի ուղարկելիս հույսով, հավատով էին մաղթանքի սուրբ խոսքեր, մարտաշունչ ու հայրենասիրական հետևյալ բառերը՝ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։

Քո կարծիքով ի՞նչ երրորդ տարբերակ էին բացառում կանայք, որի մասին տեքստում չի խոսվում։

Իմ կարծիքով տեքստում ուզում է ասե,լ որ մենք միշտ եղել ենք պաշտպանված մեր կողակիցներով։

Մեր օրերում ո՞ր դեպքերում է տեղին այդ արտահայտությունը։

Իմ կարծիքով պատերազմի ժամանակաշրջանում երբ-որ իրար համար վահան ենք դառնում մեր զինվորները մեզ համար վահան են դառնում

Գտիր, դուրս գրիր ա ներքին հոլովման ենթարկվող գոյականները։

Տեքստից գտիր դերանունները, որոշիր տեսակները։

մեր-անձնական,իրենց-ցուցական,սա-ցուցական,ով՞-հարցական,մի-

Գտիր ածականները, որոշիր տեսակները։

կենսական-հարաբերական,անբաժան-հարաբերական,անգնահատելի-հարաբերական,ամուր,ամրակուռ,պաշտպան-որոշյալ,հին-հարաբերական,թևավոր-հարաբերական,վճռական, ճակատագրական -որոշյալ։

7. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են, ինչ կազմություն ունեն, որ սեռի են։

Գոյական անուն


Երբ ուսումնասիրում ենք բառերը, պարզ է դառնում, որ դրանց մի մասն
արտահայտում է անձ, առարկա, հասկացություն (օր.՝ մարդ, աշակերտ, սեղան,
ծառ, քար, հարգանք, ուրախություն), մեկ այլ մասը՝ առարկայի հատկանիշ (օր.՝
գեղեցիկ, շատ, փոքր), մյուսները՝ գործողություն (օր.՝ կառուցել, նկարել,
փորագրել), քանակ (օր.՝ մեկ, երկու, մեկ երրորդ) և այլն։ Բացի այդ՝ բառերի մի
մասը քերականորեն կարող է փոփոխվել՝ հոլովվել, մյուս մասը՝ խոնարհվել, մեկ
այլ մասը չի փոփոխվում և այլն։ Այս ամենի հետևանքով ամեն մի բառ նախադասության կազմում կատարում է շարահյուսական տարբեր գործառույթներ՝
ենթակայի, ստորոգյալի, տարբեր լրացումների, կապակցական և այլն։ Ահա այս
երեք հանգամանքի՝ կոնկրետ իմաստների, քերականական հատկանիշների, շարահյուսական կիրառությունների հիման վրա էլ լեզվում եղած բառերը բաժանում ենք խմբերի, որոնք կոչվում են խոսքի մասեր։ Ժամանակակից հայերենում
կա տասը խոսքի մաս՝ գոյական անուն, ածական անուն, թվական անուն,
դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական (եղանակավորող
բառեր), ձայնարկություն։ Այս խոսքի մասերից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ
քերականական հատկանիշներ, որոնք ուսումնասիրվում են ձևաբանության մեջ։

Գոյական անուն

1.Գոյականի թվի կարգը

Գոյական են կոչվում այն բառերը, որոնք անվանում են անձ, առարկա կամ
հասկացություն, օրինակ. լիճ, հող, նկարիչ, քանդակագործ, երաժշտություն,
հարգանք։ Գոյականներն ունեն քերականական երեք հատկանիշ, այսինքն՝
քերականական երեք կարգ։ Դրանք են թիվը, առումը (առկայացումը) և հոլովը։
Գոյականի թվի կարգը։ Այս կարգը ցույց է տալիս գոյականի արտահայտած
առարկաների քանակը։ Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի
թիվը ցույց է տալիս մեկ առարկա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես
և արտահայտվում է առանց վերջավորությունների, օրինակ՝ սար, վրձին, նկար,
սեղան, ճանապարհ և այլն։ Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի
միատեսակ առարկաներ, օրինակ՝ սարեր, վրձիններ, նկարներ, սեղաններ,
ճանապարհներ։ Ժամանակակից հայերենում հոգնակի թիվը կազմվում է տարբեր
վերջավորություններով։ Այդ վերջավորություններն են՝ -եր, -ներ, -իկ, -ք, -այք, —
ինք։ Առավել գործածական են -եր և -ներ վերջավորությունները, իսկ մնացածներով կազմվում է սահմանափակ քանակով բառերի հոգնակի թիվը։
-Եր և -ներ վերջավորությունների գործածությունը պայմանավորված է
բառերի վանկերի քանակով։ Եթե բառը միավանկ է, ապա հոգնակին կազմում է —
եր մասնիկով, օրինակ՝ սարեր, մեխեր, քարեր, ծառեր, տներ և այլն։ Եթե բառը
բազմավանկ է, ապա հոգնակին կազմվում է -ներ մասնիկով, օրինակ՝ գրիչներ,
աթոռներ, աշակերտներ, սեղաններ, նստարաններ, պատճեններ և այլն։ Այս
ընդհանուր կանոնի հետ պետք է հաշվի առնել հետևյալը։
ա) Մի շարք բառեր գրաբարում ունեցել են ն վերջնահնչյունը, այսինքն՝ այդ
բառերը ավարտվել են ն-ով, որն աշխարհաբարում ընկել է (մուկն – մուկ, դուռն —
դուռ և այլն)։ Այս ն հնչյունը մի շարք բառերի հոգնակիի կազմության ժամանակ
վերականգնվում է, ինչպես՝ բեռներ, գառներ, դռներ, եզներ, թոռներ, լեռներ,
ծնկներ, ծոռներ, հարսներ, ձկներ, մկներ, մատներ, նռներ և այլն։ Գրաբարյան ն վերջնահնչյունը կարող է հոգնակի թվի կազմության ժամանակ չվերականգնվել,
բայց ի հայտ գալ բառակազմության ժամանակ՝ սերմ-սերմեր-սերմնացան, կողմկողմեր-կողմնացույց, մաս-մասեր-մասնակից և այլն։
բ)Ռուս բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ՝ ռուսներ։
գ) Այն երկվանկ բառերը, որոնց երկրորդ վանկը կազմված է գաղտնավանկի
ը-ով, հոգնակիում հիմնականում ստանում են -եր վերջավորությունը, ինչպես՝
արկղ-արկղեր, աստղ-աստղեր, դուստր-դուստրեր, եզր-եզրեր, սանր-սանրեր,
տետր-տետրեր, վագր-վագրեր և այլն18։
դ) Հոգնակիի կազմության ժամանակ –եր վերջավորություն են ստանում այն
բազմավանկ բաղադրյալ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ կամ
երկրորդ վանկը գաղտնավանկի ը-ով երկվանկ բառ է, և այդ վերջին բաղադրիչը
պահպանում է իր հիմնական իմաստը, օրինակ՝ անձրևաջրեր, շոգենավեր,
հեռագրեր, նախահայրեր, դրամարկղեր, արքայադուստրեր և այլն։ Իսկ եթե վերջին բաղադրիչը չի պահպանում իր հիմնական իմաստը, ապա բաղադրյալ բազմավանկ բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ, ինչպես՝ ազգասերներ, բեռնակիրներ, մեծատուններ, որմնադիրներ, պատմագիրներ,
փայտահատներ և այլն։
-Ք վերջավորությամբ կարող է կազմվել -ցի (-ացի, -եցի) ածանցով կազմված
այն բառերի հոգնակին, որոնք ցույց են տալիս որևէ տեղի, վայրի, երկրի բնակիչ,
օրինակ՝ գյուղացիք, քաղաքացիք և այլն։ Բայց պետք է նշել, որ այս ձևերը
խոսակցական են, և գրական լեզվում գործածվում են այս բառերի -ներ վերջավորությամբ հոգնակիները՝ գյուղացիներ, քաղաքացիներ։ -Ք -ով է կազմվում
նաև այլ բառի հոգնակին՝ այլք։ Երբեմն գործածվում է նաև այլեր հոգնակին,
օրինակ՝ Ուր թալանում են մերոնք ու այլերը (Հովհաննես Թումանյան)։
-Այք վերջավորությամբ կազմվում են կին, ինչպես նաև տիկին, պարոն
բառերի հոգնակիները՝ կանայք, տիկնայք, պարոնայք, սակայն տիկին և պարոն
բառերի հոգնակիները կարող են կազմվել նաև -ներ մասնիկով՝ տիկիններ,
պարոններ։
-Իկ վերջավորությամբ կազմվում է միայն մարդ բառի և նրանով կազմված
այն բառերի հոգնակին, որոնցում նա վերջին բաղադրիչն է, օրինակ՝մարդիկ,
տղամարդիկ, նախամարդիկ և այլն։
-Ինք վերջավորությամբ կազմվում է անձ բառի հոգնակին՝ անձինք, թեև
գործածական է նաև անձեր ձևը։

Պետք է հիշել, որ եթե գոյականներն ունեն բազմազան, տարբեր, մի շարք,
որոշ, զանազան, բոլոր և նման որոշիչ լրացումներ, ապա դրվում են հոգնակի
թվով, օրինակ՝ բազմազան ծաղիկներ, մի շարք խնդիրներ, որոշ գրքեր,
զանազան գործեր, բոլոր տները և այլն։

Վարժություններ


 1.
 Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։


Կողմ-կողմեր

Բեռ-բեռներ
գառ-գառներ
դուռ-դռներ
մաս-մասեր
թոռ-թոռներ
լեռ-լեռներ
ծունկ-ծնկներ
ծոռ-ծոռներ
հարսհարսներ
սերմ-սերմեր
ձուկ-ձկներ
մուկ-մկներ
նուռ-նռն եր


 2. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։


եզակի
սարին
ձյուն կատարին արևից վշտի ցավի արև է գարուն աղբյուրն առուն բուրմունքը թևին զեփյուռն է կակաչն է հովից ծաղիկն է ժայռին քարինձյուն կատարին վշտի


հոգնակի

դարերի Ժայռեր շանթերից հողմերից անդունդներ գագթներն լանջերին դարերի գագաթներն անդունդներ

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։
Վահագն Դավթյան

Հայոց Լեզու 6.11.2022

1Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ: 

Սենյակ, հյուր, խաղ- հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ

Ձյուն-ձնառատ, ծաղիկ-ծաղկածատ, շատ-շատախոս\

Սեր-կենդանասեր, ընկեր-դասընկեր, զրույց-զրույցախոս

Գիծ-փակագիծ, ուղիղ-ուղղագիր, անկյուն-եռանկյուն

Երգ-երգահան, պար-պարարվեստ, խումբ-խմբավար

Քաղաք-քաղաքագետ, պետ-նավապետ, գյուղ-գյուղատնտեսուցյուն

2Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:

Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ:

3Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:

Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:
4․Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը:

Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:

Բառաշարքում ընդգծել —որդ վերջածանց ունեցող բառերը:

Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:

5Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցն ունեցող բառերը:

Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակ, վրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակ, բռնակ, բարակ:

6․Գրել  -գույն բաղադրիչով երեքական գունանուն`  բույսերի անուններից, տարբեր առարկաների անուններից,  մետաղների անուններից:

7Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել, հանել, շարժել, մոտենալ, կոշտանալ:

8Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:

դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:

Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ուտ, ան, իկ, պան, ստան, ուհի:

9 Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկ բառով: Ո՞ր հոլովներով են դրվում այդ բառերը:

Կիրճի մեջ, հանրապետության մեջ, ամպերի մեջ, գոմի մեջ, օվկիանոսի մեջ:
Գագաթի վրա, հողի վրա, այգիների վրա, սեղանի վրա, աստիճանների վրա:

10 Տրված բառերը հոլովիր գրիր՝ որ հոլովման են պատկանում

տուն, վարդ, հայր, քույր, աշուն, շուն, օր, մայր

11Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:

12Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:

13Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

14Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

15Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

16 Տրված հատվածից դուրս գրիր բոլոր բայերը՝ նշելով, դիմավոր են, թե անդեմ։

Գյուղը երեք թաղ ունի՝ Հյումբաթի ձոր, Միջին մահլա և Գյունեյ թաղ։ Երեք թաղն էլ ձորերի մեջ են, տները՝ գետնափոր, փողոցները՝ քարայծի ճանապարհ։ Հնուց բերդ է եղել Հյումբաթի ձորում, ապահով թաքստոցներ, որոնց հետքերն այժմ էլ մնում են, որպես նեղլիկ անցքեր սեպաձև ժայռերի լանջին։Սրածայր ժայռեր են կողք կողքի շարված, փոքր ու մեծ, մեկը ծուռ, կողքին թեքված, փուլ եկող դեզի նման, մյուսն ուղղաձիգ, որպես բարակ բարդի։ Ձյունն ու անձրևը դարերի ընթացքում քերծել են ժայռերի կողերը, լվացել և դարձրել ողորկ, հազար ու մի ձև տվել, կերտել ու քանդակել տարբեր պատկերներ։ Թվում է թե մեկը հսկա թռչուն է՝ թառած քարի գլխին, մյուսը՝ գորշավուն գորտ, երրորդը՝ կնոջ կիսանդրի

Բառակազմություն և Բառագիտություն

Բառակազմության մասնիկները

ածանցում (նախածանցում, միջածանցում, վերջածանցում, բարդության ածանցում՝ բարդածանցում), երբ բառակազմական հիմքերին ավելացնելով մասնիկ (ածանց) կազմում ենք նոր բառեր,

բառաբարդում կամ բարդացում (հարադրություն, կրկնություն, կցում), երբ պարզ, ածանցավոր բառերի կամ արմատների համակցումով ստեղծվում են նոր բառեր,

հապավում, երբ սկզբնատառերի՝ սկզբնահնչյունների, բառերի սկզբնամասերի և այլ տարրերի համակցումով բաղադրյալ անուններից կազմում են ուրույն (կրճատ) բաղադրություններ,

քերականական ձևերի քարացում, երբ հին լեզվավիճակների որոշ քերականական ձևեր հետագայում վերածվում են կայուն, անտրոհելի կապակցությունների, բաղադրությունների և գործածվում են իբրև բառի ուղիղ, ինքնուրույն ձևեր (օրինակ՝ շնորհիվ, հարկավ, նաև),

բազմիմաստ բառերի իմաստների հեռացումը, երբ բազմիմաստությունը տրոհվում է և իմաստներից որևէ մեկի մեկուսացումը, հեռացումը հանգեցնում է նոր, ինքնուրույն բառիմաստի հաստատման, նույնանուններիի գոյացման։

Բառագիտություն, լեզվաբանության բաժիններից, գիտաճյուղերից մեկը. ուսումնասիրում է լեզվի բառապաշարը, բառագիտական միավորները՝ բառերը, բառայնացած կայուն բառակապակցությունները։ Լայն ըմբռնմամբ սրա հիմնական հարցադրումներն են՝ բառի սահմանումը, բառատեսակների, բառագիտական միավորների արտահայտության և բովանդակային պլանների փոխհարաբերության հարցերը, բառակազմական կաղապարների բացահայտումը, բառիմաստների քննությունը, դրանց տեսակների առանձնացումը, ապա և՝ իմաստափոխության եղանակներն ու պայմանները, ուղղակի և փոխաբերական իմաստները, բառի ծագումն ու նրա պատմական զարգացումը, բառապաշարի ուսմունքը, այս կապակցությամբ՝ բառային կազմը, բառագործածության ոճական ոլորտները, բառաշերտերը, բառապաշարի հարստացման աղբյուրները, փոխառությունները, բառապշարի տեղաշարժերը, կայուն բառակապակցություններն ու դարձվածքները, բառարանագրության տեսությունն ու տեխնիկան և այլն։

Ըստ այդմ էլ բառագիտության մեջ մտնում են՝

Բառագիտությունից դուրս սրանց մի մասը (օրինակ, իմաստաբանությունը, ստուգաբանությունը, դարձվածաբանությունը) հաճախ դիտվում է իբրև լեզվաբանական առանձին գիտաճյուղ կամ գիտակարգ, իսկ բառակազմության հարցերը երբեմն տեղափոխվում են ձևաբանության բնագավառը։

Ա․ Աշխատանք բնագրով
Վերադառնալով Հայոց աշխարհ՝ իր թագավորության առաջին տարում Տրդատ Մեծը մեծ շքախմբով ուխտի է գալիս Եկեղյաց գավառի Երիզա ավանում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը և զոհեր է մատուցում: Գինարբուքի ժամանակ Տրդատը հրաման է տալիս Գրիգորին, որ նա դրասանգներ և ծառերի թավ ճյուղեր տանի ու նվիրաբերի Անահիտի պատկերը կրող բագինին: Գրիգորի վճիռը, անտարակույս, աներկբա էր, պատասխանը՝ մերժողական: Տրդատը իր օթյակ է կանչում Գրիգորին և ասում.
–Այսքան տարի դու հլու-հնազանդ ծառայել ես ինձ: Այժմն ինչու՞ իմ կամքը չես կատարում:

Առաջադրանք
1. Հակիրճ գրե՛ք՝ ինչ գիտեք Անահիտ աստվածուհու մասին: Ներկայացրե՛ք հայոց դիցարանի մյուս աստվածներին:

Անահիտ դիցուհի, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի հայկական դիցաբանությունում, Արամազդի դուստրը (որոշ տվյալների համաձայն Արամազդի կինը, ոչ թե դուստրը)։ Անահիտի կերպարի մարմնավորումն իր արտացոլումն է գտել նաև այլ ժողովուրդների դիցարաններում, մասնավորապես պարսկականում՝ Անահիտային, հունականում՝ Արտեմիսին, հռոմեականում՝ Դիանային, եգիպտականում՝ Նիիթին։

Հայոց դիցաբանության աստվածներից են նաև Արմազդ, Վահագն, Նանե և այլն
2. Բացատրե՛ք մեհյան, բագին, դրասանգ բառերի իմաստները:

Մեհյան-հեթանոսական տաճար

Դրասանգ-Ծաղկաշղթա

Բագին-Հեթանոսական տաճար
3. Հրաման բառով կազմեք նոր բառեր (առնվազն 3 բառ):

Համր, մանր, համ
4. Բացատրե՛ք օթյակ բառի օթ արմատի նշանակությունը: Նույն արմատով բառաբարդման և ածանցման միջոցով գրե՛ք նոր բառեր (առնվազն 3 բառ) և նշե՛ք իմաստները:
5. Տեքստում գործածված բառերից ո՞ր բառերի հոմանիշներն են խնջույք և ստույգ բառերը:

Գինարբուք-խնջույք
Անտարակույս-ստույգ
6. Բառաբարդման և ածանցման միջոցով ուխտ արմատով կազմե՛ք բառեր (առնվազն 3 բառ):

Ուխտավոր

Ուխտագնաց


7. Տրդատ Մեծ բաղադրյալ հատուկ անվան նմանողությամբ գրե՛ք հատուկ անձնանուններ, որոնց որոշիչն արտահայտված լինի որակական, հարաբերական ածականներով և թվականով (մեկական բառ):

Տիգրան Մեծ-որակական
Խոսրով Կոտակ-հարաբերական ածական


8. Դո՛ւրս գրեք այն նախադասությունը, որի կազմում կա վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մաս: Ընդգծե՛ք այդ բառը:

Տրդատ Մեծ, Գրիգորի վճիռը,  անտարակույս, աներկբա էր, պատասխանը՝ մերժողական: