29․03․2021
1. Համեմատեք թվերը.

7/8 > 5/8

1 1/7 = 8/7

1/2 < 1/3

3/5 >3/4

1 2/3 > 3/4

10/7 < 1 3/6

3.Լուծի՛ր հավասարումը 
1․ x+5=11 =x6        2.12+x =35 = x23    3. 11-5=6         4. -5x=100
5.3x+2x= 10 =   6. 5x+x=6        7. 11=5x       8. -x=1      9.12x=3


 4.Բալի մուրաբա եփելու համար 6 կգ մրգի հետ վերցնում են 4 կգ շաքարավազ: Քանի՞ կգ շաքարավազ պետք է վերցնել 12 կգ մրգի դեպքում:

  1. 6 *4=24
  2. 24+12=36
    1. Պատ՝․ 36 կգ շաքարավազ պետք կգա։

      5. 5 ներկարար կարող են ցանկապատը ներկել 8 օրում: Քանի՞ օրում նույն ցանկապատը կարող են ներկել.

ա) 10 ներկարարը,

բ) 1 ներկարարը, եթե բոլոր ներկարարները հավասարազոր աշխատողներ են:

Երկրաչափություն․

Երկրաչափություն․

1 .Ուղղանկյան կողմերից մեկը 16 սմ է, իսկ մյուսը 3 անգամ մեծ է: Գտեք ուղղան

կյան պարագիծը:16*3= 4848:4=12

  1. 2.B, D և M կետերը գտնվում են մի ուղղի վրա: Հայտնի է, որ BD=7սմ, MD=16սմ: Որքա՞ն կարող է լինել BM հեռավորությունը:

1 տարբերակ

  1. 16+7= 23
  2. տարբերակ

16-7= 9


3.OC Ճառագայթը AOB անկյունը տրոհում է երկու անկյան: Գտեք COB անկյունը, եթե <AOB=780, իսկ AOC անկյունը 180-ով փոքր է BOC անկյունից:

1.780-180=600

60:2=300

Պատ՝․ 300

4.DK հիմքով DEK հավասարասրուն եռանկյան մեջ EF հատվածը կիսորդ է, DK=16 սմ, <DEF=430: Գտեք KF-ը, <DEK-ն, <EFD-ն:

16:2=8

43*2=86


5.Երկու զուգահեռ ուղիղներ երրորդով հատելիս առաջացած խաչադիր անկյունների գումարը 2300 է: Գտեք այդ

անկյունները:

  1. 230:2= 115
  2. 180-115=65
Ռոբերտ հյուք

Ռոբերտ հյուք

Ռոբերտ Հուք - Wiki Learning Science
Առաձգականության ուժ: Հուկի օրենքը


Առաձգական մարմնի լարվածային վիճակի և դեֆորմացիայի միջև կապ հաստատող հիմնական օրենքը, որը դահմանել է Ռ. Հուկը:

Հայտնի է, որ մարմինները փոխազդեցության հետևանքով փոխում են իրենց արագությունները: Եթե մարմինը չի կարող ամբողջությամբ շարժվել, ապա ուժի ազդեցությամբ նրա մասերը կարող են շարժվել իրար նկատմամբ: Այդ դեպքում մարմինը փոխում է իր ձևն ու չափսերը (տե՛ս նկարները): 

Իսահակ Նյուտոն

Իսահակ Նյուտոն

Հետաքրքիր փաստեր Իսահակ Նյուտոն — Գոհար Արղության
Իսահակ Նյուտոն – Նարե Սերոբյան

Իսահակ Նյուտոնը ծնվել է Վուլսթորփ գյուղում ( քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Նյուտոնի հայրը՝ փոքրամարմին, սակայն շատ հաջողակ ֆերմեր Իսահակ Նյուտոնը (1606-1642) չի ապրել մինչև որդու ծնունդը։ Տղան ծնվել էր վաղաժամ, տկար, որի պատճառով էլ երկար ժամանակ չէին համարձակվում նրան մկրտել։ Այդուհանդերձ նա գոյատևեց, մկրտվեց (1 հունվարի) և ստացավ Իսահակ (անգլ.՝ Isaac Newton) անունը՝ ի հիշատակ իր հոր։ Սուրբ Ծննդյան տոնի օրը ծնվելու փաստը Նյուտոնը համարում էր ճակատագրի հատուկ նշան։ Չնայած նորածնի տկարությանը, նա ապրեց 84 տարի։

Նյուտոնն անկեղծորեն համարում էր, որ իր տոհմը սերում է XV դարի շոտլանդական ազնվականներից, սակայն պատմաբանները հայտնաբերել են, որ 1524 թվականին նրա նախնինները եղել են աղքատ գյուղացիներ[19]։ XVI դարավերջին ընտանիքը հարստացել է և անցել յոմենների կարգ (հողագործներ)։ Նյուտոնի հայրը թողել էր այն ժամանակի համար մեծ ժառանգություն՝ 500 ֆունտ ստեռլինգ գումար և մի քանի հարյուր ակր բերրի հողեր՝ դաշտերով ու անտառներով։

1646 թվականի հունվարին Նյուտոնի մայրը՝ Աննա Էյսքոուն (անգլ.՝ Hannah Ayscough) (1623-1679) նորից ամուսնացել է։ Նոր ամուսնուց՝ 63-ամյա ամուրիից, նա ունեցել է երեք երեխա և սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել Իսահակին։ Տղայի հովանավորն է դարձել մորեղբայրը՝ Վիլյամ Էյսքոուն։ Ժամանակակիցների վկայությամբ՝ Նյուտոնը մանկության տարիներին լռակյաց էր, ինքնամփոփ և մեկուսացած, սիրում էր կարդալ և ստեղծել տեխնիկական խաղալիքներ՝ արևային և ջրային ժամացույցներ, հողմաղաց և այլն։ Ողջ կյանքում նա իրեն միայնակ զգաց։

1653 թվականին մահանում է խորթ հայրը, որի ժառանգության մի մասն անցնում է Նյուտոնի մորը և անմիջապես այն ձևակերպվում է Իսահակի անունով։ Մայրը վերադառնում է տուն, սակայն հիմնական ուշադրությունը հատկացնում է երեք փոքրիկ երեխաներին ու ընդարձակ տնտեսությանը։ Իսահակը առաջվա պես մնում է անուշադրության մատնված։

1655 թվականին 12-ամյա Նյուտոնին տալիս են սովորելու Գրենտեմի մոտակա դպրոցում, որտեղ նա ապրում է դեղագործ Կլարկի տանը։ Շուտով տղան ցուցաբերում է բացառիկ ունակություններ, սակայն 1659 թվականին մայրը՝ Աննան ետ է բերում նրան, և փորձում 16-ամյա որդուն պարտադրել տնային տնտեսության կառավարման աշխատանքների մի մասը։ Փորձը հաջողություն չի ունենում, քանի որ Իսահակը մնացած բոլոր զբաղմունքներից նախընտրում է գրքերի ընթերցանությունը, բանաստեղծություններ ստեղծագործելը և հատկապես տարբեր մեխանիզմների կառուցումը։ Այդ ժամանակ Աննային է դիմում Նյուտոնի դպրոցական ուսուցիչ Սթոքսը և սկսում նրան համոզել շարունակելու անսովոր ունակություններով օժտված, շնորհալի որդու ուսումը։ Այդ խնդրանքին են միանում քեռի Վիլյամը և Իսահակի գրենտեմյան ծանոթներից մեկը՝ ( դեղագործ Կլարկի ազգականը) Հեմֆրի Բաբինգտոնը, որը Քեմբրիջի Թրինիթի քոլեջի անդամ էր։ Նրանք միացյալ ուժերով, վերջիվերջո հասնում են իրենց ուզածին։ 1661 թվականին Նյուտոնը բարեհաջող ավարտում է դպրոցը և ուղևորվում է շարունակելու կրթությունը Քեմբրիջի համալսարանում։

Թութակներ

Թութակներ

Տեղեկությունը վերցրել եմ -https://newsflow.am/facts-about-parrot/

https://hy.golflandusa.net/facts-information-about-parrots-for-kids-00649938-3131

http://encyclopedia.am/pages.php?bId=1&hId=255

Վարդակուրծք թութակ
Կանաչաթև արա
Բազմագույն լորիկետ
Խայտաբղետ ռոզելա

Հայտնի է թութակների ավելի քան 300 տեսակ: Առավել հանրահայտ են ավստրալական կակադուներն ու ռոզելաները, աֆրիկյան անբաժանները, ամերիկյան արաներն ու ամազոնները:Գունագեղ, կարճ պարանոցով, խոշոր գլխով, կեռ ու հզոր կտուցով թռչուններ են: Ապրում են Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային անտառներում:Թութակները լինում են տարբեր չափերի: Ալիքավոր թութակի երկարությունն ընդամենը 18 սմ է, իսկ հարավամերիկյան հսկա արա թութակինը՝ մինչև 1 մ: Փետուրները գունավորված են վառ կանաչ, կապույտ, կարմիր, դեղին, հազվադեպ` սև կամ մոխրագույն: Թութակների ոտքերը գերազանց հարմարված են մագլցելուն: Յուրաքանչյուր ոտքի 2 մատներն ուղղված են առաջ, երկուսը՝ հետ, և միասին կազմում են շատ ուժեղ աքցաններ: Թութակների մեծ մասի թևերը լավ են զարգացած, և նրանք արագ են թռչում: Կան նաև չթռչող թութակներ: Օրինակ՝ Նոր Զելանդիայում ապրող բվեճանման թութակը միայն քայլել գիտի և վտանգի դեպքում թաքնվում Է ծառերի արմատների մեջ գտնվող բնում:Թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն՝ միջատներով: Նրանք կտուցով ջարդում են բույսերի պտուղների ու սերմերի կեղևն ու սնվում միջուկով: Խոշոր թութակները կարող են ջարդել ամենաամուր ընկույզը: Կտուցը նրանց նաև օգնում է մագլցելու ծառերի ճյուղերով:Ապրում են երամներով: Բնադրում են ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, երբեմն՝ գետնին: Դնում են 1–12 (հաճախ՝ 2–5) սպիտակ ձու: Թխսում է էգը կամ 

Կարմիր արա

արուն: Ձագերը ձվից դուրս են գալիս մերկ, անօգնական և կույր: Ձագերին խնամում են արուն ու էգը:Բնության մեջ թութակները միմյանց հետ հաղորդակցվում են սուր, ականջ ծակող ճղճղոցով կամ մեղմ ճռվողյունով: Նրանք հետաքրքրասեր են, հնարամիտ, լավ ընտելանում են, առանձին տեսակներ (ժակո, կակադու, ամազոնների մի քանի տեսակներ) ընդունակ են արտաբերելու բառեր և անգամ նախադասություններ:

Կակադու ինկա
Ժակո
Ալիքավոր թութակ

Բայց թութակները նաև աչքի են ընկել իրենց լավ վարքով: Օրինակ՝ Ամերիկայում Բեյբի անունով մի թութակ օգնել է ոստիկանությանը բռնել գողերին, որոնք թալանել էին իր տիրոջ բնակարանը: Գտնվելով բնակարանում՝ թութակը հիշել է գողերի անուններն ու արտաբերել դրանք ոստիկանության աշխատակիցների մոտ:

Գինեսի ռեկորդների գրքում էլ իր տեղն է զբաղեցրել Ժակո անունով մի թութակ, որը սովորել է ամբողջ 400 բառ: Նա կարողացել է խոսել նախադասություններով և պատկերացնու՞մ ես նույնիսկ մի քանի լեզուներով:Թութակներն աչքի են ընկել նաև իրենց երաժշտական ու պարային տաղանդներով: Հնում կարծում էին, որ ռիթմի զգացողություն ունեն միայն մարդիկ: Եվ բոլորովին վերջերս՝ ընդամենը 2011 թվականին, գիտնականների ուշադրությունը գրավեց մի թութակ, ով պարում էր երաժշտության տակ: Երբ երաժշտությունը դանդաղեցնում կամ արագացնում էին, թութակի շարժումները հստակ փոխվում էին: Գիտնականները սկսեցին ուսումնասիրել ևս  1000 թութակի և եկան այն եզրակացության, որ նրանք էլ ունեն ռիթմի զգացողություն:Հայտնի է նաև երաժշտական մի խումբ՝ «Hatebeak» անունով, որի վոկալիստը թութակ է: Այս խումբը բավական հաջողություններ է գրանցել ու թողարկել է երեք ալբոմ՝ շնորհիվ յուրահատուկ ձայնով ու տաղանդով թութակի:Աղբյուրը ՝ 

Ֆիզիկա Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

Ֆիզիկա Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Եթե պողպատից պատրաստված զսպանակը սեղմենք, ապա նա կփոխի իր ձևը, այսինքն` կդեֆորմացվի:

3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Առանձնական է կոչվում այն դեֆորմացիան, երբ մարմնի ձևափոքվելուց հետո, մարմինը հետ է գալիս իր դիրքին, պլաստիկը՝ երբ հետ չի գալիս: Օրինակ՝ զսպանակի ձքելը և քանոնի ջարդվելը:

4.Որ ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը, որով երկիրը ձգում է մարմիններ կոչվում է ծանրության ուժ

Ծանրության ուժը ուղիղ համեմատական է մարմնի զանգվածին: Որքան մեծ  է մարմնի զանգվածը այնքան ծանրության ուժը մեծ է:

6.Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:

Առանձնականության ուժ են անվանում այն ուժը, երբ ձգման շնորհիվ զսպանակում առաջանում է ուժ: Նրա մոդուլի ուղղությնը միշտ հակառակ է ուղղված մարմնի դեֆորմացիային:

7.Հուկի օրենքի ձևակերպում

Առանձնական  դեֆորմացիայի ժամանակ տվյալ մարմնում առաջացած ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

Fառ=kx

9.Ինչ կառուցվածք ունի ուժաչափը

Ուժաչափի հիմնական մասը զսպանակ է, որը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։ Երբ զսպանակի կեռիկի վրա ուժ է ազդում, այն սահում է ուժաչափի հենքին ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը։

Գուգլ

Գուգլ

20 ՏԱՐՕՐԻՆԱԿ և ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ MICROSOFT- Ի, GOOGLE- Ի և APPLE- Ի ՄԱՍԻՆ -  ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ - 2021

Տեղեկությունը վերցրել եմ Վիկքիպեդիա, https://mediamag.am/facts-about-google/

Գուգլը հիմնադրվել է 1996 թվականին Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի կողմից Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանում սովորելու տարիներին։ Միասին տնօրինում են բաժնետոմսերի մոտավորապես 14 տոկոսը և արտոնյալ բաժնետոմսերի միջոցով կառավարում են 56 տոկոս բաժնետոմսերի քվեարկությունը։ Գուգլը որպես մասնավոր ընկերություն գրանցել են 1998 թվականի սեպտեմբերի 4-ին։

Ընկերության սրընթաց աճը սկսվեց հիմնական որոնողական համակարիգից բացի (Google Search) այլ արտադրանքների շարք արտադրումից սկսած։ Այն առաջարկում է ծառայություններ նախատեսված՝ աշխատանքի և արտադրողականության (Google Docs, Sheets and Slides), էլեկտրոնային փոստի (Gmail), ժամանակացույցի և ժամանակի կառավարման (Google Calendar), ամպային ծառայության (Google Drive),։ 2012

Գնահատվում է, որ Գուգլը ամբողջ աշխարհում օգտագործում է ավելի քան մեկ միլիոն տվյալների կենտրոններ (2007 թվականի տվյալներով)։ Այն օրական մշակում է ավելի քան մեկ միլիարդ որոնման հարցում և օգտատերերի կողմից գեներացված մոտավորապես 24 պետաբայտ տվյալ (2009 թվականի տվյալներով)։ 2013 թվականին դեկտեմբերին Alexa կայքի տվյալներով google.com կայքը աշխարհի ամենահաճախվող կայքն է։ Տարբեր լեզուներով Գուգլի այլ կայքեր նույնպես տեղ են գտել առաջին հարյուր կայքերի ցանկում, ինչպես նաև Գուգլին պատխանող YouTube–ը և Blogger–ը։

Չորս տարի շարունակ անընդմեջ համարվել է աշխարհի երկրորդ ամենաարժեքավոր ապրանքանիշը, 2016 թվականին արժեքը կազմել է $133 միլիարդ։ Սկզբնապես Գուգլի նպատակն էր «կառավարել աշխարհի տեղեկատվությունը և դարձնել այն ավելի հասանելի և օգտակար» իսկ ոչ պաշտոնական կարգախոսը՝]։

1. Google-ը հոգ է տանում իր աշխատակիցների մասին: Եթե նրանցից որևէ մեկը մահանում է, ապա նրա կինը կամ ամուսինը 10 տարի ստանում են նրա աշխատավարձի 50%-ը, իսկ նրա ժառանգներին մինչև 19 տարեկան դառնալը, ամեն ամիս փոխանցվում է 1000 դոլար:

2. Ամեն օր, Google-ը մշակում է 16% բացարձակ նոր հարցում:

. Ամեն ամիս Google-ը մշակում է 2 միլիոնից ավել որոնողական հարցումներ ամբողջ աշխարհից:

Ներկա պահին Google -ը աշխատում է մի համակարգչի ստեղծման վրա, որը կծրագրավորի ինքնուրույն (Neural Turing Machine):

7. Google  ստացել է իր անվանումը լրիվ պատահականորեն: Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը ուղղակի սխալվել են, երբ ցանկացել են գրել «Գուգոլ» («googol») բառը, այսինքն 10100 թիվը:

8. Google -ում չեն սիրում կատուներին և շատ են սիրում շներին: Նույնիսկ  ընկերության վարքագծի կոդեքսում է նշված, որ այն հանդիսանում է «շնասերների ընկերություն»:

11. Սյուզան Վոյչիցկին՝ YouTube-ի գլխավոր տնօրենը, այն մարդն էր, ով երիտասարդ Լարիին և Սերգեյին աշխատանքի համար տրամադրեց իր ավտոտնակը:

12. Google -ում գտնում են, որ ԲՈՒՀ-երում ոչ մի քննություն և թեստավորում չի կարող երաշխիք հանդիսանալ, որ մարդը խելացի է: Ընկերությունում ներկա պահին մոտ 15% աշխատակից երբեք չի սովորել ԲՈՒՀ-ում:

Հետազոտական աշխատանք նապաստակների մասին․🐰

Հետազոտական աշխատանք նապաստակների մասին․🐰

Տեղեկությունները վերցրել եմ Վիքիպեդիաից և https://m.shamshyan.com/hy/article/2016/05/22/85886/

Նապաստակների մասին — Կարինե Դաշյան
TOY RABBIT »Հաբիթաթ, սնունդ, խնամք և տնային տնտեսություն - Կենդանիներ - 2021
Հոգեբանական թեստ։ Նկարում տեսած առաջին կենդանին կպատմի ձեր կամային  հատկությունների մասին

Նապաստակներ, ճագարանմանների ընտանիքի տեսակ: Տարածված է ամենուր, բացի Ավստրալիայի և Անտարկտիդայի, ընդամենը 30 տեսակ: Տարբերվում են երկար ականջներով, կարճ բարձրացրած պոչով, չզարգացած վերջույթներով, երկար հետևի թաթերով, որը թույլ է տալիս շարժվել թռչկոտելով: Ռուսակի արագությունը կարող է հասնել 70 կմ/ժ:

Նապաստակները ապրում են մենակ կամ զույգերով: Իտարբերություն ճագարների, նապաստակները բույն չեն փորում, այլ փոքրիկ փոսերում բույն են սարքում:Նապաստակները ծնվելուց արդեն զարգացած են լինում, բրթով և բաց աչքերով, և մայրը նրանց հետ է մնում ընդամենը 5-6 օր, իսկ հետո ընդամենը մի քանի անգամ իրենց մոտ է գնում; այդ պատճառով շատ նապաստակներ մահանում են թշնամիներից: Նապաստակների տեսողությունը թույլ է, հոտառությունը՝ լավ է, լսողությունը՝ հրաշալի: Բազմաթիվ թշնամիների (մարդ, գիշատից կաթնասուններ և թռչուններ) նկատմամբ անպաշպանությունը դարձնում է նրանց ուշադիր և աննկատ:

Read more