Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը:

Ագարակատերը ասաց ես այս ձին ձեզ եմ նվիրում: Մուրադը ասաց դե, որ այդպես է մենք էլ ձեզ կոգնենք:Կարող եմ ես ձեր ոտքը բուժել , և Մուրադը բուժեց ագարակատիրոջ ոտքը: Ես տարա ձին մեր տուն և ամեն առավոտ ես ու Մուրադը գնում էինք ձի հեծնելու:

Ինձ ամենաշատ դուր եկած մասն է:

Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց . — Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։ Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ, — ասաց Ջոն Բայ֊րոն, — Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու: