English

Ok

  1. You  haw feeling.
  2. What you knows he reading.
  3. I not is understanding what she says.
  4. He not  seeing what the problem being.
  5. He sleeping now. He likes to sleep after dinner.
  6.  She says she hears noting.
  7.  The man sees who near  you stand the windowS. He electricitv:

IL PRESENTE INDICATIVO-Ներկա ժամանակ

Io parlo                                       Noi  parla

Tu parli                                       Voi   parla

Lui lei- parla                              Lora-  parle

Mangare — ուտել

 

 

 

 

 

 

IL PRESENTE INDICATIVO-Ներկա ժամանակ

Verbi in -ARE                   Verbi in —ERE              Verbi in —IRE                Verbi in -IRE (-isco)

Parlare-խոսել                  Scrivere-գրել                  Partire-մեկնել                Capire-հասկանալ
es. parl-ARE                     scriv-ERE es.                    part-IRE                        cap-IRE (+isc)
io parl-o-                          scriv-o                               part-o                             cap-isco
tu parl-i                             scriv-i                               part-i                              cap-isci
lui / lei parl-a                   scriv-e                               part-e                            cap-isce
noi parl-iamo                   scriv-iamo                       part-iamo                      cap-iamo
voi parl-ate                       scriv-ete                           part-ite                          cap-ite
loro parl-ano                     scriv-ono                        part-ono                        cap-iscono

Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները

Հայկական լեռնաշխարհն իրենից ներկայացնում է մի լեռնային կղզի, որտեղ վեր են խոյանում տարածաշրջանի խոշոր լեռնային համակարգերը: Լեռնաշխարհի մասին պատմական և աշխարհագրական  բնույթի սկզբնական տեղեկություններ դեռ մ.թ.ա տվել են հայ և օտարազգի պատմաբաններ: Հայկական լեռնաշխարհի տեղը որոշվում է հնագույն պատմաաշխարհագրական նկարագրություններով, ինչպես նաև հին քարտեզներով:

Հայոց լեռները իրենց վիթխարի զանգվածներով, հրաբխային անհանգիստ գործունեությամբ, նախնիների մտաշխարհում առասպելական ուժ են ստացել: Ժողովուրդը հաճախ նրանց ներկայացրել է որպես կենդանի, խոսուն, ապրող ու շնչող էակներ: Մի դեպքում որպես նետաձիգ զորականներ, մեկ այլ դեպքում որպես հարազատ քույրեր, եղբայրներ: Հայոց լեռների մասին կան բազմաթիվ ավանդապատումներ, որոնցից մեկում ասում են, թե հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել:  Ամեն առավոտ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն բարևել իրար: Ժամանակ անց, երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում վաղ արթնանալ: Մի օր էլ ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և հակառակ իրենց սովորության, այնպես բարևում են իրար: Աստված տեսնելով այդ՝ պատժում է եղբայրներին, նրանք քարանալով լեռներ են դառնում, իսկ գոտիները կանաչ դաշտեր, արցունքներն էլ անմահական աղբյուրներ:

Հայկական լեռնաշխարհի դիրքը ֆիզիկաաշխարհագրական տեսակետից

Հայակական լեռնաշխարհը գտնվում է հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում: Նրա կորդինատներն են՝ հյուսիսում 35⁰ 40՛ և 42⁰ 10՛, արևմուտքում՝ արևելյան երկայնության 35⁰ 48՛և 49⁰ 56 ՛(ըստ Գ.Թ. Շիրինյանի):

Լեռնաշխարհի տարածքը պատկանում է Սև, Միջերկրական Կասպից ծովերի  և Պարսից ծոցի ավազաններին և  ամբողջությամբ տեղադրված է մերձարևադարձային գոտում:  Միջերկրական ծովից հեռավորությունը 100 կմ է Պարսից ծոցից 650 կմ:

Հայական լեռնաշխարհ տերմինն առաջին անգամ օգտագործել և գործածության մեջ է դրել գերմանացի երկրաբան Հ. Աբիխը: Նա հրատարակել «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878–1887 թթ.) եռահատոր աշխատությունը, որի 2–րդ և 3–րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին, որով և շրջանառության մեջ է դրել «Հայկական լեռնաշխարհ» ֆիզիկաաշխարհագրական անվանումը։ Նշենք նաև, որ Աբիխը 1845 թվականին բարձրացել է Արարատ լեռը, տվել նրա երկրաբանական նկարագիրն ու կտրվածքները:

Հայկական լեռնաշխարհ տերմինը սկսվեց ավելի շատ գործածվել 19-րդ դարից, գիտական բնույթի աշխատություններում:

Գերմանացի աշխարհագետ Կառլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի երկրաբանական, աշխարհագրական ուսումնասիրություններ է կատարել իռլանդացի ճանապարհորդ-աշխարհագրագետ Լինչը, ով կատարել է 2 ճանապարհորդություն դեպի Հայաստան և ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփել է Հայաստան աշխատության մեջ և հրատարակել է Լոնդոնում 1901 թվականին: Նա իր աշխատությունում տալիս է բազմաբովանդակ տեղեկություններ հայերի կենցաղի սովորույթների, ճարտարապետական կառույցների մասին:

Հայկական լեռնաշխարհ և պատմական Հայաստան

Պետք է տարբերել Հայկական լեռնաշխարհ, պատմական Հայաստան և Հայաստանի Հանրապետություն հասկացությունները: Առաջին հասկացությունը ի տարբերություն մյուս երկուսի ֆիզիկաաշխարհագրական միավոր է: Պատմական Հայաստանն ավելի ընդարձակ է քան կղզիանման Հայկական լեռնաշխարհը:

Պատմական տարբեր ժամանակներում Հայաստանի սահմանները տարբեր են եղել: Տիգրան Մեծի օրոք Հայաստանի սահմանները ձգվում էին Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, հյուսիսում՝ Կուր գետից հարավ մինչև Միջագետք: Դրան հակառակ պատմական տարբեր ժամանակներում Հայաստանը կորցրել ու էլի վերականգնել է իր տարածքները: Այն տարածքները որտեղ ձևավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը կոչվում է Պատմական Հայաստան:

Հայկական լեռնաշխարհի, որպես ֆիզիզկաաշխարհագրական «կարգաբանական մարզ»  միավորի առանձնացման խնդիրը  ուսումնասիրող տարբեր հեղինակների մոտ սահմանազատված  է տարբեր կերպ և կրում է տարբեր անուններ:  19-րդ և 20-րդ դարերի շատ մասնագետներ տարբեր ձևով են մեկնաբանել Հայկական լեռնաշխարհի սահմանների հարցը: Հեղինակների մի մասը Հայկական լեռնաշխարհի տարածքը համարում է 340-375 հազ. կմ², ոմանք էլ 400 հազ. կմ²:

Հ. Աբիխը գտնում է,  որ Հայկական լեռնաշխարհի  մեջ ներառված են Կոլխիդայի և Կուր- Արաքսյան դաշտավայրերը, հարավում սահմանազատվում է  Միջագետքի դաշտավայրից,  արևմուտքում Անատոլիականն է, արևելքում՝  Իրանական սարահարթը:

Ս.Պ. Բալյանի, Լ.Ն. Զոհրաբյանի և մի քանի այլոց կարծիքով  սահմանն անցնում է Ուրմիա լճի հյուսիս արևելյան ծայրից հարավ արևմտյան ծայրը, ապա Կորդվաց լեռների հարավով ու Տավրոսի հարավայաին ստորոտով անցնում է  Եփրատ գետին: Ըստ այդ սահմանազատման Ուրմիա լճի մի մասը մտնում է Հայկական լեռնաշխարհի կազմի մեջ, մյուս մասը ոչ:

Մեկ այլ հեղինակ՝ Նազարյանը, լեռնաշխարհի այդ հատվածում սահմանն անցկացնում է Ուրմիա լճի գոգավորության հարավային ջրհավաք ավազանով:

Լեռնաշխարհի սահմանները ըստ ակադեմիկոս Հ.Կ. Գաբրիելյանի

Հյուսիսային սահմանն անցնում է Սև ծովի հարավային ափագծով, ապա Մեսխեթի և Թրիալեթի լեռնաշղթաների արտաքին հյուսիսային ստորոտներով: Հյուսիսային սահմանի արևելյան կեսն անցնում է Կոլխիդայի դաշտավայրի և Կուրի իջույթի եզրով: Այս իջույթները մի ժամանակ ցամաք են եղել, սակայն Գուգարաց-Արցախի ծալքավորման պրոցեսում՝ վերին էոցենում տեղի է ունեցել ռելիեֆի շրջադասություն;

Արևելյան սահմանը և ծագումով և ռելիեֆով ու սահմաններով հյուսիսայինի նման որոշակի է: Այստեղ Գուգարաց-Արցախյան լեռները  միանգամից բարձրացել են Կուր-Արաքսյան դաշտավայրից: ՄԻ ժամանակ Կուր-Արաքսյան դաշտավայրը զբաղեցնում էր Փայտակարան նահանգը, սակայն  ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից տեկտոնական իջեցում ապրող դաշտերը չենք կարող մտցնել լեռնաշխարհի մեջ:

Հարավ-արևելյան սահմանում վիճելի են Սաբալան և Սոհունդ հրաբուխները: Դրանք Իրանական սարահարթին խորթ են: Սրանք հիմքով կապված են  Հայկական հրաբխային օջախի հետ, թե ծագումով, թե՛ բարձրությամբ ու ռելիեֆով նման են հայկական հրաբխային բարձրավանդակին:

Հարավային սահմանն անցնում է Հայկական Տավրոսի լեռնահամակարգի հարավային ստորոտներով: Այստեղ Արաբա-Սիրիկան կոշտ պլատֆորմային զանգվածը ճզմում է Տավրոսի  ծալքավոր համակարգը և մտնում նրա տակ:

Արևմտյան սահմանը ամենավիճելին է: Արևմտյան սահմանն անցկացվում է Ալիս ու Եփրատ գետերի ջրբաժանով, ավելի ճիշտ Թեջերի լեռնաշղթայի արևմտյան ստորոտով:

Գ.Թ. Շիրինյանի Հայկական լեռնաշխարհը (2008 թ.)

ֆիզիկաաշխարհագրական սահմաններն անցկացրել   են մաթեմատիկական մոդելավորման և ֆիզիկաաշխարագրական այլ համալիր մեթոդների համադրմամբ ստացված դիտարկումների արդյունքով:

Հյուսիսային սահմանը

Ըստ այդ դիտարկման Հայկական լեռնաշխարհի հյուսիսային սահմանը սկսվում է Գայլ (Եշիլըրմակ) գետի գետաբերանից և Սև ծովի հարավային ափով ձգվում մինչև Ճորոխի գետաբերանը: Ապա ծովի մակարդակից սկսած Մեսխեթի լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներով, աստիճանաբար 100-200 մ լայնության շերտով բարձրանում մինչև Սուրամի լեռնանցքը (910 մ): Սուրամի լեռնանցքից հետո սահմանաշերտը կտրուկ իջնում է Կուր գետը ու որպես բնական սահման ընթանում է այդ գետով մինչև նրա աջ վտակ Աղստևի գետախառնուրդը:

Հյուսիս արևելյան սահմանը

Հյուսիս արևելքում Աղստևի գետախառնուրդից անմիջապես հետո սահմանը շարունակվում է  Փոքր Կովկաս (այստեղ հարկն է նշել, որ Փաքր Կովկասը արհեստածին տերմին է) լեռնահամակարգի լեռնալանջերի ստորոտներով, ապա Կուր — Արաքսյան դաշտավայրի արևմտյան եզրով  շարունակվում է  դեպի Արաքս գետը, որից հետո ընթանում է Թալիշի լեռների  արևելյան ստորոտներով ու Լենքորան քաղաքի մոտ հպվում է Կասպից ծովին:

Արևելյան սահմանը

Արևելքում լեռնաշխարհի սահմանը Կասպից ծովի ծովափով ձգվում է մինչև Սեֆիդռուդի գետաբերանը, հետո այդ գետով ձգվելով հասնում Կըզլուզեն գետի ակունքը ու բարձրանում է Արմածին լեռնագագաթ (3173 մ): Այդ լեռնագագաթի մատույցներում սահմանաշերտն ունի 50-30 մետր լայնություն: Հարավում սահմանը Շահբերդ Գուռտակ և Զագրոս լեռնաշղթաների լեռնահանգուցային Արմածին գագաթից իջնում է փոքր Զաբի հովիտ, ընթանում մինչև նրա արևմուտք ծնկադարձը, հետո այդ տեղից 80-160 մ լայնության շերտով շարունակվում է փոփոխելով սահմանաշերտի լայնությունը (110-200 մ) Չայենիար-Աբյադ կուլիսաձև ձգվող լեռնաշղթաների հարավային ստորոտներով ծ.մ.-ից 500 մ բարձրություններով մինչև Տիգրիս գետը: Այնուհետև լղոզված սահմանաշերտով (150-350 մ) ընթանալով Մարդինի, Վերանշեհիրի, Ուռհայի (Եդեսիա) սարահարթերի հարավային եզրամասերով (խ.մ. 450-500 մ բարձրությունով) Եփրատի Բիրեջիկ քաղաքի մոտ  կտրում է Եփրատը և նրա աջ վտակ  Սաջուր գետահովտով հասնում է Պազարջիկի գոգավորություն:

Արևմտյան սահմանը

Արևմտյան սահմանաշերտը  Պազարջիկի գոգավորությունից շարունակվում է Մարաշի գոգավորությունով, հետո Ջահանի (Ջեյհան) հովտով բարձրանում է Ալբիստանի գոգավորություն, շրջանցելով Բինբողա և Թախտասար գագաթները մտնում է Պազարվիրանի գոգահովիտ: Այդ տեղից Թեջերի լեռնաշղթայի Խնձր (Խնձոր, Խնզր)  գագաթի հարավային ստորոտով (150-200 մ ժապավենով) շարունակվելով ձգվում է դեպի Կզըլըրմակ գետի Գեմերեկի (Կամարակի) գոգհովիտ ու Կզըլըրմակի հոսանքով վեր բարձրանալով հասնում է Սվազի գոգավորության արևմտյան եզրին: Ապա այդ տեղից ընթանում է Չռչռ վտակի ակունքամաս ու կտրելով Ակդաղ և Ելիլըրմակ լեռնաշղթաների միացման լեռնանցքը՝ մտնում է Թոքատի գոգավորություն: Այնուհետև լեռնաշխարհի արևմտյան սահմանաշերտը (50-80 մ և մինչև 120 մ լայնքով) Եշիլըրմակ գետահովտով ընթանում է մինչև Սև ծով: Նշված սահմաններով ներփակված Հայկական լեռնաշխարհը բնականից եզրավորված է ծալքաբեկորավոր լեռնաշղթաներով և միաձույլ ամբողջությամբ հարակից տարածքների նկատմամբ բարձրադիրք է: Այն Փոքրասիական (Անատոլիական) բարձրավանդակից բարձր է500 մ, իսկ Իրանականից՝ 700 մ: Նրա միջին բարձրությունը ծովի մակարդակից 1850 մ է:

Լեռնային կղզի

Լեռնաշխարհի տարածքն ունի բարդ, ինքնատիպ կառուցվածք, այդ իսկ պատճառով տարածքի պատմա-աշխարհագրական, երկրաբանական պայմանների ուսումնասիրությունները մեծ հետաքրքրություն են  առաջացրել հայ և օտարազգի համաշխարհային գիտնականների համար: Այն Առաջավոր Ասիայում կարելի է համարել որպես մի լեռնային կղզի, աշխարհագրական այդպիսի դիրքի հետևանքով այն սահմանազատվում է հարևան Անատոլիական և Իրանական սարահարթերից և նրանց միջև հանդես է գալիս որպես լեռնահանգույց: Հայկական Լեռնաշխարհի տարածքը չունի ընդարձակ միասնական սարահարթեր, սակայն  այստեղ կան տեկտոնական բազմաթիվ իջվածքներ, որոնց մի մասը վեր է ածվել բարձրադիր հարթությունների:

Հայկական Լեռնաշխարհի տարածքը ձևավորվել է բարդ երկրաբանական պրոցեսների ընթացքում: Երկրաբանական վաղ ժամանակաշրջանում գոյություն է ունեցել մեկ խոշոր Պանգեա մայրցամաք, որի մասնատման արդյունքում ձևավորվեցին  Լավրասիա և Գոնդվանա մայրցամաքները, որոնց միջև ձգվում էր Թետիս օվկիանոսը: Հետագայում Գոնդվանայից պոկված երկու խոշոր բեկորները Արաբա-Սիրիականը և Հնդկական թերակղզու բեկորը շարժվելով հյուսիս ճզմել են Թետիսի գեոսինկլինալին: Արաբա-Սիրիականը ճզմել է Հայկական Լեռնաշխարհի հատվածը, իսկ Հնդկականը Պամիրի հատվածը և ստեղծել են լեռնային կղզիներ:

Թետիս օվկիանոս

Հայկական լեռնաշխարհի տարածքը  վաղ երկրաբանական անցյալում եղել է Թետիս օվկիանոսի հատակում, մասամբ կազմել է Արաբական պլատֆորմի հյուսիսային եզրը: Թետիս օվկիանոսի հատակում հողմնահարված նյութերի նստեցման հետևանքով առաջացել է նստվածքային մի հզոր համալիր: Քանի որ երկրի վրա անընդհատ տեղի են ունենում տեկտոնական շարժումներ, ծալքավորման պրոցեսներ, շերտախմբերը հաճախ հայտնվել են երկրի մակերևույթին առաջացնելով ցամաքային տարածքներ, նախալեռնային իջվածքներ և այլ ռելիեֆի ձևեր: Այդ իսկ պատճառով Հայկական լեռնաշխարհում ապարների կազմության ու կառուցվածի բազմազանություն է նկատվում:  Երկրաբանական պրոցեսների արդյունքում Թետիս օվկիանոսի տարածքում ձևավորվել է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալային գոտին:

Լեռնաշխարհի տարածքն ունի բարդ, ինքնատիպ կառուցվածք, այդ իսկ պատճառով տարածքի պատմա-աշխարհագրական, երկրաբանական պայմանների ուսումնասիրությունները մեծ հետաքրքրություն են  առաջացրել հայ և օտարազգի համաշխարհային գիտնականների համար: Այն Առաջավոր Ասիայում կարելի է համարել որպես մի լեռնային կղզի, աշխարհագրական այդպիսի դիրքի հետևանքով այն սահմանազատվում է հարևան Անատոլիական և Իրանական սարահարթերից և նրանց միջև հանդես է գալիս որպես լեռնահանգույց: Հայկական Լեռնաշխարհի տարածքը չունի ընդարձակ միասնական սարահարթեր, սակայն  այստեղ կան տեկտոնական բազմաթիվ իջվածքներ, որոնց մի մասը վեր է ածվել բարձրադիր հարթությունների:

Պանգեա մայրցամաքի մասնատումը

Հայկական Լեռնաշխարհի տարածքը ձևավորվել է բարդ երկրաբանական պրոցեսների ընթացքում: Երկրաբանական վաղ ժամանակաշրջանում գոյություն է ունեցել  մեկ խոշոր Պանգեա մայրցամաք, որի մասնատման արդյունքում ձևավորվեցին  Լավրասիա և Գոնդվանա մայրցամաքները, որոնց միջև ձգվում էր Թետիս օվկիանոսը: Հետագայում Գոնդվանայից պոկված երկու խոշոր բեկորները Արաբա-Սիրիականը և Հնդկական թերակղզու բեկորը շարժվելով հյուսիս ճզմել են Թետիսի գեոսինկլինալին: Արաբա-Սիրիականը ճզմել է Հայկական Լեռնաշխարհի հատվածը, իսկ Հնդկականը Պամիրի հատվածը և ստեղծել են լեռնային կղզիներ:

Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է այնտեղ ընթացող ալպյան լեռնակազմական պրոցեսների ընթացքում: Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի: Այդ ընթացքում երկրաբանական շերտերը խախտվել են, բեկորատվել` գոյացնելով ծալքաբեկորային լեռներ: Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթքումներով:

Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները

Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են: Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) ու Թոնդրակ գործող հրաբուխները:

Պատմություն

  1. Կազմել պատմական սկզբնաղբյուրների վարկանիշային աղյուսակ: Պատասխանը հիմնավորել:

Պատմությունը շատ հետաքրքիր դաս է:

  1. Սահմանել «Հայկական լեռնաշխարհ» հասկացությունը և նրա հետ սերտորեն կապված 10 հասկացություններ:

Հայաստանը այն ժամանակ կոչել էն ծովից ծով Հայաստան : Հաաստանը սատ յուրահատուկ բնություն ունի:

  1. Համեմատել մարդու առաջացման վարկածները:

Մարդը առաչացել է կապիկից:

  1. Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հնագիտությունը որպես անցյալի իմացության միջոց», «Գրավոր աղբյուրներ. հավատա՞լ, թե՞ ոչ», «Ազգագրական

Այո  հավատալ: