Category: Հունվար ամսվա նախագծեր
Ճամբարի նախագծեր

Մասնակիցներ` 7-րդ դասարանի աշակերտներ և երկարացված օրվա ճամբարականներ
Նախագծերի իրականացման ժամանակահատվածը՝ հունվար
«ԲամԲասը» զվարճալի և ուսուցողական նախագիծ է` միտված զրույց-բանավեճի միջոցով զարգացնելու աշակերտի վերլուծական կարողություններն ու բանավոր ճկուն խոսքը: Նախապես ընտրված թեմայով մտերմիկ միջավայրում ծավալվում է զրույց-բանավեճ, որի իրականացման գլխավոր պայմանը մաքուր գրական հայերեն խոսքն է: Քննարկումներին հաջորդում են հավաքված մտքերի շարադրումը բլոգում ու ներկայացումը տեսանյութի տեսքով:
- «ԲամԲաս» նախագիծ հետևյալ թեմաներով.
- Հայերեն երգերի բառապաշարը,
- Ազգային ուտեստներ,
- Ձմեռային մարզաձևերի նշանակությունը,
- Տեխնոապագայի հրաշքներն ու վտանգները,
- Սերն ու ընկերությունը գրքերում, ֆիլմերում, երգերում ու իրականում,
- Աշակերտների կողմից առաջարկվող այլ թեմա:
2․Գրքերի, ֆիլմերի ու մուլտֆիլմերի թարգմանություններ:
3․«ՀամՏես» նախագիծ.
- Տարբեր աղբյուրներից տեղեկություններ հավաքել դդմի ու ղափամայի մասին:
- Տարբեր աղբյուրներից տեղեկություններ հավաքել ազգային որևէ այլ ուտեստի մասին:
- Աշխատանքները ներկայացնել տեսանյութի տեսքով:
7․Երևանյան թափառումներ
8․Ֆիլմերի դիտում և քննարկում:
9․ “Առականի” թատերական նախագիծ։