Ես շատ հավանեցի Լոռին
Ես շատ հավանեցի Լոռին

Մարց, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Մարց գետի ափին։ Ալավերդի քաղաքից 16կմ հարավ-արևելք։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1050 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 33 կմ հյուսիս-արևելք։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղի շրջակայքում կան հին գյուղատեղիներ։ Գյուղից 5 կմ հարավ-արևմուտք գտնվում է Իգատակի վանքը (1255թ.), գյուղի մեջ՝ «Տերտեր» եկեղեցին և 13-14դդ. մատուռներ։