Հետաքրքրաշարժ խնդիրներ 6-րդ դասարանի սովորողների համար
1. Մայրիկի պատրաստած 50 հատ կարկանդակների 30%-ը ջեմի
միջուկով են, 40 %-ը՝ մսով, իսկ մնացածը՝ կաթնաշոռով։
Ամենաքիչը ի՞նչ քանակով կարկանդակներ է հարկավոր վերցնել,
որպեսզի նրանցում անպայման լինեն 3-ից ոչ պակաս
կարկանդակ՝ տարբեր միջուկներով։ (Կարկանդակը կիսել չի
կարելի)։ 50 x 30 = 100 50 x 40 : 100= 20
2. Աշոտը գնեց 5 խնձոր։ Դրանք բոլորը՝ առանց առաջինի, կշռում են
798գ, առանց երկրորդի՝ 794 գ, առանց երրորդի՝ 813գ, առանց
չորրորդի՝ 806գ, առանց հինգերորդի՝ 789գ։ Որքա՞ն են կշռում բոլո
հինգ խնձորները։
3. Գնացքը կազմված է 20 վագոնից։ Աշոտը նստած է վերջից հաշված
երրորդ վագոնում։ Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է
գտնվում Աշոտը։
20 x 3= 60
60 : 3= 30
4. Չորս հարկանի շենքի աստիճաններն ունեն միևնույն
երկարությունը։ Առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանալը
քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից երկրորդ հարկ
բարձրանալը։
4 x 2= 8
5. Արևը 10 շրաջաններից 5-ում թվեր է գրել, ինչպես ցույց է տրված
նկարում։ Նա ցանկանում է մնացած շրջաններից յուրաքանչյուրում
թվեր գրել այնպես, որ հնգանկյան յուրաքնչյուր կողմում գտնվող 3
թվերի գումարները լինեն իրար հավասար։ Ո՞ր թիվը նա պետք է
գրի ?-ի փոխարեն։
10 : 5= 2
2 x 3= 6
6. 120 խնձորը այնպես բաժանեք 2 հոգու միջև, որ մեկը մյուսից 5
անգամ ավել ստանա։
120 : 2= 60
120 : 5=24
7. 12345 թվանշաններից մի քանիսի միջև տեղադրել
թվաբանական գործողությունների նշաններ այնպես, որ
արդյունքում ստցվի 22։
1 x 2 + 3 x 4 = 20
8. Դերձակն ունի 39մ գործվածք, որից նա օրական կտրում է
3-ական մետր։ Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը։
39 : 3= 13
13- 1= 12
9. Ուղղանկյունաձև հողամասի լայնությունը կազմում է
երկարության 50 %-ը ։ Հաշվիր այդ հողամասի մակերեսը՝
իմանալով, որ նրա երկարությունը 270 մ է։
270 x 50 = 1350
1350 : 100=
10. Օգտագործելով 1-ից 9 թվանշանները վերականգնել
տառաշղթան․
Մ-Ե-Կ= Մ:Ե:Կ=1
7- 3-5= 1