1.Աննան ուզում է թելի կտորը կտրել հավասար երկարությամբ 9 մասի և թելի վրա կարմիրով նշում է կտրելու տեղերը։ Մանեն ուզում է կտրել նույն թելի կտորը հավասար երկարությամբ 8 մասի և թելի վրա կապույտով նշում է կտրելու տեղերը: Եթե կտրենք բոլոր նշված տեղերից, ապա թելի քանի՞ կտոր կստացվի։
16
2. Չորս եղբայրներ ունեն տարբեր հասակներ։ Տիգրանը կարճահասակ է Վարդանից այնքան, որքան բարձրահասակ է Սարգիսից։ Նարեկը նույնքան կարճահասակ է Սարգիսից: Տիգրանի հասակը 184սմ է, իսկ բոլոր չորս եղբայրների միջին հասակը 178սմ է: Որքա՞ն է Նարեկի հասակը։
172
3. 1 և 9 շառավիղներով երկու համակենտրոն շրջանագծեր կազմում են օղակ։ Այդ օղակի ներքին տիրույթում ներգծված է n հատ չհատվող շրջանագիծ, որոնցից յուրաքանչյուրը շոշափում է օղակի երկու շրջանագծերը։ Ամենաշատը քանի՞ այդպիսի շրջանագիծ կարող է լինել օղակի ներսում։
3
4. Երեք ուղղանկյուն պետք է միացնել առանց վերադրումների և անցքերի՝ կազմելով մեծ ուղղանկյուն։ Ուղղանկյուններից մեկի կողմերի երկարությունները 7 և 11 են, մյուսին՝ 4 և 8: Երրորդ ուղղանկյունը կազմուն ենք այնպես, որ նրա մակերեսը լինի ամենամեծը։ Որքա՞ն են երրորդ ուղղանկյան կողմերի երկարությունները ։
11,15
5. Արկղում կան գնդակներ։ Յուրաքանչյուր գնդակի վրա գրված է մեկական բնական թիվ։ Բոլոր թվերը տարբեր են։ Գնդակներից 30-ի վրա գրված է 6-ի բազմապատիկ թիվ, 20-ի վրա՝ 7-ի բազմապատիկ թիվ, իսկ 10-ի վրա՝ 42 -ի բազմապատիկ թիվ։ Ամենաքիչը քանի՞ գնդակ կա արկղում ։
55
6. 4×5 աղյուսակում գրված են 20 տարբեր բնական թվեր։ Երկու կից (ընդհանուր կողմ ունեցող) վանդակներում գրված թվերն ունեն 1-ից մեծ ընդհանուր բաժանարար։ Գտեք աղյուսակում գրված թվերից ամենամեծի հնարավոր ամենափոքր արժեքը ։
7. Մի անիվի շրջանագծի երկարությունը 1մ է, իսկ մյուսինը՝ 2մ։ Երկու շրջանագծերի երկարությունները մեծացրեցին միևնույն չափով՝ այնպես, որ 15մ ճանապարհն անցնելիս առաջին անիվը կատարում է 4 պտույտ ավելի, քան երկրորդը։ Որքանո՞վ մեծացրեցին շրջանագծերի երկարությունները ։
0,5
8. AB=12սմ երկարություն ունեցող հատվածը ի՞նչ երկարությամբ երկու մասի բաժանել, որ նրանցից մեծի վրա կառուցված կանոնավոր եռանկյան և մյուսի վրա կառուցված քառակուսու մակերեսների գումարը լինի ամենափոքրը։
11,1
9. Սլաքավոր ժամացույցը օրվա ընթացքում 10 րոպե հետ է ընկնում: Քանի՞ օրը մեկ է այդ ժամը ճիշտ ցույց տալիս ։
10. AD տրամագծով շրջանագծին ներգծված է ABC եռանկյուն: Գտեք BD հատվածի երկարությունը, եթե AB =24սմ, AC=15սմ, իսկ անկյուն BAC-ն 60 աստիճան: