Այս եմիշը մեր այգու եմիշն է, այն 3 շաբաթ մնացել էր խոնավ վայրում և բորբոսնել էր ու ես որոշեցի նկարել այն:
Ավետիք Իսահակյան.Շղարշ-ամպերն-երկինքն-առած
***
Շղարշ-ամպերն երկինքն առած,
Լուսնակն անդորր կշողա,
Լռիկ ճահճում հարհանդ-մարմանդ,
Նուրբ եղեգը կդողա:
Արագիլը` մենակ ու լուռ,
Եղեգնի մոտ կքայլե.
Կմտորե` խոր ու տխուր,
Ճահիճն աղոտ կփայլե:
Մռայլ ափին մենակ նստած
`Սիրտս անուշ կթախծի.
Եվ անուրջում միտքս թաղված`
Քունն աչերիս կհանգչի…
Ավ.Իսահակյան — բանաստեղծություն. Շղարշ ամպեր

Առաջադրանքներ.
- նկարագրիր՝ ի՞նչ տրամադրություն է գերիշխում բանաստեղծությունում-Այս բանաստեղծության մեջ մռայլ և ամպամած տրամադրություն է.
- յուրաքանչյուր քառատողից առանձնացրու տրամադրություն փոխանցող պատկերը Լուսնակն անդորր կշողա,. Արագիլը` մենակ ու լուռ, Եվ անուրջում միտքս թաղված`
- մարդ-բնություն փոխհարաբերությունն ինչպիսին է բանաստեղծությունում — շատ հանգիստ լուռ միտքը տխուր, սիրտը թախծված .
- բանաստեղծությունը սովորիր անգիր-՝ Սովորեցի
Ավատատիրություն. համամեմատություն համաշխարհային փորձի հետ:
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար

Պատմություն
Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ.)։ Շահեն Մկրտչյանի կարծիքով դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի։
Մինչ նոր եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև՝ բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից, և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը», սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետներ որոշեցին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը՝ քահանան թողություն էր խնդրում լսելով իր սեփական ձայնը՝ ասելով. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։ Այս երևույթը միակն է աշխարհում և այն մինչև հիմա էլ գործում է Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։
Զանգակատունը կառուցվել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցի կողմից։ Զանգակատան արևելյան պատին կա արձանագրություն, որն ասում է.
Ես շատ եմ ափսոսում, որ չեմ կարողացել տեսնել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար: Ես միայն տեսել եմ այն նկարններով և շատ է ինձ դուր եկել: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնն է։ Ընդգրկված է Շուշիի քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և հանդիսանում է Արցախի խորհրդանիշներից մեկը։ Կառուցվել է 1868-1887 թվականներին։


