Մայրենի

Գրաբարյան ասույթ

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք: Նշանակում է

Լավ է կույր աչկով լինես քան կույր մտքով

 

Գրել բառի հակառակ ձևը

Կոյր մտօք- տեսանելի միտք ունեցող

 

Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել- մարդը կարող է սիրտը չտեսնել

 

լաւ — լավ

կոյր — կույր

Բառարան

աչօք — աչքով

մտօք — մտքով

 

 

 

Լուսինը որպես Երկրի արբանյակ: Լուսնի փուլերը

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից: Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը  միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինը սեփական լույս չունի: Մենք Լուսինը  տեսնում ենք, որովհետև Արեգակի լույսն ընկնում է նրա վրա և անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջը պտույտի հետևանքով՝ Լուսնի տեսանելի մասն անընդհատ փոփոխվում է, և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր: Լուսնի փուլերի հերթականությունը պատկերված է  նկար  1-ում:

1l                                                                                                                                                      նկ 1

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ևս մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասը սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետև ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երևում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:

Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:

Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:

Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետ­ևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչև 120 0C, իսկ գիշերն իջնում մինչև -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:
  2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:
  3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:
  4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:
  5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:
  6. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազ

Գիսավորներ, ասուպներ և երկնաքարեր

Բացի ութ մոլորակներից՝ Արեգակի շուրջը պտտվում են հազարավոր փոքր մոլորակներ, որոնք կոչվում են աստղակերպեր: Արեգակնային հա­մակարգի մեջ են ներառվում նաև մի շարք այլ մարմիններ, որոնցից են գի­սավորներն ու ասուպները:

Գիսավորները երկնային մարմիններ են, որոնք կազմված են միջուկից և երկար գեսից՝ պոչից (այստեղից է ա­ռաջացել անվանումը): Գիսավորները ձգված հետագծով պտտվում են Արեգա­կի շուրջը՝ պարբերաբար մոտենալով և շատ հեռանալով նրանից:

Գիսավորի միջուկը  կազմ­ված է սառցակտորներից և քարի ու մե­տաղների խառնուրդից: Արեգակից հեռու դիրքում գիսավորի միջուկի ջերմաստի­ճանը շատ ցածը է՝ մոտ -260 0C աստիճան: Արեգակին մոտենալիս գիսավորի միջուկն աստիճանաբար տաքանում է, և նրա նյութը սկսում է գոլորշանալ: Միջուկի շուրջն առաջանում է գազի և փոշու խառնուրդ: Արեգակի ճառա­գայթման ազդեցությամբ այդ խառնուրդն սկսում է հեռանալ միջուկից՝ ա­ռաջացնելով երկար, թափանցիկ պոչ: Գիսավորի պոչը միշտ ուղղված է դեպի Արեգակից դուրս: Որքան գիսավորը մոտենում է Արեգակին, այնքան նրա պոչը երկարում է և կարող է հասնել մինչև տասնյակ միլիոն կիլոմետրերի:

Արեգակից հեռանալիս գիսավորի պոչը աստիճանաբար անհետանում է:

Առավել նշանավոր է անգլիացի աստ­ղագետ Հալեյի պատվին անվանված գի­սավորը, որն Արեգակին մոտենում է մո­տավորապես 75 տարին մեկ անգամ:

Հաջորդ անգամ այդ գիսավորը Երկրից անզեն աչքով կերևա 2061 թվականին:

Ասուպներ: Մութ գիշերը երկնքում, բացի աստղերից, հաճախ կարելի է տեսնել դեպի ներքև շարժվող լուսարձակող մարմիններ: Հնում չիմանալով, թե ինչ են այդ մարմինները, մարդիկ դրանք անվանել են «ընկնող աստղեր»: Իրականում դրանք ոչ մի կապ չունեն աստղերի հետ:

Տիեզերական տարածության մեջ միշտ շարժվում են տարբեր չափեր ունեցող բազմաթիվ կարծր մարմիններ: Դրանց մի մասը, մեծ արագու­թյամբ մտնելով Երկրի մթնոլորտ, վերջինիս հետ շփման հետևանքով շիկանում և լրիվ այրվում է՝ երկնքում թողնելով լուսավոր հետքեր: Այդ մար­միններն անվանում են ասուպներ:

Եթե մթնոլորտ մտնող մարմնի զանգվա­ծը բավականաչափ մեծ է, ապա նա չի հասց­նում լրիվ այրվել և ընկնում է Երկրի վրա: Այդ մարմինները կոչվում են երկնաքարեր: Երկնաքարերը սովորաբար անվա­նում են այն վայրի անունով, որտեղ դրանք ընկել են: Երկրի վրա հայտնաբերված երկ­նաքարերի մեծ մասն ունի մի քանի գրամից մինչև մի քանի կիլոգրամ զանգված: Հայտնաբերվածներից առավել խոշոր է Աֆրիկայում ընկած Գոբայի երկնաքարը, որի զանգվածը 60 տոննա է: