ՆԱԽԱՍԻՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈԻՄ

 Աշոտ Տիգրանյան Հավաքից հավաքՀեղինակային ծրագրեր և նախագծեր

(ուսումնահետազոտական նախագիծ)

  1. Նպատակները՝
    • Սովորողների նախասիրությունների և հոգեբանական առանձնահատկությունների բացահայտում;
    • Ընդունելության համակարգում սովորողների ճանաչման մեխանիզմների համալրում:
  2. Խնդիրները՝
    • Աշխատանքային խմբի ձևավորում;
    • Թեստերի ընտրություն;
    • Թեստերի արդյունավետության պարզում ;
    • Աշխատանքային խմբի անդամների ուսուցում;
    • Կրթության կատարելագործման գործիքների համալրում;
    • Սովորողների անհագստացնող խնդիրների վերհանում;
    • Թեստավորման անանունության ապահովում:
  3. Նախագծի իրականացման քայլերը և ժամանակացույցը՝
    • Թեստերի ընտրություն, թարգմանություն և հրապարակում (22.12.2014-11.01.2015)
    • Փորձարկման արդյունքում թեստերում  անհրաժեշտ փոփոխությունների իրականացում (հուլիս-սեպտեմբեր. 2022)
    • Ուսումնասիրության անցկացում (05-07.10.2022)
    • Ուսումնասիրության արդյունքների վերլուծություն (08-21.10.2022)
    • Հոդվածաշարի հրապարակում (2022 թվականի նոյեմբեր):
  4. Շահառուներ՝
    • Կրթահամալիրի խորհուրդ և մասնաժողով;
    • Դասավանդողներ;
    • Սովորողներ;
    • Սովորողների ծնողներ;
    • Քաղաքացիական հասարակության` մանկավարժությամբ շահագրգիռ անդամներ:

22.12.2014        ©                   Հարություն Ղազարյան, Աշոտ Տիգրանյան

22.09.2022       ©                            Լրամշակում` Աշոտ Տիգրանյան

Ստորև բերված թեստի միջոցով պարզեք Ձեր շփվելու կարողությունները (հաղորդակցման ունակություններ): Դրա համար արագ և ճշգրիտ պատասխանեք բոլոր հարցերին: Պատասխանները կարող են լինել միայն դրական (այո) կամ բացասական (ոչ):

  1. Շա՞տ են արդյոք Ձեր ընկերները;-այո
  2. Երկա՞ր է Ձեզ տանջում Ձեր ընկերներից որևէ մեկի հասցրած վիրավորանքը;-ոչ
  3. Արդյո՞ք Դուք ունեք ցանկություն` հաստատել նոր կապեր տարբեր մարդկանց հետ;-այո
  4. Ճի՞շտ է արդյոք, որ Ձեզ ավելի հաճելի և հեշտ է ծախսել Ձեր ժամանակը ընթերցանության կամ որևէ այլ զբաղմունքի, քան մարդկանց հետ շփման վրա; Ոչ
  5. Դուք հե՞շտ եք շփվում այն մարդկանց հետ, որոնք բավականին մեծ են Ձեզանից տարիքով;-այո
  6. Ձեր համար հե՞շտ է ինտեգրվել նոր միջավայրին;-այո
  7. Ձեր համար հեշ՞տ է կապեր հաստատել անծանոթ մարդկանց հետ; — ոչ
  8. Հեշ՞տ եք նոր կոլեկտիվի հետ մերվում; — այո
  9. Ձգտում եք Դուք` հարմար առիթի դեպքում, հանդիպել և ծանոթանալ մի նոր մարդու հետ; Չգիտեմ
  10. Նյարդայնացնու՞մ են Ձեզ շրջապատող մարդիկ և ցանկանու՞մ եք դուք մնալ ինքներդ Ձեզ հետ; երբեմն
  11. Սիրու՞մ եք միշտ լինել մարդկանց կողքին; Ոչ միշտ
  12. Դուք զգու՞մ եք դժվարության, անհարմարության կամ շփոթության զգացողություն, երբ մի նոր մարդու հետ ծանոթանալու համար ստիպված եք լինում նախաձեռնությունը վերցնել Ձեր վրա; Ոչ
  13. Ձեզ դու՞ր է գալիս մասնակցել կոլեկտիվ խաղերի; Այո
  14. Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ անվստահ եք զգում քիչ ծանոթ մարդկանց մոտ; Ոչ
  15. Ին՞չ եք կարծում, Ձեր համար դժվարությու՞ն չի ներկայացնի ակտիվություն մտցնել Ձեզ քիչ ծանոթ կոլեկտիվի մեջ; Ոչ
  16. Ձգտու՞մ եք Դուք փոքր թվով սահմանափակել Ձեր ծանոթների քանակը;
  17. Դուք Ձեզ ազա՞տ եք զգում, երբ հայտնվում եք անծանոթ միջավայրում; Հիմնականում այո
  18. Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ բավականաչափ վստահ և հանգիստ չէք զգում, երբ ինչ-որ բան եք ասում մեծ խումբ մարդկանց; Ոչ
  19. Ճիշ՞տ է, որ Դուք շատ ընկերներ ունեք; Այո
  20. Հաճա՞խ եք Ձեզ անհարմար, ճնշված զգում, երբ շփվում եք Ձեզ քիչ ծանոթ մարդկանց հետ: Ոչ

Անձի հաղորդակցման հատկությունները բացահայտող տեստ

Նշեք «այո», եթե դուք համաձայն եք, կամ«ոչ», եթե Դուք համաձայն չեք:

  1. Ինձ համար դժվար է քծնել այլ մարդկանց; այո
  2. Ես, երևի թե կարող եմ առիթի դեպքում, ինձ հիմարիկի տեղ դնել, որպիսի կողքիններիս ուշադրությունը գրավեմ կամ զվարճեցնեմ ուրիշներին; Ոչ
  3. Ինձնից հնարավոր է, որ լավ դերասան դուրս գա; Չգիտեմ
  4. Մարդկանց երբեմն թվում է, որ ես ավելի խորը բան եմ ապրում, քան իրականում; Չգիտեմ
  5. Ընկերության մեջ ես հազվադեպ եմ գտնվում ուշադրության կենտրոնում; Ոչ
  6. Տարբեր իրավիճակներում և տարբեր մարդկանց հետ շփվելիս, ես հաճախ ինձ պահում եմ այլ կերպ; Կախված է մարդուց
  7. Ես կարող եմ պնդել միայն այն ժամանակ, երբ ես իսկապես համոզված եմ; Ոչ միշտ
  8. Որպեսզի հաջողության հասնեմ գործերում և մարդկանց հետ շփվելիս, աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին նրանք ինձ ակնկալում են տեսնել; Չգիտեմ
  9. Ես կարող եմ բարեկամական լինել այն մարդկանց հետ, ում ես տանել չեմ կարող; Ոչ
  10. Ես միշտ այնպիսին եմ, ինչպիսին երևում եմ; Չգիտեմ

Աշխատանքի ընտրության գործոնների բացահայտման թեստ

Նշենք պատասխանի թերթիկում «+» նշանով այն գործոնները, որոնք Ձեր համար էական են մասնագիտության ընտրության մեջ:

Գործոնների ցանկը`

  1. Հետաքրքրությունը մասնագիտության բովանդակության նկատմամբ, տվյալ մասնագետին անհրաժեշտ հատկանիշներն իմանալու ցանկությունը; +
  2. Ձգտում ինքնաբարելավման, հմտությունների և կարողությունների զարգացման ընտրված աշխատանքային ոլորտում. +
  3. Համոզմունքը, որ տվյալ մասնագիտությունը ունի բարձր հեղինակություն հասարակության մեջ; Ոչ միշտ
  4. Ծնողների, ընկերների և ծանոթների ազդեցությունը; Չգիտեմ
  5. Ծնողներից ֆինանսական անկախություն ձեռք բերելը; Չգիտեմ
  6. Լավ առաջադիմություն դպրոցում այն առարկաներից, որոնք կապված են ընտրված մասնագիտության հետ; +
  7. Ուրիշներին օգնելու ցանկությունը; +
  8. Գրավում է անհատական աշխատանքը; +
  9. Երազանք ունեք զբաղվել ստեղծագործ աշխատանքով, հայտնաբերել նորը և անհայտը; +
  10. Վստահություն, որ ընտրված աշխատանքի ոլորտը համապատասխանում է Ձեր կարողություններին; +
  11. Հնարավորություն բավարարելու նյութական կարիքները; Չգիտեմ
  12. Ձեր կյանքն ավելի հագեցած, հետաքրքիր և իմաստալից դարձնելու ձգտումը; +
  13. Աշխատանքի մեջ Ձեր ինքնուրույնությունը ցույց տալու հնարավորությունը; +
  14. Գրավում է ձեռներեցությունը; Երևի
  15. Ընտանիքին ֆինանսապես օգնելու կարիքը; +
  16. ԲԻզնեսում փորձ ձեռք բերելու ցանկությունը։+
  17. Մարդկանց հետ գործնական շփումների հետաքրքրությունը;+
  18. Գրավում են աշխատանքային պայմանները;+
  19. Հեղինակավոր կազմակերպությունում աշխատելու ցանկությունը;+
  20. Ձգտումը վարչական (ղեկավար) աշխատանքի; Երևի
  21. ԶԼՄ-ների ազդեցությունը; —
  22. Մարդկանց օգնելու ցանկությունը;+
  23. Նյութական գործոնը մասնագիտական գործունեության մեջ; Չգիտեմ
  24. Հետաքրքրում են մասնագիտության արտաքին կողմերը:+

Թեստ, որն ուղղված է ուսումնասիրել Ձեր մասնագիտական կողմնորոշումը

Ին՞չ եք սիրում, ին՞չ է Ձեզ դուր գալիս

  1. Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ ֆիզիկա», «Ֆիզիկոսները կատակում են»; —
  2. Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ մաթեմատիկա», «Ժամանցային մաթեմատիկա»; Ոչ
  3. Հետաքրքրված լինել տնտեսական աշխարհագրության հարցերով, մամուլում կարդալ ձեռնարկության տնտեսական ցուցանիշների, տնտեսության ճյուղերի զարգացման մասին; Այո
  4. Կարդալ ամսագրեր,ինչպիսիք են` «Երիտասարդ տեխնիկ», «Երիտասարդության տեխնիկան», ինչպես նաև ծանոթանալ ձեռքբերումներին տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում գիտա-հանրամատչելի ամսագրերի միջոցով; Այո
  5. Կարդալ քիմիայում հայտնագործությունների,ականավոր քիմիկոսների կյանքի և աշխատանքիմասին; ՈՉ
  6. Կարդալ բույսերի եւ կենդանիների մասին;Այո
  7. Կարդալ, թե ինչպես են մարդիկ սովորել պայքարել հիվանդությունների դեմ, բժիշկների մասին, բժշկության ոլորտում ձեռքբերումների մասին; Ոչ միշտ
  8. Ծանոթանալ տարբեր երկրների հետ ըստ նկարագրությունների և քարտեզների; Այո
  9. Գրքեր կարդալ պատմական գործիչների և իրադարձությունների մասին; Այո
  10. Կարդալ համաշխարհային գրականության դասականների ստեղծագործությունները; Երբեմն
  11. Հետաքրքրվել արվեստի պատմությամբ, լսել օպերային, սիմֆոնիկ, ջազային երաժշտություն +;
  12. Կարդալ գրքեր դպրոցի կյանքի (մանկավարժների, ուսուցիչների, դպրոցականների) մասին; Ոչ
  13. Հետաքրքրվել խոհարարական արվեստով, նորաձևությամբ, կահույքի նախագծումով; Չգիտեմ
  14. Գրքեր կարդալ պատերազմների և մարտերի մասին; Ոչ
  15. Կարդալ սպորտային ամսագրեր, թերթեր, գրքեր ականավոր մարզիկների մասին; Այո
  16. Հետաքրքրվել գիտա-հանրամատչելի հոդվածներով ֆիզիկայի հայտնագործությունների, հայտնի ֆիզիկոսների կյանքի և գործունեության մասի;. Ոչ
  17. Կարդալ գիտա-հանրամատչելի գրականություն մաթեմատիկական բացահայտումների, ականավոր մաթեմատիկոսների կյանքի և գործունեության մասին; Ոչ
  18. Ուսումնասիրել արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության այլ ոլորտների ձեռքբերումների մասին; Ոչ
  19. Մասնակցել տեխնիկական ցուցահանդեսների, լսել կամ դիտել տեխնոլոգիական նորարարությունների մասին; Այո
  20. Բնության մեջ գտնել քիմիական երևույթներ, քիմիական փորձեր անցկացնել, հետևել քիմիական ռեակցիաների ընթացքին; Ոչ
  21. Ուսումնասիրել բուսաբանություն, կենդանաբանություն, կենսաբանություն; Ոչ
  22. Ծանոթանալ մարդու մարմնի կառուցվածքի առանձնահատկություններին և օրգանների աշխատանքին; Այո
  23. Հետաքրքվելօգտակար հանածոների նոր հանքերի հետազոտությունների արդյունքներով; ոչ
  24. Քննարկել ընթացիկ քաղաքական իրադարձությունները Հայաստանում և արտերկրում; Այո
  25. Կարդալ քննադատական հոդվածներ; Չգիտեմ
  26. Քննարկել ֆիլմեր, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ; Այո
  27. Քննարկել երեխաների և դեռահասների դաստիարակության հարցերը և իմանալ, թե ինչպես Դուք կարող եք օգնել Ձեր ընկերներից որևէ մեկին կամ դասընկերոջը ուղղել իրենց վարքագիծը; Այո
  28. Հոգ տանել տան, դասարանի մաքրության և հարմարավետության մասին, կարգի բերել Ձեր սենյակը; +
  29. Ծանոթանալ ռազմական տեխնիկային; +
  30. Այցելել սպորտային խաղերի եւ մրցույթների; +
  31. Իրականացնել ֆիզիկական փորձեր;-
  32. Մաթեմատիկական խնդիրներ լուծել; Ոչ միշտ
  33. Դրամական եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվարկներ կատարել, իմանալ ընտանեկան բյուջեն; —
  34. Կարդալ տեխնիկական գծագրեր և դիագրամներ, հասկանալ ռադիոսարքավորումներից և այլն; —
  35. Պատրաստել լուծույթներ, կշռել ռեագենտներ;-
  36. Աշխատել այգում, պարտեզում, խնամել բույսերին, կենդանիներին; —
  37. Ուսումնասիրել տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները;-
  38. Հավաքել օգտակար հանածոների հավաքածու;-
  39. Ուսումնասիրել ազգերի և պետությունների առաջացուման պատմությունը;+
  40. Սովորել և ուսումնասիրել օտար լեզուներ; +
  41. Արտասանել, երգել, ելույթ ունենալ բեմում; +
  42. Գիրք կարդալ երեխաների համար, օգնել նրանց ինչ-որ բան անել, պատմություններ և հեքիաթներ պատմել; +
  43. Կարել, հյուսել, ասեղնագործել, պատրաստել, բարելավել կամ վերանորոգել տան սարքերը և սարքավորումներ, կահույքը և այլն; —
  44. Մասնակցել ռազմականացված արշավների;+
  45. Խաղալ սպորտային խաղեր;+
  46. Հաճախել ֆիզիկայի խմբակ;-
  47. Հաճախել մաթեմատիկայի խմբակ;-
  48. Հետաքրքրվել ապրանքների արժեով, փորձելով հասկանալ այս կամ այն ապրանքի գնի ձևավորումը, աշխատավարձերի, աշխատանքի կազմակերպման խնդիրներ;-
  49. Հավաքել և վերանորոգել տարբեր մեխանիզմներ, վերացնել էլեկտրական սարքավորումների և էլեկտրական բլոկի վնասվածքները; —
  50. Հաճախել քիմիայի խմբակ (ուսումնասիրել քիմիայի ֆակուլտատիվ);-
  51. Հաճախել կենսաբանության խմբակ;-
  52. Ծանոթանալ բժիշկների և բուժքույրերի աշխատանքին;-
  53. Կազմել երկրաբանական քարտեզներ;-
  54. Այցելել պատմության թանգարաններ, ծանոթանալ մշակութային հուշարձաններին, մասնակցել հնագիտական արշավների; —
  55. Գրավոր արտահայտել մտքերը, դիտարկումներ կատարել, օրագիր վարել; —
  56. Հաճախել դրամատիկական խմբակ;+
  57. Բացատրել ընկերներին, թե ինչպես է պետք կատարել ուսումնական խնդիրները, եթե նրանք դժվարանում են; +
  58. Տրամադրել մի շարք ծառայություններ (վերանորոգել հագուստը, օգնել նկարել, օգնել գեղեցիկ սանրել մազերը և այլն); +
  59. Մասնակցել ռազմական խաղերի և արշավների;-
  60. Մասնակցել սպորտային մրցույթների+
  61. Մասնակցել ֆիզիկայի օլիմպիադաներ;.-
  62. Մասնակցել մաթեմատիկական մրցույթների, օլիմպիադաների;-
  63. Հաճախել «Բիզնես դպրոց», «Կիրառական տնտեսագիտության դպրոց», «Երիտասարդ կառավարիչ», «Երիտասարդ գործարար» խմբակները; Չգիտեմ
  64. Պատրաստել ինքնաթիռների և նավերի մոդելներ, հավաքել ռադիոսարքավորումներ կամ որևէ այլ կոնստրուկցիա; —
  65. Մասնակցել քիմիայի օլիմպիադայի;-
  66. Մասնակցել կենսաբանության օլիմպիադայի;-
  67. Հոգ տանել հիվանդի մասին;-
  68. Աջակցել ավագ ընկերներին կամ ինքնուրույն կատարել տարածքի տեղագրական հետազոտություն; —
  69. Հաշվետվություններ ներկայացնել պատմության վերաբերյալ և հաճախել պատմական (կամ հնագիտական) խմբակ; +
  70. Հաճախել գրական կամ լեզվաբանական խմբակ; Միգուցե
  71. Տիրապետել երաժշտական գործիքների, նկարել, փայտամշակմամբ զբավել. +
  72. Պարապել կրտսեր սովորողների հետ; —
  73. Անընդհատ շփվել տարբեր մարդկանց հետ;+
  74. Կազմակերպիչ լինել խաղերի և արշավների ժամանակ; +
  75. Զբաղվել սպորտային խմբակում; +
  76. Հաշվետվություններ ներկայացնել ֆիզիկայի նոր հայտնագործությունների մասին, կազմակերպել «ՈՒՀԱ»-ի (КВН-ի) մրցույթներ ֆիզիկայից; —
  77. Կազմակերպել մաթեմատիկական մրցույթներ-
  78. Մասնակցել երիտասարդ տնտեսագետների մրցույթներին;-
  79. Հաճախել տեխնիկական ստեղծագործության խմբակ;-
  80. Մասնակցել, օգնել ավագներին կազմակերպել «Քիմիան մեր շուրջը» երեկույթներ;-
  81. Իրականացնել փորձարարական աշխատանքներ կենսաբանությունից;-
  82. Հաճախել սանիտարների խմբակ;-
  83. Մասնակցել աշխարհագրական կամ երկրաբանական արշավների;-
  84. Մասնակցել հայրենիքում կազմակերպվող արշավների;+
  85. Սցենարներ գրել գրական երեկույթների համար;+
  86. Այցելել թատրոն, թանգարաններ, ցուցահանդեսներ;+
  87. Պարապել կրտսեր եղբայրների և քույրերի հետ.+
  88. Նվերներ նվիրել, որոնք պատրաստված են սեփական ձեռքով;+
  89. Ուսումնասիրել ռազմագիտությունը;+
  90. Մարզել կրտսերներին սպորտային խմբակներում: —
  91. Ամենից շատ ինձ հաճույք է պատճառում…

Ա. Իմ աշխատանքի դրական գնահատականը;

Բ. Այն բանի գիտակցությունը, որ դու գտնվում ես ընկերներիդ շրջապատում;

Գ. Այն բանի գիտակցությունը, որ աշխատանքը լավ է արված:

  1. Սպորտի մեջ կցանկանայի լինել…

Ա. Հայտնի խաղացող;

Բ. Մարզիչ, ով մշակում է խաղի մարտավարությունը;

Գ. Թիմի կողմից ընտրված ավագ:

  1. Լավագույն ուսուցիչները նրանք են, ովքեր…

Ա. Ունեն անհատական մոտեցում;

Բ. Ստեղծում են կոլեկտիվում մթնոլորտ, որտեղ ոչ ոք չի վախենում արտահայտել իր տեսակետը;

Գ. Ծանոթացնում են սովորողներին առարկայի լրացուցիչ թեմային:

  1. Ես չեմ սիրում այն ուսուցիչներին, ովքեր…

Ա. Չեն թաքցնում այն փաստը, որ որոշ սովորողներ իրենց դուր չեն գալիս.

Բ. Առաջացնում են մրցակցության ոգի;

Գ. Ենթադրում են, որ իրենց առարկան ամենահետաքրքիրն է և ամենալավը:

  1. Ես ուրախ եմ, երբ իմ ընկերները…

Ա. Օգնում են ուրիշներին, երբ առիթ է լինում;

Բ. Միշտ հավատարիմ են և հուսալի;

Գ. Ինտելեգենտ են և ունեն տարբեր հետաքրքրություններ:

  1. Լավագույն ընկերներ եմ համարում նրանց, ովքեր…

Ա. Հաշվի են նստում իմ կարծիքի հետ;

Բ. Կօգնեն դժվար պահին;

Գ, Գիտեն ավելի շատ, քան ես:

  1. Ես կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, ովքեր…

Ա. Հասել են մասնագիտական հաջողության;

Բ. Տարբերվում են բարյացակամությամբ ու բարեմտությամբ;

Գ. Կարող են օգնել աշխատանքի մեջ:

  1. Ես կուզենայի լինել…

Ա. Ընկերության ղեկավար;

Բ. Կոլեկտիվի սովորական անդամ;

Գ. Որակավորում ունեցող մասնագետ:

  1. Երբ ես փոքր էի, սիրում էի…

Ա. Երբ ինձ գովում էին;

Բ. Խաղեր խաղալ ընկերներիս հետ;

Գ. Ուսման մեջ առաջընթացը:

  1. Ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ ես…

Ա. Խոչընդոտների եմ հանդիպում նպատակիս հասնելու ճանապարհին;

Բ. Երբ կոլեկտիվում վատանում են ընկերական հարաբերությունները;

Գ. Երբ ինձ քննադատում են ուսուցիչները:

  1. Ես կցանկանայի, որ դպրոցը ավելի ուշադրություն դարձներ…

Ա. Անհատական կարողությունների զարգացմանը;

Բ. Սովորողների այն որակների բարելավմանը, որոնց օգնությամբ նրանք կարող են մերվել մարդկանց հետ.

Գ. Սովորողներին սովորել սովորեցնելուն:

  1. Ես չեմ սիրում կոլեկտիվներ, որոնցում…

Ա. Խիստ կարգապահություն է;

Բ. Մարդը կորցնում է իր անհատականությունը ընդհանուրի մեջ;

Գ. Հնարավոր չէ դրսևորել ինքնուրույնություն:

  1. Եթե ես ավելի շատ ազատ ժամանակ ունենայի, ես այն կոգտագործեի…

Ա. Անհոգ արձակուրդի համար;

Բ. Ընկերներիս հետ շփման համար;

Գ. Հոբիի և ինքնակրթության համար:

  1. Ինձ թվում է, որ ես կարող եմ ավելին, երբ…

Ա. Իմ ջանքերը բավականաչափ վարձատրվում են;

Բ. Աշխատում եմ բարյացակամ մարդկանց հետ;

Գ. Իմ աշխատանքը ինձ բավարարում է;

  1. Ես սիրում եմ, երբ…

Ա. Ինձ գնահատում են;

Բ. Հաճելի ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ;

Գ. Բավարարվածություն եմ զգում իմ կատարած աշխատանքից:

  1. Եթե իմ մասին գրեին դպրոցի կայքում, ես կուզենայի, որ…

Ա. Ինձ գովեին իմ կատարած աշխատանքի համար;

Բ. Հաղորդեին, որ ինձ ընտրել են ղեկավար պաշտոնում;

Գ. Գնահատեին այն գործը, որ ես կատարել եմ:

  1. Ես ավելի լավ կսովորեի, եթե ուսուցիչները…

Ա. Իմ նկատմամբ ունենային անհատական մոտեցում;

Բ. Կազմակերպեին բանավեճեր ինձ հետաքրքրող թեմաներով;

Գ.Ավելի շատ տեղեկություններ տրամադրեին մեծերի մասնագիտական գործունեությունից:

  1. Չկա ոչինչ ավելի վատ, քան…

Ա.Անձնական արժանապատվության նկատմամբ ոտնձգությունը;

Բ. Ընկերների կորուստը;

Գ Միշտ անհաջողություն կրել նպատակին հասնելու ճանապարհին:

  1. Ամենից շատ ես գնահատում եմ…

Ա. Անձնական հաջողությունը;

Բ. Թիմային աշխատանքը;

Գ.Գործնական (պրակտիկ) արդյունքներ:.

  1. Ես հավատում եմ, որ մարդկանց մեծ մասը…

Ա.Ձգտում են անձնական հաջողության;

Բ. Ուրախ են աշխատել թիմում/կոլեկտիվում;

Գ.Իրոք-որ լավ են կատարում իրենց աշխատանքը:

  1. Ես չեմ տանում…

Ա. Վեճերը և գժտությունները;

Բ.Մարդկանց, ովքեր իրենց ավելի բարձր են դասում ուրիշներից;

Գ. Յուրաքանչյուր նոր բանի քննադատությունը:

  1. Ես կուզենայի…

Ա. Առաջացնել ուրիշների հիացմունքը;

Բ. Օգնել ուրիշներին ընդհանուր գործի մեջ;

Գ. Որ ինձ շրջապատող մարդիկ ճանաչեին ինձ որպես բազմագիտակ անձնավորություն:

  1. Ես սիրում եմ, երբ ուսուցիչը…

Ա.Պահանջկոտ է;

Բ.Դյուրըմբռնելի է սովորողների համար;

Գ. Հեղինակություն ունի:

  1. Ապագա մասնագիտության համար ես կցանկանայի որ…

Ա.Լինի մասնագիտական աճի հնարավորություն;

Բ.Որոշումներն ընդունվեն համատեղ.

Գ. Ինքնուրույն աշխատեի խնդիրների լուծման վրա:

  1. Ես կցանկանայի գիրք կարդալ…

Ա.Հայտնի մարդու կյանքի մասին;

Բ. Մարդկանց հետ շփվելու արվեստի մասին;

Գ. Ինչ-որ գործնական ձեռնարկ, օրինակ` «Արա ինքդ»

  1. Եթե ես ունենայի երաժշտական ունակություններ ես կցանկանայի լինել…

Ա.Մենակատար;

Բ. Խմբավար;

Գ. Երգահան:

  1. Ազատ ժամանակը ես մեծ հաճույքով եմ անցկացնում…

Ա. Դեդեկտիվ ֆիլմեր դիտելով;

Բ. Ընկերներիս հետ զվարճանալով;

Գ.Իմ հոբբիով զբաղված լինելով;

  1. Դպրոցական երեկույթի ընթացքում ես մեծ հաճույքով…

Ա. Կմասնակցեի որևէ մրցույթի;

Բ. Ինքս կկազմակերպեի որևէ մրցույթ և կվարեի այն;

Գ. Կհորինեի մի հետաքրքիր մրցույթ:

  1. Ինձ համար կարևոր է իմանալ…

Ա. Ինչպես հասնել նպատակին;

Բ. Ինչպես ներգրավել ուրիշներին իմ նպատակին հասնելու համար;

Գ. Ինչպես կյանքում ընտրել նպատակները:

  1. Մարդը պետք է աշխատի այնպես, որ…

Ա.Ամենից առաջ լավ կատարի իր աշխատանքը;

Բ. Ուրիշները ուրախ լինեն;

Գ. Կարիք չլինի ձևափոխել իր աշխատանքը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԳԻՆՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԳԻՆՈՒ ՄԱՍԻՆ

Գինին համարվում է ամենահին և առեղծվածային խմիչքներից մեկը, որի շուրջ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր լեգենդները: Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր գինու մասին, որոնց մասին քչերը գիտեն:

1. Աշխարհում գինեգործությամբ առաջինը զբաղվել են հայերը: Արենի գյուղի մոտ կատարված պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե անոթներ, բաժակներ և խաղողի կորիզներ, ինչն ապացույցն է նրա, որ Հայաստանում գինու պատրաստմամբ սկսել են զբաղվել ավելի քան 6000 տարի առաջ:

2. Կարմիր գինին իր գույնը ստանում է խմորման ընթացքում՝ իր կեղևից: Սպիտակ գինին խմորման գործընթացի միջով չի անցնում, այդ իսկ պատճառով ունի բաց երանգներ:

3. Գինու համտեսումն իրականում բույրի գնահատումն է։ Կանայք ավելի լավ հոտառություն ունեն, քան տղամարդիկ, այդ իսկ պատճառով փորձարկման համար ավելի հաճախ կանանց են վերցնում։

4. Ոչ բոլոր գինիների համն է ժամանակի ընթացքում լավանում։ Գինիների մեծամասնությունը նախատեսված է միանգամից օգտագործելու համար, և միայն սակավաթիվ գինիների համն է տասնամյակների ընթացքում լավանում։

5. «Գինի» բառը սանսկրիտական ծագում ունի, որը թարգմանաբար նշանակում է «Սեր»:

6. Գինու կանոնավոր, բայց չափավոր օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների, Ալցհայմերի հիվանդության և ինսուլտի ռիսկը:

7. Գինու համտեսման ժամանակ հարկավոր է խմիչքը մի փոքր երկար պահել բերանի մեջ։ Ի տարբերություն ցածրորակ գինու՝ բարձր համային հատկանիշներ ունեցող գինու համը երկար է պահպանվում:

8. Թանկ, ավելի ծանր սննդի հետ թունդ գինի են օգտագործում, թեթև սննդի հետ թեթև գինի են օգտագործում։ Բացի այդ, կարմիր գինին կարմիր մսի հետ են մատուցում, սպիտակ գինին՝ սպիտակ մսի հետ, իսկ քաղցր գինին՝ աղանդերի հետ։

9. Գինու գավաթը բռնելու ճիշտ և սխալ տարբերակներ կան։ Պետք է գավաթի ոտքը բռնել, այլ ոչ թե հենց գավաթը, քանի որ այն կտաքացնի Ձեր ձեռքի ափը։

10. Որպես կանոն, ժամանակի ընթացքում կարմիր գինին կորցնում է իր գույնը, այն ստանում է կաս-կարմիր երանգ։ Սպիտակ գինին դառնում է ոսկեգույն երանգով

Փաստեր Շոկոլադի մասին

յկյկ 2 - Փաստեր շոկոլադի ու նրա օգտակար հատկությունների մասին

Այլևս կարիք չկա շոկոլադ ուտելու համար առիթ փնտրել.

1. Կակաոն դեռ 4000 տարի առաջ օգտագործվել է Ամերիկայում, սակայն ներկայումս կակաո ամբողջ աշխարհին վաճառում է Աֆրիկան:

2. Առաջին շոկոլադե սալիկը արտադրվել է 1842թ. անգլիական «Cadbury» ընկերության կողմից:

3. Աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադե սալիկը  «Cadbury» ընկերության սալիկն էր, որը բևեռային հետախույզ Ռոբերտ Սքոթն իր հետ էր վերցրել Հյուսիսային բևեռ ճանապարհորդելու ժամանակ։ Այժմ այդ սալիկը 100 և ավելի տարեկան է։ 2001թ.-ին սալիկն աճուրդի ժամանակ գնվել է մի անհայտ գնորդի կողմից՝ մոտ 700 դոլարով:

4. Շոկոլադի բիզնեսի հետ կապված խնդիրների պատճառով «Hershey» շոկոլադի ընկերության հիմնադիրը չի կարողացել բարձրանալ «Տիտանիկ» նավը:

5. Շոկոլադը Երկրորդ Համաշխարհային պատերազմի զինվորների օրապարենի մեջ մտնող ուտելիքներից մեկն էր։ Ըստ հրամանատարների հրամանի՝ այդ շոկոլադի համը պետք է լիներ «եփած կարտոֆիլից մի փոքր համեղ», որպեսզի միանգամից չսպառվեր։

maxresdefault 2 2 960x640 - Փաստեր շոկոլադի ու նրա օգտակար հատկությունների մասին
 Մեծ Բրիտանիայի գիտնականներն ապացուցել են, որ շոկոլադի ոչ մեծ չափաբաժնի օգտագործումից հետո, մարդիկ ավելի լավ են կարողանում լուծել մաթեմատիկական խնդիրներ: Շատերը պնդում են նաև, որ մի քանի կտոր շոկոլադից հետո, նրանք ավելի լավ են սկսում մտածել:

Շոկոլադը մտնում էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի զինվորների օրապարենի մեջ։ Հրամանատարության հրամանով այդ շոկոլադի համը պետք է բնութագրվեր. «եփած կարտոֆիլից մի փոքր համեղ», որպեսզի բացառվեր դրանց անմիջապես սպառումը։

2010թ. հաշվարկվել է տարվա շոկոլադի վաճառքի արժեքը, այն կազմել է 83.2 միլիարդ դոլար: Ըստ հաշվարկների՝ 2016 թվականին այն կաճի 15%-ով:

https://blognews.am/arm/news/269407/hetaqrqir-paster-shokoladi-masin.html

Փաստեր սուրճի մասին,

a woman holding a cup of coffee - 10 փաստ սուրճի մասին, որ գուցե չգիտես

  • Սուրճը հայտնաբերվել է այծերի միջոցով: Մի հովիվ նկատել է, թե ինչպես են իր այծերն աշխուժանում սուրճի հատապտուղներ ուտելուց հետո: Նա որոշել է հասկանալ, թե ինչ բույս է դա: Հովիվը հատիկները տարել է մի վանականի մոտ, որը սուրճի հատիկների ըմպելիք է պատրաստել ու խմել: Նա հասկացել է, որ դրա շնորհիվ կարողացել է ողջ գիշեր արթուն մնալ: Հենց այսպես էլ ստեղծվել է սուրճը:
  • Սուրճը երկրորդ հայտնի ըմպելիքն է աշխարհում: Առաջին տեղում, իհարկե, ջուրն է:
  • Այն նաև աշխարհի երկրորդ ամենաարժեքավոր շրջանառություն ունեցող ապրանքն է՝ նավթից հետո:
  • Ամեն օր աշխարհում մոտ 2.5 մլրդ բաժակ սուրճ է սպառվում:
  • Ամերիկացիներն ամեն տարի սուրճի համար ծախսում են ավելի քան 1092 դոլար:
  • Աշխարհի ամենաթանկ սուրճի կես կգ-ն արժե 600 դոլար: Այն ստեղծվում է սումատրական կատվի կեղտից:

2.Էներգետիկ և ոչ մի ըմպելիք չի պարունակում այնքան կոֆեին, որքան Starbucks-ի սուրճը:

1.Սուրճը նավթից հետո աշխարհի երկրորդ ամենաարժեքավոր շրջանառություն ունեցող ապրանքն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/591f9b7fe3d84d0d37fc90fc

https://www.iammedia.am/hy/post/Coffee-Facts

Թեթև աթլետիկա

Աթլետիկա — օլիմպիական խաղերի ամենազանգվածային և կարևորագույն մարզաձևերից է, որն իր մեջ ընդգրկում է վազքերի և մարզական քայլքի, ցատկերի, մարզաիրերի նետումների և բազմամարտի մրցումներ։Աթլետիկայի ծագումն ու զարգացումը Աթլետիկական վարժությունները իրենց ծագման պատմությամբ տանում են հին աշխարհի խորքերը։ Հայտնի է, որ այնպիսի վարժություններ, ինչպխիսիք են վազքը, ցատկերը, նետումները, որպես բնականորեն անհարաժեշտ գործողություններ, հին ժամանակներից մարդը սկսել է կիրառել ամենօրյա կյանքում, աշխատանքում, կենցաղում։ Վազքը, ցատկերը և նետումները զգալի զարգացման են հասել Հին Հունաստանում, որոնք կազմել են հունական օլիմպիական խաղերի հիմքը։ Ժամանակակից աթլետիկան ամենից առաջ ճանաչում է գտել Անգլիայում։ 1837-ին Ռեգբի քաղաքում տեղի է ունեցել քոլեջի աշակերտների վազքի առաջին մրցումները`   մոտավորապես 2 կմ տարածությունում։ Շուտով այդպիսի մրցումներ են անցկացվում Լոնդոնում, Քեմբրիջում, Օքսֆորդում և այլուր։ Աստիճանաբար մրցումների ծրագրերը համալրվում են կարճ վազքերով, արգելավազքով, ծանրության նետումով։ 1851-ից ավելացան նաև հեռացատկն ու բարձրացատկը։ Անգլիայում աթլետիկայի հետագա զարգացմանը նպաստեց այն փաստը, որ 1864-ից սկսած յուրաքանչյուր տարի սկսեցին անցկացնել աթլետիկական մրցումներ ուսանողության միջև։ Այդ մրցումների ծրագրի մեջ մտնում էր վեց վազքային և երկու ցատկային ձև։ Ի դեպ, այդ ծրագիրը բավականին երկար ժամանակ մնաց անփոփոխ։ Արդեն 19-րդ դարի վերջին ծրագրի մեջ ավելացվեց գնդի հրումը և մուրճի նետումը։ 1880-ինԱնգլիայում ստեղծվում է աթլետիկական սիրողական ասոցացիա, որը բրիտանական կայսրության սահմաններում ստանում է ալետիկայի գծով բարձրակարգ օրգանի կարգավիճակ։1870-ականներից Ֆրանսիայում նույնպես սկսում է զարգանալ աթլետիկան, նախ զինվորական լիցեյներում, հետագայում նաև ուսանողության շրջանում։ ԱՄՆ-ում աթլետիկայի զարգացման սկիզբը դրվեց 1868-ին, երբ ստեղծվեց Նյու-Յորքյան աթլետիկայի ակումբը։ Շուտով ԱՄՆ-ի աթլետիկայի զարգացման կենտրոն են դառնում համալսարանները, որոնք յուրաքանչյուր տարի անց են կացնում մրցումներ։Ռուսաստանում ժամանակակից աթլետիկայի զարգացման սկիզբ դրվել է Պետրոգրադի մոտ եղած Տյարլև ամառանոցային վայրի երիտասարդությունը։ Այստեղ 1888-ին Պ. Պ. Մոսկվինի և նրա բարեկամների նախաձեռնությամբ ծնունդ է առնում երկրում առաջին աթլետիկական խումբը։ Այդպիսի խմբեր են ստեղծվում Գերմանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում և Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներում։ Փաստորեն, 19-րդ դարավերջին աթլետիկան, որպես առանձին մարզաձև, ճանաչում գտավ երկրների մեծ մասում։ Այս բոլորը հիմք հանդիսացավ վերականգնելու հին հունական օլիմպիական խաղերը։1912-ին ստեղծվում է Միջազգային սիրողական աթլետիկական ֆեդերացիան (ԻԱԱՖ), որը փաստորեն աթլետիկայի զարգացման և միջազգային միջոցառումների անցկացման ղեկավար օրգանն էր։Աթլետիկական սպորտում զգալի փոփոխություններ կատարվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այդ ժամանակաընթացքում նկատելիորեն բարձրացավ շատ երկրների աթլետիկական նվաճումների մակարդակը, այդ դրվեց գիտական հիմքերի վրա։ Մրցումների տեսակները Աթլետիկան բաղկացած է հինգ բաժիններից`   քայլք, վազք, ցատկեր, նետումներ և բազմամարտ, որոնք իրենց հերթին բաժանվում են շատ ձևերի և խմբերի։

Հետաքրքիր փաստեր ոզնիների մասին

Vozni-3-768x512.jpg

Սովորական ոզնիների մարմնի երկարությունը 20-25 սմ Է, պոչինը՝ 2 — 3, 5 սմ։ Փորի մորթին գորշ Է։ Առավել տարածված են նախկին Թումանյանի, Ստեփանավանի, Հոկտեմբերյանի, Աշտարակի և Աբովյանի շրջաններում, հիմնականում՝ անտառներում, այգիներում, թփուտներում, գետերի ափերին և կիսաանապատներում։ Ակտիվ են գիշերը։ Ձմռանը քուն են մտնում։ Սնվում են միջատներով և մանր ողնաշարավորներով (այդ թվում՝ օձերով)։ Օգտակար են, ոչնչացնում են վնասակար միջատներին։

Փաստ 1: Ոզնիները երկիր մոլորակի վրա  հայտնվել են 15 մլն տարի առաջ:

Փաստ 2: Միջին վիճակագրական ոզնու վրա կա 10 հազար փուշ: Դրանք թարմանում են երեք տարին մեկ: Փշներն աճում են բավականին երկար` մոտ մեկ տարի:

Փաստ 3: Ոզնին ունի 36 ատամ, որոնք ինչպես մարդկանց մոտ, կարող են թափել ծերության հասկանում:

Փաստ 4: Ոզնիները բոլորից շատ են տառապում տիզերի խայթոցներից: Ոզնիներին տիզերից ազատվելուն խանգարում են փշերը, և դրա համար դիմում են խորամանկության` իրենց վրա դնելով ծխախոտի մնացորդներ, որպեսզի թունավորեն մակաբույծներին:

Փաստ 5: Համաճարակաբանության մեջ գոյություն ունի «ոզնու ժամ» հասկացությունը: Այն տիզերի քանակն է, որոնք ոզնին հավաքել էր անտառում մեկ ժամ վազելիս: «Ոզնու ժամի» հաշվառումը գիտնականներին օգնում է պարզել տիզային էնցեֆալիտի բնական օջախները:

Փաստ 6: Ոզինիների ձմեռային քունը տևում է 128 օր: Քնած ժամանակ նրա մարմնի ջերմաստիճանը հասնում է 2 աստիճան` ըստ Ցելսիուսի (նորմալ պայմաններում այն 34 աստիճան է): Քնած ոզնիների շնչառությունը դանդաղ է` մեկ րոպեում առավելագույնը 8 արտաշնչում-ներշնչում:

Փաստ 7: Ոզնիների մեծ մասը պոչ ունի: Իհարկե, շատ կարճ` 3 սմ, այդ պատճառով այն տեսանելի չէ փշերի արանքից:

Փաստ 8: Չնայած ոզնիները կարող են գույները տարբերել, բայց նրանք կիսակույր են: Դրա փոխարեն լավ լսողություն և համի զգացողություն ունեն:

աստ 9: Ոզնիները երկիր մոլորակի վրա  հայտնվել են 15 մլն տարի առաջ:

Փաստ 10: Միջին վիճակագրական ոզնու վրա կա 10 հազար փուշ: Դրանք թարմանում են երեք տարին մեկ: Փշներն աճում են բավականին երկար` մոտ մեկ տարի:

Փաստ 11: Ոզնին ունի 36 ատամ, որոնք ինչպես մարդկանց մոտ, կարող են թափել ծերության հասկանում:

Կայքերի հղումնները- https://blognews.am/arm/press/144443/hetaqrqir-paster-oznineri-masin.html

Ճիշտն ասած մինչև այս փաստերը կարդալը ես ոզնիններին ասոցացնում էի նուրբ ու բարի կենդանիների հետ իսկ իրականում նրանք գիշատիչ և չարաճճի կենդանիներ են։ Նաև ինձ զարմացրեց Ոզինիների ձմեռային քունը տևում է 128 օր։

Անհայտ փաստեր` հայտնի նկարիչների մասին (լուսանկարներ)🎨

Կայքը-https://lurer.com/?p=115528&l=am

Լեոնարդո դա Վինչի, Սալվադոր Դալի, Պաբլո Պիկասո և Վինսենթ Վան Գոգ. այս նկարիչներն իրենց արվեստով մնացին պատմության մեջ, նրանց կյանքը նույպես հետաքրքիր էր և առեղծվածային: Որոշ փաստեր նրանց կենսագրությունից անհայտ են մեզ համար, սակայն բացահայտում են մեծ նկարիչների առավել հետաքրքրական կողմերը:

Լեոնարդո դա Վինչին հավասարապես տիրապետում էր աջ և ձախ ձեռքերին, սակայն իր նկարների մեծամասնությունը նա նկարել է ձախ ձեռքով` աջից ձախ:

Սալվադոր Դալին ցերեկային քնի ժամանակ միշտ ձեռքին պահում էր մի մեծ, ծանր բանալի, քնի ժամանակ ձեռքի մատները թուլանում էին, և բանալին մեծ աղմուկով հարվածում էր հատակին: Այս ամենը Դալին անում էր, որպեսզի երազում հայտնվող հետաքրքիր մտքերը չմոռացվեն:

Պաբլո Պիկասոն, ըստ երևույթին, իսկապես նկարիչ էր ծնվել, նրա արտաբերած առաջին խոսքը PIZ, LAPIZ բառի կրճատված ձևն է, ինչն իսպաներենից թարգմանաբար նշանակում է մատիտ։

Վինսենթ Վան Գոգն իր անհանգիստ կյանքի ընթացքում բազմիցս հայտնվել է հոգեբուժարաններում` տարատեսակ ախտորոշումներով: Նրա ամենահայտնի կտավներից մեկը` «Աստղային երկինքը», նկարված է 1899-ին նմանատիպ մի հոգեբուժարանում Սան Ռեմի կոչվող քաղաքում:

Իմ կարծիքով նկարիչները և տարորինակ են և հետաքրքիր նրանց կյանքի մասին լսելիս ինձ թվում է թե նրանք մուլտֆիլմի հերոս են ։ Նրանք եթե տարորինակ մթքեր չունենային այս նկարնները չէին ստեղծվի։

Իտալիաի մասին հետազոտական աշխատանք։

Վերցրել եմ-https://168.am/2018/02/11/906546.html

2008 թվականին խաղողի բերքահավաքի ավանդական տոնակատարության ժամանակ բնակելի տնելի ծորակներից ջրի փոխարեն գինի է հոսել:

3. Յուրաքանչյուր երրորդ իտալացին չի օգտվում համացանցից:

4. Եթե Դուք հյուր եք գնացել իտալացուն, և նրանք սպագետի են հյուրասիրել, Դուք ուղղակի պարտավոր եք համտեսել այն բոլոր կանոններով. Այսինքն՝ վերջում հացով պետք է հավաքեք սոուսի ամբողջ մնացորդը և ուտեք: Դրանով Դուք ցույց եք տալիս, որ հյուրասիրությունը Ձեզ դուր է եկել:

5. Պատառաքաղ առաջին անգամ սկսել են օգտագործել հենց Իտալիայում:

6. Իտալիայով ճանապահորդելու ժամանակ Դուք կարող եք հանդիպել Ստենդալի համախտանիշին:

Ստենդալի համախտանիշը հոգեկան խանգարում է, որը բնութագրվում է հաճախակի սրտխփոցով, գլխապտույտով և հալյուցինացիաներով: Տվյալ սիմպտոմատիկան արտահայտվում է մարդու՝ կերպարվեստի ստեղծագործության ազդեցության տակ գտնվելու ժամանակ, հետևաբար՝ հաճախ համախտանիշն առաջանում է այս ստեղծագործությունների կենտրոնացման վայրերում՝ թանգարաններում, պատկերասրահներում: Ավելի հաճախ այս կրիզիսն առաջանում է Ֆլորենցիայի 50 թանգարաններից մեկն այցելության ժամանակ:

7. Հանրահայտ իտալական մաֆիան եկամուտներ է ստանում, որը հավասար է երկրի ՀՆԱ-ի 7 տոկոսին:

8. Մանուշակագույնն Իտալիայում համարվում է դժբախտ գույն:

9. Յուրաքանչյուր օր Հռոմի ամենամեծ «Տրևի» շատրվանի մոտ զբոսաշրջիկները նետում են 3 հազար եվրոյի չափով մետաղադրամներ:

10. Իտալիայի տարածքի 80 տոկոսը զբաղեցնում են սարերը:

11. Իտալիայի ոստիկանների համազգեստը կարում է Prada-ն:

Իտալիան շատ հետաքրքիր երկիր է։ Տարբերվում է իր մշակույթով, իր յուրօրինակություններով ինչ -որ տեղ էլ իր տարորինակությունով։ Ինձ դուր է գալիս Իտալիան իր լեզուն իր մշակույթը։ Իտալիան տարբերվում է իր երկրով։

KFC. Գնդապետ Սանդերսի բիզնես-կայսրությունը

KFC-ն ունի ավելի քան 90 տարվա պատմություն։ Ընկերությունը իրենից ներկայացնում է արագ սննդի ցանց, որի առանցքային բաղադրիչը թռչնամսից պատրաստած ճաշատեսակներն են։ KFC-ի հիմնադիրն է Հարլանդ Դեվիդ Սանդերսը, որն ավելի հայտնի է գնդապետ Սանդերս անվամբ։

Արագ սննդի ոլորտում առևտրի ծավալով KFC-ն զիջում է միայն McDonald’s–ին։ KFC-ն ունի ավելի քան 22 հազար ռեստորան աշխարհի 136 երկրներում, իսկ աշխատողների թիվը անցել է 820 հազարը։

Ինչպես է ամեն ինչ սկսվել

KFC-ի ստեղծման պատմությունը սկսվել է Հենրիվիլ քաղաքում, որտեղ 1890 թվականին ծնվել է Հարլանդ Սանդերսը։ Նրա հայրը մահացել էր, երբ Հարլանդը ընդամենը 6 տարեկան էր։ Դեռ մանուկ հասակից սկսած նա հաճախ ստիպված էր ուտեստներ պատրաստել իր կրտսեր եղբոր և քրոջ համար։ Արդեն այդ ժամանակ Սանդերսի մոտ նկատվում էր սննդի պատրաստման տաղանդ։

13 տարեկանում Հարլանդը լքեց իր տունը՝ թողնելով ուսումը դպրոցում։ 3 տարվա ընթացքում նա ստիպված էր հաճախակի փոխել իր բնակության վայրը և հազիվ էր վաստակում օրվա ապրուստի համար։ 16 տարեկանում նա կեղծեց իր փաստաթղթերը և ծառայության անցավ ԱՄՆ բանակում։ Բանակից վերադառնալուց հետո Հարլանդը սկսեց աշխատել տարատեսակ ոլորտներում՝ լինելով դարբնի օգնական, ինչպես նաև երկաթգծերի սպասավոր։ Սակայն ոչ մի աշխատավայրում նա երկար չմնաց։

Հերթական տեղափոխությունը Սանդերսների ընտանիքին բերեց Կենտուկի նահանգ։ Այդտեղ սկզբնապես Սանդերսն աշխատում էր որպես անվադողերի վաճառող, իսկ այնուհետև «Standard Oil» բենզալցակայանի մենեջեր։ Սակայն տեղի շրջաններում երաշտից հետո բենզինի նկատմամբ պահանջարկը կտրուկ անկում ապրեց։ Սանդերսին հաջողվեց համաձայնության հասնել տեղական «Shell Oil» ընկերության ղեկավարության հետ և վարձավճարով վերցնել նոր տարածք։ Այդպես Կորբին քաղաքում հանրապետական նշանակության ճանապարհի խաչմերուկում հայտնվեց Սանդերսի բենզալցակայանը։

Կորբինի բենզալցակայանը

Բենզալցակայանին կից Սանդերսը որոշեց նաև սուրճ վաճառել։ Նա տեղադրեց սեղան ու 6 աթոռ և սկսեց իր հաճախորդներին առաջարկել տնական ուտեստներ։ Թռչնամսի պատրաստումը նրա մոտ ամենից հեշտն էր։ Սանդերսն անընդհատ փորձարկումներ էր անում, և սրճարանը աստիճանաբար սկսեց ավելի շատ եկամուտներ բերել նրան, քան բենզալցակայանը։

Այնուհետև նա տեղադրեց հայտարարություն այն մասին, որ այդտեղ կարելի էր գնել Հարլանդ Սանդերսի կենտուկիական տապակած թռչնամիս։ Այդպես առաջացավ ապագա հայտնի ուտեստի ֆիրմային անվանումը։

Գնդապետի կոչումը

4 տարի անց Հարլանդը գնեց ևս մեկ բենզալցակայան, որին կից կառուցեց ավելի մեծ ճաշարան։ Նա շարունակում էր կատարելագործվել՝ անցնելով հյուրանոցային տնտեսության դասընթացներ և ստեղծելով մի շարք ֆիրմային ուտեստներ հավի տապակած մսից։

Սանդերսը խոհանոցում, 1930թ․

Սանդերսի գնդապետի կոչումը կապված չէր բանակում ծառայության հետ։ Կենտուկի նահանգում գոյություն ուներ Kentucky Colonels միաբանություն (Կենտուկիի գնդապետներ), որտեղ ընդունվում էին միայն անձինք, ովքեր որոշակի ձեռքբերումներ ունեին հասարակության մեջ։ 1936 թվականին նահանգապետը Սանդերսին շնորհեց գնդապետի կոչում հասարակական սննդի ոլորտում գրանցած հաջողությունների համար։

Նոր ռեստորանը

Իր արժանիքների ճանաչումը Հարլանդին հրեց բիզնեսի հետագա ընդլայնմանը։ Նա մեծացնում է ռեստորանը, իսկ ավելի ուշ ձեռք է բերում նաև հյուրանոց։ Բացման արարողության ժամանակ Սանդերսը հայտնվեց թիթեռ-փողկապով և յուրօրինակ կոստյումով։ Այդպիսի արտաքին տեսքը դուր եկավ հանրությանը։ Այդ պահից սկսած՝ բոլոր հասարակական վայրերում Սանդերսին տեսնում էին միայն սպիտակ կոստյումով։

Ռեստորանում գործերը շատ լավ էին ընթանում, իսկ Fried Chicken ուտեստը վայրկյանապես վաճառվում էր։

Ցանցի հիմնադրումը

1952 թվականին Սանդերսը եկավ այն մտքին, որ անհրաժեշտ էր բիզնեսը վարել նոր ձևով։ Նա որոշեց վաճառել իր գյուտը երիտասարդ ձեռներեց Պիթ Հարմանին։ Այդպիսով փորձառու Սանդերսը որոշեց ֆրանչայզինգային պայմանագիր կնքել մի շարք ռեստորանների հետ։

Սանդերսին հաջողվեց համաձայնության գալ Հարմանի հետ, ում ռեստորանի վերևում հայտնվեց ցուցանակ՝ Kentucky Fried Chicken անվանումով։ Այդպես առաջացավ բոլորին հայտնի բրենդը։ Սկսվեց արագ սննդի ապագա հսկայական կայսրության ստեղծման պատմությունը։

Հարմանի պնդմամբ թռչնամսի տապակման ուտեստի ավելացումը մի քանի անգամ մեծացրեց իր ռեստորանի եկամուտները։

Ցանցի ընդլայնումը

1950-ականների կեսերին ԱՄՆ-ում սկսվեց ճանապարհաշինության ազգային ծրագրի իրականացումը։ Պլանով նախատեսված էր, որ բանուկ խաչմերուկը, որտեղ գտնվում էին Սանդերսի ռեստորանը և հյուրանոցը, պետք է տեղափոխվեր 7 մղոն այլ կողմ։

Բիզնեսի վաճառքը

Այդ ժամանակ Սանդերսին բիզնեսի վաճառքի վերաբերյալ գործնական առաջարկությամբ դիմեց իր որդու իրավաբան Ջոն Բրաունը։ Բրաունը և այլոք կարծում էին, որ 74-ամյա Սանդերսը կորցրել է բիզնեսի նկատմամբ իր հետաքրքրությունը։

Բանակցություններից հետո Սանդերսը համաձայնեց գործարք կնքել։ Նա ստացավ 2 միլիոն դոլարի «ցմահ կենսաթոշակ», ինչպես նաև ընկերության արտադրության որակը կառավարելու և ընկերության գլխավոր դեմքը լինելու հնարավորություն։ Բրենդի նկատմամբ իրավունքները ստանձնեցին Ջոն Բրաունը և Ջեք Մեսսին, ով ֆինանսավորեց այդ գործարքը։

Ջեք Մեսսին, Հարլանդ Սանդերսը և Ջոն Բրաունը

Գնդապետի մահը

1980 թվականին ընկերության հիմնադիր գնդապետ Սանդերսը մահացավ լեյկեմիայից։ Նույնիսկ իր կյանքի վերջին փուլում նա ակտիվորեն զբաղվում էր պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմամբ՝ հաճախակի այցելելով ցանցի տարբեր կետերը։ Նրա կերպարանքը մտավ ազգային մշակույթի պատմության մեջ և մինչ այսօր կիրառվում է ընկերության բոլոր առևտրային կետերում։

Տարբերանշանի փոփոխությունը

KFC-ի առաջին տարբերանշանը նախագծվել է 1952 թվականին դիզայներական ընկերության կողմից։ Այն բաղկացած էր «kentucky fried chicken» գրվածքից և առանձին պատկերված Հարլանդ Սանդերսի նկարից։

Նույն գործակալությունը մասնակցել է նաև 1978 թվականի տարբերանշանի նախագծման աշխատանքերին։ Ոչ մեծ փոփոխության արդյունքում Սանդերսի պատկերը դարձավ ավելի բարիդրացիական։

1991 թվականին տարբերանշանում առաջին անգամ հայտնվեց բոլորին հայտնի KFC հապավումը։ Իսկ 2006 թվականի տարբերանշանում Սանդերսի պատկերը խոշորացվել է։ Առաջին անգամ նա պատկերվել է կարմիր գոգնոցով, ինչը ցույց է տալիս, որ գնդապետը իրական շեֆ-խոհարար էր, այլ ոչ թե հորինված կերպար։

Հղումը վերցրել եմ -https://www.hamakarg.am/?p=3817