1 Mary went to fitness on foot
2 John went to school by bus
3 Mary stood at the front
4 Peter went to cinema
5 I sat in the middle of the room
6 I sat at the beck of the bus
1 Mary went to fitness on foot
2 John went to school by bus
3 Mary stood at the front
4 Peter went to cinema
5 I sat in the middle of the room
6 I sat at the beck of the bus
Շուրջբոլոր-չորս կողմը, անմիջնորդ-առանց միջնորդ, հանդարտ- հանգիստ, ծածուկ-թաքուն, գոցել-ծածկել, գլուխ տալ-գլխով բարևել:
Կոմիտասի իսկական անունն է Սողոմոն Սողոմոնյան: Բայց նրան անվանում են Կոմիտաս: Կոմիտասը ծնվել է 1869 թվականի հոկտեմբերի 8-ին , մահացել հոկտեմբերի 22ին 1935 թվականին: Կոմիտասը շատ հայրենասեր է եղել : Կոմիտասը եղել է բանաստեղծ ու երգահան:

Մենք ապրում ենք Երկրի վրա: Երկիրը մի հսկայական գունդ է, որի մակերևույթր պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում:
Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լուսինն ու Արեգակր: Մութ գիշերր երկնքին նայելիս մենք տեսնում ենք բազմաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջր պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ: Դրանցից մեկր Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:
Այդ բոլոր մարմինների ամբողջությունն րնդունված է անվանել տիեզերք: Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որը լցված է հսկայական թվով տարբեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:
Աստղեր և համաստեղություններ: Անզեն աչքով գիշերր երկնքում կարելի է տեսնել մինչե 6000 աստղ, իսկ նույնիսկ փոքր աստղադիտակով կարելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Այդպիսի աստղ է նաև մեզ լավ ծանոթ Արեգակը: Համեմատած Արեգակի հետ՝ մնացած աստղերը մեզնից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա են գտնվում, և դա է պատճառը, որ դրանք այդքան փոքր են երևում:
Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Աստղերի րնդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած: Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Աստղերն իրենց չափերով, զանգվածով և պայծառությամբ տարբերվում են միմյանցից: Արեգակը միջին մեծությամբ աստղ է:
Աստղերը հավասարաչափ չեն բաշխված տիեզերքում: Դրանք, միավորվելով, կազմում են աստղային հսկայական խմբեր, որոնք կոչվում են գալակտիկաներ:
Դեռես հին ժամանակներում երկնքում աստղերի դիրքը որոշելու, միմյանցից տարբերելու համար մարդիկ աչքով տեսանելի աստղերը բաժանել են խմբերի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների և այլ անուններով, օրինակ՝ Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա և այլն: Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաստեղություն՝ գալակտիկաներ: Մեր գալակտիկան, որում գտնվում են նաև Արեգակը և Երկիրը, պարունակում է մոտ 100 միլիարդ աստղ: Բացի մեր գալակտիկայից՝ գոյություն ունեն հսկայական թվով այլ գալակտիկաներ:
Աստղային երկնքում առավել հեշտ է գտնել Մեծ Արջի համաստեղությունը, որի պայծառ յոթ աստղի համախումբն անվանում են Շերեփ (դրանց դասավորությունը նման է շերեփի): Եթե շերեփի երկու եզրային աստղերը մտովի միացնեք իրար և տեղափոխվեք այդ աստղերի միջև հեռավորությունից մոտավորապես հինգ անգամ մեծ հեռավորություն, ապա կտեսնեք Բեեռային աստղը: Այդ աստղը երկնակամարում անշարժ է և միշտ ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը: Բևեռային աստղից սկսվում է Փոքր Արջի համաստեղությունը:
Լրացուցիչ նյութ — Աստղագիտություն