Համո Սահյան Անտառում

Ես շատ հավանեցի այս բանաստեղծությունը: Այնտեղ պատմում էր, թէ անտառում աշունը ինչպիսին էր անցնում: Այնտեղ կապույտ մշուշներ կային անտառում, շշուկներ կային անտառում այնքա՜ն, եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային: Օրոր էր ասում աշունն անտառին, սակայն անտառի քունը չէր տանում։­

 

Ստախոս դասընկերը

Երկու դասընկերներ են լինում։ Մի օր  դասընկերներից մեկը գլուխ է գովում ,թե նա կարողանում է կիթառ նվագել  ։ Այդ պահին լսում է  ուսուցչուհին և ասում է ,որ  այդ տղան պետք է  մասնակցի դպրոցում տեղի ունեցող  միջոցառմանը ։Հաջորդ առավոտյան տղան մտածում է ,որ եթե նա նվագի ապա խայտառակ կլինի և որոշում է գնալ և պատմի ընկերոջը  և ուսուցչուհուն;Երբ նա պատմում է նրան բոլորը լուռ լսում են և միայն մի խորհուրդ են տալիս ,որ այսուհետև նա սուտ չասի ,քանի որ այդպես նա իրեն է խայտառակում:

Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

Թագավորը շատ միամիտ էր , նրան թվում էր որ, նրանից խորամանկ մարդ չկա  աշխարհում և ոչ մեկը չի կարող իրեն խաբել

Առասպել խաղողի մասին

4

Ասում են, որ Նոյն Արարատ լեռան ստորոտում՝ Արարատյան դաշտում, տնկեց խաղողի առաջին որթը: Այն իր հետ տապան էր բերել Նոյի ուղեկիցներից մեկը:
Այսինքն՝ խաղողի հայրենիքը հայերի երկիրն է: Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս տեղերում աճող խաղողից: Այն արտասովոր համ ունի. քաղցր է ու հյութեղ, և իզուր չէ, որ երբ առաջին անգամ տեղի բնակիչները խաղող կերան, շատ հավանեցին: Նրանց գրավել էր այդ մրգի և՛ տեսքը, և՛ մեղրածոր համը: Դրա համար էլ նրանք սկսեցին մտածել, թե ինչ անեն, որ այդ հրաշալի ու հյութեղ պտուղը ճաշակեն ոչ միայն աշնանը, այլև ձմռանը: Նրանք խաղողի ոսկեզօծ հատիկները լցրեցին մեծ տաշտի մեջ և այն տեղավորեցին մութ մառանում: Համոզված էին, որ երբ ձյունը նստած լինի, իրենք նորից հաճույքով կըմբոշխնեն քաղցրածոր պտուղը: Եկավ ձմեռը: Մարդիկ գնացին ու տեսան, որ խաղողի կլոր հատիկները ճիլվել, ջուր են դարձել: Նրանք ափսոսեցին դեն նետել խաղողը: Մեկ էլ վրա ընկան և ուզածի չափ խմեցին քաղցր հյութը: Անմիջապես բոլորի տրամադրությունը բարձրացավ, և սկսվեց մի խենթ ուրախություն: Հետո մարդիկ սկսեցին իրենք ճմլել խաղողի հատիկները, որպեսզի հյութը մինչև վերջ կարողանան քամել: Այսպես հայոց երկրում ծնվեց գինին: Այն չարաշահողը միշտ ծիծաղելի վիճակի մեջ է ընկնում:

Առասպել նռնենու մասին

15004

Այդ օրը հայոց աստվածների հայր Արամազդի պալատի շքեղ դահլիճում հավաքվել էին հայոց աշխարհի բոլոր մրգերը՝ ծիրանը, խաղողը, դեղձը, խնձորը, տանձը, կեռասը, սալորը, սերկևիլը, փշատը, նուռը…
 Գահերին բազմել էին հայոց աստվածները՝ Արամազդը, Անահիտը, Վահագնը, Աստղիկը, Տիրը, Նանեն, Միհրը և Վանատուրը: Նրանք պետք է որոշեին, թե որ միրգն է հաղթելու այդ օրվա մրցույթում: Մրգերից յուրաքանչյուրը շլացնում էր իր զգեստի շքեղությամբ և ոսկեզօծ, դրվագազարդ սկուտեղի մեջ շարված հյութալի մրգերի առատությամբ:

Նռնենին հագել էր բոսորագույն ծաղիկներով զգեստ: Նրա աննման գեղեցկությունը շլացրել էր բոլորին: Բայց հիանալով հանդերձ՝ շատերը չարախոսում էին նրան.

— Նռնենին միայն մի պտուղ է բերել:

Բոլոր մասնակիցներն իրենց նախատող հայացքներն էին ուղղել նռնենուն: Հանկարծ նռնենին առաջ եկավ, իր մեկ հատիկ պտուղը դրեց սեղանին: Նուռը ճաքեց, և նրա հյութառատ, փայլփլուն հատիկները սփռվեցին բոլոր մրգերի կույտերի վրա և զարդարեցին դրանք: Դահլիճի ընդհանուր հիացմունքի և բուռն ծափահարությունների ներքո նռնենին վաստակեց ամենից շատ միավորները: Այդ օրվանից էլ նուռը դարձավ հաղթանակի և առատության խորհրդանիշ:

«Տարեվերջյան ստուգումները»

Ես այս տարի ուրիշ դպրոցում էի սովորում: Իմ դպրոցի անուն էր Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին: Քանի որ այնտեղ խորացված էր ռուսերենը մենք քննություն էինք տալիս մայրենի, մաթեմ և ռուսերեն առարկաներից: Մենք մայրենին թելադրություն գրեցինք ես ստացա իննը, ռուսերենը էլի թելադրություն գրեցինք ես նույնպես իննը ստացա, իսկ մաթեմը վարժություններ էին բախկացած տասնյոթ կետից և ես յոթ էի ստացել: Ահա այսքանն էր իմ «Տարեվերջյան ստուգումները»:

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը:

Ագարակատերը ասաց ես այս ձին ձեզ եմ նվիրում: Մուրադը ասաց դե, որ այդպես է մենք էլ ձեզ կոգնենք:Կարող եմ ես ձեր ոտքը բուժել , և Մուրադը բուժեց ագարակատիրոջ ոտքը: Ես տարա ձին մեր տուն և ամեն առավոտ ես ու Մուրադը գնում էինք ձի հեծնելու:

Ինձ ամենաշատ դուր եկած մասն է:

Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց . — Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։ Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ, — ասաց Ջոն Բայ֊րոն, — Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու: