Տիար Բլեյանի օրագրից հատված․

Ինձ դուր եկած հատվածը

Ձեզնից յուրաքանչյուրը «ինչ ստացավ, ինչ է ստանում կառուցում-քանդումի-մաքրումի» այս շարունակական ընթացքում, «Բայց հենց այն պատճառով, որ երևակայությունը միայն կյանքից վերցրած նյութերով է գործում, հարկ է ձգտել այն բանին, որ երեխան կարողանա իր երևակայությունը սնունդ տալու համապատասխան խնդիրների լուծման համար դա գործի դնել, իրեն կոփել ու մտահորիզոնը լայնացնել։ Իսկ դրա համար պետք է ներքին ազդակներով ու խթանիչներով հարուստ միջավայրում մեծանա, բազմակողմանիորեն զարգանա»։ Կարդացեք Ջանի

Ինձ այս հատվածը շատ դուր եկավ, որովհետև իմաստուն խոսքեր էին։ Իմ կարծիքով մարդ պեթք է շատ ստեղծագործի, որպեսզի իր միթքը զարգանա իր խոսքի մեջ ավելի գրագետ և վստահ լինի։ Մարդ ստեղծագործելով կարող է, ել ավելի ինքնուրույն դառնա։ Մեր մթքերը պետք է միշտ բաց պահենք իրագործենք, թե պատմվացքներում թե արվեստի գործերում։ Ստեղծագործ մթքով կարող ես դաս տալ, խորհուրդ տալ դիմացինին և քո շրջապատի մարդկանց ։

Ձայնագրություն

Հանրահաշիվ

1․Դպրոց բերեցին ընդհանուր քանակով 690 սեղան ու աթոռ: Աթոռները 230-ով սեղաններից շատ էին: Քանի՞ սեղան և քանի՞ աթոռ բերեցին դպրոց:


լուծում

աթոռ- x+230սեղան- x
x+x+230=690
2x=690-230
2x=460
x=230 ( սեղան)
x+230=460 ( աթոռ)

2․ Երկու հոգի 15 000 դրամը պետք է բաժանեին այնպես, որ մեկին մյուսից 4 անգամ շատ հասներ: Քանի՞ դրամ կհասնի յուրաքանչյուրին:

լուծում
I հոգի -x 

II հոգի- 4x
4x+x=15000
5x=15000
x=15000:5
x=3000 ( դրամ )
4x= 4*3000=12000 ( դրամ )

Պատ՝  3000 դրամ , 12000  դրամ

3․ Հայրը 8 անգամ մեծ է աղջկանից, իսկ աղջիկը 28 տարով փոքր է հորից: Քանի՞ տարեկան է հայրը:

Հայր- 8x
աղջիկ- x
8x-x=28
7x=28
x=28:7
x=4 (աղջիկ)8*4=32 ( Հայր)

4․ 7400 դրամը վճարեցին 19 մետաղադրամով՝ օգտագործելով միայն 200 և 500 դրամանոցներ: Քանի՞ 200 դրամոց օգտագործեցին.

  1. 200*x +500*(19-x) =7400
  2. 200x +9500-500x=7400

9500-7400=500x-200x= 300x

5․ Երեք իրար հաջորդող զույգ թվերի գումարը 18 է: Գտեք այդ թվերը

5+6+7=18


6․Երկու դասարանում ընդամենը 63 գիրք կա, ընդ որում՝ մեկում 2 անգամ քիչ գիրք կա, քան մյուսում: Քանի՞ գիրք կա ամեն դարակում:

2x+x=63

3x=63

x=63:3=21

2x=42

Պատ՝․ 42vգիրք կա դասարանի դարակններում

Պատմություն

Երկրորդ պարապմունք՝

Շարունակություն

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:

Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:

Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:

Հայաստանի նվաճումը

Սելջուկ-թուրքերի առաջին երեք արշավանքները հետախուզական բնույթ էին կրում: Իրադրությունը փոխվեց, երբ սելջուկ-թուրքերի պետության տիրակալ դարձավ Ալփասլան սուլթանը: 1064թ. նրա գլխավորած բանակը ներխուժեց Հայաստան և Վրաստան: Բյուզանդական զորքերն այս անգամ ևս դիտողի դերում էին: Երբ սելջուկները պաշարեցին Անին, քաղաքի բյուզանդական կայազորը քաշվեց միջնաբերդ և անտեր թողեց բնակչությանը: Թշնամին փլատակների կույտի վերածեց ծաղկուն քաղաքը: Կարսի, Սյունիքի և Տաշիր-Ձորագետի թագավորները հպատակություն հայտնեցին սելջուկ-թուրքերին և փրկվեցին ավերածություններից: Այսպես նվաճվեցին Այրարատյան դաշտը և Հայաստանի հյուսիսային շրջանները:

1071թ. բյուզանդացիները վերջապես փորձեցին կասեցնել սելջուկ-թուրքերի սպառնալից առաջխաղացումը և մեծ զորքով շարժվեցին դեպի արևելք: Բյուզանդացիների և սելջուկ-թուրքերի միջև բախտորոշ ճակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ: Այն ողբերգական վախճան ունեցավ կայսրության համար: Բյուզանդացիները հսկայական կորուստներ կրեցին, գերի ընկավ նույնիսկ կայսրը: Շուտով բյուզանդացիները հարկադրված ընդունեցին իրենց պարտությունը և հաշտություն կնքեցին սելջուկ-թուրքերի հետ: Կայսրությունն ստիպված էր թշնամուն հանձնել ամբողջ Փոքր Ասիան: Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների: Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ:

Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա:

XI դ. Հայաստանին վիճակված արհավիրքները ողբերգական հետևանք ունեցան նաև կաթողիկոսական աթոռի համար: Քաղաքական անապահով վիճակից դրդված Հայոց հայրապետները շարունակ տեղից տեղ էին դեգերում և մշտական նստավայր չունեին: Այդ պատճառով Հայոց եկեղեցու հովվապետներն ապրում էին հայրենի երկրից հեռու, փոքրասիական զանազան քաղաքներում, մինչև որ վերջապես հանգրվանեցին Կիլիկիայում:

Քիմիկան և թեթև արդյունաբերություն

Դասի հղումը

  1. Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Քիմիական արդյունաբերությունը մեքենաշինության եւ էլեկտրաէներգետիկայի հետ մեկտեղ գիտատեխնիկական առաջադիմությունն ապահովող ճյուղերն են

  1. Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:

Քիմիական արդյունաբերությունը մեծ մասամբ օգտագործվում է գյուղատնտեսության մեջ և կենցաղում: Տնտեսության մեջ օգտագործվում է օրինակ՝ ծծմաբկան թթուն, իսկ կենցաղում օգտագործվում է պլասմասաներով:

  1. Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:  

Սննդի արտադրության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ, այն բաղկացած է բազմաթիվ ենթաճյուղերից: