ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ․ Մանուել, Տրդատ, Մոմիկ

 

Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճար­տարապետությունը։ Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ։

Միջնադարյան ճարտարապետական կառույցները վկայում են, որ դրանք կառուցվել են մեծ փորձ և հմտություն ունեցող բարձրակարգ վարպետների կողմից։ Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր։ Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը։ Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի հանգույց, ամեն մի զարդանախշ։

Իսկ ովքե՞ր են կառուցել այս կամ այն կոթողը, ի՞նչ է մեզ հայտնի Հռիփսիմեն ու Զվարթնոցը, Աղթամարն ու Անիի տաճարները կառուցող ճարտարապետների և շինարար- վարպետների մասին։ Իրենց մատյաններում հայ պատմիչները, ցավոք, քիչ տեղեկություններ են հաղորդում այդ հրաշալի կառույցները ստեղծած վարպետների մասին։ Ընդամենը մի քանի տասնյակ անուններ են մեզ հասել։ Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ։

Մանուել, Տրդատ, Մոմիկ — Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ-քանդակագործն էր։ 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր։ Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից հիանալի տեսարաններ էին բացվում դեպի հեռավոր հորիզոնն ու լճի ջրերը։ Մի ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարում։

Ոստան քաղաքի պալատը — Ամրոցի գագաթը ծովահայաց է և շատ վայելուչ։ Երբ հողմերից հուզված ալեկոծվում է ծովը, նրա ծաղկաձև ալիքները հաճելի և վայելուչ են երևում, իսկ երբ օդը հստակ է լինում, գրավում է բոլորին’ իր ծավալումը տեսնելու համար։ Որի պատճառով և թագավորը ձեռնարկում է նրա մեջ կառուցել ապարանքներ, սենյակներ և փողոցներ հրաշալի, պատկերավոր և տեսակ-տեսակ հորինվածքով, որը չեմ կարող պատմել։ Պարսպում է նաև ծովակողմը զորավոր վեմերով, հիմքերը դնելով անհնարին խորության մեջ, իսկ պարսպի վերևում, ծովի առջև շինում է մի ճեմադահլիճ’ զարդարված ոսկեզարդ և պես-պես ներկերով, հույժ լուսավոր։ Կազմում է կամարաձև, օդաբեր, զովացնող դռներ, միաժամանակ նաև շողարձակ լուսամուտներ, որոնք արեգակի ծագման և մայրամուտի պահերին փայլատակելով ծովի վրա, դահլիճի սրտի մեջ են գցում իրենց շողերը, և պես-պես գույներով շրջշրջելով դրոշմված պատկերներն ու զանազան հորինվածքները, ապշեցնում են դիտողներին։

Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը։ Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով:

Աղթամարի տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում՝ Բագրատունյաց Անի մայրաքաղաքում, հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի՝ Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը երկրաշարժից փլվել էր։ Վիթխարի, ավելի քան 31 մետր տրամագիծ ունեցող գմբեթը վերականգնելու դժվարին և պատվաբեր գործը  հանձնարարվեց Տրդատին։ Այսօր դժվար է ասել, թե ինչպիսի միջոցներ, շինարարական տեխնիկայի ինչ հնարներ կիրառեց Տրդատը գմբեթը վերականգնելիս, բայց մի բան հաստատ է. արդեն հազար տարի տաճարի գմբեթը կանգուն է՝ դիմանալով բոլոր փորձություններին։

 

Անիի մայր տաճարը

1001 թ. Տրդատն ավարտեց Անիի Մայր տաճարի կառուցու­մը։ Այնուհետև նա ձեռնամուխ եղավ զվարթնոցատիպ Սուրբ Գրիգոր կամ Գագկաշեն տա­ճարի կառուցմանն Անիում։ Մայրաքաղաքի այդ նշանավոր տաճարը նման էր Զվարթնո­ցին, բայց նույնությամբ չէր կրկնում այն։

Տրդատի ստեղծագործությունն իր որոշակի ազդեցությունն ունեցավ հայ ճարտարապե­տական արվեստի հետագա զարգացման վրա։

14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկը։ Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր։ Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչ։ Մոմիկի ուշագրավ գործերից են Օրբելյանների ամառային նստավայրում՝ Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորա­վանքի երկհարկ դամբարան-եկեղեցին, ինք­նատիպ խաչքարեր և մանրանկարներ։ Իր վերակառուցած Նորավանքում Մոմիկի հիշա­տակը հավերժացնող մի համեստ խաչքար կա։

Շարունակել կարդալ “ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ․ Մանուել, Տրդատ, Մոմիկ”

Հովհաննես Այվազովսկի

Ելած` օվկիանի անզուսպ ալիքներ,

Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,

Լեռնանում էին, գոռալով ահեղ,

Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ անեզր ու անվերջ մեջ։

«Կանգնեցեք», գոչեց վըրձինը ձեռքին կախարդ ծերունին հուզված տարերքին.

Ու լուռ, հընազանդ հանճարի ձայնին,

Մութ ալիքները, փոթորկի ժամին,

Կըտավի վրա կանգնած են ահա։

Հովհաննես Թումանյան, «Այվազովսկու նկարի առջև»

Ղրիմի Թեոդոսիա քաղաքի հայկական տոհմիկ ընտանիքում է ծնվել Հովհաննես Այվազովսկին։ Պետերբուրգի գեղարվես­տի ակադեմիան ավարտելուց հետո Այվազովսկին վերադարձավ իր հարազատ քաղաք։ Մինչև կյանքի վերջը Այվազովսկին անդադար աշխատում էր և թողեց մոտ 6 հազար նկար։ Դրանց մեծ մասում պատկերված է ծովը՝ փոթորկուն, խաղաղ, հազարավոր երանգներով։

Գրեթե ամեն տարի Այվազովսկու նկարները ցուցադրվում էին Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերի­կայի խոշոր քաղաքներում կազմակերպվող ցուցահանդեսներում։ Այվազովսկու անունը հռչակված է աշխարհով մեկ։

Այվազովսկին հայտնի է որպես ռուսական արվեստի ներկայա­ցուցիչ, բայց նա միաժամանակ հայ մարդ էր, որը երբեք չօտա­րացավ իր ժողովրդից։ Հայկականությունը մեծ նկարչի համար ոչ միայն մայրենի լեզու էր, միջավայր, այլև ստեղծագործության անսպառ աղբյուր։ Հայաստանի բնությունը պատկերող մի շարք գործեր («Արարատ», «Սևանա լիճ» և այլն) կարևոր դեր են ունեցել հայ բնանկարչության զարգացման համար։ Հայրենասեր նկարիչը ցավով է արձագանքել 19-րդ դարի 90-ական թթ. հայկական կոտորածներին, իր վերաբերմունքը նա արտահայտել է մի շարք կտավներում։

Այվազովսկին Թեոդոսիա քաղաքի և Ղրիմի հայության հովանավորն էր։ Նրա նախաձեռնությամբ Թեոդոսիայում բացվել են պատկերասրահ, թանգարան, գեղարվեստի դպրոց և մշակու­թային այլ հաստատություններ։ Նկարչի տանը հյուրընկալվել և ելույթ են ունեցել հայ մեծ դերասան Պետրոս Ադամյանը, երգահան Ալեքսանդր Սպենդիարյանը և ուրիշներ։ Շարունակել կարդալ “Հովհաննես Այվազովսկի”

Շառլ Ազնավուր

 

Վաղինակ Միքայելի Ագնավուրյանը ծնվել է 1924 թվականին Փարիզում։ Նա ամբողջ աշխարհին հայտնի է որպես Շառլ Ազնավուր՝ ֆրանսիացի տաղանդավոր եր­գիչ, երգահան, բանաստեղծ ու դերասան։ Այն մեծագույն փառքը, որն այսօր ունի հայազգի մեծ երգիչը, ձեռք է բերվել համառ աշխատանքի ու երկար տարիների տառա­պանքի միջոցով։

Ելույթս ունեցավ այն ավարտը, ինչ տենչում ու սպասում էի այդքան տարիների դժվարությունների, նվաստացումների ու բոլոր տեսակի թշնամիների միջով։ Ինձ նորից ու նորից են կանչում։ Ես կանգնած եմ՝ չիմանալով ինչ անել։ Մինչ փառքի թևերը գրկում են ինձ, ժողովուրդն ինձ վերցնում է իր սրտի վրա, իսկ իմ սիրտը հալչում է հուզմունքից։ Ես կանգնած եմ ծափերի տարափի տակ, անշարժ, շվարած, արցունքներն աչքերիս։ Այո’։ Այդ երեկո ես նվաճեցի Փարիզը։

Շառլ Ազնավուր, «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից

Ամբողջ աշխարհին հայտնի է, որ Ազնավուրը հայ ժողովրդի զավակն է: Ճիշտ է, նա ծնվել, մեծացել, կրթություն ստացել ու որպես երգիչ կայացել է Ֆրանսիայում, սակայն մշտապես հպարտանում է, որ իրեն բախտ է վիճակվել լինելու հայ ժողովրդի զավակը: 1976 թվականին գրած «Նրանք ընկան» բանաստեղ­ծության մեջ Ազնավուրը ողջ աշխարհին հայտնում է, որ ինքը հայ է. այն ժողովրդի զավակն է, որը դարձավ 1915 թ. Մեծ եղեռնի զոհը: Բանաստեղծը համոզված է, որ անմեղ զոհերի հիշատակը միշտ պետք է վառ պահել, և ողբերգությունը երբեք չպիտի մոռացվի.

Ազնավուրը հայ ժողովրդի հետ էր նաև 1988 թ. դաժան երկրաշարժի ժամանակ: Այդ օրերին նա գրեց «Քեզ համար, Հայաստան» ազդեցիկ երգը: Այն ասես սպեղանի լիներ մեծ ողբերգության մեջ հայտնված հայ ժողովրդի համար.

Եթե քո բախտն ես անգամ անիծում,

Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,

Հույսի մի շող եմես ուզում տեսնել,

Ուզում եմ տեսնել ցանկություն, ձգտում,

Ճակատագիրդ ձեռքդ առնելու,

Ճակատագիրդ ամուր պահելու:

Շառլ Ազնավուրը իր ժողովրդի հետ է նրա և տխրության, և ուրախության պահերին: Հայ ժողովուրդն էլ իր հերթին իր անսահման սերը մեծ երգահանի նկատմամբ արտահայտել է՝ նրա անունով կոչելով Երևանի հրապարակներից մեկը, արձանը կանգնեցնելով Գյումրիում։

Տիգրանակերտ

Քաղաք
Տիգրանակերտ
Տիգրանակերտ
Կոորդինատներ38°08′31.92″ հս․ լ. 41°0′5.04″ ավ. ե.
Երկիր Թուրքիա
ԵրկրամասԴիարբեքիրի նահանգ
Հիմնադրված էմ. թ. ա. 78 թ.
Մակերես685 կմ²
Խոսվող լեզուներՔրդերեն, թուրքերեն, հայերեն
Ազգային կազմքրդեր, թուրքեր, սիրիացիներ
Կրոնական կազմիսլամ, քրիստոնեություն

Տիգրանակերտ, երբեմնի հզոր քաղաք Մեծ ՀայքիԱղձնիք նահանգում, պատմական Հայաստանիհինգերորդ մայրաքաղաքը։ Այժմյան Մանուֆարկին գյուղի մոտ են գտնվում Տիգրանակերտ մայրաքաղաքի ավերակները, ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին։ Քաղաքը հիմնադրել է հայոց աշխարհակալ արքա Տիգրան Բ Մեծը։

Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ունեցել է մոտ 100 հազար բնակիչ։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Տիգրանակերտը եղել է նաև մշակութային խոշոր կենտրոն։ Ըստ հունա-հռոմեական աղբյուրների, հայկական թատրոնի առաջին շենքը կառուցվել է Տիգրանակերտում մ.թ.ա. 69 թվականին, սակայն շինության հետքերը մինչև օրս հայտնաբերված չեն։ Տիգրանակերտը շրջապատված էր 25 մ բարձրությամբ պարսպով, որի ներսում տեղադրված էին ախոռներ և պահեստներ, իսկ պատերի տարբեր մասերում կան հունարեն արձանագրություններ։

Տիգրան թագավորի պալատը, շրջապատված պարտեզներով, լճերով, գտնվել է միջնաբերդից դուրս։ Տիգրանակերտը նվաճվել է և մասնակիորեն ավերվել է Լուկուլլոսի մ.թ.ա. 69 թվականի արշավանքների ժամանակ։ մ.թ.ա. 55 թվականին Տիգրան Մեծի մահից հետո դադարել է Հայաստանի մայրաքաղաքը լինելուց։ Արտաշատի հետ միացած էր Արքունի Պողոտայով։

Բովանդակություն

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Մեծը (մ.թ.ա. 9555) դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը։ Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով կարիք ուներ նոր մայրաքաղաքի։ Արտաշատնարդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքըգտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն։ Ահա թե ինչու նոր մայրաքաղաքի կառուցումը դարձավ օրակարգի հարց։ Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսիձախակողմյան վտակներից մեկի ափին, որտեղ ժամանակին թագադրվել էր հայոց արքան։

Տիգրան Մեծ

Մայրաքաղաքը կառուցվեց մ.թ.ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան։ Հույն պատմիչ Ապպիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից։ Հայաստան տեղափոխված կես միլիոնի հասնող ամբոխը բնակեցվել է Տիգրանակերտում, ԱրտաշատումԱրմավիրումԵրվանդաշատումՎանում և այլ քաղաքներում։

Հույն պատմիչ Պլուտարքոսի խոսքերով Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, ցանկանալով հաճոյանալ թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար։

…Նա այստեղ հրավիրում է հայերից լավագույններին և սպառնում էր բռնագրավել այն ամենը, ինչ իրենց հետ Տիգրանակերտ չէին տանելու— Պլուտարքոս


Այսպիսով, կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք։ Քաղաքը շրջապատված է եղել 25 մետր բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ։ Հետաքրքիր է, որ թագավորական պալատը կառուցվել է քաղաքից դուրս, որը շրջապատված է եղել պարտեզներով, այգիներով և որսատեղիներով։ Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, առևտրիու մշակույթի խոշոր կենտրոն։ Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել։

Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից, Տիգրանակերտ, Տիգրանավան և այլ անվանումներով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում՝ ՈւտիքումԱրցախում (Տիգրանակերտ) և այլուր։

Տիգրանակերտ

Տիգրանակերտի պեղված միջնաբերդը (հատված)

Տիգրանակերտի բազիլիկ եկեղեցու շուրջ թաղամասի համայնապատկեր

Տիգրանակերտը պատմական հայկական քաղաք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։ Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։

Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարիպատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։

Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից։

Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005-ին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և «Արքաների աղբյուր» կոչված աղբյուրի մոտակայքում։ Տիգրանակերտի հանդիման՝ Խաչենագետի ձախ ափին նկատվել են մեկ այլ հնավայրի հետքեր։

2006-ին սկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։

Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերենարձանագրությունը[1]։

Քաղաքի պեղումները կատարվում են ՀԳԱԱ Արցախի արշավախմբի կողմից, ֆինանսավորվում են Արցախի Հանրապետության կառավարության և «Երկիր» միության կողմից։

Տիգրանակերտի թանգարանի ցուցասրահներից մեկը

2010 թ մայիսին Տիգրանակերտի տարածքում գտնվող ուշ շրջանի կանգուն ամրոցում բացվել է պեղումների թանգարանը, որը այցելուներին ներկայացնում է 5-ամյա աշխատանքների ընթացքում հայտնաբերված ցուցանմուշները։

2010 թ Տիգրանակերտի պեղումներն ընթանում են 3 հիմնական հատվածում։ Ամրացված թաղամասում, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, բացվում է հյուսիսային պարսպապատը։ Երկրորդը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ բացվում են ժայռափոր համալիրները։ Եվ երրորդը, որը հիմնական տեղամասն է, բազիլիկ եկեղեցու պեղումներն են, որտեղ հարավից եկեղեցուն կցված է եղել բաց սյունասրահ։ Արդեն իսկ գտնվել է 600 լիտր տարողությամբ անտիկ կարաս՝ վրան օձապատկեր[2]։

Image result for trndez

Հարսնացու սովորաբար ընտրում էին իրենց տարածաշրջանից կամ հարևան գյուղից: Այդ առումով արժե մեջ բերել հին հայկական մի ասացվածք «ավելի լավ է աղջկան տալ տեղացի հովվին, քան օտար թագավորին»: Վայոց ձորում, օրինակ, մինչև վերջերս կային գյուղեր, որտեղի բնակիչներն իրենց անվանում էին «հին» հայեր՝ այդպես առանձնացնելով իրենց Իրանից եկած հայերից, որոնք հաստատվել էին այդ շրջանում 1828 թվականին՝ Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո: Եվ ինչն է հետաքրքիր, որ «հին» հայերը նախընտրում էին իրենց հարս դարձնել «հին» հայերից կամ հարևան գյուղերից ընտրած աղջիկներին: Նույն կերպ էին վարվում նաև նոր եկողները: Հայաստանում ազգամիջյան ամուսնություն-ներ սկսեցին կնքվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից: Ռուսաստանում աշխատող շատ հայ երիտասարդներ ամուսնանում էին տեղի աղ-ջիկների հետ և նրանց բերում Հայաստան: Հարսանեկան արարողության հետաքըր-քըրական բաղադրիչներից մեկը փեսայի կողմից վճարվող հարսիգինն է կամ գլխագինը: Տարածված է նաև աղջիկ փախցնելը (երբ համաձայն է աղջիկը, բայց դեմ են ծնողները): ՈՒսումնասիրողներն այն եզրահանգմանն են եկել, որ ամուսնության երկու եղանակներն էլ պատմական նույն ժամանակաշրջանում են առաջացել, պարզապես, եթե առաջինը դիտվել է որպես իրավական կառույց, երկրորդը՝ աղջիկ փախցնելը, համարվել է անօրինական, և դրանով խախտվել են ընդունված սովորույթները: Հայերի մոտ աղջիկ փախցնելու դեպքեր գրանցվել են անցյալում, և այդ երևույթը գոյություն է ունեցել դեռևս 19-20-րդ դդ. և ավելի ուշ: Այսօր էլ մեր իրականությունում ամուսնությունները լինում են ինչպես փոխհամաձանեցմամբ, այնպես էլ աղջիկ փախցնելով:

Երևան

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4–5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (10–3,5 հազարամյակ առաջ)։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5–6 հազար տարի առաջ[11]:

Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։

Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա», պարսից շահ Դարեհ Ա Աքեմենյանի Բեհիսթունի արձանագրություն)։ Երևանը կոչվել է նաև Այրիվան, Էրիվան, Րևան և այլ անուններով[12]:

Երևանը հիշատակվում է 3-րդ դարի սոդդիական-մանիքեական տեքստում, որտեղ նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին Մանիի (պարսիկ նկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Երևանում հիմնել է մանիքեական համայնք[11]:

Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։

Իմ Երևան, Երևան — 2800». ուսումնա-հայրենագիտական նախագիծ

Erivan1796

Նկարում Երևանի Կարմիր կամուրջը, 1920 թվական:

Նախագիծը նախատեսված է 4-5 րդ դասարանցիների և նրանց ընտանիքիների համար
Նպատակը — ուսումնասիրում  և ճանաչում ենք մեր մայրաքաղաք Երևանը՝

  • պատմություն
  • հատակագիծը` դպրոցից տուն
  • աշխարհագրական դիրք
  • ֆոտոպատումներ տարբեր բարձունքներից՝ շենքերի բարձ հարկերից, բլուրներից, բարձր դիրքերից
  • ճարտարապետությունը — արձաններ, հետաքրքիր բակային դալաններ
  • փողոցները, բակերը, թաղերը
  • երևանյան պատումներ
  • իմ թաղամասը- պատումներ, ավանդապատումներ ձեր թաղամասի մասին
  • ժամանակակից երևանցիներ
  • զրույցներ, ավանդապատումներ
  • զուգահեռներ-համեմատություններ Հին և Նոր Երևանի միջև, փոփոխությունների լավ և վատ կողմեր
  • Երևանյան բլուրները-դիտակետ, հարթակ

Ժամկետը — սեպտեմբեր- հոկտեմբեր ամիս

Նախագծի տոնական փուլ՝

  • տոնական-ընտանեկան զբոսանքներ
  • տոնական-ընտանեկան ուղիղ եթերներ

Արդյունքում — յուրաքանչյուր սովորող իր անհատական բլոգում տեղադրում է իր ուսումնասիրությունները՝ ֆիլմ, պատում, ֆոտոպատում, ընտանեկան նախագծերը:

Նախագծի շրջանակում այցելություն-դաս Երևանի քաղաքի պատմության թանգարանում:

Համատեղ ենթանախագիծ օտար լեզվի ուսուցիչների հետ՝

Պատմում ենք Երևանի մասին՝

  • պատմական ակնարկ
  • կառուցող թագավոր
  • սիրելի վայրեր

10-12 նախադասություն և թարգմանում անգլերեն կամ ռուսերեն:

Սովորողների աշխատանքներ՝

Լինա Թումասյան — Իմ Եևանը

Արեգ Աբգարյան — Կարմիր բլուր

Անի Շահսուվարյան — Անկախության օրը Երևանում

Categories: Նախագծեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Հայաստանի Հանրապետության մարզերը.

  1. Նայեք քարտեզին և թվարկեք Հայաստանի Հանրապետության հարևան երկրները: Իրան,Ադրբեջան, Թուրքյա, Վրաստան:
  2. Թվարկել Երևան քաղաքի հարևան մարզերը: Արագածոտն մարզ, Արմավիրի  մարզ, Արարատի մարզ, Կոտայքի մարզ:
  3. Որ մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ: Կոտայքի մարզ

4. Որ մարզում է գտնվում Գառնու հեթանոսական տաճարը:

Կոտայքի մարզ

5.Որ մարզում է գտնվում ձեր գյուղը:

Գեղարքունիկի մարզ

6.Որ մարզում է գտնվում Տաթևի վանքը:

Սյունիք

7.Որ մարզում է գտնվում Սևանա լիճը:

Գեղարքունիկի մարզ

8. Որ մարզերով է հոսում Հրազդան գետը:

Հրազդանի մարզում

9. Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն:

Արմավիրի մարզ Արմավիրի մարզկենտրոն

10. Որ մարզն է գտնվում հետևյալ մարզերի կենտրոնում՝

  • Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ
  • Կոտայք
  • Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր
  • Կոտայք
  • Արմավիր, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր
  • Երևան
  • Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր
  • Գեղարքունիք
  • Լոռի, Կոտայք, Գեղարքունիք:
  • Կոտայք

Մալաթիա սեբաստիա վարչական շրջան

 

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանՀայաստանիմայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Ընդհանուր սահմաններ ունի ԱջափնյակԿենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների հետ։ Արտաքին սահմանագծով հարում է Արարատի և Արմավիրի մարզերին[2]։ Համայնքի տարածքում են մտնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և նրան կից տնտեսությունների հողատարածքները, Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածը[3]։

Image result for Malatya sebastya varjakan srjan

 

 

Image result for Malatya sebastya varjakan srjan ekexeci

 

Image result for մալաթիա սեբաստիա վարչական շրջան

 

Related image

 

 

Image result for Malatya sebastya marzakan srjan

 

 

Image result for Malatya sebastya marzakan srjan