Ականջները լսողության օրգաններն են. դրանց միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները: Կաթնասունների ականջների կառուցվածքը գրեթե միանման է: Չնայած սողունները, երկկենցաղները և թռչունները նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է: Որոշ միջատների լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ վերջույթների վրա:
- Բարձրության կտրուկ փոփոխությունների ժամանակ զգացվում է թեթևակի խլություն: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լսողական անցուղում և թմբկաթաղանթի հետևում օդի ճնշումները հավասարվում են: Նման դեպքերում ասում են` ականջները «խցվում» են: Լսողության ժամանակավոր թուլացում տեղի է ունենում նաև հարբուխի և այլ հիվանդությունների դեպքերում, երբ խանգարվում է թմբկախոռոչի և մթնոլորտային ճնշումների տարբերությունը: Այդ խլությունը կարելի է վերացնել կլման շարժումներ կատարելով և հորանջելով:
- 120 դեցիբելից ավելի բարձր ձայնը կարող է վայրկենապես վնասել լսողությունը:
- Երբ դուք տեղում պտըտվում, ապա կտրուկ կանգ եք առնում, ձեզ թվում է, թե շրջպատի առարկաները շարունակվում են պտտվել: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ձեր ներքին ականջի կիսաբոլոր խողովակներում հեղուկը դեռ շարունակում է պտտվել:

Dentista
3, due fratelli ed una sorella