Ա. Իսահակյան- Կտակ

Կտակ

Առաջադրանքներ.

  1. Առանձնացրու այն խորհուրդը, որը քո համոզմամբ էլ ճշմարիտ է ու օգտակար. հիմնավորիր- Մի՛ հավատար ստվերներին, հենվի՛ր միայն քեզ վրա, -Ատելու չափ սի՛րիր մարդկանց, բայց լավություն միշտ արա: Ես հենց այս երկու տողն եմ ընտրել, որովհետև ասում է մի հավատա ամեն մարդու հավատա ինքդ քեզ: Իմ կարծիքով այստեղ ստվերի դերը տանում է մարդիկ: Եվ երկրորդ տողում ասում է դու կարող ես ատել մասրդուն բայց նրան միշտ լավը ցանկացիր ու բարին արա\
  2. Առանձնացրու այն խորհուրդը, որը քո համոզմամբ բացարձակ օգտակար և կիրառելի չէ մեր օրերում. հիմնավորիր: Անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի: Ես այս խորհուրդն եմ ըտրում, որովհետև հիմա մարդիկ այդպես են վարվում ուրշների նկատմամբ եսասեր են իրենց պահում:
  3. բանաստեղծությունը սովորիր անգիր
  4. այս բանաստեղծության մտքերից մեկը դարձրու ստեղծագործելու թեմա և շարադրիր մտքերդ

Պտերանմանների կառուցվածքը, կենսապայմանները և բազմազանությունը

Պտերանմանների կառուցվածքը, կենսապայմանները և բազմազանությունըՍպորավոր բույսերի շարքում մամուռներին հաջորդող բարձրակարգ բույսերի բաժինը ներկայացնում են պտերանմանները, որոնք ընդգրկում են մոտ 10.000 տեսակ: Պտերանմաններին են պատկանում պտերներըձիաձետերը և գետնամուշկերը

37.jpg

Պտերանմաններն, ի տարբերություն մամուռների, լավ զարգացած, կատարյալ ցամաքային բույսեր են: Պտերանմաններին բնորոշ են հիմնական բուսական հյուսվածքները և լավ մասնագիտացված մարմինըՊտերանմաններին բնորոշ է արմատային համակարգ, ունեն լավ արտահայտված ցողուն և զարգացած տերևներ, նման են ծաղկավոր բույսերին, սակայն ծաղիկ չունեն: Մոտ 300−350 միլիոն տարի առաջ պտերները հասնում էին 40 մ բարձրության և զբաղեցնում էին մեծ տարածություններ: Դրանք ծառանման պտերանմաններն էին, որոնցից կազմված անտառները զբաղեցնում էին ողջ երկրագունդը և հանդիսանում ֆոտոսինթեզող հիմնական ավտոտրոֆ օրգանիզմները: Պտերանմաններից կազմված վաղ անտառներում բնակվում էին հսկա միջատները և գիգանտ սողունները, օրինակ՝ դինոզավրերը: Ներկայումս ծառանման ձևերը պահպանվել են միայն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, նրանց բարձրությունը հասնում է 20 մ-ի: 

T04UAXBQNsM.jpg

Պտերներ: Ժամանակակից պտերները հիմնականում բազմամյա խոտաբույսեր են: Նրանք աճում են խոնավ, ստվերոտ վայրերում, գետերի և առուների եզրերին: Ցողունը հողում վեր է ածվում կոճղարմատի, որից զարգանում են հավելյալ արմատները և տերևները: Պտերների կոճղարմատը թունավոր է և հանդիսանում է հումք որոշ դեղատեսակների համար: Պտերների տերևները կրկնակի փետրաձև են, կանաչ, մինչև մեկ մետր երկարություն ունեցող: Պտերների ներկայացուցիչներից են՝ ադիանտումը, իժալեզուն, ձարխոտը: Հայաստանի Հանրապետությունում տարածված է սովորական վահանապտերը, իսկ պտերանմանների որոշ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»: Վահանապտերի տերևները լայնորեն կիրառվում են ծաղկեփնջերի զարդարման մեջ:  

85511000_fern.jpg

Վահանապտեր: Տերևները մասնակցում են ոչ միայն ֆոտոսինթեզի, այլև բազմացման գործընթացին: Վահանապտերի երիտասարդ տերևները խխունջանման պարուրված են: Աճում են գագաթով և աստիճանաբար ապապարուրվում:Հասուն տերևացողունավոր պտերը հանդիսանում է անսեռ սերունդ կամ սպորոֆիտ:Հասուն պտերի տերևի ստորին մակերեսին նկատվում են գորշ թմբիկներ: Դրանք պտերի անսեռ բազմացման օրգաններն են` սպորանգիումները, որտեղ զարգանում են սպորները: 

41.jpg

 Տերևաթիթեղի ստորին հատվածի սպորանգիումների պատռվելով` սպորները ընկնում են հողի մեջ և ծլում:Յուրաքանչյուր սպոր իրենից ներկայացնում է ծլման պատրաստ մեկ բջիջ` սննդանյութերի անհրաժեշտ պաշարով:Սպորից հողում առաջանում է 1−2 սմ տրամագծով կանաչ, սրտաձև թիթեղիկ, որը ռիզոիդներով ամրանում է հողին: Նախածիլի ստորին մասում գտնվող սեռական օրգաններում զարգանում են գամետները:Կանաչ նախածիլը պտերի սեռական սերունդն է կամ գամետոֆիտը:Արական սեռական օրգանները կոչվում են անթերիդիումներ: (♂) Իգական սեռական օրգանները կոչվում են արքեգոնիումներ: (♀) 

papor.jpg

Ջրի միջոցով (♂) գամետները լողում են դեպի իգականները: Արդյունքում նախածիլում կատարվում է բեղմնավորումզիգոտից զարգանում է սաղմ, որից առաջանում է մանր տերևներով երիտասարդ պտեր: Մի քանի տարի անց պարբերական աճի շնորհիվ պտերը վերածվում է հասուն բույսի: ՈւշադրությունԱնսեռ և սեռական սերունդների հերթափոխումով բազմացումը հատուկ է նաև ձիաձետերին և գետնամուշկերին:Ձիաձետեր: Ձիաձետերը բազմամյա խոտաբույսեր են, որոնք նման են փոքր, կանաչ եղևնիների: Ապրում են հիմնականում խոնավ վայրերում և նախընտրում են թթվային հողերը, ունեն կոշտ ցողուն և լավ զարգացած ստորգետնյա ընձյուղներ՝ կոճղարմատներ, որոնցից դուրս են գալիս հավելյալ արմատներ: 

42.jpg

 Ձիաձետերի ընձյուղը հատվածավորված է, այսինքն՝ կազմված է հանգույցներից և միջհանգուցային հատվածներից: Մանր թեփուկային տերևները ցողունի վրա դասավորված են օղակաձև: Ֆոտոսինթեզը կատարվում է ձիաձետերի ցողուններում և ընձյուղներում, իսկ պաշարանյութերը կուտակվում են կոճղարմատներում: Գարնանը կոճղարմատներից զարգանում են գարնանային ընձյուղներ, որոնց գագաթին գտնվում են սպորակիր հասկիկները` սպորանգիումներով:  Գետնամուշկեր: Գետնամուշկերը բազմամյա խոտաբույսեր են: Նրանք ունեն կանգուն կամ հողի վրա տարածվող ցողուններ, որոնք ծածկված են մանր և խիտ տերևներով: Սողացող ցողուններից աճում են կարճ վերգետնյա ընձյուղներ, որոնց վրա գտնվում են սպորակիր հասկիկներ` լցված մանր դեղին սպորներով: Սպորներից զարգանում է հոլաձև նախածիլը: Գետնամուշկերը ամրանում են հողին արմատներով, հողի վրա տարածվող ցողուններից աճում են նաև հավելյալ արմատներ: Գետնամուշկերը և ձիաձետերը պտերների նման կարող են բազմանալ նաև կոճղարմատներով: 

11.jpg