Տուն մուլտֆիլմի մասին- նախագծային շաբաթ ։

Տեղեկությունը վերցրել եմ —:Տուն (մուլտֆիլմ

Մուլտֆիլմը տեսեք այստեղ

Տուն (մուլտֆիլմ, 2015) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

«Տուն» (անգլ.՝ Home, անվանվել է նաև Happy Smekday!) — համակարգչային անիմացիոն ֆիլմ (մուլտֆիլմ) նկարահանված Dreamworks Pictures կինոընկերության կողմից։ Որպես հիմք հանդիսանում է 2007 թվականին Ադամ Ռեկս-ի կողմից գրված անգլ.՝ The True Meaning of Smekday գիրքը։ Ֆիլմի պրեմիերան կայցաել է 2015 թվականի մարտի 27-ին

Սյուժե

Այլմոլորակայիններ բուվերը կապիտան Սմեքի (Սթիվ Մարտին) հետ գրավում են Երկիր մոլորակը, որպեսզի թաքնվեն իրենց համար վտանագավոր թշանիմներից և գտնեն նոր տուն։ Բարի նպատակներով բուվերը մարդկանց տեղափոխում են այլ վայր, որպեսզի միմյանց չխանգարեն։ Սակայն մի աղջնակի, որի անունը Թիպ (Ռիհաննա) է հաջողվում է փախուստի դիմել։]։ Լինելով փախուստի մեջ Թիպը հանդիպում է նույնպես փախուստի դիմած մի բուվի՝ Օ(Ջիմ Պարսոնս) անունով, ով պատահաբար թշնամուն ասել էր իրենց գտնվելու վայրի մասին

Ստեղծում

2008 թվականին DreamWorks Animation ընկերությունը իրավունք ստացավ որևէ գրքի հիման վրա ֆիլմ կամ մուլտֆիլմ նկարահանելու։ Իր կայքում Ադամ Ռեկսը նշեց, որ DreamWorks-ը հայտարարել է գրքի վերարտադրությանը 2011 թվականին։ 2012 թվականի հունիսի 20-ին հայտարարվեց, որ ֆիլմը կկոչվի Happy Smekday!, Ջիմ Պարսոնսը և Ռիհաննան կձայնագրվեն գլխավոր դերերում, իսկ ֆիլմը դուրս կգա 2014 թվականին։ 2012 թվականի սեպտեմբերին 20th Century Fox և DreamWorks Animation ընկերությունները ֆիլմի պրեմիերան նշանակեցին 2014 թվականի նոյեմբերի 26-ին։ 2013 թվականի հունիսին ֆիլմի վերջնական անունը ընտրվեց «Տուն» (Home)։ 2013 թվականի հոկտեմբերի 3-ին հայտարարվեց, որ ֆիլմում մասնակցություն կունենան նաև Ջենիֆեր Լոպեսը և Սթիվ Մարտինը 2014 թվականի մայիսի 20-ին DreamWorks ընկերությունը հայտարարեց, որ «Տուն» և «Մադագասկարի պինգվինները» ֆիլմերի ամսաթվերը ենթարկվել են փոփոխության։ Այսպիսով «Տուն» մուլտֆիլմի պրեմիերան կայացավ 2015 թվականի մարտի 20-ին։