Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդր Մակեդոնացուն ուսում է տվել հին փիլիսոփաների շարքին դասվող՝ Արիստոտելը: Ալեքսանդրը եղել է բավականին խելացի և քաջ է եղել, որով աչքի էր ընկնում: Մ. թ. ա.  332–331 թթ-ի ձմռանը գրավել է Եգիպտոսը, որից հետո քրմերը նրան պաշտոնապես համարել են Եգիպտոսի թագավոր: 333 թ-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել ու փախել է:Ալեքսանդրը Հայաստան չի արշավել, բայց Մենոն զորավարի գլխավորությամբ զորամաս է ուղարկել գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերը, բայց հայերը թույլ չեն տվել հունա-մակեդոնական զորքին մտնել Հայաստան և ճակատամարտում սպանել են Մենոնին: Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութներ, որոնց մեծ մասն իր անունով կոչել է Ալեքսանդրիա:

Պատմություն

Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները:

Հայկական լեռնաշխարհն իրենից ներկայացնում է մի լեռնային կղզի, որտեղ վեր են խոյանում տարածաշրջանի խոշոր լեռնային համակարգերը: Լեռնաշխարհի մասին պատմական և աշխարհագրական  բնույթի սկզբնական տեղեկություններ դեռ մ.թ.ա տվել են հայ և օտարազգի պատմաբաններ: Հայկական լեռնաշխարհի տեղը որոշվում է հնագույն պատմաաշխարհագրական նկարագրություններով, ինչպես նաև հին քարտեզներով:

Հայոց լեռները իրենց վիթխարի զանգվածներով, հրաբխային անհանգիստ գործունեությամբ, նախնիների մտաշխարհում առասպելական ուժ են ստացել: Ժողովուրդը հաճախ նրանց ներկայացրել է որպես կենդանի, խոսուն, ապրող ու շնչող էակներ: Մի դեպքում որպես նետաձիգ զորականներ, մեկ այլ դեպքում որպես հարազատ քույրեր, եղբայրներ: Հայոց լեռների մասին կան բազմաթիվ ավանդապատումներ, որոնցից մեկում ասում են, թե հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել:  Ամեն առավոտ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն բարևել իրար: Ժամանակ անց, երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում վաղ արթնանալ: Մի օր էլ ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և հակառակ իրենց սովորության, այնպես բարևում են իրար: Աստված տեսնելով այդ՝ պատժում է եղբայրներին, նրանք քարանալով լեռներ են դառնում, իսկ գոտիները կանաչ դաշտեր, արցունքներն էլ անմահական աղբյուրներ:

Հայկական լեռնաշխարհի դիրքը ֆիզիկաաշխարհագրական տեսակետից

Հայակական լեռնաշխարհը գտնվում է հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում: Նրա կորդինատներն են՝ հյուսիսում 35⁰ 40՛ և 42⁰ 10՛, արևմուտքում՝ արևելյան երկայնության 35⁰ 48՛և 49⁰ 56 ՛(ըստ Գ.Թ. Շիրինյանի):

Լեռնաշխարհի տարածքը պատկանում է Սև, Միջերկրական Կասպից ծովերի  և Պարսից ծոցի ավազաններին և  ամբողջությամբ տեղադրված է մերձարևադարձային գոտում:  Միջերկրական ծովից հեռավորությունը 100 կմ է Պարսից ծոցից 650 կմ:

Հայական լեռնաշխարհ տերմինն առաջին անգամ օգտագործել և գործածության մեջ է դրել գերմանացի երկրաբան Հ. Աբիխը: Նա հրատարակել «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878–1887 թթ.) եռահատոր աշխատությունը, որի 2–րդ և 3–րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին, որով և շրջանառության մեջ է դրել «Հայկական լեռնաշխարհ» ֆիզիկաաշխարհագրական անվանումը։ Նշենք նաև, որ Աբիխը 1845 թվականին բարձրացել է Արարատ լեռը, տվել նրա երկրաբանական նկարագիրն ու կտրվածքները:

Հայկական լեռնաշխարհ տերմինը սկսվեց ավելի շատ գործածվել 19-րդ դարից, գիտական բնույթի աշխատություններում:

Գերմանացի աշխարհագետ Կառլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի երկրաբանական, աշխարհագրական ուսումնասիրություններ է կատարել իռլանդացի ճանապարհորդ-աշխարհագրագետ Լինչը, ով կատարել է 2 ճանապարհորդություն դեպի Հայաստան և ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփել է Հայաստան աշխատության մեջ և հրատարակել է Լոնդոնում 1901 թվականին: Նա իր աշխատությունում տալիս է բազմաբովանդակ տեղեկություններ հայերի կենցաղի սովորույթների, ճարտարապետական կառույցների մասին: