Երկրաշարժ

images imagesCAGOD2SG

Երկրաշարժերը ստորերկրյա ցնցումներն են և Երկրի մակերևույթի տատանումները: Դրանք ծագում են երկրակեղևում կամ միջնապատյանի վերին մասում հանկարծակի տեղաշարժերի, ճեղքումների ու խզումների հետևանքով և տարածվում մեծ հեռավորությունների վրա:

Երկրաշարժը բնության ահեղ երևույթներից է: Երկրաշարժի հետևանքով մի քանի րոպեի ընթացքում կարող են ավերվել քաղաքներ ու գյուղեր, զոհվել տասնյակ հազարավոր մարդիկ:
Ծովափնյա շրջաններում երկրաշարժն ուղեկցվում է ջրի հսկայական ալիքներով, որոնք ցամաքի մեծ տարածքները ծածկում են ջրով:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ: Օջախի վերևում գտնվող Երկրի մակերևույթի մասը կոչ¬վում է երկրաշարժի վերնակենտրոն (էպիկենտրոն): Երկրակեղևի տեղաշարժերը կարող են առաջանալ տարբեր խորություններում; Հիմնականում երկրաշարժի օջախները 10—50 կմ խորության վրա են: Երկրաշարժի վերնակենտրոնում մակերևույթի ցնցման ուժն առավելագույնն է: Որքան վայրը վերնակենտրոնից հեռու է, այնքան այղ ուժը փոքր է:
Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով’ բալերով։ Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք «զգում են» միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: 1988 թ. Սպիտակի երկրաշարժը 9-բալանոց էր: Այն առաջացրեց մեծ ավերածություններ և խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանք:
Երկրաշարժը դեռևս հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել: Ամեն տարի Երկրի վրա տեղի է ունենում տարբեր ուժգնության մոտ 1 միլիոն երկրաշարժ: Փաստորեն, մեր մոլորակում յուրաքանչյուր րոպեի ընթացքում տեղի է ունենում միջին հաշվով երկու երկրաշարժ: Երկրաշարժեր առավել շատ են լինում երկրածալքերում, որտեղ երկրակեղևը ավելի շարժունակ է: Այն վայրերը, որտեղ ավելի հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր, կոչվում են սեյսմիկ գոտիներ։ Ճարտարագետներն առաջարկում են այդպիսի վայրերում կառուցել այնպիսի շինություններ, որոնք ստորգետնյա ցնցումների դեպքում համարյա չեն ավերվում: Այդպիսի շինություններ կառուցվել են, օրինակ, Ճապոնիայում, որտեղ շատ հաճախ են երկրաշարժեր լինում: Կան քարտեզագրքեր, որտեղ ցույց են տրված երկրաշարժի առումով վտանգավոր վայրերը:

Կենսագրություն

Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։

Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճիհարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով Անձևացի եպիսկոպոսի որդին էր։

Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացումոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը նույն Նարեկա վանքում դարձել է վանական, ստացել վարդապետի աստիճան և զբաղվել մանկավարժությամբ ու գրական աշխատանքներով: Այդ ժամանակ էլ ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է թոնդրակյանների աղանդին պատկանելու կամ հարելու համար, և գրել է մի թուղթ, որտեղ դատապարտում է թոնդրակեցիներին։

Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ եղել է սրբազան ուխտատեղի` շրջակա հայ բնակչության համար։

Ըստ ավանդության՝ Նարեկացին ճգնել է ներկայումս իր անունը կրող քարայրում։

Նարեկացու ստեղծագործություններ

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» պոեմը։

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի (մոտ 9511003), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասվել է։

Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապըԳրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։

Ինձ համար ամենաթանկ բանը

Ինձ համար ամենաթանկ բանը ընտանեկան օջախն է։ Որովհետև ես սիրում եմ իմ ընտանիքը։ Իմ ընտանիքը բաղկացած է ութ հոգուց։ Նաև ինձ համար կարևոր է կյանքը։ Եթե երկրագնդի վրա չլիեր կյանք, մարդիկ չէին ապրի։ Նաև եթե կյանք չլիներ երկրագնդի վրա, իմ ընտանիքն էլ չէր լինի։ Ես ունեմ քույրիկ, եղբայր, մայրիկ հայրիկ։ Ինձ համար ամենասուրբ բանը իմ ծնողներն են, որովհետև եթե նրանք չլինեին ես էլ չէի լինի։ Իմ ծնողները այնպես են անում, որ ես ունենամ անհոգ մանկություն։IMG-0ee92b1667508dff072e07b6298d8755-V.jpg

Ավ. Իսահակյան Կյանքից թանկ բանը

Այս առակը ինձ շատ նոր բաներ սովորեցրեց։ Այս առակը մեջ ասում է, որ կյանքից թանկ բան չկա։ Ասում է աղավնիու համար իր ամենաթանկ բանը դա իր թևերնեն, որովհետև նա եթե չունենա թևեր նա չի կարող ապրել։

Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Ավ. Իսահակյանի 

Դալկահար- գունատ

սրսկեց- դողաց

նազելի-գեղանի

բոսոր-կարմիր

ջրի երազ- ջրից դուրս եկած երազ ստրուկ աշխարհ-ստրկական մտածելակերպով մարդիկ

Առակը ասում է, որ ամենաթանկ բանը աշխարհում դա ջրերի լուսեղեն ոգին:

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Համամի՞տես աղավնու հետ: Այո։ Ինչո՞ւ: Որովհետև նրա համար ամենակարևոր բանը թևերներ:

Սեբաստացիական աշխարհը

Ես այս տարի ընդունվեցի Մխիթար Սեբաստացի: Մխիթար Սեբաստացին տարբերվում է ուրիշ դպրոցներից։ Մխիթար Սեբաստացիում տոնում են տարբեր ծեսեր որոնցից են (հարիսայի, ղափամայի, հարսանեկան ծես, զատկածես և այլն)։ Մենք շատ ենք ճամփորդում , տարբեր նախագծերի ենք մասնակցում։ Ես շատ եմ սիրում Մխիթար Սեբաստացին։

Հարիսա

Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

 

Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսամարտիընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը ու կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։

Բնագիտություն

Ո՞ր պնդումներն են ճիշտ:
1. Գիշերվա և ցերեկվա հերթափոխումը պայմանավորված է Երկրի՝ իր առանցքի շուրջ պտույտով:+
2. Լուսինն իր պտույտի ընթացքում Երկրից երևում է տարբեր կողմերով:+
3. Աստղը շիկացած հսկա գազային գունդ է, որը ճառագայթում է լուսային էներգիա+

Ո՞ր պատասխանն է ճիշտ:
1. Քանի՞ համաստեղություն կա աստղային երկնքում.
ա) 40, բ) 88, գ) 56 դ) 72- բ/88
2. Ո՞րն է Արեգակին ամենամոտ մոլորակը.
ա) Մերկուրին+
բ) Վեներան
գ) Երկիրը
դ) Նեպտունը
3. Որքան է Երկրի հեռավորությունն Արեգակից.
ա) 80 մլն կմ+
բ) 150 մլն կմ
գ) 200 մլն կմ
դ) 65 մլն կմ

Լրացրե՛ք նախադասությունները:
1. Երկրին ամենամոտ աստղը լուսինըէ:
2. Երկիրն Արեգակի շուրջ մեկ պտույտ կատարում է … ընթացքում:
3. … Երկիր մոլորակի միակ արբանյակն է: