Բնագիտություն տանը մարտ 2-6

Մարտ 2-6

Տնային 1

http://online.fliphtml5.com/fumf/pvhu/#p=95:

1*Ի՞նչ է վառելանյութի ջերմարար ունակությունը:

Վառելանյութի ջերմարար ունակություն,վառելիքի այրման ջերմություն, պինդ, հեղուկ կամ գազային վառելիքի լիայրման ժամանակ անջատվող ջերմության քանակը։ 

2*Ինչո՞ւ է կայծակին միշտ ուղեկցում որոտ:

Կայցակից առաջանումէ որոտ։

3*Բեր սննդային շղթայի օրինակ,որ կազմված կլինի 4 օղակից:

 

4**Ի՞նչ էներգիայով է օժտված երկնքում թռչող ինքնաթիռը:

։ Մեծ արագության, բեռնունակության, գործողության շառավիղի, մանևրունակության, հուսալիության շնորհիվ ունի ավելի լայն կիրառություն, քան մյուս թռչող սարքերը։

 

«Խորհրդավոր ծերունին» 

28.02.20

Կարդա՛ Հ․ Թումանյանի «Խորհրդավոր ծերունին» պատմվածքը։

Կարդացի և ինձ շատ դուր եկավ;

ա․Տեքստից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր:

Անծանոթ բառեր

ՀանդուգնՀամարձակ, անվեհեր

  Ցավագար-Հիվանդ, (փվանդոտ, ախտաժետ

բ․Փորձի՛ր մի քանի նախադասությամբ ներկայացնել վերաբերմունքդ՝ կարդացածիդ վերաբերյալ։

Իմ կարծիքով այս պատմվացքը ուզում է ասել, որ պետք է մեզանից մեծերին հարգենք, լսենք նրանց կարծիքները, որովհետև այն քեզ հետագայում պետք կգա։

 

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԾԵՐՈԻՆԻՆ

— Այդ դո՞ւ ես,— ասաց նա և գլուխս թեթև շոյելով՝ շարունակեց իր ճամփան՝ առանց կանգնելու։

— Դու ո՞րտեղից գիտես ինձ, ծերունի։

— Քո ծնված օրից։

— Ուրեմն դու ճանաչո՞ւմ ես ինձ։

— Ես քո հորն էլ էի ճանաչում փոքրուց։

— Վա՜հ, մի՞թե…

― Ես քո պապին էլ եմ տեսել, ա՜խ, ինչ չարաճճի էր երեխա ժամանակ։

— Դու իմ պապին տեսել ես երեխա ժամանա՞կ։

— Է՜հ, բայց քո պապի պապը ավելի կայտառ երեխա էր։

— Դու իմ պապի պապին էլ ես տեսե՞լ։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛․ զարմանում ես դու. դեռ նրանց պապերի պապերին էլ…

— Դե որ այդպես է, պատմի՛ր, խնդրում եմ, պատմիր, ծերունի, ի՞նչ տեսակ մարդիկ էին նրանք, ի՞նչ գիտես նրանցից։

— Ինչ տեսակ մարդի՞կ…

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում… Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։

— Վա՜յ, խե՜ղճ պապեր։

— Բայց ես ականատես եմ եղել և նրանց սիրային տարփանքներին, ես տեսել եմ նրանց կայտառ զավակների խաղերն ու լսել եմ նրանց առաջին թոթովանքները, մասնակցել եմ նրանց խրախճանքներին, ձայնակցել եմ նրանց հաղթանակի աղաղակներին, ես պսակել եմ նրանց առաքինություններն ու մեծագործությունները…

— Ո՜վ բարի ծերունի։

— Հա՛, նրանք ինձ հետ էին։ Մի քիչ տեղ եկան. մեկը մի անգամ մտավ գերեզման, մյուսը նրանից մի փոքր հեռու իրան ալևոր գլուխը դրեց, որը դեռ մատաղ, որը ծերունի, որը սրահար, որը ցավագար… Քո բոլոր պապերն ինձ հետ են անցել, ու ամեն մեկը մի տեղ մնացել։

— Ո՜ւհ, ինչքան մեծ ես դու։

— Մե՜ծ, աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, ո՛ր քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես՝ այն ես եմ թաղել։

— Եվ դեռ ադպես արա՞գ ես գնում, ես չեմ կարողանում քեզ հասնել։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հոգնեցի՞ր… տեսնում եմ՝ արդեն քեզ էլ եմ թողնում։ Օ՜, դու վաղ ես ծերացել… Ե՜կ, ե՜կ…

— Սպասի՛, ծերունի, իմ ուժը, իմ եռանդը դու տարար, ես հոգնեցի, էլ չեմ կարողանում գալ։

— Ե՜կ, ե՜կ…

Մաթեմատիակա դասարանում և տանը։ 28/02/2020

28․02․2020 Պարապմունք 81․

Հարցերի պարզաբանում

Բանավոր հաշվարկ

Առաջադրանքներ

1) Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 20 = 15

x=20+15=35

x=35

բ) 88 – x = 70,

88-70=18

x=18

գ) x + 35 = 70,

x=70 -35=35

x=35

դ) x – 24 = 50,

x= 24+50=74

x=74

ե) 3 + x = 15,

x= 15-3=12

x=12

զ) 200 + x = 450։

x= 450-200= 150

x=150

2) Հավասարման արմա՞տն է արդյոք 11 թիվը.

ա) x +11 = 0,

բ) x – 11= 0,

գ) 11 – x = 0,

դ) 15 – x = 0,

ե) 7 ⋅ x = 77

զ) x = 8 – x:

3) Կազմե՛ք հավասարում և լուծե՛ք այն.

ա) x թվին գումարել են 5 և ստացել են 40:

x+5=40

x=40 -5=35

բ) x թվից հանել են 55 և ստացել են 120:

x+55=120

x= 120-55= 65

գ) 50-ից հանել են x թիվը և ստացել են 30:

x+50-x=30

x=30-20:50

դ) 210-ին գումարել են x թիվը և ստացել են 230:

x=210-x=230

x=230 -210= 20

4) Բավարարո՞ւմ է արդյոք 25  թիվը տրված անհավասարմանը.

ա) x < 15,

բ) x > 10,

գ) 2x > 0,

դ) 8x < 20 :

5) Գտե՛ք անհավասարման լուծումը.

ա) 20 < x < 24,

բ) 0 < x < 5,

գ) –3 < x < 0,

դ) –2 < x < 2:

6) Լուծե՛ք հավասարումը.

ա) 2x – 20 = 10,

բ) 80– 2x = 70,

գ) 2x + 30 = 70,

դ) 3x – 24 = 0,

ե) 3 + 3x = 15,

զ) 200 + 5x = 450։

Մի քանի օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան, տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով, մի արկղ ուսերի վրա դրած, դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան, նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար՝ մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից ու մի քանի քայլ անելուց հետո այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրան ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Դակն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում՝ ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ՝ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով՝ կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Գոյական-Դակ, Էռնեստ, Կաձիրա, մարդ, Ջուզե, անծանոթ, եղբայր, օդ, արկղ, օր:

Ածական-խավար, հինավուրց, հարուստ, շքեղ, թանձրանալ, հավատարիմ, աշնանային, կորսված, ահռելի:

Բայ-գոռալ, անհետանալ, նետել, չքանալ, սպասել, շարժում, մտածել, վերադառնալ, կորցնել, հեռանալ, դնել,