Եռօրյա երաժշտա-ծիսական ճամբար Սևանում Աղբյուրը՝ Երաժշտությա

Եռօրյա երաժշտա-ծիսական ճամբար Սևանում Աղբյուրը՝ Երաժշտությա

Եռօրյա երաժշտա-ծիսական ճամբար Սևանում

Աղբյուրը՝ Երաժշտության ուսումնական կենտրոնի բլոգ

Անձրևաբեր ծեսը Սևանում

հուլիսի 8-10

Մեկնումը` հուլիսի 8-ին` ժամը 9.00-ին Ս. Երրորդություն եկեղեցու մոտից

Վերադարձը` հուլիսի 10-ին` ժամը 19.00
Երթուղին՝ Երևան-Աբովյան, Չարենցավան, Սևան-Ժայյռ
Մասնակիցներ՝ երաժշտության դասավանդողներ, «Ակներ» ազգային երգի-պարի համույթ, երաժշտության լրացուցիչ կրթության սովորողներ

«Սնձրևաբեր ծեսը Սևանի ափին» նախագծի ուղղություններ

  • Ամենօրյա առավոտյան պարապմունքներ
  • էկոլոգիական-մաքրման աշխատանքների իրականացում
  • մարզական պարապմունքներ
  • լող
  • ամենօրյա երեկոյան քննարկումներ, երգեցողություն
  • ծիսական ատրիբուտների պատրաստում
  • ծիսական երգերի նախապատրաստում
  • բուն ծեսի իրականացում մյուս ճամբարականների հետ

Նախապատրաստական փուլ

  • ուսումնասիրել, տեղեկություններ հավաքել Սևանա լճի մասին
  • սննդի, տրանսպորտի նախահաշվարկ
  • ծիսական երգերի ուսուցում
  • ծիսական ատրիբուտների անհրաժեշըտ նյութերի ձեձք բերում
  • էլեկտրոնային նյութերի ներբեռնում
  • կազմակերպչական այլ հարցեր

Արշավային-ճամբարային անհրաժեշտ գործիքներ

  • ուսապարկ-քնապարկ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական տաք հագուստ
  • լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, ակնոց, սրբիչ
  • լապտեր
  • նկարահանող թվային միջոցներ

Ակնկալվող արդյունքներ`

  • ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումներ
  • նկարաշարեր
  • տեսանյութեր
  • ճամբարային պատումներ

Նախագծի պատասխանատուներ`

Սվետա Ճաղարյան, Մարինե Մկրտչյան, Աննա Երիցյան, Հասմիկ Մաթևոսյան

Ծրագիր

Հուլիսի 8

9:00 — մեկնում Ս. Երրորդություն եկեղեցու մոտից
11:30— ժամանում,
12:00 — 15:00 տեղավորում, տեղանքի ծանոթացում, ճաշ
16:00 —  լող
17:00 — 19:00 –միջավայրի մաքրության  աշխատանք,
19:00 — 19:30 -ընթրիք
20:00 — 21:30 -խաղեր, երգեր, պարերգեր
22:00-ից` բարի գիշեր

Հուլիսի 9

8:30- վերկաց
9:00 — 10:00  առավոտյան ընդհանուր պարապմունք, մարմամարզություն
10:00 — 10:30- նախաճաշ
11:00 — 14:00  ծեսի նախապատրաստում՝ տեխնոլոգիական ատրիբուտներ, երգեր, ծեսի իրականացում
14:00 — 14:30  -ճաշ
14:30 — 16:00- հանգիստ, լող
16:00 — 18:00 -ընթերցողական նախագիծ
18:00 — 19:00 -պարատուն
19:00 — 19:30 -ընթրիք
19:30 — 21:30  խաղեր, պարերգեր
22:00-ից` բարի գիշեր

Հուլիսի 10

8:30-վերկաց
9:00 — 10:00-առավոտյան ընդհանուր պարապմունք, մարմնամարզություն
10:00 — 10:30-նախաճաշ
11:00 — 12:00-քայլք Սևանա լճի շրջակայքում
12:00 — 14:00-լող
14։00 — 16:00- տարածքի մաքրում-հանձնում
17:00-ից` վերադարձ Երևան

Advertisements
Ճամփորդություն դեպի Լոռի

Ճամփորդություն դեպի Լոռի

chochkan.jpg

Մարց, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Մարց գետի ափին։ Ալավերդի քաղաքից 16կմ հարավ-արևելք։

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1050 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 33 կմ հյուսիս-արևելք։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղի շրջակայքում կան հին գյուղատեղիներ։ Գյուղից 5 կմ հարավ-արևմուտք գտնվում է Իգատակի վանքը (1255թ.), գյուղի մեջ՝ «Տերտեր» եկեղեցին և 13-14դդ. մատուռներ։

Read more

Բարձունքի հաղթահարում․Մեղրաձոր Տրդատավանք

Բարձունքի հաղթահարում․Մեղրաձոր Տրդատավանք

Untitled

 

Հաղթահարվող բարձունքը՝ Թեժառույք կամ Տրդատավանք

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց 4-5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման օր՝ մայիսի 29

Պատասխանատու դասավանդողներ՝ Քրիստինե Շահբազյան, Ռիմա Քեքեջյան, Շողիկ Զեյնալյան

Մեկնում՝ մայիսի 29-ին, ժամը 09:20, Հյուսիսային դպրոցից

Վերադարձ՝  ժամը 16:00

Նախագծի ընթացքը՝

  • Մինչ բարձունքը հաղթահարելը ճամբարականները ուսումնասիրում են  այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին,  google map-ով գծում ճամփորդության երթուղին:
  • Բարձունքի հաղթահարում։
  • Տերյանական, թումանյանական, չարենցյան ընթերցումներ բարձունք հաղթահարելիս, բարձունքին, ճանապարհին…
  • «Գետը համայնքում» նախագծի մի քանի ենթանախագծերի իրականացում։

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ճամփորդական նախագիծ․Դեպի Մեղրաձոր

Ճամփորդական նախագիծ․Դեպի Մեղրաձոր

612664395a40232133447d33247d383631383839363437

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Տեղանքը անտառապատ է: Հարավային պատի վրացերեն լեզվով արձանագրությունը հավաստում է, որ եկեղեցին կառուցել է Իվանե Երկայնաբազուկը 1196-1199թթ.:

Եկեղեցին միանավ, թաղակապ կառույց է, զույգ թաղակիր կամարներով: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ, որոնք գտնվում են բեմի աբսիդի և արտաքին պատերի միջև: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:

Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել ուղղանկյուն հատակագծով, որից հարավ-արևելյան կողմում պահպանվել է մի փոքր հատված: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ ուղղանկյուն հորինվածքով մատուռը /13-14դդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ, նրանից պահպանվել է խորանի կիսաշրջանաձև հատվածը: Գերեզմանոցը նույնպես ավերված է:untitled-6.png

Image result for Մեղրաձոր