Մայրենի՝ հեռաոր ուսում։ 3/2/2020

Հեռավար-առցանց ուսուցում

02.03.20

Հ․ Թումանյանի «Խորհրդավոր ծերունին» պատմվածքից դուրս գրի՛ր և հիմնավորի՛ր՝

ա․ ամենից հետաքրքիր

— Բայց ես ականատես եմ եղել և նրանց սիրային տարփանքներին, ես տեսել եմ նրանց կայտառ զավակների խաղերն ու լսել եմ նրանց առաջին թոթովանքները, մասնակցել եմ նրանց խրախճանքներին, ձայնակցել եմ նրանց հաղթանակի աղաղակներին, ես  պսակել եմ նրանց առաքինություններն ու մեծագործությունները…

Ես այս հատվածնեմ վերցրել որովհետև սա պատմության ասելիքն է և հետաքրքիր է այն առումով որ ծերունին պատմում է իր անցյալում կատարվածը և, որ լա հուշեր են իր մեջ տպաորվել;

բ․ ամենից խորհրդավոր

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում… Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։

— Եվ դեռ ադպես արա՞գ ես գնում, ես չեմ կարողանում քեզ հասնել։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հոգնեցի՞ր… տեսնում եմ՝ արդեն քեզ էլ եմ թողնում։ Օ՜, դու վաղ ես ծերացել… Ե՜կ, ե՜կ…

— Սպասի՛, ծերունի, իմ ուժը, իմ եռանդը դու տարար, ես հոգնեցի, էլ չեմ կարողանում գալ։

— Ե՜կ, ե՜կ

Այս հատածով ես բացահայտեցի պատմության իմաստությունը; Ծերունին ուզումէ ասել, որ իր նախկիներնել եին տղային նման և նա շատ հպառտե, որ տղան իմաստուն է իր նախկինների նաման և ասում է, որ կայնքը հեշտ բան չէ;

գ․ ամենից զվարճալի հատվածները։

— Այդ դո՞ւ ես,— ասաց նա և գլուխս թեթև շոյելով՝ շարունակեց իր ճամփան՝ առանց կանգնելու։

— Դու ո՞րտեղից գիտես ինձ, ծերունի։

— Քո ծնված օրից։

— Ուրեմն դու ճանաչո՞ւմ ես ինձ։

— Ես քո հորն էլ էի ճանաչում փոքրուց։

— Վա՜հ, մի՞թե…

Այս հատվածը զվարճալի է նրանով որ նրանք իրար հետ կռվում են, շփվում են իրար հետ ծանոթանում են։