Մայրենի․Գործնական քերականության

Հինգշաբթի՝ 14:30

Գործնական քերականության գրքից կատարի՛ր 200, 216, 227-րդ առաջադրանքները։

200.  Գրի´ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝ կարևոր – անկարևոր,

ընդմիջումներով — անրնդմեջ:

Գեղեցիկ- տգեղ,

հաճելի-զզվելի,

մարդկային-անմարդկային

, գիտուն-տգետ,

դուրեկան- անդուրեկան

, ուշա­դիր-անուշադիր

,արժանի-անարժան

թևավոր-անթև

ախորժելի-անախորժակ

գունեղ-անգույն

բնական-անբնական

խելոք-անխելք

կարևոր-անկարևոր

լուրջ-անլուրջ,

անամպ-ամպամած

տեղյակ-անտեղյակ

լուսավոր-անլույս,

գերակշռել-անգեռակշիռ

 

216. Նախադասության ընդգծված բառերը համաձայնեցրու:

Օրինակ ՝ Ինձ մոտ նոր դասագրքեր կա: -Ինձ մոտ նոր դասագրքեր կան: Կամ՝ Ինձ մոտ նոր դասագիրք կա:
Գարնանը օրերը երկարում է — Գարնանը օրերը երկարում է: Կամ՝ գարնանը օրերը ավելի է երկարում :

Նրա մազերը սև է-  Նրա մազերը սև է Կամ՝ նրա մազերը սև գույի են:

Քո երգերն ամբողջ քաղաքում երգվում է- քո երգերը քաքաքով մեկ եգում են:

Կատվի աչքերը ճրագի պես վաովում էր- կատվի աչքերը վառվում է ճրագի նման:

Ուրախ էր անցնում նրա օրերը- Նրա օրերը ուրախ է անցնում:

Ցրտերն ընկավ- Ծրտերը ընկել է:

Ջրերը կտրվեց- ջրերը կտրեցին:

Գրածիդ մեջ սխալներ կա-  սխալներ կան քո գրածի մեջ:

Քաղաքում ինչ-որ լուրեր է պտտվում— լուրեր են  պտվում քաղաքի մեջ:

Այնպես փախան, որ հետքերն էլ չի երևում-:

 

227. Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սաոն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտ շուռ  եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հալված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկր մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կեր­տեց),որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

Մայրենի ՝Գործնական քերականության

Հինգշաբթի օրվա համար՝

Գործնական քերականության գրքից կատարի՛ր 179-րդ, 181-րդ, 182-րդ առաջադրանքները։

179. Տրված արտահայտություններն ու նախադասությունները գործածելով՝ պատմություն հորինի´ր:

Ճաշը եփել: Աչքերը չորս անել: Երկուսի ջուրր մի առվով չէր գնում: Զարմանքից քար կտրեց: Ականջին հասնում էր ալիքների խշշոցը: Փա՜ռք Աստծո:

Մի թագավոր է լինում ունենում է մի կին և թագավորը ամենօր հրամայում էր ճաշը՝ եփիր գիշերը մի ՝քնիր և գործ արա:  Մի պառավ է անցնում և տենում է այդ կնոջը ու ասում: Դու երկուսի ջուրը մի առվով չէս գնում կինը չի հասկանում թե ինչ ասաց: Պառավը ասաց, ես ուզում էիի ասել դու ինչ որ մեկի հետ անհաշտ ես ապրում:   Այո ես աշխատում եմ թագավորի մոտ բացի դրանից ես թագավորի կինն եմ:Բայց նա ինձ օր ու գիշեր տանջում է:   Փա՜ռք Աստծո որ ես նրա կինն եմ ես հպառտ եմ: Պառավը հարցրեց իսկ նաաաա…

Ախ իսկ նա.. Դա միայն ցույց կտա ժամանակը:

 

181. Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի´ր, որոնցից մեկում դա ուղղա­կի հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:

Կատվի  դեմ մուկ է, մկան ղեմ՝ կատու:

182. Նախադասությունից հանի´ր այն բառերն ու բառակապակցու թյունները, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)

Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձի­քի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպի­սի՞, ո՞ր)

Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառըր կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թաոել: (որտե՞ղ)

Բեոնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)

Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց  հետո թռչունը  ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)

Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ, որտե՞ղ)

 Գարսիա Մարկես՝ «Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա այս գյուղում»։

2. Տեսադաս  Microsoft Teams հարթակում՝ երկուշաբթի, 11:30, hինգշաբթի՝ 14:30:

Երկուշաբթի օրվա համար՝

Կարդա՛, պատրաստվի՛ր քննարկման և կատարի՛ր առաջադրանքները՝ Գարսիա Մարկես՝ «Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա այս գյուղում»։

Առաջադրանքներ՝

Պատմվածքից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Հուսալքել —  Հուսահատեցնել

Ըստ քեզ, ո՞րն էր պատմվածքի ասելիքը։-Այս պատմվացքի ասելիքը այն է, որ բոլորը իրար հավասար են և պետք չէ ծաղրել ուրիշներին:

 

Պատմվածքից դուրս գրի՛ր  հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Առաջին հերոսներն եին-

փոքրիկ գյուղ, որտեղ մի ծեր կին է ապրում, որն ունի երկու երեխա` մեկը տղա` 17 և մյուսը աղջիկ` 14 տարեկան:

Հաջորդ հերոսը մի տղա էր, որը շատ էր սիրում խաղալ:

Հաջորդ հերրոսը շատ վստահ էր իր վրա:

և իհարկե վերջին հերոսը այն հորսն է որը լքեց գյուղը:

Ղազարոս Աղայան Եղեգնուհին (հեքիաթ)

Matyan.am | Ղազարոս Աղայան. «Եղեգնուհին»

Ղազարոս Աղայան
Եղեգնուհին (հեքիաթ)
1
Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն
ասել է.
― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ
թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.
― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ
հոր ու մոր ծնունդ չլինի։
Զարմանում է հայրը և ասում է.
― Այդպես բան անկարելի է։
Որդին ասում է.
― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ
մարդիկ շինել։
Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝
հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։
Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու
համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի
նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է
այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի
պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։
Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման
եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց
նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.
― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի
եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է
համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ,
կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա
իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։
Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած,
դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.
― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն
ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ
Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։
2
2
Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի
բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի
գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն
է, հիմա պիտի գան տանեն իրան։
Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։
― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։
Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և
ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։
Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա
աղջիկ։
― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։
― Այո՛,― պատասխանեց աղջիկը։
― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։
― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։
Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ
իմ առաջվան գեղեցկությունը։
Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը
որ տեսավ՝ մնաց զարմացած։
― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։
Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։
― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է,
ինչպես սատանա։
Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։
― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և
սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի
մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության
որպիսությունը։
3
Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին
լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում
ու հաստանում է խոզի պես։
Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի
գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։
Կանչեց նրանց իր մոտ և ասաց.
― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։
3
Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։
Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։
― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ
էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։
― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և
ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր
կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։
Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ,
որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը
չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.
― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի
ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս
կգա։
Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և
ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։
4
Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները,
գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և,
աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և
մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։
Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր
բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։
Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն
հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի
որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։
Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ
հանգստացավ։
Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս
բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ
չազատվի ձեռքիցը։
Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ,
նրանով ծածկեց մի բղուղի բերան։
Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր
գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։
Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի
սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և
սիրուն հագուստով զարդարված։
4
Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և
իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ
և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։
― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․
կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել,
երանի միշտ այսպես անե։
Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս
եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց
պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.
― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…
― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես
հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի
լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։
Այս ասաց պառավը և սկսեց համբուրել ադջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է
նա։
― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի
էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու
կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես
կանեմ։
5
Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։
Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։
Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ
չէր դիպած։
― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։
Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում
այս ամենը։ Թագավորի որդին ասաց.
― Ես պիտի տեսնեմ նրան։
Պառավն ասաց.
― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։
Տղան ասաց.
― Շատ լավ, բայց չուշացնես։
Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.
― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր
նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն
կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։
Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու
մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։
5
Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս
հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ
խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝
կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր
փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․
թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր
հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան
թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.
― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս
սատանայի երեսը տեսնել։
Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր
Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած
ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու
նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում
մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած
մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու
փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.
― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին
մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես
ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։
Աղջիկն ասաց.
― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր
աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։
― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։
Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու
մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.
― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս
վազան չոր ճյուղը դալարի։
Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց.
«Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան
ամուսնացնել՝ նա ասաց.
― Հա՛յր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։
Այս ասաց աղջիկը և, դառնալով կաքավին, հարցրեց.
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
Կաքավը պատասխանեց.
― Այդպե՛ս, տիրուհի։
Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց.
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։
6
Աղջիկը շարունակեց.
«Ճար չկար, թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզած մի աղջիկ գտնե, վերջը մի
ծերունու խորհրդով նա մի եղեգն կտրեց, ձգեց գետը․ եղեգն իսկույն աղջիկ դառավ և
ընկղմվեց գետի մեջ»։
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
― Այդպե՛ս, տիրուհի։
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Կաքավն սկսեց խորովվել, իսկ վազը խաղող վեր կալավ։ Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա
իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել,
տուն է ուզում գնալ։
― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։
Աղջիկը շարունակեց.
«Աղջիկը մերկ էր, չէր կարող ջրիցը դուրս գալ։ Թագավորն ասաց.
― Այստեղ սպասի՛ր, ես քեզ համար հագուստ կուղարկեմ, կհագնես ու կգաս։
Թագավորը գնաց թե չէ, որտեղից որ էր՝ մի աղջիկ դուրս եկավ, դեմքն այլանդակ ու սև, արա՞բ
էր արդյոք, թե՞ խափշիկ, բոշա՞ էր, թե՞ ղարաչի[6], խաբեց աղջկանը, դուրս քաշեց ջրիցը,
խեղդեց, գցեց ջուրը և ինքն ընկղմվեց նրա տեղը։ Եկան նաժիշտները և նրան տարան
թագավորին հարսնացու»։
― Այդպես չէ՞, կաքավ։
― Այդպե՛ս, տիրուհի։
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։
― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը
բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։
― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և
լավ պահպանեցեք մինչև մեր գալը։
Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը
կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք
արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ,
բարին այստեղ։

Ղ․ Աղայան «Եղեգնուհին»

Matyan.am | Ղազարոս Աղայան. «Եղեգնուհին»

«Կարդում ենք Ղ․ Աղայան» նախագծի շրջանակում կարդա՛ Աղայանի «Եղեգնուհին» գործը և կատարի՛ր տեքստային առաջադրանքները՝

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր եղեգնուտ, աներևույթ, անմատչելի, ուռկան, սաթ, խորշել, ընծա, ննջել բառերը։

եղեգնուտ- Եղեգով պատված տեղ՝ վայր, շամբ:

աներևույթ-անտեսանելի

անմատչելի-անհասանելի

ուռկան- թոռ

սաթ- էլեկտրոն

խորշել-զզվել

ընծա-նվեր

ննջել-քնել

Երկրորդ հատվածում գտի՛ր հականիշ բառերով նախադասությունը և դուրս գրի՛ր։

― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է,
ինչպես սատանա։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

Վերնագրի՛ր պատմության յուրաքանչյուր հատվածը։

Առաջին մաս-Աղջիկ Եղեգն

Երկրորդ մաս-թափառական բոշա կա

խարդը

Երրորդ մաս-գեղեցկադեմ ձկնիկը

Չորրորդ մաս-խաբելը չհաջողվեց

Հինգերորդ մաս,- բարին խափանեց չարին

Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը:

Բախտը փորձել նշանակում է համարձակվել, համարձակ գտնվել։

Իմ կարդացած գիրքը:

  • Ի՞նչ գիրք եք կարդացել (վերնագիր, հեղինակի անուն)։

Ես կարդացել եմ և  մինջ օրս կարդում եմ Թքած ունենալու նուրբ արվեստը այն շատ հետքրքիր գիրք է տրաբեր պատմություններով;

Նկարը կարող եք տեսնել

Թքել ենք բոլորս - Վիքիպեդիա՝ ազատ ...

 

  • Առանձնացրե՛ք հերոսներին, նկարագրե՛ք և բնութագրե՛ք նրանց:

Այնտեղ հորոսների փոխարեն պատմություններեն կյանքից վերցրված որը Իրական փաստերի հիման վրա

Գիրք-Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը .

  • Գրե՛ք կարծիք կարդացած գրքի մասին:

Ես խորհուրդ եմ տալիս կարդալ հիմնականում իմ տարիքի երեխաներին որպեսզի լավ հասկանան և անս գիրքը ինձ թվում է ձեզ դուր կգա հատկապես երբ Իրական փաստերի հիման վրա: Հատկապես երբ այն շատ մեծ տարածություն ունի ամբղջ աշխարհում:

Թանգարան Լուվրի

Թանգարանի գործունեության սկիզբ

Ամեն ինչ սկսվում է Արքայական հավաքածուի լավագույն կտավների ցուցադրումից, որը պահպանվում էր Լյուքսեմբուրգյան պալատում 1750-85 թվականներին։ Ցուցահանդեսը ունենում է ահռելի հաջողություն, որից հետո էլ միտք է ծագում Լուվրում բացել մշտական ցուցահանդես։ Մարքիզ դը Մարինյին (ֆր.՝ marquis de Marigny)` Թագավորական շենքերի վարչության ընդհանուր տնօրենը, և նրա ժառանգորդ կոմս Անգիվիլլերին (ֆր.՝ comte d’Angiviller) ծրագրում են Լուվրը դարձնել թանգարան։ 1791 թվականի մայիսի 6-ին ընդունվում է օրենքը, իսկ 1793 թվականի օգոստոսի 10-ին տեղի է ունենում նոր թանգարանի հանցիսավոր բացումը։ Սկզբում թանգարանը ծառայում է որպես արվեստագետների կրթարան։ 1855 թվականից թանգարանը բաց էր հանրության համար շաբաթական մեկ օր` մնացած օրերին շարունակելով ծառայել արվեստագետներին։ Առաջին կայսրության ժամանակ Լուվրը ստանում է Նապոլեոնի թանգարան անունը։ Առաջին տնօրեն է նշանակվում Դոմինիկ-Վիվան Դենոնը (ֆր.՝ Dominique-Vivant Denon)։ Վերջինս Լուվրը դարձնում է աշխարհի ամենամեծ թանգարանը և նախագահում նրա ապամոնտաժումը առաջին կայսրության անկման ժամանակ։ Թանգարանը ընդլայնվում է նեոկլասիցիստ ճարտարապետներ Շառլ Պերսիեի (ֆր.՝ Charles Percier) և Պիեռ Ֆոնտենի (ֆր.՝ Pierre-François-Léonard Fontaine) շնորհիվ, որոնք Ռիվոլի փողոցի երկայնքով կառուցում են Լուվրի շենքի նոր թևը։ Հաջորդ փոփոխությունը կատարվում է Նապոլեոն II-ի օրոք, մասնավորապես իրագործվում է «մեծ դիզայնը»։ Հյուսիսային պատկերասրահի կառուցումը (Ռիվոլի փողոցի երկայնքով շենքը, որը Լուվրի պալատը միացնում է այժմ ավերված Թյուիլրի պալատին) լրացնում և ավարտում է Հեկտոր-Մարտին Լեֆելի (ֆր.՝ Hector-Martin Lefuel) և Լուի Վսկոնտիի (ֆր.՝ Louis Visconti) նախագիծը։ Սրան զուգահեռ` հարավային թևում կառուցապատվում է սիմետրիկ թևը, որով ավարտուն տեսք է ստանում հսկայական ճարտարապետական համալիրը։ Բայց 1871 թվականին Փարիզի կոմունան այրում է Թյուիլրի պալատը, և ճարտարապետ Լեֆելը ստիպված վերակառուցում է շենքի մի հատվածը (հյուսիսային թևի վնասված կտորը)։ Իսկ Թյուիլրի պալատն այդպես էլ չի վերականգնվում, և տարիներ անց բազմաթիվ կշռադատումներից հետո վերջնականապես որոշում է կայացվում մաքրել պալատի ավերակները, որն էլ տեղի է ունենում 1882 թվականին։

խ

Լուվրի բուրգ

1983 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանի պատվերով Լուվրի պալատի Նոպոլեոնյան հրապարակի մեջտեղում կառուցվում է բրգաձև նոր մուտք՝ Լուվրի բուրգը։ Նախագծումն իրականացնում է չինական արմատներով ամերիկացի ճարտարապետ Լեո Մինգ Պեյը: Ամբողջ կոմպլեքսը կառուցված է ապակե կտորներից։ Գլխավոր բուրգի բարձրությունը 23,64 մ է, իսկ հատակը` 35,42 մ²։ Ամբողջ բուրգը բաղկացած է իրար միացած թվով 603 շեղանկյուններից և 70 եռանկյուններից։ Հանդիսավոր բացումը կայացել է 1989 թվականի մարտի 30-ին, իսկ բացվել է ապրիլի 1-ին: Բուրգի կառուցման առիթը 1789 թվականի Ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյա հոբելյանն էր։

 

Մայրենի օնլայն ուսուցում։

K

30.03.20

Կարդա՛ Ղ․ Աղայանի «Ապագայի համար» առակը։

ա․Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։ Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր աշխատանք կատարելը համարում են ժամանակի անիմաստ վատնում։

Այս առակը սովորեցնում է, որ պետք է հարևանասեր լինել, բարի լինել և մենակ քո մասին պետք չէ մտածել

բ․Նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինի՛ր։

Երկու ընկերներ է լինում։ Մառկ անունը լինում է Մարկ լավ է սովորում բայց ագահ է իսկ մյուսի անունը լինում է Տոմ նա այդքան ել լավ չէ սովորում բայց նա շատ ընկերասեր է։

Խելացի Տոմը միայն իր մասին է մտածում և բոլորին նեղացնում է։ Մի օր Տոմը ասում է ինչու ես բոլորին նեխացնում չէ որ դու քո սրտի անկյունում շատ բարի մարդ ես; Եվ Մարկը հասկանում է րևև