Ուսումնական Ձմեռ
1.Ֆիլմի, ռադիոլուրի կամ էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրո՛ւ Ամանորի, Սուրբ Ծննդյան ձեր ընտանիքում:
Շատ հեքիաթային անցկացրեցինք մենք ամանորը։ Դիմավորեցինք մենք 2019 թվականը։ Մենք ընտանիքով նշեցինք Հայաստանում, տանը ջերմ մթնոլորտ։ Շատ ուրախ անցկացրեցինք ամանորը։
- Ի՞նչ հեքիաթ ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
- Օսկար Ուայլդ Աստղամանուկը, Հավատարիմ ընկերը։ Հովհանես Թումանյան Մի կաթիլ մեղրը և քեֆ անողին քեֆը չի պակասի։
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը։
- Մի կաթիլ մեղր 🍯
-
Դաշտերն անցան,
Ու, կըռիվն չըդադարած,
Սովը եկավ համատարած։
Սովը եկավ — սովի հետ ցավ,
Ծաղկած երկիրն ամայացավ…Իսկ մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թե ո՞րտեղից արդյոք ծագեց
Էս ընդհանուր աղետը մեծ։Քեֆ անողին քեֆը չի պակասի
Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։
— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։
— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։
Աստղամանուկը
-
Մի օր քարեր է նետում չքավոր անցորդ կնոջ վրա: Փայտահատը ապտակում է նրան, իսկ կնոջը տուն է հրավիրում, որտեղ սա ներկայանում է որպես Աստղամանուկի մայր: Սակայն տղան անգամ չի ուզում նայել այդ կնոջ կողմը և վռնդում է նրան: Նրա ընկերները, տեսնելով դա, չեն ուզում այլևս խաղալ նրա հետ և ասում են, որ նա նման է դոդոշի:
Հավատարիմ ընկերը
Մի օր հիվանդանում է ջրաղացպանի երեխան: Պետք էր գնալ բժիշկի ետևից, իսկ դրսում արդեն գիշեր էր և ուժեղ փոթորիկ էր բարձրացել: Ջրաղացպանը խնդրում է, որ Հանսը գնա: Բայց անգամ լապտերը չի տալիս՝ բացատրելով, որ այն նոր է և նա վախենում է, որ Հանսը կվնասի այն: Վերադարձի ճանապարհին Հանսն ընկնում է ճահիճը և խեղդվում է:
Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Հավատարիմ ընկերը
- Ջրացպանը շատ ընկերասեր, բարի և շատ խորամանկ։
- Հանսը շատ ընկերասեր միամիտ, և բարի
- Աստղամանուկը
- Աստղամանուկը շատ գեղեցիկ և գոռոզ էր։ Փայտահատը, երեխա սիրող բարի մարդ էր։
- Քեֆ անողին քեֆը չի պակասի
- Հարուն Ալ Ռաշիդ թագավորը շատ խորամանկ էր, իսկ Հասանը շատ միամիտ ու բարի էր։
- Ի՞նչ սովորեցրեց քեզ այս հեքիաթը: Ինձ այս իմ կարդացած հեքիաթները շատ բան սովորեցրեցին մի հեքիաթում ասում է, որ պետք չէ գոռոզ լինես մյուսում ընկերասեր և այլն։
- Գրի՛ր կարծիք կարդացածդ հեքիաթի մասին: Ես շատ հավանեցի իմ բոլոր կարդացած հեքիաթները ամեն մեկը իր յուրահատուկ ձևով ինձ դուր եկավ։