Անհատական աշխատանք Վիկտորյա Հակոբյան հետ
Ջրածինը որպես տարր
Ջրածինը (H) պարբերական համակարգի առաջին տարրն է։ Առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766 թվականին։ Այն տիեզերքում ամենատարածված տարրն է։ Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով։ Ջրածինը միացություններում միավալենտ է։
Ջրածնի ատոմը կազմված Է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից։ Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով։
Ջրածինը հայտնաբերվել է 16- րդ դարի կեսերին Պարացելսի կողմից, որը ստացել է երկաթի վրա ծծմբական թթու ազդելով: 1766 թվականին Կավենդիշը հաստատել է նրա հատկությունները և ցույց է տվել նրա տարբերությունը մյուս գազերից և անվանել է ,,այրվող օդ,,: Լավուազիեն 1783 թվականին առաջին անգամ ջրածին ստացավ ջրից և ապացուցեց, որ ջուրը ջրածնի և թթվածնի քիմիական միացությունն է և նրան անվանեց ,,հիդրոգենիում,, , որը նշանակում է ջուր ծնող: Ջրածինը երկրի վրա հանդես է գալիս միացություններում ՝ ջրում, նավթում, կենդանի հյուսվածքներում, իսկ ազատ վիճակում ՝ շատ չնչին քանակներով մթնոլորտի վերին շերտերում:
ՋՐԱԾԻՆԸ Տիեզերքում
Ջրածինը ամենատարածված տարրն է տիեզերքում․ կազմում է աստղերի և արևի զանգվածի մոտ կեսը (պլազմայի ձևով), արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը։ Աստղերի ընդերքում՝ ջրածնի ատոմների միջուկներից՝ պրոտոններից սինթեզվում են հելիումի ատոմի միջուկներ (ջերմամիջուկային սինթեզ), անջատվում է ահռելի քանակներով էներգիա։
րածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի շուրջը սփռված է մեկ էլեկտրոն:

ջրածնի ատոմի կառուցվածքը
Ջրածին փորձ
Լաբորատոր պայմաններում ջրածին են ստանում որոշ մետաղների և թթուների (նպատակահարմար է՝ ցինկի ու աղաթթվի) փոխազդեցությունից:
Zn+2HCl=ZnCl2+H2
Գոյություն ունեն սարքեր, որոնց միջոցով ջրածին կարելի է ստանալ ընդհատումներով, այսինքն՝ ցանկացած պահի քիմիական ռեակցիան հնարավոր է դադարեցնել և ապա՝ կրկին վերսկսել:
Այդպիսի սարքերից են Կիպի ապարատը և ընդհատումներով ջրածին ստանալու փոքր սարքը:

Կիպի ապարատ

Ջրածինը ապագ վառելանյութ
Ջրածինը որպես ապագայի վառելանյութ
Մարդկության երազանքը ջրածինը որպես վառելանյութ օգտագործելն է: Նախ առաջին հերթին նշենք պատճառները ՝
Առաջին պատճառը բնության աղտոտվածությունն է, որը բնականաբար շատ բացասական ազեցություն ունի ՝ թե մարդկանց և թե մոլորակի վրա, իսկ երկրորդ պատճառը վառելիքի պաշարները սահմանափակ են, ըստ գիտնականների կանխատեսումների և հաշվարկների վառելիքի պաշարները կվերջանան այս 100 տարվա ընթացքում:
Ջրածինը, որպես վառելիք, կարող են օգտագործել գրեթե բոլոր տրանսպորտային միջոցներում: Դեռ անցած դարի 70- ական թվականերին NASA- ն օգտագործում էր ջրածինը, որպես հրթիռների վառելիք: Հիմա ջրածինը փորձում են զարգացնել մեքենայաշինության ոլորտում:
Ջրածնային վառելիքն էկոլոգիապես անվտանգ է, այրելիս միայն ջուր է առաջանում, ուստի ջրածինն էկոլոգիապես մաքուր և իդեալական վառելանյութ է: Ջրածնի այրման ջերմությունը մի քանի անգամ մեծ է ցանկացած այլ վառելանյութի այրման ջերմությունից: Ջրածնի մեկ գրամի այրումից ստացվում է 120 կՋ ջերմություն, մինչդեռ նույն քանակի բենզինից 46 կՋ:
Ամերիկացի գիտնականները սինթեզել են հատուկ ֆերմենտ, որի ազդեցությամբ 30 % քսիլոզ պարունակող կենսազանգվածից 50 Co- ում կարող է անջատվել անհավանական մեծ քանակությամբ գերմաքուր ջուր: