Ավարայրի Ճակատամարտ:

Ինչպես հայերն Ավարայրի ճակատամարտում փախուստի մատնեցին մարտական փղերին |  Armenia Daily

Ավարայրի ճակատամարտ, Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բարձրակետն էր։

Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ Հեր և Զարևանդ գավառներով մտնում է Մարզպանական Հայաստան: Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը:

Մայիսի 25-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ ափին։ Մայիսի 26-ին շաբաթ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունում են մարտական դրություն։ Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանել էր երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակել փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն։ Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպ Մամիկոնյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը։ Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը: Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Ա Վայոցձորցին և Ղևոնդ Երեցը քաջալերանքի խոսք են ասում հայոց զորքին՝ կոչ անելով արիաբար մարտնչելու թշնամու դեմ։

About my living room.

Bunni's Room | Bedroom drawing, Aesthetic drawing, Cute art

About my living room.

My name is Laura: I am 12 years old. Today I would like to tell you about my room. My room is medium. My sister also lives in the room with me. There are two beds in our room, a wardrobe where I hang my clothes, a desk. I love my room because I can have fun, read a book, sleep, do my homework.
I really like my room.

Image result for aesthetic pastel bedroom | Cute art, Art inspiration, Art

Թարգմանչաց տոն — գրաբարյան օրեր

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE Թարգմանչաց տոնգրաբարյան օրեր Հետազոտական աշխատանք՝ targmantargmantargman ըստ փուլերի: Հոկտեմբերի 18-24 Առաջին փուլ Տեղեկատվական աղբյուրներից գտնել և ներկայացնել
  • ինչ տոն է Թարգմանչաց տոնը _Որովհետև այն կա ունի մեր երկրի մեր լեզվի հետ մեր տառերի:
  • թարգմանական գործի կարևորությունն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում- Թարգմանական գործի կարևորությունը հայ ժողովուրդի համար այն է, որ մենք հայերեն ենք թարգմանել համաշխարհային նշանակություն ունեցող հեղինակների գործերը:
  • հայ առաջին թարգմանիչները և նրանց թարգմանությունները_ Առաջին թարգմանիչները Մեսրոպ Մաշտոցն է, Սահակ Պարթև և Մաշտոցի աշակերտները, առաջին թարգմանությունն եղել է Աստվածաշունչը:
Երկրորդ փուլ Ընտրել անուններից մեկը և ներկայացնել նրա կյանքը, գործունեությունը, արած աշխատանքը, թողած ժառանգությունը Մսրոպ Մաշտոց

Կենսագրություն

Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ Անանիա Շիրակացու՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ (մոտ 385-388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396-ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիքում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։ Մոտ 404 թվականին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398-408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416-429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարգմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։ Երրորդ փուլ Ներկայացնել ընթերցումներ ուսումնասիրած հեղինակի գործերից ռադիո կամ տեսանյութով: Կարդում ենք գրաբար ՀԱՍԿՔ Առն միոջ էին երկու որդիք: Մին ի նոցանէ յոյլ էր եւ սնափառ, միւսն (մեւսն)` վաստակասէր եւ հեզ: Եւ մինչ անդրանիկն ամբարտաւան զկծեցուցանէր յոխորտ բանիւք զսիրտ կրտսեր եղբօրն, լուաւ զայն հայր նոցա եւ արկ (էարկ) առակ մի այսպէս. «Ի ժամանակի յորում հնձողք պատրաստէին զմանգաղս ի հունձս, մի ի հասկացն ամբարձեալ զգլուխ իւր ի վեր` սնափառութեամբ իւիք ծաղր առնէր զայլս` որոց գլուխքն խոնարհեալ կային յերկիր»: Յայնժամ ոմն ի նոցանէ խօսեցաւ եւ ասէ. «Թէ էր քո գլուխ ատոք ի ցորեան` ոչ այնքան ի վեր ամբառնայիր զայն»: «Ի սնամէջ խելապատակս լայնանիստ բնակէ հպարտութիւն»: Ուսուցում Բարկութեան մասին Ուսուցում Վրէժի մասին Ուսուցում երդման մասին Շարունակելի…