Ուսումնական աշուն

Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

  • Ես կարդացել եմ Փոքրիկ Իշխանը,հեղինակը՝ Անտուան Դը Սենտ- Էքզյուսպերի:
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Ինձ ամենաշատ դուր եկած հատվածն է՝ – Կարծես աստղերի փոխարեն ես քեզ բազմաթիվ ծիծաղող զանգակներ եմ նվիրել…Եվ նա էլի ծիծաղեց: Հետո նորից լրջացավ:– Գիտե՞ս… այս գիշեր… ավելի լավ է, չգաս:– Ես քեզ մենակ չեմ թողնի:

    Բայց նա ինչ-որ բանով մտահոգված էր:

    – Գիտե՞ս ինչ… Ես օձի պատճառով եմ այդ ասում… Հանկարծ ու նա քեզ խայթի… Չէ՞ որ օձերը չար են: Որևէ մեկին խայթելը նրանց հաճույք է պատճառում:

    – Ես քեզ մենակ չեմ թողնի:

    Նա հանկարծ խաղաղվեց:

    – Ասենք՝ նրա թույնը երկուսիս չի բավականացնի…

    Այդ գիշեր ես չնկատեցի, թե նա ինչպես գնաց: Նա գնացել էր անաղմուկ:

    Երբ ես վերջապես հասա նրա հետևից, նա գնում էր արագ ու վճռական քայլերով:

    – Աա՜, այդ դո՞ւ ես… – ասաց նա:

    Եվ ձեռքս բռնեց: Բայց ինչ-որ բան նրան անհանգստացնում էր:

    – Դու իզուր ես ինձ հետ գալիս: Քեզ համար ծանր կլինի ինձ նայելը: Քեզ կթվա, թե ես մեռնում եմ, բայց դա ճիշտ չէ…

    Ես լուռ էի:

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Փոքրիկ իշխանը շատ մարդամոտ, ընկերասեր, երբեք իր խոսքից նա ետ չէր կանգնում և նա իրեն համարում էր լուրջ մարդ:
  • Լապտերավառը շատ բարի և ամեն ինչից գլուխ եր հանում:
  • Ժամագործը ամեն ժամ հաշվում էր թէ քանի տարի անցավ:
  • Իսկ հեղինակը շատ ընկերասեր է և բարի:
  • Շատ հետաքրքիր գիրք էր. ես զանազան նոր   բաներ իմացա այս գրքից:
  • Ես խորհուրդ կտամ այս գիրքը, որ կարդաք: Ինձ թվում է, որ ով կարդա այս գիրքը, յուրահատուկ կսիրի: WIN_20181104_192051