Չարենցյան ֆլեշմոբ/

 

  • Կարդում ենք Չարենց․ տեսագրություններ, ձայնագրություններ
  • Իմ Չարենցը՝ պատում ձեր  Չարենցի մասին

Իմ Չարենցը՝

  • Չարենցն ընտանիքում՝ ընտանեկան ընթերցումներ
  • Չարենցյան բառարան

Պատմություն առցանց ուսում:

Առցանց կրթության առաջադրանքներ

Կատարման ժամկոտը՝ մարտ 13 — 23, 2020 թ.Տիգրան մեծ

Արտաշեսյանների արքայատոհմ․ Արտաշեսյան վերջին արքաներ

Բլոգային Աշխատանք

  • Ներկայացնել Արտաշեսյան վերջին արքաներին, որոնք կառավարելեն Տիգրան Մեծից հետո:

Արտավազդ Բ

Արտաշես Բ

Տիգրան Գ

Տիգրան Դ

  • Ներկայացնել Արտավազդ 2-րդին որպես հայոց արքա։

Արտավազդ Բ  Մեծ Հայքի «արքայից արքա» Արտաշեսյանների  տոհմից է: Կառավարել է մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը մենամարտում էին ։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի պայմանագրին ։

Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասսոսի հետ։

կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որից հետո երկու երկրների միացյալ ուժերն ունենում են առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։

Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։

Ք․ա․ 34թ․ Անտոնիոսի զորքերը ներխուժեցին Հայաստան և խաբեությամ գերի վերցրեցին ու տարան աքային և նոր արքա դարձավ  Արտավազդի որդին՝Արտաշես  երկրորդը։

Ո՞վ էր այն հայոց թագուհին, որ եղել է Արտաշեսյաններ դինաստիայից, ներկայացնել նրան:

Արտաշեսյաններ դինաստիայից հայոց թագուհին Էրատոն է։ Նա եղել է  Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալը, Տիգրան Գ-ի դուստրը։ Տիգրան Դ-ն զավակ չուներ, այդ իսկ պատճառով հայոց գահին տոհմի հաջորդականությունն ապահովելու համար իրեն գահակից հռչակեց քրոջը՝ Էրատոյին: Էրատոյի գահակալման մասին մեզ շատ քիչ տեղեկություներ են հասել, իսկ հասած տեղեկություններն էլ կցկտուր են և ամբողջությամն չեն բնութագրում թագուհու կերպարը:
Էրատոյի գահակալման շրջանն անչափ հակասական և բարդ էր Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության համար: