Երևան

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4–5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (10–3,5 հազարամյակ առաջ)։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5–6 հազար տարի առաջ[11]:

Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։

Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա», պարսից շահ Դարեհ Ա Աքեմենյանի Բեհիսթունի արձանագրություն)։ Երևանը կոչվել է նաև Այրիվան, Էրիվան, Րևան և այլ անուններով[12]:

Երևանը հիշատակվում է 3-րդ դարի սոդդիական-մանիքեական տեքստում, որտեղ նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին Մանիի (պարսիկ նկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Երևանում հիմնել է մանիքեական համայնք[11]:

Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։

Իմ Երևան, Երևան — 2800». ուսումնա-հայրենագիտական նախագիծ

Erivan1796

Նկարում Երևանի Կարմիր կամուրջը, 1920 թվական:

Նախագիծը նախատեսված է 4-5 րդ դասարանցիների և նրանց ընտանիքիների համար
Նպատակը — ուսումնասիրում  և ճանաչում ենք մեր մայրաքաղաք Երևանը՝

  • պատմություն
  • հատակագիծը` դպրոցից տուն
  • աշխարհագրական դիրք
  • ֆոտոպատումներ տարբեր բարձունքներից՝ շենքերի բարձ հարկերից, բլուրներից, բարձր դիրքերից
  • ճարտարապետությունը — արձաններ, հետաքրքիր բակային դալաններ
  • փողոցները, բակերը, թաղերը
  • երևանյան պատումներ
  • իմ թաղամասը- պատումներ, ավանդապատումներ ձեր թաղամասի մասին
  • ժամանակակից երևանցիներ
  • զրույցներ, ավանդապատումներ
  • զուգահեռներ-համեմատություններ Հին և Նոր Երևանի միջև, փոփոխությունների լավ և վատ կողմեր
  • Երևանյան բլուրները-դիտակետ, հարթակ

Ժամկետը — սեպտեմբեր- հոկտեմբեր ամիս

Նախագծի տոնական փուլ՝

  • տոնական-ընտանեկան զբոսանքներ
  • տոնական-ընտանեկան ուղիղ եթերներ

Արդյունքում — յուրաքանչյուր սովորող իր անհատական բլոգում տեղադրում է իր ուսումնասիրությունները՝ ֆիլմ, պատում, ֆոտոպատում, ընտանեկան նախագծերը:

Նախագծի շրջանակում այցելություն-դաս Երևանի քաղաքի պատմության թանգարանում:

Համատեղ ենթանախագիծ օտար լեզվի ուսուցիչների հետ՝

Պատմում ենք Երևանի մասին՝

  • պատմական ակնարկ
  • կառուցող թագավոր
  • սիրելի վայրեր

10-12 նախադասություն և թարգմանում անգլերեն կամ ռուսերեն:

Սովորողների աշխատանքներ՝

Լինա Թումասյան — Իմ Եևանը

Արեգ Աբգարյան — Կարմիր բլուր

Անի Շահսուվարյան — Անկախության օրը Երևանում

Categories: Նախագծեր | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Կոմիտաս

Image result for Ô¿Õ¸Õ´Õ«Õ¿Õ¡Õ½Կոմիտասի իսկական անունն է Սողոմոն Սողոմոնյան:  Բայց նրան անվանում են Կոմիտաս:      Կոմիտասը ծնվել է 1869 թվականի հոկտեմբերի 8-ին ,  մահացել  հոկտեմբերի 22ին  1935 թվականին: Կոմիտասը շատ հայրենասեր է եղել : Կոմիտասը  եղել է բանաստեղծ ու երգահան:

Գաղափար Տիեզերքի մասին, աստղեր և համաստեղություններ

455ա

Մենք ապրում ենք Երկրի վրա: Երկիրը մի հսկայա­կան գունդ է, որի մակերևույթր պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում:

Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լուսինն ու Արեգակր: Մութ գիշերր երկն­քին նայելիս մենք տեսնում ենք բազ­մաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջր պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակ­ներ: Դրանցից մեկր Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:

Այդ բոլոր մարմինների ամբողջությունն րնդունված է անվանել տիե­զերք: Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որը լցված է հսկայական թվով տար­բեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:

Աստղեր և համաստեղություններ: Անզեն աչքով գիշերր երկնքում կա­րելի է տեսնել մինչե 6000 աստղ, իսկ նույնիսկ փոքր աստղադիտակով կա­րելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Այդպիսի աստղ է նաև մեզ լավ ծանոթ Արեգակը: Համեմատած Արեգակի հետ՝ մնացած աստղերը մեզնից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա են գտնվում, և դա է պատճառը, որ դրանք այդքան փոքր են երևում:

Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Աստղերի րնդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած: Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Աստղերն իրենց չա­փերով, զանգվածով և պայծառությամբ տարբերվում են միմյանցից: Արե­գակը միջին մեծությամբ աստղ է:

Աստղերը հավասարաչափ չեն բաշխված տիեզերքում: Դրանք, միա­վորվելով, կազմում են աստղային հսկայական խմբեր, որոնք կոչվում են գալակտիկաներ:

Դեռես հին ժամանակներում երկն­քում աստղերի դիրքը որոշելու, միմյան­ցից տարբերելու համար մարդիկ աչքով տեսանելի աստղերը բաժանել են խմբե­րի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների և այլ անուններով, օրինակ՝ Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա և այլն: Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաս­տեղություն՝ գալակտիկաներ: Մեր գալակ­տիկան, որում գտնվում են նաև Արե­գակը և Երկիրը, պարունակում է մոտ 100 միլիարդ աստղ: Բացի մեր գալակ­տիկայից՝ գոյություն ունեն հսկայական թվով այլ գալակտիկաներ:

Աստղային երկնքում առավել հեշտ է գտնել Մեծ Արջի համաստեղությունը, որի պայ­ծառ յոթ աստղի համախումբն անվանում են Շերեփ (դրանց դասավորու­թյունը նման է շերեփի): Եթե շերեփի երկու եզրային աստղերը մտովի միացնեք իրար և տեղափոխվեք այդ աստ­ղերի միջև հեռավորությունից մոտավորա­պես հինգ անգամ մեծ հեռավորություն, ապա կտեսնեք Բեեռային աստղը: Այդ աստղը երկնակամարում անշարժ է  և  միշտ ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը: Բևեռային աստղից սկսվում է Փոքր Արջի համաստեղությունը:

Լրացուցիչ նյութ — Աստղագիտություն