Բարև այսօր կամփոփեմ թե ինչ ենք անցկացրել Իտալերեն ընտրությունը ճամբարի ժամանակ ։ Մենք շատ խաղեր ենք խաղացել Իտալերեն և Հայերեն լեզուներով, դե իհարկե խոհանոցային գործունեության նախագիծ ենք իրականացրել լ տարբեր լեզուների ընտրության խմբերով։ Ընտրության խմբերը պատրաստեցին տվյան երկրի ավանդական ուտեստը։ Քանի-որ մեր Իտալերն լեզուն էր մենք պատրաստեցինք պիցցա։ Ֆռանսերենը կրեպ, իսկ Իսպաներենը իսպանական խմիչք։ Մենք մեր Իտալական պիցցան հյուրասիրեցինք, Իսպաներենի խմբին և Ֆրանսերենի, իսկ իրենց պատրաստածը հյուրասիրեցին մեզ ։ Շատ հետաքրքիր խոհանոցային նախագիծ իրականացրեցինք։ Ահա այսպես է անցել մեր ճամբարը։
Իսկ թե ինչպես ենք պատրաստել պիցցան տեսեք տեսանյութով։
Մեր ջոկատով գնացել եինք սահադաշտ։ Սահադաշտը գտնվում էր երազ այգում, որը անվանում են ձմռանը <Ձմեռային այգի>։ Մեզ հետ էր մեր ջոկատավար ընկեր Գառնիկը և ընկեր Հասմիկը։ Երբ հասանք երազ այգի, այնտեղ ձնագնդի խաղացինք, մինչ մտնել սահադաշտ։ Սահադաշտ շատ գեղեցիկ էր և շատ հեքիաթային ։ Շատ լավ ժամանակ անցկացրեցինք սահադաշտում։ Մի փոքր ուշ մեզ միացավ ավագ դպրոցի սովորողները։ Իսկ երբ արդեն վերադարնում եինք դպրոց մենք տրանսպորտի մեջ խաղում եինք 21 և լավ ժամանակ անցկացնում։ Շատ անմոռանալի հեքիաթային ճամբար ունեցանք սահադաշտում։
Այսօր մեզ հյուր էր եկել պարոն Գրիգորյանը որպեսզի մեզ ցույց տար թե ինչպես կարելի է օգտվել սոցիալական կայքերից, սովորեցինք տարբեր կայքերից օգտվել և այլն: Պարոն Գրիգորյանը մեզ ցույց տվեց, թե ինչպես կարող ենք ունենալ մեր սեփական սայտերը և ինչպես կարող ենք կառավարել այն: Շատ հետաքրքիր վարպետության դաս ունեցանք պարոն Գրիգորյանի հետ:
Մենք մեր օրը սկսեցինք ընդհանուր պարապունքով։ Ազգագրական երգերով պարերով։ Հետո խոսեցիքն մեր օրվա անելիքների մասին, քանրկեցինք մեր սահադաշտ գնալու պաստը և այլն։ Նաև խոսեցինք համակեցության մասին։ Հետո մեր ընտրության ժամին օտար երկրա լեզուների ընտրության խմբերը պատրաստեցին տվյան երկրի ավանդական ուտեստը։ Քանի-որ մեր Իտալերն լեզուն էր մենք պատրաստեցինք պիցցա։ Շատ հետաքրքիր խոհանոցային նախագիծ էր։ Իսկ նախավերջին ժամին հետաքրքիր քնարկում ունեցանք համակեցության և այլ թեմաներից։ Այս իսկ վերջին դասին քանի, որ ձյուն էր եկել մենք մեր ջոկատավարի հետ գնացինք դուր և խաղացինք ձնագնդիկ թմերի բաժանվեցինք անցկացրեցինք շատ շատ շատ հավես ժամանակ։շ
Օգտվելով առիթից, երբ 9-րդ դարի վերջում Արաբական խալիֆայության կենտրոնական իշխանությունը թուլանում է, Հայաստանում հաստատվում է Բագրատունիների նոր արքայատոհմը (885-1045 թթ.): Բագրատունիների տիրակալները նոր մայրաքաղաք են հռչակում Անին: Այդ շրջանում Հայաստանում զարգանում է մշակույթը, ընդլայնվում է առևտուրը, ինտենսիվ զարգանում են արհեստները, արվեստը, ճարտարապետությունը: Հայաստանի իշխանների և հարևան երկրներից եկած հյուրերի ներկայությամբ Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր: Այսպիսով, Հայաստանի տարիներ առաջ հաստատված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Հիմնվեց Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը (885-1045), և վերականգնվեց ավելի բան 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցող երևույթ էր և մեծապես նպաստեց Հայաստանի հետագա վերելքին:
Բարև արդեն 2 շաբաթ է մեկնարկել է ձմեռային ճամբարը: Մենք այսօր առավոտյան քնարկեցինք մեր այս շաբաթվա անելիքները ընկեր Գառնիկի հետ խոսեցինք քնարկեցինք: Հետո արեցինք նախագծեր տարբեր խաղեր խաղացինք: Հետք գնացինք վարպետության դասի այնտեղ 6.-րդ դասարանիցի Նարեկը մեզ ներկայացրեց իր նախագիծը մեզ ցույց: Ցույց տվեց մեզ համակրգչային նոր ծրագիր, որի շնորհիվ կարո ենք մոնտաժ անել վիդեոն մեր ցանկացած երաժշոտւթյունը դնել նկարների տակ և այլն: Հետո ելի նախագծեր արեցինք: Եվ վերջին ժամին մեզ այցելեցինք Ավագ դպրոցի սովորեղները: Նրանց հետ հետաքրքիր թեմայի շուրջ խոսեցինք: Մեր կարծիքները հայտնեցինք: Իրենք իրենց կարշիքները հայտնեցին: Հարցեր ուղղեցին մեզ:
Պիցցա (իտալ.՝ Pizza), իտալական խոհանոցի այցեքարտային սննդատեսակ, որն իրենից ներկայացնում է շրջանաձև հաց՝ ծածկված պոմիդորի սոուսով (դասական տարբերակ), պանրով (սովորաբար՝ մոցարելա) և/կամ այլ բաղադրիչներով։ Համարվում է աշխարհի հայտնիագույն ուտեստներից մեկը։Պիցցայի հայրենիքը համարվում է իտալական Նեապոլ քաղաքը որտեղ Իտալիայի թագուհի Մարգարիտայի այցի ժամանակ նրան հյուրասիրել էին վերին մասում տարբեր սննդատեսակներով հարուստ տափակ հաց։ Սովորաբար պիցցայի վրա ընդգծվել է Իտալիայի դրոշի գույները՝ կարմիր (տոմատ), սպիտակ (մոցցառելա պանիր) և կանաչ (ռեհան)։
Նախագծի մասնակիցներ՝ իտալերենի ընտրությամբ խմբեր
Ժամանակահատված՝ հունվար ամիս
Նպատակը՝ սովորել իտալերեն լեզվով մթերքների անունները, ծանոթանալ իտալական խոհանոցին, ձեռք բերել մեծ բառապաշար
Ընթացքը՝ 1. Համացանցից ընտրել իտալական խոհանոցի վերաբերյալ տեղեկություն ,ազգային ուտեստները, խոհանոցի առանձնահատկությունները և բնորոշ մթերքները
2․ Նախապես գնված մթերքները նախապատրաստել՝ աշխատանքը սկսելու համար / տանը կամ դպրոցում/
Անհրաժեշտ տեխնիկա և պարագաներ՝
* Ֆոտոխցիկ, ձայնագրիչ
*աշխատանքային հագուստ
* գոգնոց, ձեռնոց, գլխարկ
*Անհրաժեշտ մթերքներ
ալյուր 250 gram — farina
ջուր — acqua
ձու 1 հատ — l’uovo
աղ — sale
շաքարավազ — zucchero
ձիթապտուղի ձեթ — olio
տոմատի մածուկ — concentrato di pomodoroպանիր — formagio
Բարև ես Լաուրան եմ: Ես կպատմեմ թե ինչպես ացավ մեր ճամբարային 2-րդ օրը: Առավոտյան սկսեցինք ընդհանուր պարապունքով: Եկանք դասարան երեխաների կեսը խաղում էին <<uno>> իսկ մյուս մասը խաղում էին այլ խաղեր: Մեր սեղանին ընկեր Գառնիկը ասաց, որ գնանք բույսերը մշակենք: Ընտրության ժամին մեր Իտալերենի խումբը Իսպաներեն խբի հետ դիտեցինք Իսպաներեն լեզվով մուլտֆիլմ շատ հետաքրքիր էր և շատ ուսուցանող: Արդեն վերջին ժամին մենք մի խմբով ընկեր Գառնիկի հետ խոսում էինք և քնարկում Սոցիալական կայքերից և դրանց լավ ու վատ կողմերից մենք մեր կարծիքը հայտնեցինք այդ ամենի վերաբերյալ: : Այսքանը հաջորդ գրառմանը կգրեմ թե ինչպես անցավ 3-րդ օրը ճամբուրմ:
Բարև ես Լաուրան եմ: Արդեն 1 oր է մեկնարկել է ամենամյա մեր կրթահամալիրի <<Ձմեռային ճամբարը>>
Ես ցավոք ներկա չէի, որովհետև Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի Սպորտի Պետական Ինստիտուտի Ռեկտորի ընտրություններն էին և հայրիկը Ռեկտորի թեկնածու էր : Ճիշտ է, ես չկարողացա ներկա գտնվել ճամբարին, բայց ես համոզված եմ, որ շատ հետաքրիքր, հագեցած և խաղերով լի է անցել ճամբարմ, ինչպես միշտ: Հաջորդ գրարմանը կգրեմ թե ինչպես անցավ 2-օրը ճամբարում:
Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 855 թ-ից եղել է Հայոց սպարապետ, 862 թ-ին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը: Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ: Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 հզ-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին: Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր: Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը: 869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Վերջինս 885 թ-ին ստիպված արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա: Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ: Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թ-ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը: