Одна баранка — две баранки
один цыеток — два цветка
оно окно — два окна
один корабль—два кораблья
один берег —два  берега
один выстрел — два вистрела
один мальчик — две мальчики
одна сестра —две сестри
одна булка —две  булки
одно лицо — два лица
одна минута —две минути
одна акула —две акули
одна кофета —две конфети
одно письмо —два писма
одно место —два места
одна лодка —две людки
2. На нашей улице есть два магазина и две  аптеки.
    Лена купила две  ручки, две  тетради и два  карандаша.
    На столе были книги, два альбома и два  пенала.
    Мама положила в вазу две груши, два  апельсина, два банана и два  граната.
    У миши два  брата и две  сестры.
3. Вставьте вместо точек нужное слово один, одно или одна:
В саду у старушки рос  один  цветок.
Женя оторвала один  лепесток.
У Жени было одно  желание.
На столе делажи  два  карандаща и одна книга.
В комнате было одно  окно.

Հատակագիծ և քարտեզ: Մասշտաբ: Պայմանական նշումներ

Երկրագնդի և նրա առանձին մասերի ուսումնասիրման բազմաթիվ եղանակներ կան:
Երկրի մակերևույթն ուսումնասիրում են նաև նկարով, օդալուսանկարով     (ինքնաթիռից     նկարված): Տիեզերքից արված լուսանկարներով, հատակագծերով ու քարտեզներով: Այս եղանակներն իրարից խիստ տարբերվում են: Ի տարբերություն մյուսների հատակագծերն ու քարտեզները ցույց են տալիս, թե տեղանքում ինչ օբյեկտներ կան, ինչպիսին է դրանց փոխադարձ դիրքը, որքան է հեռավորությունները միմյանցից և այլն:

Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Օրինակ,  ձեր բնակավայրի հատակագծում կարող եք գտնել ձեր դպրոցը, մշակութային կառույցները, մարզադպրոցները, փողոցը և տունը: Երևանում և ՀՀ շատ քաղաքների ավտոկանգառներում կան փոքրիկ շինություններ, որտեղ տեղադրված է տվալ քաղաքի հատակագիծը:
Սակայն մեծ տարածքները,  ամբողջ երկրագունդը, մայրցամաքները, հարթավայրերը կամ լեռնաշղթաները, մանրամասն պատկերել հնարավոր չէ: Այդ դեպքում պատկերում են միայն խոշոր և կարևոր օբյեկտները: Այդպիսի պատկերը քարտեզն է:
Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է, որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Պարզ է, որ հատակագծի կամ քարտեզի վրա տարածքներն իրենց իրական չափերով հնարավոր չէ պատկերել: Դրանք պատկերվում են փոքրացված չափերով, իսկ թե քանի անգամ է փոքրացված (տասը, հազար, միլիոն), ցույց է տալիս տվալ քարտեզի կամ հատակագծի մասշտաբը:
Այսպիսով, մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:
Եթե քարտեզի վրա գրված է 1:1 000 000, դա նշանակում է, որ այդ քարտեզի վրա պատկերված 1 սմ հեռավորությամբ երկու կետերի իրական հեռավորությունը 1000000 սմ (10 կմ) է:
Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտվելով քարտեզի մասշտաբից, հաշվել որևէ երկու կետերի հեռավորությունը: Չափում ենք քարտեզի կամ հատակագծի վրա այդ կետերի հեռավորությունը և այն բազմապատկում մասշտաբով:
Բոլոր հատակագծերն ու քարտեզներն ունեն ոչ միայն մասշտաբ, այլև հատուկ պայմանական նշաններ, որոնք օգտագործվում են ճահիճ, անտառ, ավազային անապատ, օգտակար հանածոյի հանքավայր, երկաթուղի, քաղաք և այլ օբյեկտներ պատկերելու համար: Պայմանական նշանները հանդիսանում են հատակագծերը և քարտեզները ընթերցելու, դրանց բովանդակությունը հասկանալու բանալին:
Հատակագծերի պայմանական նշանների տեսքը և ձևը հիշեցնում են պատկերվող առարկաները և դրանց բնորոշ գծերը:
Կան գծային պայմանական նշաններ, որոնցով պատկերում են գետերը, երկաթուղիները, սահմանները:

Հարցեր

  1. Ի՞նչ է քարտեզը:
  2. Ի՞նչ է հատակագիծը:
  3. Ի՞նչ է ցույց տալիս մասշտաբը:

Վարդենիկ

Պատմություն

Նախկինում գյուղի տարածքում հին բնակավայր է եղել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության, գյուղը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից։ Գյուղը հիմնահատակ ավերվել է Շահ Աբասի կողմից, իսկ 1770 թվականից անմարդաբնակ դարձել։ Այստեղ պահպանվել են 9-րդ դ. Սուրբ Աստվածածին եկեղեցին, «Իշխանավանք» սրբատեղին (13-րդ դ.) և 13-17-րդ դդ. գերեզմանոցը բազմաթիվ խաչքարերով։ 3 կմ դեպի հարավ 800 մ երկարությամբ «Ավերակներ» հսկայակերտ (կիկլոպյան) ամրոցն է, որի պատերի հաստությունը մոտ 3 մ է: Ամրոցից քիչ ներքև, գետի աջ ափին կան ժայռապատկերներ, հայտնաբերված Ս.Գ. Բարխուդարյանի կողմից, 1935 թ.:

Ներկայիս գյուղը հիմնադրվել է 1828 թ., Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը գաղթել է Ալաշկերտից: Սկզբնական շրջանում օտարների կողմից գյուղն անվանվել է Գյոզալդարա (Գեղեցկաձոր)։ 1863 թ. գյուղում բացվել է պետական ծխական դպրոց։ 1946 թ. դեկտեմբերի 7-ին գյուղը վերանվանվել է Վարդենիկ։ Գյուղի տարածքում կան 7 գերեզմանոց։ Ներկայումս գյուղում գործում է 2 հիմնական դպրոց և 1 կրթահամալիր։ Համայնքում գործում է «Համայնքների զարգացում և քաղաքացիական հասարակություն» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 14․11․2011թվականին, նախագահ՝ Արմեն Հովհաննիսյան։[4]

Աշխարհագրություն

Վարդենիկ գյուղը գտնվում է Սևանա լճի հարավային մասում, ծովի մակարդակից 1920-2050 մ բարձրությամբ։ Գյուղի տարածքը բնութագրվում է զով ամառով և ցուրտ ձմեռով։ Ամենացածր ջերմաստիճանը դիտվել է հունվար ամսին՝ -30 աստիճան, իսկ ամենաբարձրը հուլիս, օգոստոս ամիսներին՝ +33 աստիճան։ Գյուղի միջով հոսում է Վարդենիս գետը, որը թափվում է Սևանա լիճ: Համայնքը մարզկենտրոնից հեռու է 40 կմ, իսկ մայրաքաղաքից՝ 143 կմ։ Գյուղացիների հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։

Կոշ

Պատմություն

Կոշի տարածքում և շրջակայքում հայտնի պատմահնագիտական հուշարձաններից վաղագույնները վաղ երկաթի դարաշրջանի բնակավայրի ավերակներն են և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցը։ Հյուսիս-արևելքից ձորալանջին կանգուն է Սուրբ Ստեփանոս եկեղեցին (VII դ.) կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Փոքր, խաչաձև գմբեթավոր հորինվածք է արևելքից՝ կիսաշրջան, մյուս երեք կողմերից՝ ուղղանկյուն թևերով։ Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են, որոնցից հարավայինն ունի գլանաձև, իսկ հյուսիսայինը՝ խաչվող թաղերով ծածկ։ Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի թմբուկին (չի պահպանվել) իրականացված է տրոմպների միջոցով։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ինտերիերը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։

Սուրբ Ստեփանոս

Սուրբ Ստեփանոս եկեղեցուց արևելք գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արևմուտք՝ XIII դարի խաչքարերով հարուստ գերեզմանոց՝ դարչնագույն սրբատաշ տուֆից շինված փոքր մատուռով, իսկ հյուսիս-արևմուտքում՝ միջնադարյան ինժեներական կառույց՝ կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար։ Այն թաղածածկ է՝ կալունակների վրա նստող երեք թաղակիր կամարներով։ Ներքին չափերն են 4,8 մ X 13,5 մ, բարձրությունը՝ 2,8 մ, պատերի լայնությունը՝ 1,45 մ։ Կոշում գտնվում են միանավ, թաղածածկ Գրիգոր Լուսավորիչ (XIII-XIV դդ.), Սուրբ Գևորգ (XIX դ.) եկեղեցիները, ձիթհան (XVIII դ.)։

Կոշ ձիթհան

Հյուսիսային կաղմում, բլրի գագաթին կանգուն է Կոշի ամրոցը (XIII դ.)։

Սուրբ Գևորգ

Ուղղանկյուն է, անկյուններում կլոր աշտարակներով, կառուցված մաքուր տաշած տուֆի խոշոր քարերից, իսկ պատերի ստորին մասը՝ կոպտատաշ բազալտից։ Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով։ Կոշից հարավ, խճուղու եզերին է գտնվում 6,8 մ բարձրությամբ, կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան (1195)։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտն գավառը սելջուկներից ազատագրելուն։ Հայկական մատենագրության մեջ կան IV դարի անցքերին վերաբերվող՝ Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ։ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայոց Տիրան թագավորը (339-345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները. այդ պատճառով Տիրանը նզովում է Արշակին, վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում։ Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։