ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՃԱՄԲԱՐ 2022 (2)-րդ ՇԱԲԱԹ

2-րդ շաբաթվա ընթացքում մենք արեցինք նախագծեր ֆիզկուլտուրա, դիտեցինք Բախում ֆիլմը քննարկեցինք։ Խաղացինք տարբեր սեղանի խաղեր։ Մաֆիա խաղացինք ։ Ընկեր Սամվելի հետ խաղացինք խաղ՝ որով պետք է իրար բնութագրեինք։ Խաղացինք պրինցիպ խաղը որը մենք շատ ենք սիել։ Իհարկե արեցինք տարբեր քննարկումներ ․օրինակ՝ զենքի ազատ վաճառքը գնահատականը դպրոցում մարդու իրավունքների մասին։ Արեցինք ՝ Ընթերողական նախագիծ՝ Ելենա Սարգսյանի հետ: Փայտամշակումից ցուցահանդեսի համար բաժանվեցինք խմբերի և տարբեր փայտից բաներ սարքեցինք։ Մեր խումբը պատրաստեց մոմակալ։ Մեր ջոկատի տղաները և Ընկեր Էմանուելի ջոկատի տղաները իրար դեմ խաղացին վոլեյբոլլ։ Որից հետո գնացինք Էդիտ պրինտ այնտեղ ականատես եղանք գրքի տպան պատրաստման ողջ պրոցեսին։ Իրականացրեցինք մի նախագիծ մասնագիտական կողմնորոշման, որը շատ հետաքրքիր էր։ Զրուցեցինք մասնագիտություններցի դրա կարեվոր լինելը մեր ապագայում։

Հունվարյան ճամբար Օր 2-րդ

Այսօր հունվարյան ճամբարի երկրորդ օրն էր և մենք բոլորս շատ ոգեվորված սկսեցինք մեր օրը։ ԳՆացինք ընդհանուր պարապմունքի հետո եկանք դասարան և սկսեցինք քննարկում  «Մարդու իրավունքների կրթության շուրջ։ Հաջորդ ժամը գնացինք պարի սովորեցինք նոր պար որը նայեվ զվարճալի է։ Պարից հետո վերադարձանք դասարան և իրականացրեցինք նախագիծ ընկեր  Ելենա Սարգսյանի հետ  «Խաղում ենք հայերեն»։ Այքան հետաքրքիր էր բոլորդ իրար էլ ավելի լավ ճանաչեցինք կային շատ հետաքրքիր խաղաքարտեր որոնց շնորհիվ մնացածին բացատրում էիր քարտի վրա գրվածը։ Դասը վերջացավ արեցինք ընդմիջում և վերջին դասին արեցինք ընտրություններ արցախի հիմնախնդրի հետ կապված բաժանվեցինք երեք խմբի։ Ունի լուծում, չունի լուծում, չկողմնորոշվող խումբը։ Իհարկե ունեցանք երկար զրույց հիմնավորելով պատասխանները և վերջում եկանք այն հանգամանքի որ ունի լուծում և պետք է լուծենք։

Առաջատար

Հունվարյան ճամբար 2022 (1)-ին շաբաթ

օր 1

Օրը սկսվեց գեղեցիկ ձյունով: Մենք ուրախ տրամադրությամբ եկանք կրթահամալիր, եղանակը տաք էր։ Եկանք պատմության դասարան՝ որից հետո, գնացինք ընդհանուր պարապմունքի։ Ընդհանուր պարապմունքից հետո եկանք դասարան և ծանոթացանք խմբի անդամների հետ, որից հետո ընկեր Սամվելը ներկայացրեց ճամբարային նախագծերը իսկ հետո փոքրիկ քննարկում եղավ << մարդու իրավունքների շուրջ>> ։ Հաջորդ ժամը գնացինք ընկեր Անդրանիկի մոտ մարզական ստուգատեսի։ Արեցինք ընդմիջում եկանք դասարան և վերջին ժամը ամփոփեցինք մեր ճամբարային օրը խոսեցինք տարբեր թեմաների շուրջ դպրոցում բուլինգի ուսուցիչների և երեխաների իրավունքների մասին։

Օր 2

Այսօր հունվարյան ճամբարի երկրորդ օրն էր և մենք բոլորս շատ ոգեվորված սկսեցինք մեր օրը։ ԳՆացինք ընդհանուր պարապմունքի հետո եկանք դասարան և սկսեցինք քննարկում  «Մարդու իրավունքների կրթության շուրջ։ Հաջորդ ժամը գնացինք պարի սովորեցինք նոր պար որը նայեվ զվարճալի է։ Պարից հետո վերադարձանք դասարան և իրականացրեցինք նախագիծ ընկեր  Ելենա Սարգսյանի հետ  «Խաղում ենք հայերեն»։ Այքան հետաքրքիր էր բոլորդ իրար էլ ավելի լավ ճանաչեցինք կային շատ հետաքրքիր խաղաքարտեր որոնց շնորհիվ մնացածին բացատրում էիր քարտի վրա գրվածը։ Դասը վերջացավ արեցինք ընդմիջում և վերջին դասին արեցինք ընտրություններ արցախի հիմնախնդրի հետ կապված բաժանվեցինք երեք խմբի։ Ունի լուծում, չունի լուծում, չկողմնորոշվող խումբը։ Իհարկե ունեցանք երկար զրույց հիմնավորելով պատասխանները և վերջում եկանք այն հանգամանքի որ ունի լուծում և պետք է լուծենք։

Շարունակել կարդալ “Հունվարյան ճամբար 2022 (1)-ին շաբաթ”

Իտալական ընտրության ճամբար։

Բարև այսօր կամփոփեմ թե ինչ ենք անցկացրել Իտալերեն ընտրությունը ճամբարի ժամանակ ։ Մենք շատ խաղեր ենք խաղացել Իտալերեն և Հայերեն լեզուներով, դե իհարկե խոհանոցային գործունեության նախագիծ ենք իրականացրել լ տարբեր լեզուների ընտրության խմբերով։ Ընտրության խմբերը պատրաստեցին տվյան երկրի ավանդական ուտեստը։ Քանի-որ մեր Իտալերն լեզուն էր մենք պատրաստեցինք պիցցա։ Ֆռանսերենը կրեպ, իսկ Իսպաներենը իսպանական խմիչք։ Մենք մեր Իտալական պիցցան հյուրասիրեցինք, Իսպաներենի խմբին և Ֆրանսերենի, իսկ իրենց պատրաստածը հյուրասիրեցին մեզ ։ Շատ հետաքրքիր խոհանոցային նախագիծ իրականացրեցինք։ Ահա այսպես է անցել մեր ճամբարը։

Իսկ թե ինչպես ենք պատրաստել պիցցան տեսեք տեսանյութով։

Ձմեռային ճամբար սահադաշտում։

Մեր ջոկատով գնացել եինք սահադաշտ։ Սահադաշտը գտնվում էր երազ այգում, որը անվանում են ձմռանը <Ձմեռային այգի>։ Մեզ հետ էր մեր ջոկատավար ընկեր Գառնիկը և ընկեր Հասմիկը։ Երբ հասանք երազ այգի, այնտեղ ձնագնդի խաղացինք, մինչ մտնել սահադաշտ։ Սահադաշտ շատ գեղեցիկ էր և շատ հեքիաթային ։ Շատ լավ ժամանակ անցկացրեցինք սահադաշտում։ Մի փոքր ուշ մեզ միացավ ավագ դպրոցի սովորողները։ Իսկ երբ արդեն վերադարնում եինք դպրոց մենք տրանսպորտի մեջ խաղում եինք 21 և լավ ժամանակ անցկացնում։ Շատ անմոռանալի հեքիաթային ճամբար ունեցանք սահադաշտում։

Վարպետության դաս Վասպուր Գրիգորյանի հետ:

Այսօր մեզ հյուր էր եկել պարոն Գրիգորյանը որպեսզի մեզ ցույց տար թե ինչպես կարելի է օգտվել սոցիալական կայքերից, սովորեցինք տարբեր կայքերից օգտվել և այլն: Պարոն Գրիգորյանը մեզ ցույց տվեց, թե ինչպես կարող ենք ունենալ մեր սեփական սայտերը և ինչպես կարող ենք կառավարել այն: Շատ հետաքրքիր վարպետության դաս ունեցանք պարոն Գրիգորյանի հետ:

Ձմեռային ճամբար 19.01.2021

Այսօր ամենա հետաքրիքր օրն էր։ Այսօր ձնառատ օր էր։

🌿제딧/9Jedit (@9Jedit) | Twitter | Aesthetic art, Art wallpaper, Art

Մենք մեր օրը սկսեցինք ընդհանուր պարապունքով։ Ազգագրական երգերով պարերով։ Հետո խոսեցիքն մեր օրվա անելիքների մասին, քանրկեցինք մեր սահադաշտ գնալու պաստը և այլն։ Նաև խոսեցինք համակեցության մասին։ Հետո մեր ընտրության ժամին օտար երկրա լեզուների ընտրության խմբերը պատրաստեցին տվյան երկրի ավանդական ուտեստը։ Քանի-որ մեր Իտալերն լեզուն էր մենք պատրաստեցինք պիցցա։ Շատ հետաքրքիր խոհանոցային նախագիծ էր։ Իսկ նախավերջին ժամին հետաքրքիր քնարկում ունեցանք համակեցության և այլ թեմաներից։ Այս իսկ վերջին դասին քանի, որ ձյուն էր եկել մենք մեր ջոկատավարի հետ գնացինք դուր և խաղացինք ձնագնդիկ թմերի բաժանվեցինք անցկացրեցինք շատ շատ շատ հավես ժամանակ։շ

Շատ եմ սիրում Ձմեռային ճամբարը․․․

Ճամբար. 18.01.2021

Winter Anime Wallpaper (80+ pictures)

Օր- Երկուշաբթի

Շաբաթ- 2-րդ

Ամիս.ամսաթիվ-18.01.2021

Anime Girls Winter Wallpapers - Wallpaper Cave
Winter Anime Wallpaper (80+ pictures)

Բարև արդեն 2 շաբաթ է մեկնարկել է ձմեռային ճամբարը: Մենք այսօր առավոտյան քնարկեցինք մեր այս շաբաթվա անելիքները ընկեր Գառնիկի հետ խոսեցինք քնարկեցինք: Հետո արեցինք նախագծեր տարբեր խաղեր խաղացինք: Հետք գնացինք վարպետության դասի այնտեղ 6.-րդ դասարանիցի Նարեկը մեզ ներկայացրեց իր նախագիծը մեզ ցույց: Ցույց տվեց մեզ համակրգչային նոր ծրագիր, որի շնորհիվ կարո ենք մոնտաժ անել վիդեոն մեր ցանկացած երաժշոտւթյունը դնել նկարների տակ և այլն: Հետո ելի նախագծեր արեցինք: Եվ վերջին ժամին մեզ այցելեցինք Ավագ դպրոցի սովորեղները: Նրանց հետ հետաքրքիր թեմայի շուրջ խոսեցինք: Մեր կարծիքները հայտնեցինք: Իրենք իրենց կարշիքները հայտնեցին: Հարցեր ուղղեցին մեզ:

Ճամբար օր 2:

Wallpapers6666, [22 ноя. 2020 в 20:00] ❤️
What it is🙊(@rose_cosmos) on TikTok: Обои с Гринчем 😈🎄 #fyp #гринч #thegrinch #обоидлятелефона #новыйгод #newyear

Բարև ես Լաուրան եմ: Ես կպատմեմ թե ինչպես ացավ մեր ճամբարային 2-րդ օրը: Առավոտյան սկսեցինք ընդհանուր պարապունքով: Եկանք դասարան երեխաների կեսը խաղում էին <<uno>> իսկ մյուս մասը խաղում էին այլ խաղեր: Մեր սեղանին ընկեր Գառնիկը ասաց, որ գնանք բույսերը մշակենք: Ընտրության ժամին մեր Իտալերենի խումբը Իսպաներեն խբի հետ դիտեցինք Իսպաներեն լեզվով մուլտֆիլմ շատ հետաքրքիր էր և շատ ուսուցանող: Արդեն վերջին ժամին մենք մի խմբով ընկեր Գառնիկի հետ խոսում էինք և քնարկում Սոցիալական կայքերից և դրանց լավ ու վատ կողմերից մենք մեր կարծիքը հայտնեցինք այդ ամենի վերաբերյալ: : Այսքանը հաջորդ գրառմանը կգրեմ թե ինչպես անցավ 3-րդ օրը ճամբուրմ:

Ճամբար օր 1.

Բարև ես Լաուրան եմ: Արդեն 1 oր է մեկնարկել է ամենամյա մեր կրթահամալիրի <<Ձմեռային ճամբարը>>

Ես ցավոք ներկա չէի, որովհետև Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի Սպորտի Պետական Ինստիտուտի Ռեկտորի ընտրություններն էին և հայրիկը Ռեկտորի թեկնածու էր : Ճիշտ է, ես չկարողացա ներկա գտնվել ճամբարին, բայց ես համոզված եմ, որ շատ հետաքրիքր, հագեցած և խաղերով լի է անցել ճամբարմ, ինչպես միշտ: Հաջորդ գրարմանը կգրեմ թե ինչպես անցավ 2-օրը ճամբարում: