Մխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:
Ըմբռնած էր Մխիթար ընկերական կենաց օգուտները, գիտէր՝ թե միաբանութիւն մը, առանց սիրոյ և սրտերու միութեան, բանդագուշանք մէ. հարկ էր որ իրարու շփուէին մտքերը և բարքերը՝ զիրար սրբագրելու և յղկելու համար, հարկ էր որ խօսքերու և մտածութեանց առնչութիւն մըլլար, որով կապուէին հոգիները:
Այդ ծանր գործը, որ յայտնի է թէ ինչ մեծ ճարտարութիւն և շրջահայեցութիւն, որքան ընդարձակ և լուսաւոր միտք կը պահանջէ, իւր վերայ առաւ Մխիթար, երբ դեռ հազիւ քսանուվեց տարեկան երիտասարդ մէր:
Կը փայլին Մխիթարայ գործերուն մէջ հաւասարապէս արիութիւն և խոհեմութիւն, երկու ամենակարևոր առաքինութիւնք ո և է առաջնորդի մը, որոնք եթէ իրենց սահմանին մէջ չի մնան, կամ՝ ի յանդգնութիւն կը տանին կամ երկչոտութեան մէջ կը ձգեն զմարդ:
Պետք չէ երբէք շփոթել խոնարհութիւնը նուաստութեան հետ: Այդ հոգին ունէր և Մխիթար: Նա, որ չափազանց ներողամիտ էր անձին դէմ եղած հակառակութեանց և թշնամանաց, չէր կրնար հանդուրժէր Աստուծոյ կամ կրօնքին դէմ եղած անարգանաց, ինչպէս նաեւ միաբանութեան հասուցած բարոյական կամ նիւթական վնասուց:
Եւ Մխիթար ամէն ժամանակ և ամենուն հետ նոյն կերպով չէր վարուէր. գիտէր նա, իրեն մանկական պարզութեան և անկեղծութեան հետ, ըլլալ նաեւ խորագէտ և ձեռներէց, որքան թոյլ կու տայ քրիտոնէական հոգին, մանաւանդ երբ գործը խորամանկներու հետ էր, անոնց ծուղակին մէջ չինկնալու և իրեն դիմաց ելած արգելքները վերցնելու համար:
Աբբահայրն անձամբ կը դասախոսէր բարձրագոյն ուսումները, հռետորութիւն, քերթողութիւն, իմաստասիրութիւն, աստուածաբանութիւն, և այլն: Այնպիսի գրաւիչ և յստակ ոչ մը ունէր դասախոսութեան, որ աշակերտաց բոլոր ուշադրութիւնը իրեն կը ձգէր:
Նա միշտ աշակերտաց մէջ առաւօտէն երեկոյ, կը հսկէր, կուղղէր, կը կրթէր և կուսուցանէր: Հոգեւոր և ուսումնական կրթութեանց հետ՝ Մխիթար չէր զլանա նաեւ կարեւոր հանգիստները և սփսփանքները կընէր իւրաքանչիւր հասակին հարմար զիջողութիւններ:
Մխիթար ամէն խոսքի, ամէն գրութեան, ամէն դէպքի մէջ, ամէն ժամանակ սէր կը քարոզէր և կը շնչէր, և ինքն՝ ըսածին և գրածին օրինակը կու տար:
Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր:
Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար[1]: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային[3]:
Հայրենիքում` Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության` նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ (այժմ՝ Ղազախ, Ադրբեջան) քաղաքի մոտ[1]: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք[4]: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու:
451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում Մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան: Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ[1]: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք[5]:
27 բՆԱկՉՈՒԹՅԱՆ ռԱսԱՅԱկԱՆ, ԱզԳԱՅիՆ եվ կՐՈՆԱկԱՆ կԱզմըբնակչության ռասայական կազմը։ Մարդիկ իրարից տարբերվում են իրենց արտաքին՝ ռասայական (մարդաբանական) հատկանիշներով, որոնք փոխանցվում են ժառանգաբար։ Այդ հատկանիշների շարքում գլխավոր են մաշկի գույնը, գանգի կառուցվածքը, մազերի գանգրությունը, աչքերի բացվածքը, շուրթերի ձեւը եւ այլն։ Ռասաներն ընդհանուր ծագմամբ, ինչպես նաեւ ժառանգաբար փոխանցվող արտաքին մարդաբանական հատկանիշներով իրար նման մարդկանց պատմականորեն ձեւավորված խմբերն են: Տարբեր արտաքին հատկանիշներ ունեցող մարդկանց ընդունված է խմբավորել 4 մեծ ռասաներում՝ եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ եւ ավստրալոիդ։ եվրոպեոիդ ռասայի ներկայացուցիչներն ունեն սպիտակ կամ թուխ մաշկ, միջին կամ բարձր հասակ, սեւ կամ խարտյաշ մազեր։ Ինչպես երեւում է քարտեզից, նրանք տարածված են Եվրոպայում, Հարավարեւմտյան եւ Հարավային Ասիայում, Ամերիկայում եւ Հյուսիսային Աֆրիկայում։մոնղոլոիդ ռասային բնորոշ են սեւ, կոշտ եւ ուղիղ մազերը, մաշկի թուխ, հաճախ դեղնավուն գույնը, տափակ դեմքը, խիստ արտահայտված այտոսկրերը, աչքի նեղ բացվածքը, վերին կոպի խիստ զարգացած ծալքը։ Տարածման հիմնական շրջաններն են Արեւելյան եւ Հարավարեւելյան Ասիան եւ Ամերիկան։Նեգրոիդ ռասային բնորոշ հատկանիշներն են մաշկի մուգ գույնը, գանգուր մազերը, լայն քիթը, հաստ շուրթերը։ Նեգրոիդները մեծամասնություն են կազմում Կենտրոնական եւ Հարավային Աֆրիկայում, բնակվում են նաեւ Ամերիկայում։ Դրանք XVII–XVIII դարերում Աֆրիկայից այստեղ ստրկավաճառության բերված նեգրերի հետնորդներն են։Ավստրալոիդ ռասայի ներկայացուցիչներն առանձնանում են մուգ գույնի մաշկով, հաստ շուրթերով, լայնանիստ քթով, զարգացած մազածածկույթով։ Դրանք Ավստրալիայի, Օվկի-անիայի, ինչպես նաեւ Հնդկաստանի հարավի եւ Ինդոնեզիայի որոշ շրջանների տեղաբնիկներն են։Քարտեզ. Բնակչության ռասսայական կազմըՄեծ ռասաների շփման գոտում գոյանում են անցումային եւ խառը ռասաներ։ Այսպես, հազարավոր տարիներ առաջ եվրոպեոիդ եւ նեգրոիդ ռասաների շփման գոտում ձեւավորվել է եթովպական անցումային ռասան: Խառը ռասաները ձեւավորվել են (եւ հիմա էլ ձեւավորվում են) մեծ ռասաների ներկայացուցիչների խառն ամուսնություններից։ Այսպես, եվրոպեոիդ ու մոնղոլոիդ ռասաների խառնածինները կոչվում են մետիսներ, եվրոպեոիդ եւ նեգրոիդ ռասաներինը՝ մուլատներ, իսկ նեգրոիդ եւ մոնղոլոիդ ռասաներինը՝ սամբոներ։Հիմնական ռասաների առաջացման ու ձեւավորման գործընթացում վճռական դեր են խաղացել բնական պայմանների երկարատեւ ազդեցությունը եւ այդ պայմաններին մարդկանց օրգանիզմների հարմարվելը։ Օրինակ՝ նեգրոիդների մաշկի սեւ գույնը նրանց մաշկի մեջ արեւի ճառագայթներից պաշտպանող պիգմենտի (մելանինի) մեծ կուտակման արդյունք է, իսկ մազերի գանգրությունը՝ ուժեղ արեւից պաշտպանվելու ջերմամեկուսիչ միջոց։Գաղութատիրության դարաշրջանում ձեւավորվեց հակագիտական մի տեսություն ռասաների անհավասար լինելու մասին, ըստ որի տարբեր ռասաների ներկայացուցիչների մտավոր կարողությունները տարբեր են, կան «ստորակարգ» եւ «բարձրակարգ» ռասաներ, հետեւապես նրանց իրավունքները հավասար լինել չեն կարող։Իրականում ապացուցված է, որ գիտության, մշակույթի, կրթության եւ մարդկային գործունեության բոլոր բնագավառներում տարբեր ռասաների ներկայացուցիչներն ունեն հավասար մտավոր ունակություններ եւ հավասար հաջողություններ։ 28Ազգային կազմը: Դուք արդեն գիտեք, որ աշխարհում հաշվվում է շուրջ 3-4 հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձեւավորված եւ վերոհիշյալ հատկանիշներով օժտված մարդկանց կայուն խումբ է։Ազգերը զարգացման ամենաբարձր աստիճանին գտնվող էթնոսներն են: Իսկ զարգացման ամենացածր աստիճանին են գտնվում ցեղերը, որոնք ներկայումս եւս ոչ մեծ թվաքանակով հանդիպում են Աֆրիկայում, Ամազոնիայում, Օվկիանիայում եւ այլ վայրերում: Զարգացման միջին աստիճանի վրա գտնվող էթնոսները կոչվում են ազգություններ կամ ցեղախմբեր:Ի տարբերություն ռասայական պատկանելության` ազգային պատկանելությունը շատ դժվար է որոշել։ Այստեղ վճռորոշը անձի ազգային ինքնագիտակցությունն է` այս կամ այն էթնիկ համայնքին պատկանելու գիտակցումը:Ազգերի ձուլումը (ուծացումը) մի ազգի մեջ մյուս ազգերի ներկայացուցիչների ձուլումն է առաջինի լեզուն, մշակույթը եւ ազգային սովորույթները յուրացնելու միջոցով, կամ որեւէ ազգի տարրալուծումն է այլ ազգերի մեջ։Ազգերի ձուլումը կատարվում է բնական` խաղաղ ճանապարհով, աստիճանաբար, պատմական զարգացման երկարատեւ ժամանակահատվածում։ Կարող է լինել նաեւ բռնի ձուլում, երբ իշխող ազգը ճնշումների ու հալածանքների միջոցով ստիպում է ազգային փոքրամասնությանը հրաժարվել իր լեզվից ու մշակույթից եւ ազգափոխվել։Եթե համեմատեք աշխարհի բնակչության լեզվական կազմի քարտեզը քաղաքական քարտեզի հետ, ապա ակնհայտորեն կերեւա, որ պետական, ազգային (էթնիկական), ռասայական եւ լեզվական սահմանները չեն համընկնում եւ, փոխներթափանցելով, ստեղծում են խճճված գծագրություն։ Ստեղծվել է ազգերի ու ռասաների աշխարհագրական տարածման չափազանց բարդ խճանկար։ Դրա պատճառը երկրագնդի վրա բնակչության, առանձին ժողովուրդների անընդհատ տեղաշարժերն են, միգրացիաները։Այն դեպքում, երբ ազգային (էթնիկական) եւ պետական (քաղաքական) սահմանները համընկնում են, կազմավորվում են միազգ պետություններ (օրինակ` Ճապոնիան, Հայաս-տանը)։ Մեծ թիվ են կազմում բազմազգ պետությունները,որոնցից մի քանիսում ապրում են նույնիսկ տասնյակ ժողովուրդներ (օրինակ` Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը եւ այլն):Աշխարհի բնակչության ազգային (էթնիկական) եւ լեզվական կազմերը նույնը չեն։ Կան ազգեր, որոնք խոսում են մի քանի լեզուներով (օրինակ՝ շվեյցարացիները)։ Ավելի հաճախ նույն լեզվով խոսում են տարբեր ազգեր (օրինակ՝ անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն)։Քարտեզ. Աշխարհի բնակչության լեզվական կազմըԱշխարհի լեզուներն ունեն հեռավոր եւ մոտ ընդհանրություններ, որոնք պայմանավորված են այդ լեզուները կրող ժողովուրդների պատմական ծագմամբ (արյունակցությամբ)։ Այս հատկանիշի հիման վրա աշխարհի լեզուները միավորվում են 15 խոշոր լեզվաընտանիքների մեջ։Ամենատարածվածը հնդեվրոպական լեզվաընտանիքն է,որի կազմի մեջ մտնող լեզուներով խոսում է աշխարհի բնակչության շուրջ կեսը։ Երկրորդ տեղում է չին-տիբեթականլեզվաընտանիքը (աշխարհի բնակչության շուրջ մեկ քառորդը)։ Ավելի փոքր, բայց բավական տարածված են ալթայան, սեմաքամյան, ուրալյան լեզվաընտանիքները։ Մեր մայրենին՝ հայերենը, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հայկական լեզվախմբին։Ամեն լեզվաընտանիք իր հերթին բաժանվում է ավելի փոքր խմբերի` լեզվախմբերի, որոնք էլ իրենց հերթին բաղկացած են առանձին լեզուներից։ Այսպես, հնդեվրոպական լեզվաընտա-նիքի կազմում առանձնանում են սլավոնական, ռոմանական, գերմանական խոշոր 29լեզվախմբերը։Մեր հարեւան պարսիկների լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական լեզվախմբին, վրացերենը՝ քարթվելական լեզվաընտանիքի քարթվելական լեզվա-խմբին, թուրքերենն ու ադրբեջաներենը՝ ալթայան լեզվաընտանիքի թուրքական լեզվախմբին։Աշխարհում խոսողների թվով առաջին տեղում չինարենն է (շուրջ 1,3 մլն մարդ): Առավել գործածական եւ տարածված լեզուներն են անգլերենը, իսպաներենը, ֆրանսերենը, արաբերենը, ռուսերենը:կրոնական կազմը։ Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ։ Սակայն ամենամեծաքանակ հետեւորդներն ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) եւ բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Դրանք համարվում են համաշխարհային կրոններ։Քարտեզ. Աշխարհի բնակչության կրոնական կազմըՔրիստոնեություն դավանում է 1,9 մլրդ մարդ։ Նրանք հիմնականում բնակվում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային եւ Կենտրոնական Աֆրիկայում, Ասիայի մի շարք երկրներում։Քրիստոնեությունն ունի մի քանի ուղղություն։ Գլխավոր ուղղություններն են կաթոլի-կությունը, ուղղափառությունը եւ բողոքականությունը։ մահմեդականություն դավանողների թիվը շուրջ 1,2 մլրդ է։ Նրանք բնակվում են Հյուսի-սային Աֆրիկայում եւ Հարավարեւմտյան ու Կենտրոնական Ասիայում։ Նրա երկու ուղղություն-ներն են սուննիզմըեւշիիզմը։ Մահմեդականների թվով առաջին երկիրը Ինդոնեզիան է: Երրորդը բուդդայականությունն է (կամ բուդդիզմը),որի հետեւորդների թիվը աշխարհում հասնում է շուրջ 400 մլն-ի (Հարավարեւելյան եւ Արեւելյան Ասիա, Մոնղոլիա)։ Ի տարբերություն համաշխարհային կրոնների, մյուսները սահմանափակ տարածում ունեն եւ հայտնի են որպես ազգային կամ տեղական կրոններ։ Դրանցից համեմատաբար մեծաթիվ հետեւորդներ ունեն հինդուիզմը (Հնդկաստան), կոնֆուցիանությունն ու դաոսիզմը (Չի-նաստան), սինտոիզմը (Ճապոնիա):Ամենա