Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես
Մենք հունվարի 24-ին դասարանով գնացել էինք Արատես։ Ճանապարհին մենք շատ կանգառներ ունեցանք։ Այդ օրը Պարույր Սևակի ծննդյան օրն էր,և մենք կանգնեցինք այնտեղ, որտեղՊարույր Սևակը մահացել էր։ Կանգնեցինք նրա գերեզմանի մոտ և սկսեցինք արտասանել և երգել։ Մենք հասանք Արատես. այնտեղ շատ ձյուն կար։ Ծանոթացանք բնության հետ։
Առաջին օրը
Մենք ծանոթացանք միջավայրի հետ։ Հետո գնացինք դուրս և ձյան հետ խաղացինք, սահնակ քաշեցինք։ Գնացինք ճաշարան, վառարանի մոտ թեյախմություն արեցինք և շատ զանազան խաղեր խաղացինք։
Երկրորդ օրը
Արթնացանք, նախաճաշեցինք, իսկ հետո խաղեր խաղացինք։ Հետո վառարանի մոտ կարդացինք Հովհաննես Թումանյանի “Գելը” պատմվածքը և շատ բաներ իմացանք։ Վառարանի մոտ շատ խաղեր խաղացինք և այլն։
Իսկ երրորդ օրը արնթացանք, նախավարժանք արեցինք, նախաճաշեցինք։ Մեր դեմքերը քանդակեցինք ձյան մեջ։ Եվ վերադարձանք Երևան։