Վահագնի Ծնունդը։
Շաբաթ-կիրակի — կարդալ «Վահագնի ծնունդը»:
Ստուգաբանել Վահագն անունը նշանակում է արև, հուր:
Համացանցից նայել տեսանյութեր, թե ինչ է իրենից ներկայացնում Վահագնի ծնունդը. պատմել:
Վահագն, ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։ Ամենամանրամասն նկարագրությունը տվել է Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ։ Խորենացին Վահագնին համարել է Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ է նաև, որ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։
Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկունքի ցավերով։ Երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծխից ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը։ Նա ուներ ծովում բռնկված եղեգնի բոցերից ելնող հրեղեն մորուք ու մազեր, արեգակնակերպ աչքեր։ Վահագնը ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։
Հետո կարդալ Ե.Չարենցի «Վահագն»բանաստեղծությունը:
Ի՞նչ մտորումներ ունի քնարական հերոսը՝ կապված Վահագնի հետ: Վահագնը շատ գեղեցիկ գանգրահեր, շիկահեր ր բարձրահասակ էր։ Նա շատ խիզախ էր հզոր, բարի և շատ գեղեցիկ էր։
