Երկրաչափություն- Տեսություն:




Դաս 14․ 27․11․2020թ   Հավասարասրուն եռանկյուն

Տեսական նյութ

Սահմանում  Եռանկյունը կոչվում է հավասարասրուն, եթե նրա երկու կողմերը հավասար են: Հավասար կողմերը կոչվում են սրունքներ, երրորդ կողմը` հիմք:

Սահմանում Եռանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են, կոչվում է հավասարակողմ եռանկյուն:

Թեորեմ

Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են:

Ապացույցն ինքնուրույն (հետազոտական աշխատանք)

Թեորեմ

Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված կիսորդը նաև միջնագիծ է և բարձրություն:

Ապացույցն ինքնուրույն (հետազոտական աշխատանք)